Վրաստանի ՊՆ ղեկավարը պաշտոնական այցով Ադրբեջանում է

 |factor.am|
21:39 - 21 դեկտեմբերի, 2021

Վրաստանի ՊՆ ղեկավարը պաշտոնական այցով Ադրբեջանում է |factor.am|

factor.am: Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշիր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ադրբեջանում է։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՊՆ-ին։

Նշվում է, որ այցը տևելու է մինչև դեկտեմբերի 23-ը։

Տեղական լրատվամիջոցները նաև հայտնում են, որ Վրաստանի պաշտպանության նախարարին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ուղղություններով ադրբեջանա-վրացական երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել