Ծանր հիվանդություններ ունեցող բանտարկյալները հնարավորություն կստանան վաղաժամ ազատ արձակվել
 |news.am|
20:28 - 25 մայիսի, 2020

Ծանր հիվանդություններ ունեցող բանտարկյալները հնարավորություն կստանան վաղաժամ ազատ արձակվել |news.am|

news.am: Ծանր հիվանդություններ ունեցող բանտարկյալները հնարավորություն կստանան վաղաժամ ազատ արձակվել:Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Նա նշեց, որ մտահոգիչ է այն, որ այս տարվա հունվարին քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահվան 3 դեպք, երկու դեպքերում՝ ծանր հիվանդությունների պատճառով:

«Միեւնույն ժամանակ, երկու դեպքերում եղել է բժշկական հանձնաժողովի համապատասխան եզրակացությունը, որը վկայում է պատժի կրման եւ հիվանդության անհամատեղելիության մասին: Զեկույց է ուղարկվել այդ քրեակատարողական հիմնարկ, որը, իր հերթին, դատարանում միջնորդություն է ներկայացրել, սակայն անձինք մահացել են մինչեւ դատական նիստի նշանակումն ու անցկացումը: Այլ կերպ ասած՝ դատարանը չի հասցրել լսել այդ միջնորդությունները»,-ասաց Գալյանը:

Փոխնախարարը նշեց, որ օրինագծով առաջարկվում է հստակ սահմանել եւ հնարավորություն տալ վաղաժամ ազատ արձակել անձանց, որոնք ծանր հիվանդություններ ունեն: Գալյանը նշեց, որ ազատ արձակման մասին որոշումն ուժի մեջ կմտնի հաջորդ օրվանից:

Նշենք, որ երկարատեւ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ խորհրդարանական հանձնաժողով դրական եզրակացությունը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել