Վիճակը նորմալ է, քարեզագրում է գնում, ոչ մի խնդիր չկա. մարզպետը՝ մարզում իրավիճակի մասին |armtimes.com|
22:30 - 15 դեկտեմբերի, 2020

Վիճակը նորմալ է, քարեզագրում է գնում, ոչ մի խնդիր չկա. մարզպետը՝ մարզում իրավիճակի մասին |armtimes.com|

Վերջին 2 օրերին կրկին ակտիվացել են խոսակցությունները, որ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերը վտանգված են: Նախօրեին տեղեկություն տարածվեց, թե Ագարակ գյուղի ուղղությամբ ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա  հակառակորդը կես ժամ անդադար կրակել է: Սյունիքի մարզպետարանը հերքեց լուրը՝ հայտարարելով, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը  վստահեցրեց, որ մարզի վերաբերյալ որոշ տեղեկություններ չափազանցեցվում են, մարզում նորմալ վիճակ է:

- Պարոն Պողոսյան, ժամանակ առ ժամանակ անհանգստություն է առաջանում՝ պայմանավորված Սյունիքից ստացվող հակասական լուրերով: Երեկ կոռնիձորցիներն են հայտարարել, որ շրջափակման մեջ է գյուղը: Կասե՞ք ինչ իրավիճակ է:

- Կոռնիձորցին նստած է իր սահմանում, նման բան չկա:

- Մարզի 30 գյուղ, ըստ նախնական տեղեկությունների՝ սահմանամերձ է լինելու պատերազմից հետո: Գյուղի բնակիչներն ի՞նչ վիճակում են:

-Վիճակը նորմալ է, քարեզագրում է գնում, ոչ մի խնդիր չկա:

-Արդեն սահմանազատո՞ւմ է իրականացվում:

-Չէ, չէ, նման բան չկա դեռ, ճշտելու հարցեր կան: Բայց էս պահին ամեն ինչ ընթանում է ըստ պլանի: Սահմաններում վիճակը հանգիստ է, նորմալ է, չկա նման բան, որ կարող է որեւէ համայնքում խնդիր լինել:

- Սահմանամերձ դարձած գյուղերից արտագաղթ կա՞, թե՞ բնակիչներն իրենց տներում են:

- Արտագաղթ չկա, սյունեցին էդքան վախկո՞տ ա խի, որ դուրս գա:

- Մարզի բնակիչները տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարում են, որ իշխանությունները իրենց մենակ են թողել, անտերություն է. դուք որպես մարզում Կառավարության ներկայացուցիչ՝ չե՞ք հետեւում սահմանային գործընթացներին:

- Ով հայտարարում է, անհիմն է հայտարարում, ես ամեն ինչին էլ մասնակցում եմ:

- Բոլոր գյուղե՞րն են, որ գյուղացիներն են պաշտպանում:

- Չէ, բանակն է պաշտպանում: Գյուղացիները պաշտպանում են այն հատածները, որտեղ ասվել է իրենց: Իրենք առաքելություն ունեն պաշտպանողական՝ կատարում են:

Կարդալ ավվելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել