Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանն ահազանգում է, որ Չարեքտար համայնքում առկա են բնականոն կյանքի կազմակերպման խնդիրներ։ Թեմայի վերաբերյալ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է հետևյալը։ «2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը։ Հետպատերազմյան իրավիճակում՝ համայնքի ճակատագրի անորոշության պայմաններում, համայնքի մի շարք բնակիչներ, հրդեհելով իրենց տները, հեռացել են գյուղից։ Համայնքի կարգավիճակի հստակեցումից հետո հրդեհված բնակարանները վերանորոգելու աշխատանքներ են նախաձեռնվել, որոնք այսօր կամ չեն իրականացվում, կամ էլ ընթանում են դանդաղ՝ հնարավորություն չընձեռելով համայնքի բնակիչներին վերադառնալու իրենց բնակավայր։ Համայնքում շատ լուրջ է արտահայտված անվտանգության հարցը, համայնքի հարակից բարձունքների վրա տեղակայված են ադրբեջանական զինված հենակետեր, որոնք անմիջական սպառնալիք են համայնքի բնակչության կյանքի և այլ կենսական իրավունքների ապահովման համար։ Գրանցվել են դեպքեր, երբ համայնքում ապրող սակավաթիվ բնակիչների խոշոր եղջերավոր անասունները հափշտակվել են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Բնականոն կյանքի վերականգնման համար խիստ անհրաժեշտություն է համայնքի տարածքում անվտանգություն ապահովող ուժերի տեղակայումը, այդ թվում նաև գործուն համագործակցությունը ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Դպրոցի բացակայությունն ու անվտանգային հարցերը խոչընդոտում են համայքի բնակիչների վերադարձին։ Համայնքապետարանի շենքը դպրոցի վերակառուցելու աշխատանքները, որը նախատեսված է ավարտին հասցնելու 2022թ. հունվարին, ընթանում են շատ դանդաղ, որի հետևանքով այս պահին գյուղում բնակվող 6 դպրոցահասակ երեխաներ զրկված են կրթության իրավունքից։ Երեխաների ուսումնառությունը հարևան Գետավան համայնքի դպրոցում կազմակերպելու առաջարկը ծնողի կողմից մերժվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շաբաթական կտրվածքով մի քանի անգամ այդ նույն ճանապարհով անցնում են ադրբեջանական շարասյուները։ Համայնքի բնակիչների պնդմամբ մի քանի ընտանիքներ վերադարձել են համայնք, սակայն դպրոցի բացակայության պատճառով նորից թողել և հեռացել են։ Հարկ է նշել նաև, որ համայնքում այսօր ապրող մի քանի ընտանիքներ չեն օգտվում տարբեր կազմակերպությունների կողմից հատկացվող հումանիտար օգնությունից։ Ներկայումս համայնքում բնակվող քաղաքացիների կողմից այս հարցերը բարձաձայնվել են տարբեր խողովակներով, սակայն որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Կառավարության և տարածքային կառավարման մարմինների ուշադրությունն եմ հրավիրում բարձրացված խնդիրներին՝ ակնկալելով անհապաղ ու առարկայական միջոցառումներ Չարեքտարում համայնքի բնակիչների բնականոն կյանքն ապահովելու ուղղությամբ»:
17:54 - 23 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանի պաշտոնյաները քայլ չեն ձեռնարկում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը դադարեցնելու համար. Հունաստանում ՀՀ դեսպանություն

 |armenpress.am|

Ադրբեջանի պաշտոնյաները քայլ չեն ձեռնարկում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը դադարեցնելու համար. Հունաստանում ՀՀ դեսպանություն |armenpress.am|

armenpress.am:  Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են թիրախավորված ռասայական ատելության տարածումը և որևէ քայլ չեն ձեռնարկում դադարեցնելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այս մասին ասվում է  Հունաստանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Արցախը մշտապես հպարտացել է իր տարածքում գտնվող կրոնական և մշակութային հուշարձաններով` համարելով դրանք իր պատմամշակութային ժառանգության մասը: Արցախցիները հոգատար են նաև ռուսական կրոնական և մշակութային ժառանգության` հուշարձանների պահպանման գործում: Հատկանշական է, որ Արցախի Հանրապետության պետական բյուջեով յուրաքանչուր տարի պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերականգնման նպատակով նախատեսված են ծախսեր, քանի որ պատմամշակութային հուշարձանների պահպանության, ուսումնասիրման ու օգտագործման բնագավառը Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի կարևորագույն և առանձնահատուկ ոլորտներից է: Ռուսական Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գևորգավան տեղամասում: Եկեղեցին կառուցվել է ավելի քան 100 տարի առաջ’ Ռուսաստանից ներգաղթյալների կողմից: Այն կրաքարից է, արտաքուստ դեղնավուն: Ունի երկու մուտք, որոնք բացվում են արևմտյան և հյուսիսային կողմերից: Պատուհանների թիվը երկու տասնյակից ավելի է: Եկեղեցու ծխականները եղել են ռուս վերաբնակիչները: 1989 թվականին մեկնարկեցին եկեղեցու վերականգնողական աշխատանքները, որոնք ընդհատվեցին՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայով, որի ժամանակ եկեղեցին կրկին կրել է մեծ վնասներ։ Մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկն Արցախի Հանրապետության կառավարությունը մշակում էր եկեղեցու վերականգնման նախագիծ և հովանավոր էր փնտրում՝ վերականգնողական աշխատանքները սկսելու համար։ Այսպիսով, ոմն Անաստասիա Լավրինայի ու Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանությամբ` Արցախի Հանրապետության տարածքում գտնվող ռուսական ուղղափառ կրոնական ժառանգության նկատմամաբ հայկական կողմի իբր «ոտնձգությունների» մասին տարածվող քարոզչական նյութը հանդիսանում է հերթական սադրիչ, անհիմն և կեղծ ապատեղեկատվությունը․ այն նպատակ ունի հայերի նկատմամբ ատելություն տարածելով փորձել խարխլել և սեպ խրել Հայաստանի ու իր բարեկամների միջև հարաբերություններում: Մշակութային հուշարձանները դիտավորյալ ոչնչացնող երկիրը փորձում է անհիմն մեղադրանքներով քողարկել իր իսկ կողմից իրականացված բազմաթիվ վանդալիզմի դեպքերը։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հրապարակեց որոշումներ: Ի թիվս այլ միջոցների, դատարանը ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ է Ադրբեջանին նախ՝ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»։ Մյուս կողմից՝ դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»: Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են թիրախավորված ռասայական ատելության տարածումը և որևէ քայլ չեն ձեռնարկում դադարեցնելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։
22:19 - 22 դեկտեմբերի, 2021
Շոյգուն ՌԴ զինուժը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավոր է անվանել

 |armenpress.am|

Շոյգուն ՌԴ զինուժը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավոր է անվանել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի անձնակզմը խաղաղության պահպանման երաշխավորն է Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Մեկ տարուց ավել է՝ ռուս խաղաղապահներն ապահովում են պայմաններ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանքի հաստատման համար,  նպաստում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնմանը: Տվյալ պահի դրությամբ ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել։ Ռուսական ռազմական ուժերը շարունակում են նաև հանդես գալ որպես Սիրիայում խաղաղության պահպանման երաշխավոր»,- ասել է Շոյգուն: Նա տեղեկացրել է, որ տարեսզբից մինչև հիմա Սիրիայում ռուս զինծառայողները 348 հումանիտար գործողություն են իրականացրել, բաժանել են ավելի քան 650 տոննա սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր:
20:26 - 22 դեկտեմբերի, 2021
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել ԱլԳ գագաթնաժողովում. Բորել |tert.am|

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել ԱլԳ գագաթնաժողովում. Բորել |tert.am|

tert.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ տարածաշրջանային լարվածությունը և «Ռուսաստանի ապակայունացնող քայլերն» առանցքային տեղ են գրավել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի՝ Եվրոպայի խորհրդի նիստից անմիջապես առաջ: Ապշեցուցիչ է, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, որոնց երկրները թշնամի են Լեռնային Ղարաբաղի պատճառով, բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում։ Դա հնարավոր դարձավ նախագահ Միշելի հովանու ներքո իրականացված միջնորդական ջանքերի շնորհիվ: Նա նախորդ գիշեր լարված և արդյունավետ հանդիպում է անցկացրել երկու առաջնորդների հետ: Ես ողջունում եմ այս հանդիպման արդյունքները և կողմերի պատրաստակամությունը՝ ներգրավվելու կոնկրետ նախագծերում և աջակցելու գաղափարներին, որոնք ճանապարհ կհարթեն հաշտեցման համար։ Հանդիպմանն ընդգծվել է ԵՄ-ի հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ համագործակցությանը՝ հակամարտությունների հաղթահարման, վստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում, ինչպես նաև ԵՄ-ի պատրաստակամությունը՝ ակտիվորեն մասնակցել Անդրկովկասում հակամարտությունների կարգավորմանը»,-ասել է Բորելը։
20:08 - 22 դեկտեմբերի, 2021
Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերը

Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերը: Այս համատեքստում առաջնային է համարվել ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ գործունեությունը ահաբեկչության, ծայրահեղականության, միգրացիոն անվտանգության, կենսաբանական անվտանգության, թմրանյութերի տարածման դեմ ուղղված քաղաքականության մշակման հարցերում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական, տաջիկ-ղրղզական, տաջիկ-աֆղանական սահմանների լարվածության թուլացմանը նպաստելու վերաբերյալ: Այստեղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ընդգծել է աֆղանցի փախստականների կողմից դեպի ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներ միգրացիոն հոսքերի հավանականության բարձրացումը՝ որակելով այն որպես միգրացիոն մարտահրավեր: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ընդգծելով, որ այն Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող մարտահրավեր է: Այս համատեքստում երկուստեք կարևորել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի պայմանների ապահովումը:
15:17 - 22 դեկտեմբերի, 2021
Պուտինն ու Մակրոնը գոհունակություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ

 |armenpress.am|

Պուտինն ու Մակրոնը գոհունակություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է արտահայտվել իրավիճակի  կայունացման և խաղաղ կյանքի հաստատման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են այդ հարցերի շուրջ և ապագայում մտադիր են գործել սինքրոն: Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ, երկրների ղեկավարները նաև բարեմաղթանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին ընդառաջ։
20:02 - 21 դեկտեմբերի, 2021
Հուսով եմ, որ մենք կվերադառնանք բանակցություններին. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Asia Times-ին

Հուսով եմ, որ մենք կվերադառնանք բանակցություններին. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Asia Times-ին

Այս տարվա հոկտեմբերին Հայաստանում էր Asia Times-ի լրագրող Քուրուշ Զիբարին, որը ծավալուն հարցազրույց է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանրապետության նախագահի բացառիկ հարցազրույցի առաջին հատվածը հրապարակվել է Asia Times-ի դեկտեմբերի 21-ի համարում: Լրագրողն իր նախաբանում նշել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը համաշխարհային լուրերի հիմնական թեման էր: Շատ լրագրողներ, ովքեր խոսում են երկու երկրների առաջնորդների հետ, սկսում են զրույցը սուր հարցերից այն մասին, թե ինչու Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն այսքան երկար ձգվեց, և ինչ ապագա է սպասվում երկու հարևանների հարաբերություններին, որոնց հակասություններն անհաղթահարելի են թվում»: Լրագրող Քուրուշ Զիբարին նշում է, որ Հայաստանը, լինելով աշխարհում առաջին երկիրը, որը մ.թ. 301 թվականին քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն, հնագույն քաղաքակրթության բնօրրան է և իրեն հատկապես լավ է դրսևորել ժողովրդավարական հեղինակության ամրապնդման տեսանկյունից ու շոշափելի արդյունքներ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև. Քուրուշ Զիբարի - Եթե պատմությունը ձեր կողմից է, ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը չի կարողացել ստանալ միջազգային հանրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը, որը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի տարածք, ինչպես ասվում է ՄԱԿ-ի ԱԽ 822, 853, 874 և 884 բանաձևերում: Նախագահ Սարգսյան - Հետաքրքիր է, կարծում եմ՝ Դուք ոչ առաջինն եք, ոչ վերջինը, ով ցանկանում է միջազգային հարաբերությունները կառուցել պատմական արդարության հիման վրա: Սակայն իրական աշխարհում այդպես չի ստացվում: Ճիշտ չէ՞: Քուրուշ Զիբարի - Իհարկե: Նախագահ Սարգսյան - Կարծում եմ՝ պատմական արդարությունը բաղադրիչներից մեկն է, սակայն իրական աշխարհն իրական աշխարհ է: Իսկապես, եթե Դուք հնարավորություն ունենաք ճանապարհորդել Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով, դա մի հիանալի ճանապարհորդություն կլինի, քանի որ Դուք կանցնեք մեր պատմության տարբեր ժամանակաշրջաններով: Այդ տարածքը մշտապես բնակեցված է եղել էթնիկ հայերով: Եթե հետ գնաք, կգտնեք հայկական եկեղեցիներ, որոնք գալիս են 4-5-րդ դարերից, և այդպես շարունակ... Վերջերս պետական այցով Իտալիայում էի: Որպես այցի մաս՝ այցելեցի Բոլոնիայի համալսարան և շատ հետաքրքիր շրջայց ունեցա գրադարանում, որտեղ մեզ ցույց տվեցին այնտեղ պահվող հին հայկական որոշ ձեռագրեր: Շատ հետաքրքիր նյութ կար՝ 16-րդ դարի վերջի կամ 17-րդ դարի սկզբի քարտեզ, որում պատկերված էին հայկական մշակութային ու հոգևոր կենտրոնները: Նրանք, ովքեր հիմնադրել ու պատրաստել էին այն, հաստատված էին երկու վայրում՝ Երուսաղեմում և Կոստանդնուպոլսում: Քարտեզն ընդգրկում է ներկայիս Թուրքիան, ներկայիս Հայաստանը, մասնակի ընդգրկում է որոշ հատվածներ Իրանից՝ մինչև Սպահան և այլ վայրեր: Այն ընդգրկում է նաև Լեռնային Ղարաբաղը՝ այնտեղի հարյուրավոր հայկական միջնադարյան եկեղեցիներով ու մշակութային կենտրոններով: Այսքանը՝ պատմության մասին: Երկրորդը, կարծում եմ, դժբախտաբար, պատմությունը շատ պարզ է: Այդ տարածքում շատ են եղել նվաճումներ, կռիվներ, հարաբերություններ Պարսկական կայսրության հետ, և այնտեղ կարող եք շատ մշակույթներ տեսնել: Սակայն եթե հետ գնաք 200 տարով, կտեսնեք, որ այդ տարածքը Ռուսական կայսրությունը խլել է Պարսկական կայսրությունից: Իսկ հետո Ստալինը, ով սահմանների «մեծ վարպետ էր», իսկ իրականում՝ պետությունների միջև խնդիրներ ստեղծելու վարպետ էր, այդ թվում՝ նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Ղարաբաղն ու Նախիջևանը տվեց Ադրբեջանին, քանի որ Խորհրդային Միությունը ցանկանում էր օգնել ընդհանուր սահման ստեղծելու Ադրբեջանի և Թուրքիայի միջև, և որովհետև թուրք առաջնորդ Աթաթուրքը համարվում էր բոլշևիկյան Ռուսաստանի մեծ բարեկամը: Սա պատմական արդարության մասին չէ, սա քաղաքական մանիպուլացիաների և հարաբերությունների ցանկության մասին է: Խորհրդային կառավարման ավելի քան 70 տարիների ընթացքում Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչները երբեք չէին կարող երջանիկ ապրել Ադրբեջանի իշխանության ներքո՝ մի քանի պատճառով: Խորհրդային կայսրության ավարտին՝ 1985 թվականին, երբ Գորբաչովը ներկայացրեց փոփոխությունները, զգացմունքային հայ ժողովուրդը մասնավորապես Լեռնային Ղարաբաղում հավատաց Գորբաչովի հայտարարածին՝ խոսքի ազատություն, «պերեստրոյկա», վերակառուցում, և սկսեց շարժում Լեռնային Ղարաբաղի անկախության համար, ինչը Խորհրդային Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերի դեմ ռազմական գործողությունների ու բռնության պատճառ դարձավ: Դրանք վերածվեցին լայնածավալ պատերազմի, որտեղ հայկական կողմը հաղթանակ տարավ: Հաջորդող 26 տարիների ընթացքում Ղարաբաղն ու հարակից շրջաններն Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ էին՝ մինչև 2020 թվականի պատերազմը: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ միջազգային հանրությունը չարեց այս կամ այն. միջազգային հանրությունը ներգրավված էր, միջազգային հանրությունը որոշել էր, որ կազմակերպությունը, որը պատասխանատու է լինելու Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի համար, ԵԱՀԿ-ն է, այլ ոչ թե ՄԱԿ-ը կամ Եվրամիությունը: Եվ այդ կազմակերպությունը ստեղծեց հատուկ խումբ՝ Մինսկի խումբը, որի երեք համանախագահներն էին Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, որոնք ներկայացնում էին հետաքրքրված կողմերին՝ Միացյալ Նահանգները, որը գերտերությունն էր, Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, և Ռուսաստանը: Կողմերը բանակցում էին հնարավոր լուծման շուրջ՝ դրա բոլոր մանրամասներով: Այսինքն, կար միջազգային կառույց, որը պատասխանատու էր, և ես հուսով եմ, որ մենք կվերադառնանք բանակցություններին ու ստիպված չենք լինի վերաստեղծել կամ ստեղծել նոր ձևաչափ կամ շրջանակ, քանի որ այն արդեն կա և ունի պատմություն: Ցավոք, 2020 թվականի երկրորդ պատերազմը խաթարեց բանակցային գործընթացը, սակայն կարծում եմ՝ լավագույն լուծումը, որ կարող ենք այսօր ունենալ, նույն կազմակերպությանը ներգրավելն է: Հիմա՝ ինչո՞ւ մենք հաղթեցինք առաջին պատերազմում, սակայն պարտվեցինք երկրորդում: Խոսենք առաջին պատերազմի մասին: Ադրբեջանին այդ ժամանակ աջակցում էր Թուրքիան: Սակայն նախագահ Դեմիրելի, վարչապետ Թանսու Չիլերի և մյուսների ղեկավարած Թուրքիան այլ էր: Այլ էին նաև հայերն ու Ղարաբաղը: Ավելի պարզեցնելով՝ ասեմ, որ մենք ավելի առաջ էինք Ադրբեջանից: Առաջ էինք՝ բանակաշինության հարցում, մոտիվացիայի, պատերազմի, կարգապահության ու գիտության մեջ: Կային գեներալներ, գնդապետներ, կապիտաններ կամ զինվորներ, ովքեր ծառայում էին խորհրդային բանակում և ունեին Աֆղանստանի պատերազմի փորձը։ Փորձառու զինվորները գալիս էին կամավոր բանակ, ֆիդայիների բանակ կամ՝ կարելի է ասել, որ կամավորները ստեղծում էին բանակ: Մենք մի քիչ ավելի արագ էինք, քան Ադրբեջանը։ Ցավոք, վերջին 26 տարիների ընթացքում մենք չկարողացանք հաղթանակը վերածել կայուն խաղաղության: Ինչու եմ ասում՝ չկարողացանք, քանի որ երբեք մի կողմ չի լինում: Կա առնվազն երկու կամ մի քանի կողմ: Սակայն, քանի որ մենք հաղթանակած էինք, կարող էինք լինել պրոակտիվ և հաղթանակն արագ փոխակերպել կայուն խաղաղության: Հավանաբար, 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին կար դա անելու հնարավորություն, և ասեմ, թե ինչու: Դա մի ժամանակ էր, երբ Ադրբեջանը փորձում էր Կասպից ծովից դեպի եվրոպական շուկա, Միջերկրական ծով, Թուրքիա Բաքու- Ջեյհան խողովակաշար կառուցել: Նախագահ Հեյդար Ալիևը շատ պրագմատիկ մարդ էր: Ես նրա հետ այս հարցը չեմ քննարկել, թեպետ մի քանի անգամ հանդիպել եմ նրան, իսկ ավելի ուշ՝ նաև որդուն, սակայն կարծում եմ, որ նրա առաջնահերթությունների ցանկում նավթամուղը մեծ կարևորություն ուներ: Առանց նավթամուղի Ադրբեջանը չէր կարողանա հետ ստանալ Ղարաբաղը, քանի որ նավթամուղը ուժ էր, գումար էր, գումար, որն օգնեց նրան վերակառուցել սեփական բանակը, օգնեց ստեղծել հանրային կապեր, հարաբերություններ այլ երկրների, այդ թվում և՝ Եվրոպայի հետ: Ադրբեջանի համար դա առաջնահերթություն էր: Այդ ժամանակ հայկական բանակն ամենամարտունակն էր տարածաշրջանում: Եվ դա էր այն ժամանակահատվածը, երբ մենք երևի թե պետք է մտնեինք ավելի խորը բանակցությունների մեջ և ամեն ինչ իր տեղը դնեինք: Դրանից հետո պատմությունը 180 աստիճանով սկսեց փոխվել այլ ուղղությամբ. Ադրբեջանը դառնում էր ավելի հզոր, իսկ Հայաստանը հիմնականում և աստիճանաբար կարծես հետ էր մնում զարգացումից: Հայկական կողմը շարունակում էր վայելել