Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել․ Նիկոլ Փաշինյան

Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել․ Նիկոլ Փաշինյան

Ամենահրատապ հարցը այս պահին Սյունիքում տեղի ունեցող գործընթացներն են։ Այս մասին ուղերձի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչպես արդեն ասել էի, այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ավելի ճիշտ՝ ՀՀ Զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղեակայվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավայրում, որոշակի բարդություններ և անհարմարություններ։ Առավել ևս ստեղծում էմոցիաներ, նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է կամ սպառնում է Սյունիքի կորուստով»,- նշեց նա։ Վարչապատի խոսքով՝ իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է, և այս ամենը  արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխիքներն ամրապնդելու համար։ «Խնդիրն այն է, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում  վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, և եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ, ՀՀ տարածք՝ սրանից բխող հետևանքներով։ Իսկ այսօր, տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք և որտեղ բոլորովին այլ անվտանգային կանոններ են գործում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահեցրեց, որ արդեն Ռուսաստանի սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, և սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է։ «Իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են, և դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով»,- հավելեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը դարձյալ հայտնեց, որ պատրաստվում եմ մեկնել Սյունիքի մարզ, տեղում ծանոթանալ իրավիճակին և փարատել սյունեցիների բոլոր մտավախությունները, ինչպես նաև վստահեցրեց, որ կկարողանա դա անել առավել ևս խորհրդապահական ֆորմատով քննարկումների ժամանակ։ «Հիմա, սակայն, ուզում եմ կրկնել՝ Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել։ Սրանում կարող եք համոզված լինել, և հակառակի մասին որևէ պնդում իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը դարձյալ հայտնեց, որ մեծագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ գերեվարված եղբայրների հարցը, անհետ կորածների որոնման աշխատանքները, նաև Արցախի և Հայաստանի իրավիճակի կայունացման հարցը, և սրան են ուղղված ամենօրյա ջանքերը։ Նրա պխոսքով՝ թե՛ Արցախում, թե Հայաստանում, դեռ կան լարվածության որոշակի օջախներ։ Փաշինյանը նշեց, որ գերիների վերադարձի և անհետ կորածների գտնվելու վայրը պարզելու հարցը, դեռ ամբողջությամբ լուծված չէ։ «Ցավոք, Խծաբերդում ունեցել ենք նոր գերեվարվածներ, որը պետք է անհամատեղելի լիներ ռազմական գործողությունների դադարեցման տրամաբանության հետ, որքան էլ դժվար է, այս ամենը չպետք է մեզ մղի հուսահատության, որովհետև մեր  նահատակներն ընկել են, որ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդն ապրի»,- ասաց վարչապետը։ Նա նաև հիշեցրեց, որ այսօր՝ ժամը 13։00-ից, նահատակների առաջ խոնարհման ու հարգանքի երթ է իրականացվելու Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր։ «Սա մի խոստում է մեր բոլոր  եղբայրներին, նրանց երեխաներին, նրանց ընտանիքի անդամներին, որ նրանց զոհաբերումը ապարդյուն չի լինի։ Սա լինելու է մտածումի երթ, որտեղ յուրաքանչյուրս, և մենք ազգովի պետք է խորհենք մեր անցած և անցնելիք ճանապարհի մասին։ Այսօրվա երթը, իհարկե, քաղաքական որևէ ենթատեքստ չունի, բայց տեղի է ունենում կոնկրետ քաղաքական իրավիճակում, որի հանգուցալուծման վերաբերյալ իմ դիրքորոշումը մնում է նույնը և չի փոխվել»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ միայն և միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը և ոչ թե էլիտար շրջանակները, և այս առումով մեր մեծագույն խնդիրը օր առաջ իրավիճակի կայունացումը և ժողովրդի կամարտահայտման հնարավորությունն  ստեղծելն է։ Վարչապետի խոսքով՝ մինչ այդ կառավարությունը պետք է աշխատի նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզի դրույթների հնարավորինս արդյունավետ իրականացման վրա, որը կլուծի նաև ետպատերազմական բազմաթիվ խնդիրներ և, ընդհանուր առմամբ, կկայունացնի նաև ներքաղաքական իրավիճակը։ «Իսկ այսօրվա երթին ընդառաջ՝ խոնարհում եմ հայտնում մեր բոլոր նահատակների, նրանց մայրերի, հայրերի, կանանց և երեխաների առաջ։ Սա նաև խոստումի երթ է, որ մենք հնարավոր և  անհնար ամեն ինչ կանենք, մեր անհետ կորած եղբայրների ճակատագրերը պարզելու, մեր գերիներին վերադարձնելու, մեր հույսը վերադարձնելու, ապրելու, արարելու Հայաստանը և Արցախը նորովի կառուցելու համար»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
10:41 - 19 դեկտեմբերի, 2020
Սյունիքի սահմանի որոշ հատվածներում ռուս սահմանապահներ կտեղակայվեն. ՊՆ-ն մանրամասներ է հայտնել |1lurer.am|

