Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ Արդարադատության նախարարության խոսնակ

«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ Արդարադատության նախարարության խոսնակ

«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ մյուսների թեստի պատասխանը բացասական է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել և թեստավորվել են նաև «Կոշ» ՔԿՀ-ում պահվող բոլոր անձինք․ բոլորի պատասխանը բացասական է։ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատապարտյալներից մեկից նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) առկայության կասկածանքով 04.06.2020 թվականին վերցվել է փորձանմուշ: Ստացված փորձաքննության դրական պատասխանի հանգամանքով պայմանավորված՝ դատապարտյալը տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Տեղափոխման ընթացքում, թե´ դատապարտյալը, թե´ ուղեկցող անձնակազմը ապահովված են եղել անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակ, ձեռնոց, ինչպես նաև հատուկ արտահագուստով: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը տեղաբաշխվել է հատուկ առանձնացված կացարանում (հատուկ կահավորված և տեխնիկապես հագեցած կացարան): Դեռևս ապրիլից, կանխարգելիչ համալիր միջացառումների շրջանակում, հնարավոր հիվանդների մեկուսացման նպատակով Արդարադատության նախարարությունը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի երկու մասնաշենքերի շքամուտքում հրատապ կարգով կառուցել էր վարակազերծման և ախտահանման համար նախատեսված նախասրահ: Բացի այդ, «Դատապարտյալների հիվանդանոց»-ի տուբերկուլոզային և նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջության դատարկվել էին, որպեսզի հարկ եղած դեպքում օգտագործվեին բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքերը միասին ունեն մինչև 150 մահճակալային ֆոնդ:
19:41 - 06 հունիսի, 2020
Բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան կդառնա հասանելի |armenpress.am|

Բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան կդառնա հասանելի |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին առաջարկվում է հասանելիություն տրամադրել բաժնետոմսերի և դրանց սեփականտերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային: Նախագիծը խորհրդարանում ներկայացրել էր Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: «Բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան հասանելի է դառնալու իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին: Բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի մասին ինֆորմացիան հիմա հնարավոր է ստանալ միայն քրեական գործի շրջանակում՝ կասկածյալի կամ մեղադրյալի մասով՝ միայն դատարանի որոշմամբ: Դեռևս 2001-ից ՍՊԸ-ների բաժնեմասերի սեփականատերերի ինֆորմացիան բաց է, իսկ 2013-ից դրան ուղիղ հասանելիություն ունեն նաև պետական մարմինները: Այս տարիների ընթացքում բազմիցս փորձ է արվել բացել նաև բաժնետերերի մասին ինֆորմացիան, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ այդ թվում քաղաքական, այդ նախաձեռնությունները սառեցվել են»,-նշել էր Գրիգորյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է այդ մարմիններին հասանելիություն տրամադրել ընկերությունների բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային, ինչպես նաև արժեթղթերի հաշիվների ցանկի, տեսակի և կարգավիճակի վերաբերյալ տվյալներին:
11:34 - 03 հունիսի, 2020
Ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |armenpress.am|

Ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն: Կառավարության հեղինակած օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 110 «կողմ» ձայնով: Նախագծով նախատեսվում է ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Սահմանվել են նաև մի շարք դրույթներ:
11:11 - 03 հունիսի, 2020
Կառավարությունն առաջարկում է կալանքից ազատելու հնարավորություն տալ ծանր հիվանդության հիմքով |armenpress.am|

Կառավարությունն առաջարկում է կալանքից ազատելու հնարավորություն տալ ծանր հիվանդության հիմքով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն: Կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Նախագծով նախատեսվում է ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Սահմանվել են նաև մի շարք դրույթներ: Փոխնախարարի խոսքով՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2 ը՝ ծանր հիվանդության հետևանքով:
17:32 - 02 հունիսի, 2020
Արդարադատության փոխնախարարը ներկայացրեց պարեկային ծառայություն ստեղծելու օրինագծի փոփոխությունները |armenpress.am|

Արդարադատության փոխնախարարը ներկայացրեց պարեկային ծառայություն ստեղծելու օրինագծի փոփոխությունները |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց պարեկային ծառայություն ստեղծելու օրինագիծը, որում կատարվել է մեկ փոփոխություն: «Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: «Առաջին ընթերցումից հետո կատարված փոփոխությամբ՝ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրվանից»,- ասաց Գրիգորյանը: Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայությունն իր էությամբ էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-­ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, լրիվ նոր հագեցվածություն զենքի հատուկ միջոցներով, տրանսպորտային միջոցներով, տեխնիկական սարքավորումներով: Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ, այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով, ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոն, որը զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթներից բացի, ապահովելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթներ՝ ապահովելով ստացված ահազանգերի արագ սպասարկումը, քաղաքացիներին պրոֆեսիոնալ աջակցության և խորհրդատվության տրամադրումը և այլն:
14:19 - 02 հունիսի, 2020
Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներն այսօրվանից միացան սննդի մատակարարման նոր համակարգին

Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներն այսօրվանից միացան սննդի մատակարարման նոր համակարգին

Նախորդ տարվա նոյեմբերին՝ «Արմավիր» և Նուբարաշեն» ՔԿՀ-ներում ներդրված սննդի մատակարարման նոր համակարգի պիլոտային ծրագրից մեկ ամիս անց, երբ լրագրողների հետ մասնակցեցի սննդի համտեսին և արձանագրեցի, որ ՔԿՀ-ներում պահվող անձանց մոտ 100 տոկոսն օգտվում է սննդից, հայտարարեցի, որ 2021 թվականի ընթացքում բոլոր քրեակատարողական հիմնարկների սննդի ապահովման գործառույթը պատվիրակված կլինի մասնավոր հատվածին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և հավելել. «Այսօր այդ խոստումն իրականություն է, և կարող եմ փաստել, որ Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները հունիսի մեկից միացել են այդ համակարգին։ Ավելորդ է նույնիսկ նշելը, թե այն մուլտիպլիկատիվ ինչ արդյունք է ապահովում՝ սննդի պարունակությամբ հանձնուքների թվի կրճատում, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացում»։ Նախարարը նաև հայտնել է, որ ՔԿՀ-ներում իրականացվող բարեփոխումները շարունակվում են:
09:09 - 02 հունիսի, 2020
Պարեկային ծառայություն ստեղծելու օրինագիծն արժանացավ դրական եզրակացության |armenpress.am|

Պարեկային ծառայություն ստեղծելու օրինագիծն արժանացավ դրական եզրակացության |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Նախագիծն ԱԺ նիստում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ: Պարեկային ծառայությունն էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-­ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանըհանձնաժողովի նիստում ներկայացրեց քննական գործընթացի մանրամասները: «Մեկ ամսից ավելի կպահենք հայտարարությունը, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ հասցնեն դիմել: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին կանցկացնենք դիմումատուների քննական գործընթացը՝ առողջական վիճակի, ֆիզիկական վիճակի ստուգում, ընդհանուր կարողությունների ստուգում, հարցազրույց»,- ասաց Գրիգորյանը: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, լրիվ նոր հագեցվածություն զենքի հատուկ միջոցներով, տրանսպորտային միջոցներով, տեխնիկական սարքավորումներով: Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոն, որը զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթներից բացի, իրականացնելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթներ՝ ապահովելով ստացված ահազանգերի արագ սպասարկումը, քաղաքացիներին պրոֆեսիոնալ աջակցության և խորհրդատվության տրամադրումը և այլն:
15:19 - 01 հունիսի, 2020
Ահազանգ ՀՀ Արդարադատության նախարարին․ Գագիկ Խաչատրյան

Ահազանգ ՀՀ Արդարադատության նախարարին․ Գագիկ Խաչատրյան

Խաչատրյանների փաստաբանական խմբի հայտարարությունը․ հրատապ ահազանգ ՀՀ Արդարադատության նախարարին․ Տեղեկացնում ենք, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը և Քրեակատարողական ծառայությունը բացահայտ և կոպիտ կերպով խախտում են կալանավորված անձի՝ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման սահմանադրական իրավունքը՝ վտանգի տակ դնելով նրա կյանքն ու առողջությունը: Քանի որ, 22.05.2020թ. իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը օպերատիվ կարգով արձագանքում է Գագիկ Խաչատրյանի նկատմամբ անօրինականություններ իրականացնելու վերաբերյալ նրա փաստաբանական խմբի հրապարակային ահազանգերին, ուստի հուսով ենք, որ մարդու և ՀՀ քաղաքացու կյանքին և առողջությանը սպառնացող այս իրավիճակում, ՀՀ արդարադատության նախարարությունը ևս օպերատիվ կարգով կարձագանքի և անհապաղ միջոցներ կձեռնարկի այդ անօրինականությունները վերացնելու ուղղությամբ: Այսպես. 1․«Աստղիկ» բժշկական կենտրոնից Գագիկ Խաչատրյանի դուրս գրման էպիկրիզի համաձայն՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակ նա ստացել է համալիր թերապևտիկ բուժում, համաձայնեցված նյարդաբանների, նյարդավիրաբույժների, վնասվածքաբանների, սրտաբանների, գաստրոէնտերոլոգների, ուրոլոգների հետ, ինչպես նաև վերականգնողական կինեզոթերապիա և ֆիզոթերապիա: Գտնվել է այդ մասնագետների մշտական հսկողության տակ: Նույն էպիկրիզի համաձայն, Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում նյարդաբանական բաժանմունքից, հաշվի առնելով ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի թիվ Ե-863 նամակը համարժեք բուժման մասին և նրա հղումը 08.04.2020թ. կայացած կոնսիլիումի եզրակացության վրա, հիվանդը, անհրաժեշտության դեպքում հետագա բուժումը վերոհիշյալ բուժհիմնարկությունում շարունակելու համար։ ՊՈԱԿ-ի տնօրենի նամակում և էպիկրիզում վկայակոչված՝  ՀՀ առողջապահության նախարարի 07.04.2020թ. թիվ 1206-Ա հրամանի հիման վրա՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի գնահատման նպատակով իրականացված մասնագիտական կոնսիլիումի 08.04.2020թ. եզրակացության համաձայն նրա մոտ ախտորոշվել է. «ողնուղեղային խողովակի ստենոզ պարանոցային C5-C6 մակարդակում՝ կատարված վիրահատության ֆոնի վրա /դիսկոէկտոմիա և տեղադրված միջողնային էնդոպրոտեզ/, ցերվիկալ ռադիկուլոպաթիայի զարգացումով, ԷՆՄԳ հաստատված պոլիռադիկուլոնեյրոպաթիա՝ մկանային սուբատրոֆիայով, ստորին վերջույթների հենաշարժական ապարատի ֆունկցիայի չափավոր խանգարումով: Գլխուղեղի բազմօջախային լակունար իշեմիկ ախտահարում: Առկա է երկու ծնկահոդերի արտահայտված դեֆարթրոզ՝ կանգնելու և քայլքի ֆունկցիայի չափավոր խանգարումով»։ Դրա հիման վրա կոնսիլիումը եզրակացրել է, որ. «անհրաժեշտ է պարանոցի ստենոզի վիրահատական բուժում: Մինչ վիրահատական միջամտության կազմակերպումը, ցուցված է շարունակել թերապևտիկ և վերականգնողական բուժումը՝ կինեզոթերապիա»:  Ինչպես ակնհայտ է, վերոնշված բժշկական փաստաթղթերից, Գագիկ Խաչատրյանն ունի բուժման կարիք, իսկ հիվանդանոցից էլ դուրս է գրվել հաշվի առնելով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հավաստիացումներն այն մասին, որ Գագիկ Խաչատրյանին տրամադրվելու է համարժեք բուժում, սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ «Աստղիկ» ԲԿ-ից «Երևան-Կենտորն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո մինչ օրս՝ շուրջ 6 օր, Գագիկ Խաչատրյանը բացարձակապես որևէ բուժում չի ստացել, չի գտնվել էպիկրիզում նշված մասնագետների հսկողության տակ, չի զննվել այդպիսի մասնագետների կողմից, քանի որ քրեակատարողական հիմնարկում այդպիսի մասնագետներ չկան, ինչպես նաև բացակայում է վերոնշված բուժումը տրամադրելու հնարավորություն: Այսինքն, ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը ոչ միայն համարժեք բուշմամբ չի ապահովել Գագիկ Խաչատրյանին, այլև, մեր խորին համոզմամբ, ՀՀ ԱՆ քրեակատարաողական ծառայությունը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, դիտավորյալ կերպով Գագիկ Խաչատրյանի համար անընդհատ այնպիսի պայմաններ են ստեղծում, որոնք ոչ միայն իրական վտանգ են ստեղծում նրա կյանքի և առողջության համար, այլ նաև մշտական սուր ֆիզիկական ցավեր և հոգեկան տառապանքներ են պատճառում, նվաստացնում են նրա արժանապատվությունը: Այս առումով նշենք, որ. 2․ ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի՝ «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման 11-րդ գլխի 101-րդ կետով սահմանված է, որ. «յուրաքանչյուր կալանավորված անձ և դատապարտյալ իրավունք ունի սույն գլխով սահմանված պահանջներին համապատասխան՝ իր հաշվին և իր ընտրությամբ օգտվելու քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի մասնագիտական ծառայություններից՝ անկախ ՊՈԱԿ-ում, ներառյալ քրեակատարողական հիմնարկների տարածքներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նույնատեսակ ծառայությունների առկայության հանգամանքից»: Դեռևս 23.05.2020թ. ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ուղարկված գրություններով հայտնելով վերոնշյալ հանգամանքները, խնդրել ենք. «Գագիկ Խաչատրյանին անհապաղ տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հնարավորություն ընձեռելով ստանալ Կոնսիլիումի կողմից որոշված բուժումը»,  ինչպես նաև. «Գրավոր հայտնել, թե ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում առկա են արդյոք Գագիկ Խաչատրյանի բժշկական փաստաթղթերում նշված մշտական ցավերի, քայլքի դժվարությունների և հիվանդությունից բխող մյուս խնդիրների կանխման նպատակով հատուկ հարմարեցված պահման, խնամքի, զբոսանքի, հիգիենայի պահպանման և նրա կենսագործունեության համար անհրաժեշտ այնպիսի պայմաններ, որոնք կբացառեն նրա նկատմամբ վատ վերաբերմունքը և խոշտանգումը, լրացուցիչ անհարմարություններ, ցավեր չեն պատճառի նրան, չեն նվաստացնի նրա պատիվն ու արժանապատվությունը: Եթե այո, ապա խնդրում եմ հայտնել այդ պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ»: Այս դիմումները ոչ միայն մնացել են անպատասխան՝ Գագիկ Խաչատրյանը ոչ միայն չի տեղափոխվել բուժման և նրան որևէ բուժում չի տրամադրվել, ոչ միայն չի հաստատվել, որ Գագիկ Խաչատրյանի պահման վայրում առկա են վերոնշված անհրաժեշտ պայմանները, այլև՝ 27.05.2020թ. նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ և ներկայումս պահվում է էլ ավելի վատ պայմաններում՝ մոտ 4 քմ սենյակում, որտեղ ընդամենը մեկ մահճակալ է, փոքրիկ սեղան և զուգարանակոնք: Սենյակում առկա չէ իր հիգիենայի և խնամքի համար անհրաժեշտ այլ հարմարություններ, ոչ էլ հարմարեցված է հենակով շարժվող անձի համար անհրաժեշտ պայմաններին: Գագիկ խաչատրյանը տեղեկացվել է, որ այդ պայմաններում պետք է պահվի մոտ 14 օր՝ ինչը պայմանավորված է նոր քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելով և ՀՀ Պարետի որոշմամբ՝ նոր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով: 3․ Ավելին, ՀՀ կառավարության վերոհիշատակված N 825-Ն որոշման 1-ին գլխի 3-րդ կետով սահմանված է, որ. «Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից՝ այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, որոնք իրականացնելու համար ՊՈԱԿ-ը օրենքով սահմանված կարգով ստացել է լիցենզիա: Բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնց համար ՊՈԱԿ-ը չի ստացել համապատասխան լիցենզիա, տրամադրվում են օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկների (այսուհետ՝ քաղաքացիական բժշկական հաստատություններ) կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն»։ Հարկ ենք համարում տեղեկացնել, որ 01.02.2020թ. և 01.04.2020թ. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ուղարկված դիմումներով խնդրել էինք գրավոր հայտնել. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի արդյոք Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաներ, ինչպես նաև համապատասխան խորը մասնագետներ ու հնարավորություններ, եթե այո, ապա՝ խնդրում ենք հայտնել, թե որ լիցենզիաներն են առկա, ինչպես նաև տրամադրել յուրաքանաչյուր նեղ մասնագետի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն) և նմանատիպ հիվանդների բուժման պրակտիկայի և բժշկական գործունեության վերաբերյալ  տեղեկատվությունն՝ ըստ մասնագիտությունների»։ Մինչ օրս այդ մասին որևէ պատասխան չի տրամադրվել, իսկ մեր տեղեկատվությամբ «Քրեակատարողական բժշկության կենտորն» ՊՈԱԿ-ը Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ համապատասխան լիցենզիաներ և բժշկական մասնագետներ չունի: 4․ Հայտնում ենք նաև, որ այս ամենի մասին տեղեկացվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և խնդրել ենք հրատապ այց կազմակերպել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և խոշտանգումը դադարեցնելու նպատակով: Վերոնշված և առավել մանրամասն հիմնավորումներով էլեկտրոնային փոստով դիմում-բողոքներ են անհապաղ ուղարկվել և՛ ՀՀ Արդարադատության նախարարություն, և՛ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, և՛ Քրեակատարողական ծառայություն։ Ակնկալում ենք, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը և վերոնշված կառույցները, ինչպես նախորդ հրապարակային հայտարարությունների դեպքում, այնպես էլ այս անգամ ևս կվերահաստատեն, որ երաշխավորում են յուրաքանչյուր կալանավորված անձի, այդ թվում նաև Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը և անհապաղ միջոցներ կձեռնարկեն թվարկված խնդիրների լուծման հետ կապված։
17:18 - 28 մայիսի, 2020
Կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվադության դեպք չի արձանագրվել․ Լուսինե Մարտիրոսյան

Կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվադության դեպք չի արձանագրվել․ Լուսինե Մարտիրոսյան

Այսօր մամուլում շրջանառված լուրերի համաձայն Երևան- կենտրոն ՔԿՀ-ից մի քանի կալանավորներ տեղափոխվել են Վարդաշեն ՔԿՀ։ Ըստ pastinfo.am լրատվականի տեղեկություննեի տեղափոխման պատճառը ՔԿՀ-ում կորոնավիրուսի վարակման մեծ վտանգն է։ Քրեակատարողական հիմնարկներում միշտ էլ տեղաբաշխման գործընթացներ են իրականացվում, և մամուլում հրապարակված տեղեկության մեջ որևէ արտասովոր բան չկա: Եթե մտահոգությունը ՔԿհ-ներում պահվող անձանց առողջությանն է վերաբերում, ապա այս պահի դրությամբ կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվադության դեպք չի արձանագրվել: infocom.am-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում միշտ էլ տեղաբաշխման գործընթացներ են իրականացվում, և մամուլում հրապարակված տեղեկության մեջ որևէ արտասովոր բան չկա: «Եթե մտահոգությունը ՔԿՀ-ներում պահվող անձանց առողջությանն է վերաբերում, ապա այս պահի դրությամբ կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվադության դեպք չի արձանագրվել»,- հավելեց Մարտիրոսյանը:  
16:48 - 28 մայիսի, 2020
Դատական համակարգի իրական եւ արդյունավետ վեթինգի առաջարկությունների փաթեթ է ներկայացվել

Դատական համակարգի իրական եւ արդյունավետ վեթինգի առաջարկությունների փաթեթ է ներկայացվել

Մի շարք հասարակական կազմակերպություններ դատական համակարգի իրական եւ արդյունավետ վեթինգ իրականացնելու առաջարկությունների փաթեթ են ներկայացվել, որի վերաբերյալ տարածված մամուլի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ. Հաշվի առնելով Հայաստանում 2018 թվականի թավշյա հեղափոխության հանրային կարևորագույն պահանջներից արդարդատության բարեխիղճ և արդյունավետ համակարգ ունենալու մարտահրավերը, ինչպես նաեւ վերջին օրերին, կապված ՀՀ արդարադատության նախարարության եւ վարչապետի դիրքորոշումների հետ՝ դատավորների նախատեսված վեթինգի շուրջ, համարելով, որ այն ամենը, ինչ նախատեսել է արդարադատության նախարարությունը, մեծ ցանկության դեպքում անգամ անհնար է անվանել արդյունավետ և մեր երկրի կարիքները սպասարկող վեթինգ, նպատակահարմար ենք համարում ստորև ներկայացնել մեր հավաքական դիրքորոշումը ու մոտեցումները Հայաստանի Հանրապետությանը անհետաձգելիորեն անհրաժեշտ, արդյունավետ և իրական վեթինգի մասին: Այս փաստաթուղթը մշակել են ոլորտային անկախ մասնագետներ, հաշվի առնելով ինչպես մեր երկրի կարիքները, այնպես էլ մի քանի երկրների փորձը, որոնք անցումային արդարադատության մեխանիզմներ են գործարկել: Վեթինգի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների, տարբեր պետություններում կիրառված մոդելների գնահատման համադիր վերլուծությունից կարելի է դուրս բերել մի շարք թեզեր, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի համատեքստում դատավորների վեթինգի արդյունավետ իրականացման համար։ Այսպես՝ Վեթինգը՝ որպես առանձին վերցրած գործիք, որևէ երկրում չի նպաստում դատական իշխանության առողջացմանը։ Այն միանշանակ պետք է համադրվի կամ նախորդի արդարադատության համակարգային բարեփոխումներին (նոր կադրերի պատրաստում, օրենսդրական խնդիրների վերհանում և լուծում, կառուցվածքային փոփոխություններ, արդյունավետության բարձրացում, արդարադատության այլ մարմինների բարեփոխումներ), Անկախ նրանից, թե արդարադատության ռեֆորմը ինչ երկարաժամկետ լուծումներ է առաջարկում դատավորների բարեվարքության բարձրացման ուղղությամբ, միևնույն է համընդհանուր վեթինգը մեկանգամյա կիրառման միջամտության գործիք է, որն անհրաժեշտ է զտելու համար առավել անբարեխիղճ դատավորներին, որոնց հնարավոր չէ անձնավորել այլ պայմաններում՝ հաշվի առնելով որտեղ դատական իշխանության բռնազավթված լինելը պետության անունից հանդես եկող առանձին մարդկանց և նրանց խմբերի խողմից: Այլ կերպ ասած՝ սաad hoc գործընթաց է, որն արդարացվել և համարժեք է գնահատվել ՄԱԿ-ի, ԵՄ, ԵԽ կողմից այն պետություններում, որտեղ դատական իշխանությունը երկար ժամանակ զավթված է եղել գործադիրի կողմից (տես՝ օրինակները ստորև), Անաչառ վեթինգը պետք է իրականացնի անկախ, տարբեր շերտերից ներկայացվածություն ունեցող մարմին(ներ)ը հստակ չափանիշների հիման վրա, որոնք ներառում են ոչ միայն գույքային դրությունն ու մասնագիտական կարողությունների գնահատումը, այլև հնարավոր ներգրավվածությունը հանցավոր խմբերում, ճնշման ներքո որոշումներ կայացնելուն և այլն։Այնուամենայնիվ, վեթինգի գործընթացը կարող է կուսակցական կամ քաղաքական չարաշահումների առիթ դառնալ, եթե դատավորների պաշտոնից հեռացումը պայմանավորվի խմբային կամ քաղաքական պատկանելությամբ՝ վերածելով վեթինգը քաղաքական զտման գործընթացի։ Նման ընթացակարգերը մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ամրապնդման փոխարեն հանգեցնում են բարեփոխումների նպատակի տապալման։[1]Բոլոր սկզբունքների (խիստ չափանիշներ, անաչառ ստուգում, ընթացակարգային կանոններ, արդյունավետ բողոքարկում) խիստ պահպանման պարագայում իրատեսական չէ, որ վեթինգի արդյունքում համակարգից հեռացվեն բարեխիղճ և արդյունավետ աշխատող դատավորները, ինչը հաճախ նշվում է որպես հակափաստարկ ընդհանուր վեթինգին։ Պետությունը պետք է ապահովի նախնական վեթինգի արդյունքների բողոքարկման անկախ, անաչառ ատյան, որին կկարողանան դիմել վեթինգի արդյունքում համակարգից հեռացված դատավորները, Համընդհանուր, ad hocև առանց ժամկետային սահմանափակումների վեթինգ իրականացնելու համար բազմաթիվ երկրներ ընդունել են սահմանադրական փոփոխություններ, որոնց անցումային դրույթներով սահմանվել են դրա նպատակը, գործիքը, ժամկետները։ Այդ դրույթներից բխում է սահմանադրական կամ այլ օրենքների ընդունում խորհրդարանի կողմից, որի հիման վրա իրականացվում է վեթինգը։ Այն պնդումը, որ համընդհանուր վեթինգը կարող է բերել դատական իշխանության կոլապսի, խիստ չափազանցված է և հիմնվում է այլ պետությունների բացասական փորձի վրա։ Կարելի է պնդել, որ ժամանակի և գործողությունների առումով խելացի պլավորված և փուլային իրականացվող վեթինգը լավագույն լուծումն է, որին զուգահեռ դատավորների թափուր տեղերը պետք է զբաղեցնեն նոր վերապատրաստված դատավորների թեկնածուները։ Վերջիններիս կրթումը, պատրաստումը և համակարգ գործուղումը պետք է կատարվի ռեֆորմի առաջին փուլից։ Միջազգային փորձը հուշում է նաև, որ համընդհանուր վեթինգ իրականացնելու հարցում իշխանության հապաղումը էապես նվազեցնում է դրա արդյունավետությունը, որովհետև ժամանակի ընթացքում թուլանում է վեթինգ իրականացնելու քաղաքական կամքը, «վատ» դատավորները հարմարվում են նոր միջավայրում աշխատելուն, սակայն նրանց բարեվարքությունը խիստ կասկածելի է հատկապես կարևոր կոռուպցիոն և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գործեր քննելիս, նվազում է հանրության աջակցությունը դատավորների վեթինգին, և որպես հետևանք հանգեցնում է հանրության մոտ դատաիրավական բարեփոխումներից ընդհանուր հիասթափության։ Ստորև մանրամասն ներկայացնում ենք  դատավորների վեթինգի առավել քննարկված երեք մոդելներ, որոնց դրական և բացասական կողմերը կարող են ուսանելի լինել Հայաստանի համար դատավորերի համընդհանուր վեթինգի մոդելի մշակման տեսանկյունից: ԱԼԲԱՆԻԱ 2014-2015թթ. Ալբանիայի դատական համակարգում արձանագրվել էր կոռուպցիայի բարձր մակարդակ, հանրության ցածր վստահություն դատական իշխանության նկատմամբ։ Այս ոլորտի բարեփոխումը համարվել էր  առաջնահերթություն ԵՄ, ԱՄՆ հետ համագործակցության համատեքստում։[2] Դատավորների և դատախազների վեթինգը՝ որպես բարեփոխումների գործիքներից մեկը, նախատեսվել էր 2015թ․ սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթներով, որոնք դրական էին որակվել Վենետիկի հանձնաժողովի կողմից։[3] Սահմանադրական փոփոխությունների հիման վրա ընդունվեց Վեթինգի մասին օրենքը, որը նախատեսում է եռափուլ վեթինգ հետևյալ չափանիշներով՝[4] Գույքի ստուգում․ ենթադրում է բոլոր դատավորների և դատախազների գույքի և եկամուտների աուդիտ՝ առանց ժամանակային սահմանափակման։ Այս քննության գործընթացում ապացուցման բեռը դրվում էր կոնկրետ վերագնահատում անցնող պաշտոնատար անձի վրա, ով պետք է ապացուցի իր գույքի կամ եկամուտի օրինականությունը։ Կապերի ստուգում․ ներառում է անձի անցած և ներկա գործունեության ուսումնասիրություն, պարզելու համար, թե արդյոք հակումներ է դրսևորել ներառվելու հանցավոր խմբերում կամ գործել նման խմբերի ճնշման ներքո, կամ ներառվել են ուղիղ կամ անուղղակի նման խմբերում։ Հանրության շրջանում դժգոհություն է առաջացնում անվտանգության մարմինների ներգրավվածությունը այս փուլում։ Այնուամենայնիվ,  այս ռիսկը նվազեցվում էր, քանի որ վերջնական որոշումը կայացնում էր Անկախ հանձնաժողովը։ Արհեստավարժության գնահատում․ Գնահատվելու են անաչառ և արհեստավարժ որոշումեր ընդունելու չափանիշով։ Սա ներառում է նաև կառավարչական հմտությունների, էթիկայի, անձնական հատկանիշների գնահատում, որոնք սահմանվում են օրենքով։ Եթե հմտությունները բավարար չեն, դատավորը կամ դատախազը կարող է ուղարկվել վերապատրաստման մասնագիտական ակադեմիա /School of Magistrates/, իսկ ավելի վատ ցուցանիշներ ունեցողները պարզապես ազատվում են պաշտոնից։ Վեթինգն իրականացնելու են Անկախ որակավորման հանձնաժողովն ու Վերաքննիչ հանձնաժողովը։ Ալբանացի հարյուրավոր դատավորներ և դատախազներ հրաժարվեցին իրենց պաշտոններից նախքան վերստուգման մեկնարկը, իսկ որոշ հետազոտությունների համաձայն՝ դատավորների գրեթե կեսը ազատվեցին պաշտոններից վեթինգի արդյունքում։ Դրա ավարտը նախանշվում է 2021թ․։ Օրենքի սահմանադրականության պարզման փուլում Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է amicus curiae Ալբանիայի ՍԴ-ին հետևյալ հիմնական եզրահանգումներով՝[5] Վեթինգը կարող է արդարացվել արտակարգ պայմաններում և որպես կարճաժամկետ միջամտության գործիք, երբ այլ երկարաժամկետ միջոցները չեն կարող ապահովել արդյունավետ արդյունքներ; Գործընթացի անկախության և անաչառության սկզբունքի պահպանման տեսանկյունից անհրաժեշտ է վեթինգի իրականացումը անկախ մարմինների կողմից։ Տվյալների հավաքրման, հետաքննության իրականացման գործառույթները գործադիրին կից մարմիններին վերապահելը չի խախտում այս սկզբունքը։ Որպեսզի ողջ վեթինգի գործընթացը համապատասխանի արդար դատաքննության ստանդարտներին, անհրաժեշտ է ապահովել պաշտոնից ազատված դատավորների համար անկախ վերաքննության հնարավորություն՝ վիճարկելու համար վերագնահատման արդյունքները։ Բոսնիա եվ Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինայում դատավոր էին նշանակված ոչ որակյալ մասնագետներ, որոնք շարունակում էին ծառայել նախորդ կոռումպացված ռեժիմի օրակարգին։ Չնայած երկրում բարեփոխումները սկսվեցին 1995թ.՝ Դեյթոնյան խաղաղության համաձայնագրից հետո, այնուամենայնիվ դատական և դատախազական համակարգերի բարեփոխումների ուղղությամբ աշխատանքները սկսվեցին միայն 2001թ.-ին, երբ ստեղծվեց Անկախ դատական և դատախազական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), որն առաջարկեց տեղի ունեցող վերանայման/ստուգման գործընթացը փոխարինել բոլոր դատավորների և դատախազների վերանշանակման գործընթացով։[6] Վերանշանակման մոդելը բաղկացած էր երկու բաղադրիչից՝[7] Ա) Օրենսդրական փոփոխությունների արդյունքում բոլոր դատավորների և դատախազների հաստիքները հայտարարվեցին թափուր, և բոլոր այն որակյալ մասնագետները, ովքեր ցանկանում էին նշանակվել դատավորի կամ դատախազի պաշտոնում, կարող էին դիմել և մասնակցել բաց մրցույթին։ Սա վերաբերում էր նաև նախկին դատավորներին և դատախազներին, ովքեր ցանկանության դեպքում պետք է կրկին դիմեին այդ պաշտոնում նշանակվելու համար՝ այն նույն ընթացակարգով, որը նախատեսված էր նոր դիմորդների համար։ Բ) Բացի գործող դատավորների անձնային կամ որակական հատկանիշներից, Հանձնաժողովը նաև խնդիրներ էր արձանագրել դատական համակարգի կառուցվածքի և արդյունավետության վերաբերյալ։ Այսպիսով, սկսվեցին կառուցվածքային փոփոխություններ, որոնք իրականացվում էին երեք հիմնական չափանիշի հիման վրա՝ դատավորների ծանրաբեռնվածություն, տվյալ դատարանի կողմից «սպասարկվող» ազգաբնակչության թիվ և հեռավորություն մեկ այլ մեծ դատարանից։[8] Այսպիսով, առաջարկվող վերանշանակման գործընթացը ոչ միայն միտված էր դատավորների/դատախազների ստուգմանը, այլ նաև ուղղված էր դատական համակարգի կառուցվածքային բարեփոխմանը։ Այսինքն, վերանշանակման գործընթացը բաց մրցույթ էր դատավորների/դատախազների թափուր հաստիքների համար, որն անցկացվում էր անկախ և անաչառ բարձրագույն խորհրդի կողմից՝ զերծ քաղաքական միջամտությունից։ Գործընթացը. Նշանակումներն իրականացվում էին փուլերով, դիմումները տեղեկություններ էին պարունակում դիմորդների գույքային դրության, քաղաքական ներգրավվածության և այլ հարցերի վերաբերյալ։ Դիմողների անուններն ուղարկվում էին նաև մի շարք միջազգային կազմակերպություններ՝ մեկնաբանությունների կամ տեղեկատվության հավաքագրման համար։ Այս գործընթացի շրջանակներում համապատասխան մարմինը նաև ստանում էր բողոքներ քաղաքացիներից՝ գործող դատավորների և դատախազների գործունեության հետ կապված։ Ստացված ավելի քան 4,800 բողոքների մեծամասնությունը չէին պարունակում որևէ էական կամ ընթացակարգային խախտումներ։ Այնուամենայնիվ, ստացված բոլոր բողոքներն ուսումնասիրվեցին և դրանցից 750-ը համարվեցին հիմնավորված։ Մինչև 2004թ. մայիսը նշանակվել էին 953 թափուր հաստիքներից արդեն 878-ը, իսկ դիմողների 30%-ը չէր վերանշանակվել։[9] Բողոքարկումը. Չվերանշանակված դատավորները և դատախազները կարող էին 15 օրվա ընթացքում դիմել որոշման վերանայման համար միայն այն դեպքում, երբ դիմորդի համար բարենպաստ փաստերը հաշվի չէին առնվել, կամ եթե դիմումատուն հնարավորություն չէր ունեցել ծանոթանալ իր անձնական գործին։ Չվերանշանակված դատավորների և դատախազների աշխատավարձը պահպանվում էր լիազորությունների դադարումից հետո վեց ամիսների ընթացքում։ Վեթինգի այդ  մոդելը, ըստ մասնագետների, օգնում է ընտրել լավագույն դատավորներին, ավելի լայն հնարավորություններ է ընձեռում ինստիտուցիոնալ բարեփոխումների համար։ Սակայն այն պարունակում է կամայական միջամտության ռիսկ այլ պայմաններում ինքնուրույն գործող համակարգերում։ Այդ իսկ պատճառով, նման մոտեցում պետք է կիրառվի այն դեպքերում, երբ գործող համակարգը հիմնովին դիսֆունկցիոնալ է և առանց նման մոտեցման հնարավոր չէ համակարգի բարեփոխումը։ Մասնագետների պնդմամբ այս մոդելը պետք է կիրառվի անցումային փուլի սկզբում, որպեսզի հնարավոր լինի խուսափել իրավական անորոշությունից։ Բոսնիայի և Հերցեգովինայի դեպքում այս մոդելը քննադատվում էր հենց այն բանի համար, որ դրա կիրառությունը սկսվեց Դեյթոնի խաղաղության համաձայնագրից 6-7 տարի անց։ Այնուամենայնիվ, հատկանշական է, որ այս բարեփոխումներն այդ փուլում երկրում բարձրացրեցին դատարանների հանդեպ հանրային վստահությունը՝ հասցնելով այն 60.2-74 տոկոսի։ Հատկանշական է, որ վերանշանակման մոդելի փորձ արվել է նաև Ուկրաինայում հեղափոխությունից հետո, սակայն քննադատության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից առ այն, որ եթե իրավիճակն այնպիսին է, ինչպիսին այն նկարագրվում է իշխանության ներկայացուցիչների կողմից, ապա գուցե անհրաժեշտ և արդարացված լինի այդ թերությունները շտկելու համար արտակարգ միջոցներ ձեռնարկելը: Արտակարգ միջոցների ձեռնարկումն իրապես պետք է ուղղված լինի դատավորի պաշտոն զբաղեցնելու համար ոչ պիտանի դատավորներին բացահայտելուն, սակայն դատական համակարգի բոլոր անդամներին հեռացնելու միջոցով վեթինգի իրականացումը Ուկրաինայի դեպքում չի կարող լինել արդյունավետ  մոտեցում նշված խնդիրները լուծելու համար, քանի որ կան նաև դատավորներ, ովքեր նշանակվել են օրենքով սահմանված կարգով մի երկրում, որը, չնայած մի շարք թերացումներին և դատական համակարգի վրա քաղաքական ազդեցությանը, այնուամենայնիվ ժողովրդավարական էր։ ՔԵՆԻԱ 2010թ․ ուժի մեջ մտած Քենիայի Սահմանադրությամբ նախատեսվում էր մեկ տարվա ընթացքում բոլոր գործող դատավորների և մագիստրատների վեթինգի վերաբերյալ օրենսդրության ընդունում։ Մեկ տարի անց ընդունվում է Դատավորների և մագրիստրների վեթինգի վերաբերյալ օրենքը (“The Vetting of Judges and Magistrates Bill 2010”):[10] Վեթինգի խորհրդին զուգահեռ երկրում գործում էր Ճշմարտության, արդարության և հաշտեցման հանձնաժողովը, որը սակայն ոչ թե կոնկրետ դատավորների վարքագիծն էր ուսումնասիրում, այլ համակարգային խախտումները և դրանց պատճառները, և այդպիսով լրացնում էր վեթինգի գործընթացը։ Վեթինգ իրականացնելու մանդատը տրվեց անկախ Խորհրդին՝ կազմված իննը անդամներից, ներառյալ՝ նախագահող և փոխնախագահող։ Խորհուրդը լիազորված էր տեղեկություններ հավաքել դատավորների վերաբերյալ, պահանջել հաշվետվություններ, փաստաթղթեր ցանկացած մարմնից, կատարել հարցումներ։ Խորհուրդը իրավունք ունի փաստաթղթերի հիման վրա անցկացնել հարցազրույցներ ցանկացած անձի հետ։ Խորհրդի իննը անդամները բաժանվել էին երեք