հաղթանակներն ու հավատում, որ հարցը կարգավորված է, և Մինսկի խմբի համանախագահներն ունեն վերջնական լուծում: Սակայն բանակցությունները շատ հաջող չէին, կողմերը զգացմունքային էին՝ մինչ և՛ այստեղ, և՛ այնտեղ ընտրություններ էին, բանակցություններն այլ տեսք ստացան: Քուրուշ Զիբարի - Թույլ տվեք արագ անդրադարձ կատարել Ադրբեջանի հետ Հայաստանի մարտահրավերներին, ինչից հետո անցնել մյուս հարցերին: Նախորդ տարի դեկտեմբերին Երևանում զանգվածային ցույց տեղի ունեցավ՝ «Արժանապատվության երթ», այն բանից հետո, երբ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց հրադադար: Շատ հայեր, հիմնականում ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցությունից, իրենց զայրույթն էին հայտնում խաղաղության համաձայնագրի պայմանների առնչությամբ՝ պնդելով, որ կառավարությունը խելամտորեն չի գործել ու համաձայնել է հրադադարի, որը Հայաստանից խլել է տարածքներ, որոնք երկիրը վերահսկում էր ավելի քան քառորդ դար: Համաձա՞յն եք, որ հայերի զայրույթը տեղին է: Դուք անձամբ խաղաղության համաձայնագրի կետերը բարենպաստ համարո՞ւմ եք, թե՞ կարծում եք, որ կառավարությունը կարող էր ավելի համոզիչ բանակցել: Նախագահ Սարգսյան - Հարցն ինձ տանում է դեպի մեր Սահմանադրություն: Ես նախագահ եմ խորհրդարանական հանրապետությունում և այն կարգավիճակում չեմ, որ մեկնաբանեմ, թե ինչ եմ մտածում խորհրդարանի կամ կառավարության մասին: Որպես նախագահ՝ ես շատ սահմանափակ գործիքակազմ ունեմ՝ սահմանված Սահմանադրությամբ: Երբ ինչ-որ բան գալիս է իմ սեղանին, ես երկու տարբերակ ունեմ՝ կամ ստորագրում եմ այն, կամ ուղարկում Սահմանադրական դատարան: Իմ սեղանին եկող ամեն օրենք չէ, որ հակասահմանադրական է, սակայն այն կարող է լինել հակապետական, հակակրթական, հակամշակութային: Սահմանադրությունը քիչ արդյունավետ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք այն չենք փոխել: Եվ ես հստակ ասել եմ, որ եթե մենք գնանք սահմանադրական փոփոխությունների, դրանցից հետո ես պատրաստ եմ հրաժարական տալ: Երկրորդը, հոգեբանորեն, շատ հայերի համար դժվար է ընկալել խորհրդարանական ժողովրդավարության կոնցեպտը: Նրանց համար դժվար է հասկանալ, թե ինչու նախագահը չի կարող հեռացնել նախարարին: Երրորդը, մեր Սահմանադրության մեջ չկան հավասարակշռման և զսպումների մեխանիզմներ: Եթե ունես Սահմանադրություն առանց այդ մեխանիզմների, ապա կբախվես մեծ խնդիրների: Ցանկացած ժողովրդավարություն՝ լինի նախագահական կամ խորհրդարանական, պետք է ունենա հավասարակշռման և զսպման մեխանիզմներ: Նախագահը չունի բավարար իշխանություն՝ կանգնեցնելու որևէ օրենք կամ հավասարակշռելու կառավարության կամ վարչապետի իշխանությունը: Եվ դա առողջ չէ: Ես հիմա խրախուսում եմ փոխել Սահմանադրությունը: Կարևոր չէ՝ այն կդառնա նախագահակա՞ն, թե՞ կլինեն ավելի շատ զսպումներ և որոշ հավասարակշռություն, սակայն մենք կարիք ունենք փոփոխության: Հիմա մենք ունենք հրադադարի մասին հայտարարություն և հետագա քայլեր Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների կողմից, սակայն դա պաշտոնական համաձայնագիր չէ, որն անցել է խորհրդարանով ու հասել իմ սեղանին: Իմ սեղանին ոչինչ չկար: Այո, մարդկանց մեծամասնությունը դժգոհ էր, քանի որ մեծ մասը հավատում էր, որ երկիրը հաղթում է պատերազմում, և հանկարծ մի օր պարզվեց, որ, ի հեճուկս կորսված հազարավոր կյանքների, Հայաստանը կորցրել է նաև տարածք, մշակութային ու հոգևոր ժառանգություն: Այդ դեպքում ո՞րն է լուծումը: Լուծումը դասական է: Այս աշխարհում կարիք չկա հորինել լուծումներ: Եթե դու ժողովրդավար չես, ապա շարունակում ես առաջ գնալ, իսկ եթե ժողովրդավար ես, ապա կա միայն մեկ լուծում՝ դիմել ժողովրդին՝ հասկանալու, թե ում է նա ուզում, որ շարունակի ղեկավարել երկիրը: Սա հենց այն է, ինչ ես բացեիբաց առաջարկեցի: Ես առաջարկեցի կառավարությանը՝ հրաժարական տալ: Ես չունեմ իշխանություն նրանց ստիպելու, ուստի առաջարկեցի կառավարությանը, ոչ թե վարչապետին, հրաժարական տալ և խորհրդարանի կողմից ձևավորել պրոֆեսիոնալ կառավարություն: Ինչո՞ւ պրոֆեսիոնալ. որովհետև նպատակն ընտրությունների գործընթացով անցնելն էր: Ավելի լավ է ունենալ ազգային համաձայնության կառավարություն, որը շատ ավելի բարդ է, կամ պրոֆեսիոնալ կառավարություն, որը քաղաքականացված չէ, և փոխել Սահմանադրությունը: Քուրուշ Զիբարի - Անցնելով ձեր արտաքին հարաբերություններին. ես գիտեմ, որ Հայաստանն ու Թուրքիան ունեն թշնամանքի ու մարտահրավերների երկար պատմություն, կա խոր արմատացած վիշտ, որը մի ակնթարթում չի անհետանա: Սակայն, միևնույն ժամանակ, Ձեր երկիրն ու Թուրքիան այնքան մոտ էին կարգավորելու հարաբերությունները, երբ 2009 թվականին ստորագրվեցին ցյուրիխյան արձանագրությունները՝ միջնորդավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այդուհանդերձ, գործարքը մեծ քննադատության արժանացավ երկու երկրներում, և Ձեր նախորդը՝ Սերժ Սարգսյանը, այն հետ կանչեց խորհրդարանից: Դուք