Սյունիքի սահմանի որոշ հատվածներում ռուս սահմանապահներ կտեղակայվեն. ՊՆ-ն մանրամասներ է հայտնել |1lurer.am|

1lurer.am: Սյունիքի մարզի՝ Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն նաև ռուս սահմանապահներ: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, թե պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին: «Պաշտպանության նախարարն ի պաշտոնե չէր կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որն առնչվում է Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատմանը: Ընդամենը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն իր ռուս գործընկերների հետ պայմանավորվել է, որ Սյունիքի սահմանների որոշ հատվածներում, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղակայվեն նաև ռուս սահմանապահներ»,- մանրամասներ են հայտնել Պաշտպանության նախարարությունից: ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ:
18:01 - 18 դեկտեմբերի, 2020
Ակցիաները շարունակական կլինեն, մինչև այն մարդու հրաժարականը, որը գրչի մի հարվածով մեր տարածքները նվիրեց թշնամուն. սյունեցիները բացել են ճանապարհը |tert.am|

Ակցիաները շարունակական կլինեն, մինչև այն մարդու հրաժարականը, որը գրչի մի հարվածով մեր տարածքները նվիրեց թշնամուն. սյունեցիները բացել են ճանապարհը |tert.am|

tert.am: Այսքան սպասեցինք, ոչ մի պատասխան չստացանք, սակայն հստակ է այն, որ դավաճանի կողմիցստորագրված հայտարարությունը լիարժեք իր գործողությունները կատարում է: Այս մասին այսօր հայտարարեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը:Նշենք, որ այսօր Սյունիքի մարզի բնակիչները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը՝ իշխանութունից անվտանգության երաշխիք պահանջելով:«Մենք ճանապարհներն հիմա կբացենք, բայց ակցիաները շարունակական են լինելու, մինչև այն մարդու հրաժարականը, որը մի գրչի հարվածով մեր տարածքները նվիրեց թշնամուն: Մինչև տվյալ անձը պատասխանատվություն չկրի, չհեռանա իր սև աթոռից, մինչև չհանձնի այդ դիրքը այն մարդուն, որը պատասխանատու է և կգա այս հարցերը լուծելու»,- ասաց նա:Մենու Հովսեփյանը նշեց, որ սպասելու են այն օրվան, երբ կգա մարդ, որը կկարողանա պատասխանել առկա հարցերին:
16:53 - 18 դեկտեմբերի, 2020
Իմ երեխան, որ մտնի բոստան, դրանից անմիջապես հետո թուրքն է լինելու․ Շուռնուխի գյուղապետ

Իմ երեխան, որ մտնի բոստան, դրանից անմիջապես հետո թուրքն է լինելու․ Շուռնուխի գյուղապետ

