Հայաստան

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․06․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․06․20 (թարմացվող)

22:15- Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի խոսքով՝ հունիսի 13-ից երկրի բնակիչները Թագավորության մի տարածաշրջանից մյուսը ճանապարհորդելու հնարավորություն կստանան: Այդ հնարավորությունը սակայն, ըստ շվեդական կառավարության ղեկավարի, տրվելու է միայն երկրի այն բնակիչներին, որոնք կորոնավիրուսի ախտանշաններ չեն ունենա: 17։14 - COVID-19-ով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 902 779 հաստատված դեպք կա, մահացածների թիվը 109 159 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 587 017-ի, մահերինը՝ 32 602-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 441 108 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 384-ը: |armenpress.am|   17։10 - Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 604 000-ից, մահացածների թիվն անցել է 388 000-ից: Ապաքինվել է ավելի քան 3 192 000 մարդ: |armenpress.am|   15։43 - Վերջին 24 ժամերին Իրանի տարածքում կորոնավիրուսի 3 574 նոր դեպք է հաստատվել, ինչը համաճարակի սկզբից արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Վերջին 24 ժամերին Իրանի հիվանդանոցներում կորոնավիրուսի հետևանքով 59 մարդ է մահացել: [Իրանի ԱՆ ներկայացուցիչ] |azatutyun.am|   11։56 - Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 8 831 նոր դեպք՝ դառնալով ընդհանուր 441 108։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 5384 (+169)-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը 204 623  է: |стопкоронавирус.рф|   11։50 - Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 867 նոր դեպք։ Covid-19-ի պատճառով մահացել է 24 մարդ, առողջացել է՝ 931-ը։Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 422-ի, մահացածների թիվը՝ 4 609-ի։Մինչ օրս բուժվել է 130 852 մարդ։ [Թուրքիայի ԱՆ] |ermenihaber.am|   10։22 -Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․ Հաստատված դեպքեր- 801 (+1)Առողջացածներ- 644 (+4)Մահեր- 13 |stopcov.ge|   10։15 - Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 573 000-ից,  մահացածների թիվն անցել է 388 000-ից: Ապաքինվել է ավելի քան 3 171 000 մարդ: |armenpress.am|   9։08 -Երեքշաբթի օրը Եվրոպայում վարակման նվազագույն ցուցանիշն է արձանագրվել մարտի 22-ից ի վեր։ ԱՀԿ-ն «հատկապես մտահոգված» է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի առնչությամբ․ ամեն օր ավելի քան 100 000 վարակման դեպքի մասին է հաղորդվել անցյալ հինգ օրվա ընթացքում: [ԱՀԿ  ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս] |CNN| |tert.am|      
22:15 - 04 հունիսի, 2020
Վրաց քաղաքական ու հասարակական գործիչներն առաջարկում են օգնել Հայաստանին |aliq.ge|

Վրաց քաղաքական ու հասարակական գործիչներն առաջարկում են օգնել Հայաստանին |aliq.ge|

aliq.ge: Վրացական մամուլի, ինչպես նաև սոցիալական ցանցերի շրջանակներում կորոնավիրուսի հետ կապված, հարևան երկրների շարքում կարելի է ասել ամենաքննարկելի թեմաներից մեկը Հայաստանն է: Ամենօրյա կտրվածքով վրաստանյան առաջատար լրատվամիջոցները ներկայացնում են Հայաստանում գրանցված վարակի տվյալները: Այսօր՝ հունիսի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո առ այն, որ «բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել»,-վրացական լրատվամիջոցներն ու հեռուստաընկերություններն ակտիվորեն անդրադառնում են թեմային: ՀՀ-ին աջակցելու առաջարկով «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանդես է եկել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան: Վերջինս գրառման մեջ նշել է. «Անհնար է անտեսել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Պետք է օգնենք, ակնհայտ է, որ մեծ ռեսուրսներ չունենք, սակայն ցանկացած տեսակի օգնությունը հիմա կարևոր է: Հնարավոր է օգնություն ցուցաբերենք նաև Արևմուտքի հետ ֆասիլիտացիայի հարցում: Պետք է շտապ պարզել կոնկրետ անհրաժեշտություններն ու սկսել գործել»,- գրել է Խոշտարիան: «Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ Իրակլի Կուպրաձեն կոչ է անում հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին: «Անհրաժեշտ է մարդասիրական օգնություն ցուցաբերել: Մի կողմ պետք է դնել մի քանի նախարարրների ոչ ադեկվատ հայտարարությունները և կանգնել հարևանի կողքին: Նրանք ունեն վարակվածներ, որոնց չեն կարողանում հոսպիտալացնել: Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ մահանան: Հեշտությամբ կարելի է գտնել օգնության ճանապարհը»: Հարցին անդրադարձել են նաև վրացի  ակտիվիստները, հասարակական գործիչները: Հայաստանին օգնելու կոչերով գրառումներ են կատարել նաև ակտիվիստ Դավիթ Գիորգաձեն, Գիորգի Մոլոդինին, Նինո Բեկիշվիլին: Գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեն գրում է. «Վրաստանը պետք է Հայաստանի կողքին կանգնի: Անթույլատրելի է մեր քույրերին ու եղբայրներին նման իրավիճակում թողնելը: Պետք է օգնենք դուրս գալ այս իրավիճակից: Միասին մտածենք, թե ինչպես ենք դա անելու»: Ակտիվիստ Դաթո Խարշիլաձեն ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն անհրաժեշտ է օգնել հայերին, սակայն պացիենտներին տեղափոխելն անթույլատրելի ու անհնար է: Կարելի է Տաշիրում կամ Ալավերդիում բացօթյա հոսպիտալ կազմակերպել, երկու բժշկական բրիգադով կօգնենք, նվազագույն կոնտակտով»: Հատկանշական է, որ ֆեյսբուքյան և ինստագրամյան օգտատերերը մեկնաբանություններում մեծամասամբ համաձայն են Հայաստանին օգնելու հարցում, սա՝ Արսեն Թորոսյանի հայտարարության հետ կապված սոցցանցերում բարձրացած հակահայկական հայտարարությունների ֆոնին: Մեկնաբանություններում օգտատերերը քննարկում են Հայաստանին օգնելու տարբերակներ: gopetition.com կայքում ստեղծվել է ստորագրահավաք՝ Հայաստանին օգնելու կոչով: «Դիմում ենք Վրաստանի կառավարության քննարկել Հայաստանին օգնելու հարցն այս ծանր շրջանում: Օգնություն ասելով ենթադրվում է առաջարկել Հայաստանին նրանց պացիենտներին բուժել Վրաստանում: Գտնում ենք, որ սա ճիշտ քայլ կլինի հարևան պետությանն օգնելու և տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար»:
17:14 - 04 հունիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․06․20 (թարմացվող)