կանխատեսու՞մ եք որևէ տեղաշարժ Երևանի և Անկարայի միջև առկա անտագոնիստական տրամադրություններում։ Կա՞ որևէ օգուտ պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և լարվածությունը թուլացնելուց։ Նախագահ Սարգսյան - Կա՞ մեկը, ով կասի, որ օգուտ չկա երկու անհատների միջև հարաբերությունները կարգավորելուց, ովքեր չեն հավանում մեկը մյուսին, կամ երկու ընտանիքների, երկու ժողովուրդների կամ երկու պետությունների միջև: Իհարկե՝ ոչ: Սակայն ցանկացած կարգավորում առնվազն երկու դերակատար է պահանջում: Նմանօրինակ կարգավորումը հատուկ բաղադրիչների կարիք ունի: Սակայն թույլ տվեք մեկնաբանել այն, ինչ ասացիք ցյուրիխյան փաստաթղթի վերաբերյալ: Երբ այդ փաստաթուղթը ստորագրվեց, ես այդքան էլ չէի հավատում, որ այն կարող է արդյունավետ լինել: Պատճառները մի քանիսն են, սակայն ես Ձեզ ամենապարզը կներկայացնեմ: Ամենապարզ պատճառն այն էր, որ փորձ արվեց հաշտեցնելու Թուրքիային ու Հայաստանի, մինչդեռ Ղարաբաղի հարցը կարգավորված չէր: Կարո՞ղ է որևէ մեկն ինձ ապացուցել կամ բացատրել, թե ինչպես կարող է Թուրքիան կարգավորված հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ կար չավարտված պատերազմ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարում էին, որ եղբայրական ժողովուրդներ են: Ակնհայտ է, որ խաղաղության բանակցություններում միայն Հայաստանն ու Թուրքիան չէին, կար երրորդ կողմ, որը հաշվի չէր առնվել: Եվ ես երբեք չեմ հավատացել, որ Թուրքիան կարող է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ առանց Ադրբեջանի համաձայնության: Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայներ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, երբ կարգավորված չէին Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները: Կա նաև չորրորդ դերակատարը՝ հայ ժողովուրդը: Հայկական Սփյուռքը Օսմանյան կայսրությունում 1915 թվականի տեղի ունեցածի՝ Հայոց ցեղասպանության հետևանք է: Որևէ նախագահ չի կարող բանակցել այդ մարդկանց անունից, նրանց պապերի անունից, ովքեր սպանվեցին կամ փրկվեցին: Թուրքիայի հետ բանակցելուց առաջ պետք է երկխոսություն լինի Հայաստան պետության ու Սփյուռքի միջև: Մենք պետք է ունենանք փոխըմբռնում և ընդհանուր քաղաքականություն այն հարցում, թե ինչ ենք անում: Դա էր պատճառը, որ երբ նախկին նախագահն այցելեց Ֆրանսիա կամ Լիբանան, իր հայրենակիցները նրան առաջին անգամ բարեկամաբար չընդունեցին: Այս հարաբերությունները շատ ավելի բարդ են: Երբ խոսում եք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների միասին, կարծում եմ՝ մենք այդ հարաբերությունների երկար պատմություն չունենք: Մենք հայերի երկար պատմություն ունենք Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում: Հայաստանի ու Թուրքիայի պատմությունը կարճ էր, 1920 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության ու Թուրքիայի միջև տեղի ունեցավ պատերազմ: Իսկ հարաբերությունների երկրորդ մասը սկսվում է 1991 թվականից, երբ հռչակվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը: Այսօր հարաբերություններ չկան: Անհատները ճանապարհորդում են: Ես բազմիցս այցելել եմ Թուրքիա, հատկապես, երբ ես ազատ անձնավորություն էի, այլ ոչ պետական պաշտոնյա: Ես այցելել եմ համալսարաններ, նախագահել եմ մեծ համաժողովներ, դասախոսություններ եմ կարդացել համալսարաններում... Ինչպե՞ս կարող ենք հիմա բարելավել հարաբերությունները: Եկեք նայենք մյուս ազգերի փորձառությանը, օրինակ, Ֆրանսիայի ու Անգլիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի: Նրանք դարերով ոչնչացնում էին մեկը մյուսին, սակայն հետո ինչ-որ բան փոխվեց, երբ մեծ աղետներից ու ողբերգություններից հետո բոլորը հասկացան, որ ատելությունից կա միայն մեկ ելք, և այդ ելքը հանդուրժողականությունն է՝ հանդուրժել այլ մարդկանց լեզուն, հավատը, մշակույթն ու կրոնը: Եթե Եվրոպայում հանդուրժողականություն չլիներ, հիմա այնտեղ խառնաշփոթ կտիրեր: Նրանք մի կողմ դրեցին այդ ամենն ու սկսեցին հանդուրժել մեկը մյուսին, ընդունել իրար, ապա սկսեցին երկխոսություն և ներգրավվեցին այն գաղափարների ու սկզբունքների շուրջ, որոնք կիսում են: Հանդուրժողականությունը նշանակում է ընդունում, հանդուրժողականությունը ենթադրում է լինել այնքան ուժեղ, որ կարողանաս ներողություն խնդրել: Անձերի կամ ընտանեկան հարաբերություններում կամ պետությունների մակարդակով ներողություն խնդրելն ուժի նշան է: Եթե Գերմանիան հրեաներից ներողություն չխնդրեր, ինչ եք կարծում, կլինեի՞ն հարաբերություններ: Նույնը տեղի ունեցավ այլ ժողովուրդների դեպքում: Ես Երուսաղեմում էի, երբ Հոլոքոստի օրը Գերմանիայի նախագահը ելույթ ունեցավ... 