news.am: Հայաստանում պետական կառավարման համակարգն անհիմն ուռճացած է։ Այս մասին հունվարի 22-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին։
Նրա խոսքերով՝ Հայաստանում անհրաժեշտ է պետական կառավարման նոր ձեւ ստեղծել։
«Մենք շարունակում ենք պնդել, որ կառավարման համակարգն ուռճացած է, եւ որ այն պետք է օպտիմալացվի, դառնա դինամիկ եւ արդյունավետ»,- նշեց Ավինյանը։
Ընդ որում, նա հայտնեց, որ օպտիմալացումը կիրականացվի ոչ միանգամից, այլ փուլերով։
comment.count (0)