միաժամանակ աշխատող  հարթակների, որտեղ ներառված էր մեկ դատավոր, մեկ իրավաբան և ոչ իրավաբան։[11] Խորհուրդը պետք է պարզեր (ըստ վեթինգի չափանիշների)՝ արդյոք դատավորի նշանակումը կատարվել է սահմանադրությամբ նախատեսված պահանջներին համաձայն, արդյոք կա դատավորի կամ մագիստրի ներգրավմամբ ընթացող կամ ավարտված քրեական գործ, արդյոք կա Գլխավոր դատախազի կամ Հակակոռուպցիոն հանձնաժողովի կողմից քրեական հետապնդում սկսելու առաջարկ, կայացրած վճիռների, բանիմացության և բարեխղճության վերաբերյալ տեղեկություններ, արդյոք դատավորի դեմ ներկայացվել են բողոքներ մասնագիտական կառույցների կողմից, ինչպիսիք են․ օրինակ, Կարգապահական հանձնաժողովը, Փաստաբանների բողոքների հանձնաժողովը, Հանրային բողոքների հարցերով մշտական հանձնաժողովը, Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը, Ազգային անվտանգությունը, Ոստիկանությունը և այլն։ Բողոքների քննության փուլում հաշվի են առնվել դատավորի այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝ մասնագիտական հմտություններ, բարեվարքություն, արդարամտություն, բարեխղճություն, մասնագիտական փորձ, հանրային ծառայողին առաջադրված այլ հատկանիշներ։ Ըստ օրենքի՝ առաջնահերթ վեթինգի են ենթարկվել Վերաքննիչ և Բարձրագույն դատարանների 58 դատավորները, հետո՝ 352 մագիստրները, դատարանների վարչակազմը։ Խորհրդի հարթակի որոշումների բողոքարկման համար դատավորները կարող են դիմել հանձնաժողովին, որի կազմված է նախագահողից, տեղակալից, երեք անդամներից, որոնք չեն մասնակցել նախնական որոշման կայացնելուն։ Հատկանշական է, որ վեթինգի օրենքը նախատեսում է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիսների ընթացքում դատավորները պետք է որոշեն՝ արդյոք անցնում են վեթինգ, թե կամավոր ազատվում են պաշտոնից, իրավունք ունեն ստանալու վերջնահաշվարկ կամ անցնել վաղ կենսաթոշակի՝ կախված տարբեր հանգամանքներից։ Որոշ փորձագետներ քննադատում են այս մոդելում դատավորների դեմ մասնագիտական մարմինների կողմից բողոքներ ունենալու փաստը հաշվի առնելը, քանի որ դա չարաշահման տեղիք էր տալիս իրենց համատեքստում, մասնավորապես՝ փաստաբանական համայնքը թիրախավորում էր կոնկրետ մի խումբ դատավորների և նրանց պատշաճ լսվելու հնարավորություն չէր ընձեռնվում։ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԵԹԻՆԳԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ Դատավորների վեթինգ և դատարանների կազմի վերանայում․ 1-3 տարվա ընթացքում հետևյալ քայլերով՝ Ա․ Վեթինգ Լայն հանրային քննարկումների հիման վրա նոր Սահմանադրության մշակում երկամսյա ժամկետում, Վեթինգի մասին օրենքի ընդունում և վեթինգ իրականացնող մարմինների ձևավորում, Վեթինգի փուլերի պլանավորում՝ ըստ դատական ատյանների․ պետք է սկսել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորներից, Բարձրագույն դատական խորհրդից, Զուգահեռաբար անհրաժեշտ իրականացնել հետևյալ գործողությունները՝ Բ․ Դատավորների նոր թեկնածուների վերապատրաստում և ցուցակի կազմում, Գ․ Նոր դատավորների նշանակում (կնպաստի նաև գործող դատավորներին հակակշռելուն)։ Ա) Դատավորների վեթինգ Համընդհանուր վեթինգի չափանիշները, իրականացման փուլերն ու իրականացնող մարմնի կազմն ու լիազորությունները պետք է նախատեսվեն Սահմանադրական փոփոխություններով։ Մասնավորապես, Սահմանադրության անցումային դրույթները կարող են սահմանել, որ Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում անցումային դրույթներին համահունչ պետք է ընդունվի Վեթինգի մասին օրենքը։ Օրենքով պետք է սահմանվի Վեթինգի ընտրված մոդելը և իրականացման կարգը, չափանիշները, փուլերը, իրականացնող մարմնի կազմը, անդամների ընտրության կարգը, պաշտոնավարման ժամկետը, սոցիալական երաշխիքներն ու գործունեության պաշտպանությունը հնարավոր միջամտությունից, ինչպես նաև որոշումների կայացման կարգը, բողոքարկման մեխանիզմները և հիմքերը, և այլն։ Կորպորատիվ շահերի բախումը կանխելու նպատակով առավել արդունավետ կլինի տվյալ մարմնում ներառել դատավորների, անկախ իրավաբանների, ոչ իրավաբանների, որոնք պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից նախնական բարեվարքության գնահատում անցնելուց հետո։ Նույն սկզբունքներով պետք է ձևավորել ավելի փոքր կազմով անկախ Բողոքարկման մարմին։ Պետք է ձևավորվի վեթինգ իրականացնող մարմնի աշխատակազմը, տվյալների հավաքագրման և վերլուծության բաժինները։ Սկզբունքային նշանակություն ունի, որ համընդհանուր վեթինգը բաժանվի հստակ փուլերի, որոնցից յուրաքանչուրը կստուգի սկզբում Սահմանադրական, հետո՝ Վճռաբեկ, այնուհետ՝ Բարձրագույն դատական խորհրդի, Վերաքննիչ դատարանների և վերջապես առաջին ատյանի դատավորներին։ Վեթինգի չափանիշները պետք է հստակ ամրագրված լինեն օրենքում։ Տվյալ դեպքում, քանի որ քննարկվում է ad hoc վեթինգի տարբերակը, պետք է չափանիշների մեջ դիտարկել ոչ միայն գույքային դրությունն ու մասնագիտական հմտությունները, այլև կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ հիմնավոր փաստարկները՝ անկախ այդ կապակցությամբ քրեական գործի հարուցված լինելուց կամ չլինելուց, կայացրած վճիռների ազդեցությունը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների վրա, դատավորի մասնակցությամբ կայացված վճիռներով և որոշումներով ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ՄԻԵԴ-ի վճիռներով գնահատվել են որպես մարդու իրավունքների խախտումներ,  և այլն։ Նաև հստակ չափանիշներ պետք է սահմանել Վեթինգի մարմնի որոշումների բողոքարկման համար՝ հիմքերը, ժամկետները, ընթացակարգը և այլն։ Անկախ նրանից, թե ինչ չափանիշներ կընտրվեն ստուգման համար, դրանք պետք է արտահայտեն հասարակության՝ անկախ դատարաններ ստեղծելու անկնալիքները, ինչպես նաև հնարավորինս պարզ և օբյեկտիվ իրազեկեն և ներգրավեն  հասարակությանը: Սրա նպատակն է կառուցել հանրային աջակցություն տվյալ գործընթացի նկամամբ և այն դարձնել հանրության համար լեգիտիմ: Օրինակ՝ քանի որ Արգենտինայում դատավորների վեթինգը իրականացվեց փակ դռների ետևում, առանց հանրության իմացության անցկացված գործընթաց էր, այն խորը անվստահություն ստեղծեց հանրության մեջ՝ ընկալվելով որպես նոր իշխանությունների կողմից իրենց հնազանդ դատական իշխանություն կառուցելու փորձ: Այսինքն, ի սկզբանե դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու համար կոչված դատավորների վեթինգի գործընթացը չծառայեց իր նպատակին: Օրենքով պետք է սահմանվի նաև Վեթինգի մարմնի աշխատանքային գործունեության մեխանիզմները, այսինքն՝ արդյոք ստուգումը կատարվելու է դատավորների կողմից լրացված հայտարարագրերի, բանավոր հարցազրույցների, այլ մարմիններից ստացված տեղեկությունների, քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա։ Տարբեր պետություններում կիրառվել են տարբեր գործիքներ՝ կախված նրանից, թե ինչպիսի չափանիշներ են ընտրվել և հանրային մասնակցության ինչպիսի մակարդակ է անհրաժեշտ եղել ապահովել։ Համակարգում լայնածավալ վեթինգ իրականացնելուց առաջ փորձագետները մշտապես առաջարկում են պիլոտային տարբերակով փորձարկել մշակված գործիքը, օրինակ՝ առաջնահերթ կիրառել ԲԴԽ դատավոր անդամների նկատմամբ: Գործընթացը պետք է ապահովի արդար քննության երաշխիքները, իսկ հանձնաժողովի բոլոր որոշումները պետք է լինեն պատճառաբանված, հիմնավորված և ենթակա լինեն բողոքարկման: Պիլոտային տարբերակի գործարկման հիման վրա դուրս կբերվեն որոշակի խնդիրներ, որոնք պետք է շտկվեն նախքան համընդհանուր կիրառումը։ Բ) Դատավորների նոր թեկնածուների վերապատրաստում և ցուցակի կազմում, Վեթինգի գործիքի մշակմանը զուգահեռ անհետաձգելի քայլեր պետք է ձեռնարկվեն դատավորների թեկնածուների վերապատրաստման և ցուցակի կազման ուղղությամբ։ Այս ցուցակում ընդգրկված թեկնածուները պետք է նշանակվեն այն հաստիքներում, որոնք կառաջանան վեթինգի, կամավոր պաշտոնից ազատման (Ալբանիայում հարյուրավոր դատավորներ հեռացան համակարգից նախքան վեթինգը), գործող դատարաններում հաստիքների ավելացման արդյունքում։ Դատավորների թեկնածուների վերապատրաստումը պետք է իրակացվի որակապես նոր ուսումնական ծրագրով, որը կարտացոլի այն առաջնահերթ խնդիրները, որոնց հետ առնչվելու են դատարանները, օրինակ՝ կոռուպցիոն հանցագործությունների քննություն, ակտիվների վերադարձ, մարդու իրավունքների զանգվածային խախտումներ և այլն։ Տվյալ ուղղությունները պետք է բխեն նախապես քարտեզագրված համակարգային խնդիրների լուծման անհրաժեշտությունից։ Սա ենթադրում է Արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրի վերանայում, որոշակի ուղղությունների շեշտադրում, Արդարադատության ակադեմիայի դասընթացավարների վերապատրաստում (training of trainers)։ Անհրաժեշտ է նաև փոխել Արդարադատության ակադեմիայի ապագա ունկնդիրների պահանջվող քանակը որոշելու մեթոդը, այսինքն՝ ելնել ոչ թե ենթադրվող թափուր տեղերի քանակով, այլ պլանավորել ռեզերվայի մեթոդով, այն է՝ ստեղծել և աստիճանաբար համալրել թեկնածուների ցուցակը։ Զուհագեռաբար պետք է բարձրացվեն դատավորների սոցիալական ապահովության երաշխիքները։ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերամշակման շրջանակներում նաև անհրաժեշտ է ապահովել դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման վերանայման և գնահատման համար հստակ և չափելի չափորոշիչների սահմանումը, գնահատող հանձնաժողովի կազմի, անդամների ընտրության մեխանիզմի բարելավումը՝ կամայականությունները բացառելու նպատակով: Թեկնածուների ցուցակները կազմելիս պետք է ապահովել դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի առավելագույն թափանցիկությունը և հաշվետվողականությունը, գործընթացում հանրության հնարավոր ներգրավումը: Գ) Նոր դատավորների նշանակման միջոցով գործող դատավորներին հավասարակշռում, Վեթինգի գործիքի հետ համակցությամբ, ինչպես նաև առանձին գործընթացքով հնարավոր է կազմակերպել դատարանների կազմի նորացում՝ եղած հաստիքները նոր դատավորներով համալրելու, ինչպես նաև նոր հաստիքներ ստեղծելու միջոցով։ Այս գործողությունների նպատակն է անկախ, բարձր բարեվարքությամբ, երբևէ դատական համակարգում չաշխատած թեկնածուների միջոցով նոր որակ բերել դատական համակարգ և հակակշռել գործող այն դատավորներին, ովքեր որոշակի կերպով ներքաշված են եղել համակարգային կոռուպցիայի և այլ հանցավոր սխեմաների մեջ։ Այս նպատակով պետք է խորքային ուսումնասիրություն կատարվի, որը կպարզի, թե գործող դատական համակարգում (բոլոր դատական ատյանները, Բարձրագույն դատական խորհուրդ), ինչպես նաև նոր ստեղծվելիք դատարաններում նոր դատավորների ի՞նչ կրիտիկական զանգված պետք է ավելանա, որպեսզի փոխվի դատարանների աշխատանքի որակը եւ արդարադատության որակի տեսակարար կշիռը։ Քանի որ անհնար կլինի ամբողջության փոխել գործող դատավորների վարքագիծն ու աշխատանքի որակը, ապա նոր դատավորները պետք է համարգային փոփոխություն բերեն դատական իշխանության մեջ։ Այսպես, հետազոտությունը պետք է պատասխանի մի շարք հարցերի, օրինակ՝ Քանի՞ դատավոր պետք է անմիջապես փոխվի (բոլոր դատական ատյաններում) ապահովելու համար արագ և տեսանելի դրական փոփոխություն դատական համակարգում։ Այս ուղղությամբ պետք է թիրախավորել այժմ գործող առավել անբարեխիղճ դատավորներին, որոնք ներգրավված են եղել քաղաքական հետապնդման, ապօրինի դատավճիռների, կոռուպցիոն գործարքների մեջ, ինչպես նաև այն դատավորներին, ում կողմից կայացված վճիռներով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ գործերով մարդու իրավունքների խախտումներ է արձանագրել հատկապես ՄԻԵԿ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ, 18-րդ, 1-ին արձանագրության 1-ին և 3-րդ, 4-րդ հոդվածներով։ Քանի՞ թափուր հաստիք կա և՝ ո՞ր դատական ատյաններում։ 2019թ․փետրվարի 26-ի թիվ Ե-1392 գրությամբ ԲԴԽ կողմից ՀՀ արդարադատության նախարարին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ այդ ժամանակվա դրությամբ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության 7 դատարաններում եղել է ընդհանուր դատավորների 9 թափուր հաստիք։ Քանի՞ դատավոր է մոտ գտնվում կենսաթոշակային տարիքին, օրինակ՝ մնացել է 5-7 տարի թոշակի անցնելու համար։ Վերջիններիս պետությունը կարող է առաջարկել սահմանված տարիքից ավելի վաղ կենսաթոշակի անցնելու հնավորություն (early retirement)։ Քանի՞ դատավորի հաստիք է պետք ավելացնել դատական համակարգում՝ ապահովելու համար արդարադատության մատչելիությունը և ողջամիտ ժամկետում գործերի քննությունը, ինչպես նաև թեթևացնելու դատավորների ներկա գերծանրաբեռնվածությունը։ Այսպես, 2018թ․ ԲԴԽ կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգում» նշվում է, որ Եվրոպայի խորհրդի անդամ-պետություններում յուրաքանչյուր000 բնակչի հաշվով դատավորիների քանակը 21 է, մինչդեռ Հայաստանում այս թիվը 8.3 է, այսինքն, մոտ երեք անգամ ավելի քիչ։ Նման ցուցանիշն էապես ազդում է դատական իշխանության արդյունավետության վրա։ Հայեցակարգի եզրահանգումներում նշվում է, որ առնվազն անհրաժեշտ է բոլոր ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ավելացնել դատավորների հաստիքները 7-ով։[12]Այսինքն, Հայաստանում դատավորիների քանակը պետք է զգալիորեն ավելացնել։ Ի՞նչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել դատական համակարգը և դատավորի հաստիքը որակյալ մասնագետների համար առավել գրավիչ դարձնելու համար։ Հայաստանում դատական համակարգի արդյունավետ վեթինգ ունենալու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է նաև իրավապահ համակարգի բարեփոխումը, այդ թվում՝ ոստիկանության, քննչական եւ դատախազական համակարգերի բարեփոխումը և բարձրաստիճան պաշտոնյաների վեթինգը, որը պետք է ընթանա դատավորների վեթինգին զուգահեռ: *** Բաց հասարակության հիմնադրամներ-ՀայաստանՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակԺուռնալիստների «Ասպարեզ»  ակումբ«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» «Համայնքային Համախմբման և աջակցության կենտրոն»  Հանրային լրագրության ակումբ«Խաղաղության երկխոսություն» ՀԿՔաղաքացիական Երիտասարդական Կենտրոն Համայնքային Զարգացման ՀԿԿարեն Թումանյան, փաստաբան«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամ [1] https://www.ictj.org/sites/default/files/ICTJ-UNDP-Global-Vetting-Operational-Guidelines-2006-English.pdf [2] https://europeanwesternbalkans.com/2019/11/13/vetting-process-in-albania-the-marching-failure/ ;https://ec.europa.eu/neighbourhood-enlargement/sites/near/files/pdf/key_documents/2016/20161109_report_albania.pdf [3] Venice Commission opinion: CDL-AD(2015)045 Or. Engl. [4] http://www.legalpoliticalstudies.org/wp-content/uploads/2017/06/Policy-Analysis-An-Analysis-of-the-Vetting-Process-in-Albania.pdf [5] Venice Commission; CDL-AD(2016)036 Or. Engl.; https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2016)036-e [6] https://www.ictj.org/sites/default/files/ICTJ-UNDP-Global-Vetting-Operational-Guidelines-2006-English.pdf [7] Ալեքսանդր Մայեր-Ռիխ և Պաբլո դը Գրիֆ, Արդարադատությունը որպես կանխարգելման միջոց. Անցումային հասարակություններում հանրային ծառայողների վեթթինգ [9] Ibid., էջ 199 [10] Amani papers, Volume no. 6, UNDP Kenya, 2010: JUDICIAL INTEGRITY AND THE VETTING PROCESS IN KENYA [11] The Board’s website։ http://www.jmvb.or.ke/ [12]http://www.court.am/news/21-08-2018/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3.pdf
16:18 - 28 մայիսի, 2020
Դատական համակարգը չծանրաբեռնելու նպատակով օրենքում փոփոխություններ կիրականացվեն |armenpress.am|

Դատական համակարգը չծանրաբեռնելու նպատակով օրենքում փոփոխություններ կիրականացվեն |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծին։ Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց՝ նախագծով սահմանվում է, որ անկախ բողոքի առկայությունից շինարարությունը ավտոմատ չի կասեցվում, այլ կասեցվում է համապատասխան հիմքերի առկայության դեպքում։ «Մեր ռազմավարական ուղղություններից է օրենսդրությամբ մաքրել բոլոր այն հնարավոր միջանցքները, որոնք հնարավորություն են տալիս որոշակի իրավունքի չարաշահման դեպքերով ծանրաբեռնել դատական համակարգը», - ասաց Գրիգորյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս նախագիծը երկար ու տխուր պատմություն ունի։ «Հայաստանում պրակտիկա կա, երբ մարդկանց սահմանափակելու հայտնի մեխանիզմները դադարել են գործել, ու հարյուրավոր դեպքեր ունենք, երբ ընթացող շինարարությունների վերաբերյալ ուղղակի ինչ֊որ մեկը, ընդհուպ անցորդ, շատ չափազանցրի հա՞, ուղղակի վարչական դատարան է դիմում ու այդ փաստի բերումով շինարարությունը կասեցվում է: Այս պահի դրությամբ մոտավորապես 450 միլիոն դոլարի կանգնած շինարարություն ունենք», - ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ այժմ էլ դատարանը հնարավորություն ունի շինարարությունը կասեցնելու, բայց ոչ թե ինքնաբերաբար, այլ ամեն առանձին դեպքով միջնորդություն ներկայացնեն ու եթե դա հիմնավոր է, տեղի է ունենում կասեցման որոշում։
13:34 - 27 մայիսի, 2020
Սնանկության գործով կառավարիչների հետ քննարկվել են Արդարադատության նախարարի հրամանների կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր

Սնանկության գործով կառավարիչների հետ քննարկվել են Արդարադատության նախարարի հրամանների կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր

Արդարադատության նախարարությունում մայիսի 26-ին տեղի է ունեցել առցանց քննարկում «Սնանկության մասին» օրենքից բխող Արդարադատության նախարարի հրամանների կիրարկման վերաբերյալ: Սնանկության գործով շուրջ 3 տասնյակ կառավարիչների մասնակցությամբ քննարկումը, որը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից, վարում էին հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, իրավաբանական գիտությունների թեկնածու, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը և հիմնադրամի փորձագետները: Առցանց քննարկմանը ներկայացվել են 2020 թվականի ընթացքում սնանկության գործով կառավարիչների վերապատրաստումներ անցկացնելու, պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, կառավարիչների կողմից տարեկան հաշվետվությունների ներկայացման կարգը և այլ հարցեր: Հարցուպատասխանի փուլում սնանկության գործով կառավարիչների բարձրաձայնած հարցերը հիմնականում վերաբերել են սնանկության կառավարիչների թեկնածուների ընտրության համար ներդրված նոր համակարգին, աճուրդի անցկացման կարգին, կառավարիչներին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգին և այլն:
17:34 - 26 մայիսի, 2020
«Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենսդրական փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման

«Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենսդրական փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Դրանցով սահմանվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների և գործունեության հետ կապված այլ հարաբերությունները: Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ կողմերի լայն մասնակցություն՝ առաջարկությունների և դիտարկումների տեսքով: 
13:28 - 26 մայիսի, 2020
Ծանր հիվանդություններ ունեցող բանտարկյալները հնարավորություն կստանան վաղաժամ ազատ արձակվել
 |news.am|

Ծանր հիվանդություններ ունեցող բանտարկյալները հնարավորություն կստանան վաղաժամ ազատ արձակվել |news.am|

news.am: Ծանր հիվանդություններ ունեցող բանտարկյալները հնարավորություն կստանան վաղաժամ ազատ արձակվել:Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Նա նշեց, որ մտահոգիչ է այն, որ այս տարվա հունվարին քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահվան 3 դեպք, երկու դեպքերում՝ ծանր հիվանդությունների պատճառով: «Միեւնույն ժամանակ, երկու դեպքերում եղել է բժշկական հանձնաժողովի համապատասխան եզրակացությունը, որը վկայում է պատժի կրման եւ հիվանդության անհամատեղելիության մասին: Զեկույց է ուղարկվել այդ քրեակատարողական հիմնարկ, որը, իր հերթին, դատարանում միջնորդություն է ներկայացրել, սակայն անձինք մահացել են մինչեւ դատական նիստի նշանակումն ու անցկացումը: Այլ կերպ ասած՝ դատարանը չի հասցրել լսել այդ միջնորդությունները»,-ասաց Գալյանը: Փոխնախարարը նշեց, որ օրինագծով առաջարկվում է հստակ սահմանել եւ հնարավորություն տալ վաղաժամ ազատ արձակել անձանց, որոնք ծանր հիվանդություններ ունեն: Գալյանը նշեց, որ ազատ արձակման մասին որոշումն ուժի մեջ կմտնի հաջորդ օրվանից: Նշենք, որ երկարատեւ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ խորհրդարանական հանձնաժողով դրական եզրակացությունը:  
20:28 - 25 մայիսի, 2020
Գագիկ Խաչատրյանը չի զրկվել առողջության պահպանման իրավունքից. Արդարադատության նախարարություն

Գագիկ Խաչատրյանը չի զրկվել առողջության պահպանման իրավունքից. Արդարադատության նախարարություն

Մամուլում տարածվել է հաղորդագրություն այն մասին, որ «Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից»։ Արդարադատության նախարարությունը հարկ է համարում օբյեկտիվ իրականությունը չխեղաթյուրելու համար կրկին ներկայացնել պարզաբանում հաղորդագրությամբ ներկայացված տեղեկության վերաբերյալ. Արդարադատության նախարարությունը երեկ տարածած հաղորդագրությամբ նշել է, որ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ:  Դուրսգրման բնօրինակ փաստաթուղթի լուսապատճենը կցվել է հանցագործության մասին հաղորդմանը և ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն:  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից այսօր հայտնում են. Ի գիտություն փաստաբանական խմբին՝  1) Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրումը չի կարող իրականացվել այլ հաստատության, այս դեպքում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշմամբ: Դուրսգրումն իրականացնում է կոնկրետ այն բժշկական կենտրոնի որոշմամբ, որտեղ հիվանդը գտնվում է: Դուրսգրման էպիկրիզում «Աստղիկ» բժշկական կենտրոնը ևս նշել է, որ դուրսգրումն իրականացվել է՝ հաշվի առնելով ՊՈԱԿ-ի տնօրենի N Ե-863 նամակը համարժեք բուժման մասին և կոնսիլիումի արդյունքները: Այս պայմաններում առնվազն անհասկանալի է, թե փաստաբանական խումբը դուրսգրման գործընթացի իրավաչափության ինչն է վիճարկում: ՊՈԱԿ-ը հայտնել է իր պատրաստակամությունը քրեակատարողական հիմնարկների պայմաններում երաշխավորել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի՝ առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, ուստի, փաստաբանական խմբին առաջարկում ենք առավել մանրամասն ծանոթանալ դուրսգրման էպիկրիզին և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու փոխարեն կենտրոնանալ իրենց պարտականությունների վրա և երաշխավորել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի պաշտպանության իրավունքը (Հիշեցնում ենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենը «Աստղիկ» բժշկական կենտրոնին ուղղված գրությամբ բժշկական կենտրոնի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատրաստ է ապահովել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում՝ ապահովել նրան ցուցված բուժումը հրավիրված մասնագետի միջոցով՝ հաշվի առնելով այն, որ փաստացի «Աստղիկ» բժշկական կենտրոնում կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը որպես այդպիսին ստացիոնար բուժում չի ստանում:)  2) Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրման համար լավացման փաստը պարտադիր չէ: Վերահաստատում ենք Արդարադատության նախարարության դիրքորոշումն առ այն, որ Նախարարությունը երաշխավորում է ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը:  
14:30 - 24 մայիսի, 2020
Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրման համար լավացման փաստը պարտադիր չէ․ Արդարադատության նախարարություն

Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրման համար լավացման փաստը պարտադիր չէ․ Արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Մամուլում տարածվել է հաղորդագրություն այն մասին, որ «Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից»։ Արդարադատության նախարարությունը հարկ է համարում օբյեկտիվ իրականությունը չխեղաթյուրելու համար կրկին ներկայացնել պարզաբանում հաղորդագրությամբ ներկայացված տեղեկության վերաբերյալ. Արդարադատության նախարարությունը երեկ տարածած հաղորդագրությամբ նշել է, որ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ: Դուրսգրման բնօրինակ փաստաթուղթի լուսապատճենը կցվել է հանցագործության մասին հաղորդմանը և ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Ի գիտություն փաստաբանական խմբին՝ 1) Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրումը չի կարող իրականացվել այլ հաստատության, այս դեպքում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշմամբ: Դուրսգրումն իրականացնում է կոնկրետ այն բժշկական կենտրոնի որոշմամբ, որտեղ հիվանդը գտնվում է:  Դուրսգրման էպիկրիզում «Աստղիկ» բժշկական կենտրոնը ևս նշել է, որ դուրսգրումն իրականացվել է՝ հաշվի առնելով ՊՈԱԿ-ի տնօրենի N Ե-863 նամակը համարժեք բուժման մասին և կոնսիլիումի արդյունքները: Այս պայմաններում առնվազն անհասկանալի է, թե փաստաբանական խումբը դուրսգրման գործընթացի իրավաչափության ինչն է վիճարկում: ՊՈԱԿ-ը հայտնել է իր պատրաստակամությունը քրեակատարողական հիմնարկների պայմաններում երաշխավորել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի՝ առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, ուստի, փաստաբանական խմբին առաջարկում ենք առավել մանրամասն ծանոթանալ դուրսգրման էպիկրիզին և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու փոխարեն կենտրոնանալ իրենց պարտականությունների վրա և երաշխավորել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի պաշտպանության իրավունքը (Հիշեցնում ենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենը «Աստղիկ» բժշկական կենտրոնին ուղղված գրությամբ բժշկական կենտրոնի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատրաստ է ապահովել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում՝ ապահովել նրան ցուցված բուժումը հրավիրված մասնագետի միջոցով՝ հաշվի առնելով այն, որ փաստացի «Աստղիկ» բժշկական կենտրոնում կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը որպես այդպիսին ստացիոնար բուժում չի ստանում:)  2) Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրման համար լավացման փաստը պարտադիր չէ: Վերահաստատում ենք Արդարադատության նախարարության դիրքորոշումն առ այն, որ Նախարարությունը երաշխավորում է ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը»:  
19:41 - 23 մայիսի, 2020