Այսօր՝ կեսգիշերն անց, Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը ֆեյսբույքան ուղիղ եթերի միջոցով կոչ էր անում, որ ժամը 10:00-ին բոլոր այն կամավորները, որոնք զինված են, գնան եւ միանան Շուռնուխի պաշտպանությանը: Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն Infocom-ի հետ զրույցում պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է գյուղի ներքեւի թաղամասին՝ մայրուղու ներքեւում գտնվող հատվածին: «Սահմանազատումն անելուց GPS-ով են ընդառաջվելու: Իմ տունը  ներքեւի թաղի ամենացածր հատվածում է: Իմ տան բոստանից անմիջապես հետո սահմանն է լինելու: Եթե այդ հատվածը թողնեն մեզ, այդտեղ սահմանապահ չի կանգնելու: Իմ երեխան, որ մտնի բոստան, դրանից անմիջապես հետո թուրքն է լինելու»,- ասաց գյուղապետը: Քարտեզում պատկերված է Շուռնուխ գյուղը, որի՝ դեղինով գծանշված եւ մուգ կարմիրով լցված հատվածը պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Գյուղապետի խոսքով՝ երեկ մեր զորքն այնտեղից վերջնականապես հանվել է, հիմա մի քանի ռուս սահմանապահներ կան տեղում, իսկ մայրուղուց պետք է օգտվեն ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները. մայրուղին պետք է վերահսկեն ռուս սահմանապահները: Գյուղի այս հատվածում, որը պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, կա 12 տնտեսություն: Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու: Այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար: Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ եղելության մասին առաջիկայում պարզաբանում կտարածեն: Նարեկ Մարտիրոսյան
13:12 - 18 դեկտեմբերի, 2020
Սյունիքի մարզում քաղաքացիները ճանապարհ են փակել |news.am|

Սյունիքի մարզում քաղաքացիները ճանապարհ են փակել |news.am|

news.am: Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում քաղաքացիները ճանապարհ են փակել՝ պահանջելով չեղարկել՝ Կապանի դիրքերը թշնամուն հանձնելու ՀՀ ՊՆ-ի որոշումը։ Սյունեցիներից մեկը կոչ արեց Գորիս համայնքի բնակիչներին միանալ իրենց եւ պայքարել դավաճանների դեմ, որոնք ժամ առ ժամ թշնամուն են հանձնում հողերը։ «Սյունիքը՝ Հայաստանի ողնաշարը, վտանգի առաջ է։ Խնդրում ենք բոլորիդ՝ մեկ մարդու պես հավաքվել այստեղ։ Եվ փորձենք տեղ հասցնել անհայրենիք իշխանությանը, որ վերջ պետք է տա իր՝ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքին եւ հրաժարվի այն ամենից, ինչն այս պահին իրականացնում է»,- նշեց նա։ Բնակչի խոսքով՝ երեկվանից իրենք որեւէ պատասխան չեն ստացել. «Այսինքն՝ ամեն ինչ տանում է նրան, որ մնացած բոլոր տարածքների պես շատ խելոք ամեն ինչ տրվելու է իրենց։ Կարծում եմ՝ սյունեցիները չպետք է համաձայնվեն այս գաղափարի հետ»։ Հիշեցնենք, որ նախօրեին սյունեցիները փակել էին Որոտանի հատվածում Մ2 մայրուղին, եւ Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը։ Նրանք հանդիպում էին պահանջում Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, որպեսզի հստակ պարզաբանեն, թե ի՞նչ է սպասվում է Սյունիքի սահմաններին։ Ըստ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի՝ ՀՀ ՊՆ-ից հրաման էր իջեցվել, որ մինչեւ ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն։ Օրվա ընթացքում բնակիչների հետ հանդիպման էր եկել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որպեսզի համոզի ճանապարհները բացվեն, սակայն նրան չէր հաջողվել։ 6,5 ժամ Մ2 մայրուղին փակելուց հետո, բնակիչներն, այնուամենայնիվ որոշել էին բացել այն, որպեսզի հանդիպեն ՊՆ ներկայացուցիչների հետ։ Ավելի ուշ, ՊՆ-ից հայտնել էին, որ նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ եւ  ասել, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, եւ որ ՀՀ տարածքից որեւէ մետր չի զիջվելու։
12:42 - 18 դեկտեմբերի, 2020
Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր տարածք Ադրբեջանին չի հանձնվում․ Նարեկ Ղահրամանյան

Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր տարածք Ադրբեջանին չի հանձնվում․ Նարեկ Ղահրամանյան

Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր տարածք Ադրբեջանին չի հանձնվում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։ «Ուզում եմ հստակություն մտցնենք ընթացող գործընթացի շուրջ․ 1․ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ՈՉ ՄԻ ՄԻԼԻՄԵՏՐ տարածք Ադրբեջանին չի հանձնվում։ 2․ Մեր սահմանային դիրքերը տեղակայված են եղել Կուբաթլուի և Զանգելանի հատվածում։ 3․ Մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր շրջափակման մեջ են ընկնում գյուղեր, չեն համապատասխանում իրականությանը։ 4․ Օդանավակայանի գործարկման հետ կապված խնդիրներ չեն առաջանալու։ 5․ Կապան-Ագարակ (գյուղ) ավտոճանապարհը շարունակելու է բնականոն շահագործվել։ 6․ ՌԴ սահմաանապհներ են տեղակայվելու սահանի որոշ հատվածներում անվտանգությունը ապահովելու նպատակով։ 7․ Կապանի և Սյունիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում»,- ընդգծել է պատգամավորը եւ հավելել․ «Սիրելի սյունեցիներ ամբողջովին հասկանում և ընդունում եմ բոլորիդ անհանգստությունը և բողոքը, սակայն կոչ եմ անում չտրվել սադրանքների և լինել համախմբված»։
17:19 - 17 դեկտեմբերի, 2020
Վաղվանից գյուղացին չի կանգնելու սահմանին, այլ սահմանապահ զորքերն ու ռուս խաղաղապահները․ մարզպետը՝ գյուղացիներին |news.am|

Վաղվանից գյուղացին չի կանգնելու սահմանին, այլ սահմանապահ զորքերն ու ռուս խաղաղապահները․ մարզպետը՝ գյուղացիներին |news.am|

news.am: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ժամանել է Կապանի օդանավակայան, որտեղ սյունեցիները ճանապարհ են փակել։ Նա բանակցում է քաղաքացիների հետ, որպեսզի ճանապարհը բացվի, որովհետեւ ըստ նրա՝ այդ տարբերակով հարցը չի լուծվելու։ «Էս թղթով իրենք խախտում են կատարում, բայց ոչ մեկ դրա մասին չի խոսում։ Հասկանում ենք, որ բանակցողը ռուսն ա, դե ինքն էլ մեր հայերի համար ավտարիտետ ա, թող իր ավտարիտետը պահի։ Սստեղ կոնկրետ հայաթափության խնդիր է»,- մարզպետի հետ հանդիպմանն ասաց ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը։  Ի պատասխան մարզպետն առաջարկեց սեղանի շուրջ նստել եւ խորհրդակցել, թե ում հետ պիտի հանդիպեն, որպեսզի իրենց հարցերին պատասխանեն։ «Ես ձեզ հետ եմ»,- ասաց Մելիքսեթ Պողոսյանը։  Շիկահող գյուղի վարչական ղեկավարը մարզպետին ասաց, որ այսօր նահանջի հրաման են ստացել, ապա հետաքրքրվեց, թե գյուղացին մինչեւ ե՞րբ է սահմանը պահելու։ «Գյուղացին վաղվանից չի կանգնելու, սահմանապահ զորքերն ու ռուս խաղաղապահներն են կանգենլու»,- ասաց մարզպետը։ Ճանապարհը փակած քաղաքացիներն իրենց վստահությունն էին հայտնում մարզպետին, միայն թե նշում են, որ այնպես չստացվի, որ  տարիներ հետո նույն կոտրած տաշտակի առաջ կանգնեն։ «Էսօր թուրքը բարենապաստ պայմաններում է ուզում նստի, որ հետո իր հետ կռիվն ավելի հեշտ լինի։ Վերջը թուրք է, ո՞նց ենք բարեկամանլու»,- ասաց սյունեցիներից մեկը։
15:42 - 17 դեկտեմբերի, 2020
Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը |news.am|

Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը |news.am|

news.am: Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը։ Նրանք անհանգստացած են սահմանների անվտանգությամբ։ Նշում են, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարարության մեջ ասվում էր, որ հակամարտության կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, բայց վերջին օրերին տեղի ունեցած գործընթացները դրա մասին չեն վկայում։  «Մենք ուզում ենք երաշխիքներ ունենալ, որ վաղը կամ մյուս օրը թշնամին այս ճանապարհի վրա չի կրակի, որովհետև տարիներ առաջ դրա փորձը կար, երբ կրակում էին, առևանգում»,- ասաց ճանապարհը փակած Նվերը։ Ակցիայի մասնակիցները պատկան մարմիններից պահանջում են հստակ պարզաբանում։ Նրանք մտադիր են ճանապարհը փակ պահել այնքան, մինչև հստակեցում չլինի։ Այս պահին տեղում ոստիկաններ կան, որոնք փորձում են բանակցել են նրանց հետ, որպեսզի ճանապարհը բացվի։ Ոստիկանները համոզում են, որ ճանապարհը բացեն, իսկ ճանապարհ փակողներն էլ պահանջում են հանդիպում կոնկրետ այն մարդու հետ, ով իրավասու կլինի իրենց հարցերին պատասխաններ տալ։ «Մենք բերման ենթարկվելուց չենք վախենում։ Մենք չենք եկել էստեղ քաղաքական կռիվ անելու համար, մենք եկել ենք կռիվ ենք անում մեր ապագայի, երեխաների համար։ Դուք էլ միացեք մեզ, էս հարցին լուծում տանք»,- ոստիկանների հետ զրույցում ասաց ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը։ Ոստիկանության հորդորները, որ անհապաղ ճանապարհը  պետք է բացվի, անտեսվեցին։ Սյունիքի մարզի ոստիկանության վարչության պետի տեղակալն ասաց, որ իրավասու է նրանց հետ յուրաքանչյուր հարցի շուրջ բանակցել։ «Դու կարո՞ղ ես մեր պոստերի հարցը լուծել»,- ոստիկանից հետաքրքրվեցին  ճանապարհ փակողները։
13:03 - 17 դեկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Պուշկին փ. 51/1, 49, 51 շենքեր, Եկմալյան փ. 6, 7 շենքեր, Փարպեցի փ. 8-10 շենքեր, Մյասնիկյան պողոտա սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 15, 25/27 շենքեր, Բագրատունյաց պող․ 13 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եղբայրության փ․ 16 շենք, Արշակունյաց պող․ 296, 302 շենքեր, Արշակունյաց պողոտա և Շիրակի փողոցի սեփական տներ, Մանթաշյան փ․ 51, Գ․Նժդեհի փ․ 4, 6, 8, 10 շենքեր, Արարատյան փ․ 5 շենք, Գ․Նժդեհի փ․ 1, 2, 3, 5, 7 շենքեր, Բագրատունյաց պող․ 19, 21 շենքեր, Մանանդյան փ․ 17 շենք, Մանթաշյան փ․ 53 շենք, Ներքին Շենգավիթ 9փ․ 2, 3 հանրակացարաններ, Արարատյան փ․ 7, 9 շենքեր, Ավան՝ Դուրյան թաղ. 37 շենք և հարակից ոչ բնակելի տարածքներ Կոտայքի մարզում՝ 10։00-12։00 Չարենցավան համայնքի՝ 1-ին թաղամասի 1/11 ,2-րդ թաղամասի 1/14, 3-րդ թաղամասի 1/11 ,4-րդ թաղամասի 24, 26 շենքեր, թիվ 1 դպրոց, «Զանգակ» մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյանի, Շիրակի փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Ծիրանանոց, Կալեր թաղամասեր, 11։00-17։00 Աբովյան քաղաքի՝ 3-րդ 4-րդ միկրոշրջաններ, Մայակ-Բանավան թաղամասեր, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Ներքին Պտղնի, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Վերին Պտղնի գյուղ, 13։00-17։00 Բագրեվանդ թաղամաս, Շիրակի մարզում՝ 11:00-15:00 Ախուրյանի տարածաշրջանի Բենիամին և Ազատան գյուղերը: 13:00-16:00 Անիի տարածաշրջանի Անիպեմզա, Անի կայարանի, Բագրավան, Խարկով, Հայկաձոր գյուղեր, Արագածոտնի մարզի՝ Նոր Արթիկ գյուղեր և Ախուրյանի ջրամբար, Սյունիքի մարզում՝ 10:00-16:00 Գորիս քաղաքի Անկախություն փողոց մասնակի, 10:30-16:00 Խոզնավար գյուղ մասնակի:
09:22 - 17 դեկտեմբերի, 2020
Վիճակը նորմալ է, քարեզագրում է գնում, ոչ մի խնդիր չկա. մարզպետը՝ մարզում իրավիճակի մասին |armtimes.com|

Վիճակը նորմալ է, քարեզագրում է գնում, ոչ մի խնդիր չկա. մարզպետը՝ մարզում իրավիճակի մասին |armtimes.com|

Վերջին 2 օրերին կրկին ակտիվացել են խոսակցությունները, որ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերը վտանգված են: Նախօրեին տեղեկություն տարածվեց, թե Ագարակ գյուղի ուղղությամբ ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա  հակառակորդը կես ժամ անդադար կրակել է: Սյունիքի մարզպետարանը հերքեց լուրը՝ հայտարարելով, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը  վստահեցրեց, որ մարզի վերաբերյալ որոշ տեղեկություններ չափազանցեցվում են, մարզում նորմալ վիճակ է: - Պարոն Պողոսյան, ժամանակ առ ժամանակ անհանգստություն է առաջանում՝ պայմանավորված Սյունիքից ստացվող հակասական լուրերով: Երեկ կոռնիձորցիներն են հայտարարել, որ շրջափակման մեջ է գյուղը: Կասե՞ք ինչ իրավիճակ է: - Կոռնիձորցին նստած է իր սահմանում, նման բան չկա: - Մարզի 30 գյուղ, ըստ նախնական տեղեկությունների՝ սահմանամերձ է լինելու պատերազմից հետո: Գյուղի բնակիչներն ի՞նչ վիճակում են: -Վիճակը նորմալ է, քարեզագրում է գնում, ոչ մի խնդիր չկա: -Արդեն սահմանազատո՞ւմ է իրականացվում: -Չէ, չէ, նման բան չկա դեռ, ճշտելու հարցեր կան: Բայց էս պահին ամեն ինչ ընթանում է ըստ պլանի: Սահմաններում վիճակը հանգիստ է, նորմալ է, չկա նման բան, որ կարող է որեւէ համայնքում խնդիր լինել: - Սահմանամերձ դարձած գյուղերից արտագաղթ կա՞, թե՞ բնակիչներն իրենց տներում են: - Արտագաղթ չկա, սյունեցին էդքան վախկո՞տ ա խի, որ դուրս գա: - Մարզի բնակիչները տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարում են, որ իշխանությունները իրենց մենակ են թողել, անտերություն է. դուք որպես մարզում Կառավարության ներկայացուցիչ՝ չե՞ք հետեւում սահմանային գործընթացներին: - Ով հայտարարում է, անհիմն է հայտարարում, ես ամեն ինչին էլ մասնակցում եմ: - Բոլոր գյուղե՞րն են, որ գյուղացիներն են պաշտպանում: - Չէ, բանակն է պաշտպանում: Գյուղացիները պաշտպանում են այն հատածները, որտեղ ասվել է իրենց: Իրենք առաքելություն ունեն պաշտպանողական՝ կատարում են: Կարդալ ավվելին՝ armtimes.com-ում։
22:30 - 15 դեկտեմբերի, 2020