2020 թվականի պատերազմի ժամանակ, ինչպես ասացի, Ադրբեջանն ավելի առաջ էր, սակայն նրանք ունեին մեկ այլ գործոն՝ Թուրքիան: Խոսքը ժամանակակից Թուրքիայի մասին է, որը գուցե մեծ հավակնություններ ունի՝ վերադարձնելու Օսմանյան կայսրության փառքը: Սակայն ոչ ոք չի ցանկանում վերլուծել, ուսումնասիրել մարդկանց հոգեբանությունը: Բայց մենք ականատես ենք լինում, որ Թուրքիան ամենուր է ակտիվ. Թուրքիան Լիբանանում է, ներկայում բավականին շատ, Թուրքիան ագրեսիվ կերպով Սիրիայում է, միջերկրածովյան շրջանում է, Կիպրոսի մոտ է, Հունաստանի մոտ է, Լիբիայում է: Թուրքիան Եվրոպային պատանդ է պահում՝ Եվրամիության հետ սահմանին մի քանի միլիոն փախստական պահելով: Իսկ ԵՄ-ն մի քանի միլիարդ եվրո է վճարում այդ փախստականների համար: Թուրքիան Լիբիայում է, որն այլ հյուսիսաֆրիկյան երկրներից փախստականների համար դարպաս է դեպի Եվրոպա: Թուրքիան հիմա ուժեղ ներկայություն ունի Ադրբեջանում: Եվրոպան հիմա նավթ ու գազ է ստանում Կասպից ծովից, և Թուրքիան նաև այդտեղ է: Քուրուշ Զիբարի - Ե՞վ... Նախագահ Սարգսյան - Եվ ի՞նչ կասեք Ձեր պատմական արդարության մասին: Քուրուշ Զիբարի - Հավակնոտ է՝ մշտապես կարողանալ պատմական արդարությունից կառչել: Նախագահ Սարգսյան - Իրականում ամեն ինչ պարզ է՝ նավթ, գազ, լոգիստիկա, բեռնափոխադրումներ, փող և իշխանություն...
19:17 - 21 դեկտեմբերի, 2021
Ռուբինյանը շատ ներկայանալի աշխատակազմ կունենա հայ-թուրքական բանակցություններում․ Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

Ռուբինյանը շատ ներկայանալի աշխատակազմ կունենա հայ-թուրքական բանակցություններում․ Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց հարցին, թե ինչո՞ւ են ադրբեջանցի երկու գերիները անմիջապես վերադարձվել ադրբեջանական կողմին։ Քոչարյանը հայտարարեց՝ օրեր առաջ երկու ադրբեջանցիներին գերեվարելու փաստը զսպող գործիք է Ադրբեջանի՝ նմանատիպ հետագա ցանկությունների համար։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել էին Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։ «Գերիները բոլորը բոլորի հետ պետք է փոխանակվեն։ Փոխանակման պրոցեսի մանրուքներին ես տեղյակ չեմ, բայց եթե գերիներին հանձնել են հակառակորդին, նշանակում է այդտեղ մեր շահերից ու հետաքրքրություններից բխող խնդիր անպայման գոյություն ունի»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։ Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ՀՀ-ի կողմից Թուրքիայի հետ բանակցություններում որպես բանախոս Ռուբեն Ռուբինյանին ընտրելու որոշման մասին՝ Քոչարյանը շեշտեց՝ Ռուբինյանը շատ ներկայանալի աշխատակազմ կունենա հայ-թուրքական բանակցություններում։
14:59 - 21 դեկտեմբերի, 2021
ՀԱՊԿ-ը սատարում է իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելու ՀՀ քայլերը․ Զասի բացառիկ հարցազրույցը |armenpress.am|

ՀԱՊԿ-ը սատարում է իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելու ՀՀ քայլերը․ Զասի բացառիկ հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանագծում և սահմանազատում սկսելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարևոր քայլ։ Այս մասին ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ դեկտեմբերի 21-23-ը Հայաստան ծրագրված աշխատանքային այցին ընդառաջ բացառիկ հարցազրույցում՝ նշելով, որ կառույցը սատարում է ՀՀ կառավարության քայլերը՝ Ադրբեջանի հետ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։ -Պարոն Զաս, ինչպե՞ս եք գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման ներկա մակարդակը․ ինչպիսի՞ն է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, անվտանգության ապահովման ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում, ինչպե՞ս է կառույցը լուծում իր առջև դրված խնդիրները և ինչպիսի՞ն է ապագայի տեսլականը։ -Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը բազմաֆունկցիոնալ կառույց է, որը հավաքական հիմքի վրա ապահովում է անդամ երկրների պաշտպանությունը ոչ միայն արտաքին ագրեսիայից, այլև, հաշվի առնելով փոփոխվող ռազմաքաղաքական իրողությունները, ժամանակակից բոլոր տեսակի մարտահրավերներից ու սպառնալիքներից՝ ներառյալ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունը, անօրինական միգրացիան, նաև՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում։ Այսօր մենք ականատես ենք աշխարհում ճգնաժամային երևույթների աճին: Կազմակերպության անդամ երկրների համար ռազմական վտանգի մակարդակը, ցավոք, չի նվազում։ Դրա մասին, ի թիվս այլ հանգամանքների, վկայում է ՆԱՏՕ-ի երկրների ռազմական խմբավորումների ընդլայնվող ներկայությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմանների անմիջական հարևանությամբ, ինչպես նաև դաշինքի ռազմական ենթակառուցվածքների զարգացումը և ռազմական գործունեության ակտիվացումը: Մեզ շատ մտահոգում է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարված իրավիճակը, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ և գնդակոծություններ, որոնց հետևանքով, ցավոք, մարդիկ են զոհվում։ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում վտանգ են ներկայացնում զարգացումներն Աֆղանստանում, որտեղ իրավիճակը շարունակում է մնալ բարդ, լարված և