21:36- Տիգրան Ավինյանի որոշմամբ` 7 օրով արգելվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի «Երևանի հ. 24 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը, 1 օրով արգելվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի «Երևանի հ. 122 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:21:34- Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է: Ինչպես վարչապետը, այնպես էլ ընտանիքի մյուս անդամները չունեն ջերմություն, մեկուսացված են կառավարական կեցավայրում՝ բժիշկների հսկողության ներքո: [Մանե Գեւորգյան]20:30- Երևանի վեց դպրոցի տնօրենների հայտարարվել է նկատողություն հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար: [Հակոբ Կարապետյան]20:20- Արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումից հետո ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ծառայողների կողմից կազմվել է վարչական իրավախախտման 20 հազար 742 արձանագրություն, որոնցից  931-ը՝ նախօրեին։ [ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյան]20:05- «Վարակի հաղթահարմանն աջակցության» հաշվին հունիսի 3-ի ժամը 18:00-ի դրությամբ, մուտքերը կազմել են 1 մլրդ 96 մլն 592 հազ. դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 4380: [ՀՀ ֆինանսների նախարարություն]19:40- Ես հավատում եմ, որ միասին կարող ենք լուծել այս խնդիրը։ Եկեք համարենք սա զրոյական կետ և վերանայելով մեր անհատական ու հանրային վարքագիծը՝ քայլ-քայլ հաղթահարենք կորոնավիրուսի այս ճգնաժամը։ [Նիկոլ Փաշինյան]19:38- Այսպիսով՝ դիմակի կրումը պարտադիր է բոլոր տեղերում։ Երբ բնակարանը լքեք, պետք է լինեք դիմակով՝ սկսած վերելակից, ձեր բակերից, փողոցում քայլելուց։ Քանի որ եղանակն ամառային է, և զանգվածային զբոսանքներ կան, դիմակի կրումը պետք է լինի պարտադիր, քանի որ բազմամարդ զբոսանքները ևս դառնում են վարակի տարածման աղբյուր։ [Նիկոլ Փաշինյան]19:32- Դիմակների կրումը հանրային բաց տարածքներում պարտադիր չի լինելու միայն մինչև 6 տարեկան երեխաների համար, ինչպես նաև ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս։ [Տիգրան Ավինյան]19:30- Արդեն իսկ սահմանվելու է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բոլոր բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր։ [Տիգրան Ավինյան]19:10- 24 ժամով արգելվել է «Երևան մոլ»-ի և մի շարք այլ տնտեսվարողների գործունեությունը:17։50 - Հաշվի առնելով ս.թ. հունիսի 3-ից Իտալիայում ռեգիոնների միջև տեղաշարժման սահմանափակումների վերացումը՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը ողջ ծավալով վերսկսում է հյուպատոսական ծառայությունների մատուցումը։ Քաղաքացիները կարող են ներկայանալ դեսպանություն միայն նախապես գրանցվելով, որի համար անհրաժեշտ է զանգահարել 06 3296638 հեռախոսահամարով կամ էլ. հաղորդագրություն ուղարկել [email protected] հասցեին:‼️Հաշվի առնելով COVID-19-ի տարածման շարունակական վտանգը՝ դեսպանություն մուտք գործող անձիք պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ։ [Իտալիայում ՀՀ դեսպանություն]   16։52 - Բուլղարիայի կառավարության անունից Հայաստանում Բուլղարիայի դեսպանը ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանին փոխանցեց Բուլղարիայից Հայաստան  փոխադրված 500 հավաքածու բժշկական պարագաներ (պաշտպանիչ համազգեստ, սաղավարտներ և պաշտպանիչ ակնոցներ)։ [ՀՀ ԱԳՆ]   16։43 - Վերջին երկու օրում 24 ժամով կասեցվել է Արարատի և Արմավիրի մարզերի 44 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, այդ թվում` սննդի վերամշակման և ալկոհոլային խմիչքների արտադրական կազմակերպություններ, դեղատներ, ատամնաբուժական