անկանխատեսելի։ Այս երկրում իշխանափոխությունից հետո պահպանվում է ներքին զինված դիմակայության ուժեղացման, ահաբեկչական կազմակերպությունների գործունեության ակտիվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ընդլայնման, անվերահսկելի միգրացիայի ավելացման հնարավորությունը։ Երկիրը հումանիտար աղետի եզրին է: Մենք մշտապես վերահսկում ենք իրավիճակը այս ճգնաժամային կետերում, որպեսզի ժամանակին արձագանքենք դրա հնարավոր վատթարացմանը։ Համատեղ միջոցառումների, առաջին հերթին ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունների ընթացքում մենք մշակում ենք գործնական միջոցառումներ՝ ուղղված մեր պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը։ Մենք պատրաստում ենք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը՝  խաղաղարար գործողություններին նրանց հնարավոր ներգրավվածության նպատակով։ Չի նվազում մեր երկրների անվտանգությանն այլ սպառնալիքների ակտուալությունը ևս՝ ահաբեկչություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, անօրինական միգրացիա, կիբեր սպառնալիքներ։ Դրանց հակազդելու համար ՀԱՊԿ-ն իրականացնում է միջոցառումների մի ամբողջ շարք, ինչպիսիք են՝ «Նայոմնիկ» օպերատիվ-կանխարգելիչ, «Կանալ» հակաթմրանյութային միջազգային համալիր գործողությունները, ինչպես նաև ապօրինի միգրացիայի և մարդկանց առևտրի դեմ պայքարի «Նելեգալ» և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների հակազդմանն ուղղված «Պրոքսի» գործողությունները։ Եթե խոսենք հեռանկարների մասին, ապա հաջորդ տարվանից կբացենք նոր ուղղություն՝ կենսաբանական անվտանգություն։ Արդեն որոշում է կայացվել Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին կից ՀԱՊԿ անդամ երկրների լիազորված մարմինների կենսաբանական անվտանգության հարցերով համակարգող խորհուրդ ստեղծելու մասին։ -Արդեն մի քանի ամիս է, ինչ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ՀԱՊԿ մասնակից-պետություններից մեկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Ինչպե՞ս է կառույցը վերաբերվում այդ փաստին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու նրանց՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու ուղղությամբ։ -Մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակով և ուշադիր հետևում ենք դրան։ Կարծում ենք, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով, և աջակցում ենք այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված համաձայնություններին՝ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ակնհայտ է, որ իրավիճակի ապաէսկալացիայի միջոցառումներն առավել քան երբևէ անհրաժեշտ են և առաջնահերթ նշանակություն ունեն։ Մենք սատարում ենք Հայաստանի կառավարության քայլերը՝ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։ Սա միակ ելքն ենք համարում։ Բացի այդ, արժե ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները։ Նման մոտեցումը կապահովի անհրաժեշտ նախադրյալներ այս խնդրի լուծման համար։ -ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է, որ Հավաքական անվտանգության տարբեր շրջաններում իրավիճակի զարգացման տրամաբանությունը հստակ ցույց է տվել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը․ «Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով»: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս մոտեցմանը։ - Ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական գաղափարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ազդեցության գոտում ճգնաժամի դեպքում հակաճգնաժամային որոշումներ կայացնելու ալգորիթմների օպտիմալացումն է, ինչպես նաև նյութատեխնիկական և մարդասիրական օգնության, տեղեկատվական և քաղաքական աջակցության օպերատիվ տրամադրումը։ Ներկայում Ճգնաժամային արձագանքման կենտրոնը գործում է, լրացուցիչ քայլեր են ձեռնարկվել դրա կադրերի հզորացման ուղղությամբ։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների առաջարկությունների համաձայն՝ կենտրոնի կազմում լրացուցիչ ստեղծվել է օպերատիվ խումբ՝ կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակին հետևելու համար։ Ճգնաժամերին արձագանքելու մեխանիզմների կատարելագործման և ՀԱՊԿ մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով անցկացվում են ուսումնական միջոցառումներ։ Այսպես, այս տարվա հոկտեմբերին տեղի է ունեցել համատեղ գործնական խաղ՝ ներգրավելով կազմակերպության անդամ երկրների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների օպերատիվ խմբերը։ Խաղի ընթացքում մշակվել են պայմանական պետության տարածքում ճգնաժամային իրավիճակի կանխարգելման և հանգուցալուծման հարցերը՝ կապի միջոցների կիրառմամբ՝ ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ համագործակցելու լիազորված ազգային մարմինների վերահսկողության կետերով։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:02 - 21 դեկտեմբերի, 2021