կլինիկաներ, գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի կազմակերպություններ, բանկ և վարկային կազմակերպություն։Կասեցված տնտեսվարողների շարքում է նաեւ արտադրական 7 խոշոր ձեռնարկություն։ [ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին]   16։39 - Նախորդ երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 573 դեպք, որոնցից 256-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 42 նոր դեպք, 7 առողջացած և մահվան 1 նոր դեպք: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   16։10 - Կորոնավիրուսով վարակված զինծառայողները հիմնական պայմանագրայինների և սպայական կազմից են, որոնք ելումուտ ունեն զորամասի տարածք: Վարակվածները մեկուսացված են, իրավիճակը վերահսկելի է: [Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայան] |armenpress.am|   16։06 - Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի, նրանցից 40-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ [Շիրակի մարզպետարան]   15։45 - Պարետի որոշմամբ Սևան համայնք մուտքի և ելքի արգելքը երկարաձգվում է մինչև   հունիսի 10-ը՝ ժամը 23։59-ը։   15։17 - ‼️Եթե մեքենայում մեկից ավելի ուղևոր կա, բոլորը պետք է դիմակ կրեն, եթե անգամ նույն ընտանիքի անդամներ են։ 📌Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է ընտանիքի անդամները դիմակ կրեն մեքենայի մեջ։ Պատասխանը պարզ է․ հնարավոր չէ միանգամից նույնականացնել ընտանիքի կազմը, փողոցում կարգը պահպանելիս՝ բոլոր ուղևորներից պահանջել անձնագիր, ամուսնության վկայական (որը ոչ բոլորն ունեն), երեխաների ծննդյան վկայական կամ այլ փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն տվյալ անձանց՝ ընտանիք հանդիսանալու հանգամանքը։ [Զարուհի Բաթոյան]   14։58 - Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մի շարք գերատեսչությունների ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:  Պետական նախարարը հայտարարել է, որ խախտումներ կատարող սուբյեկտները կնախազգուշացվեն, իսկ թերությունները չվերացնելու դեպքում տվյալ կազմակերպության տնտեսական գործունեությունը կսահմանափակվի: [Արցախ/ Տեղեկատվական շտաբ]   14։26 - Մի քանի շաբաթ առաջ գրել էի Փարաքար համայնքում տիրող հակակորոնավիրուսային տխուր պատկերի մասին։ Փարաքարում և Թաիրովում այս պահին կա հաստատված 50 դեպք, և ցավոք այսօր գրանցվել է մեկ երիտասարդ մարդու մահ (սա Փարաքարում գրանցված 2-րդ մահվան դեպքն է)։  [ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյան]   13։50 - Այն դիմակները, որոնք  մենք կրում ենք, 100 տոկոսով չեն ապահովագրում վարակվելուց, բայց եթե կա մի գործողություն, միջոցառում, որը գոնե մեկ տոկոսով կարող է կանխել վիրուսի տարածումը, ուրեմն այն պետք է իրականացնել։ Կարելի է ասել, որ մենք պիկին չենք հասել, որովհետև թվերը պետք է սկսեն նվազել և ձգտել զրոյի, որպեսզի մենք կարողանանք ասել, որ պիկին հասել ենք և հաղթահարել։ Ասիմպտոմ ձևերին տնային պայմաններում, բժշկի հսկողության տակ պահելը  ճիշտ որոշում է։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյան]   13։21 - Հակաճգնաժամային 10-րդ միջոցառման շահառուների քանակը 6161 է, որից դիմումներ ներկայացրել և աջակցությունից օգտվել է 5390-ը (87,4 տոկոս). Աջակցության գումարը կազմել է 294,4 մլն դրամ: [ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյան] |news.am|   13։05 - Կասեցվեց Մասիվի շուկայի գործունեությունը։ |factor.am|   12։31 - Նախ, թույլ տվեք արձանագրել, որ  կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ուղղակիորեն  ձախողել է։ Ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները ավելի խոհեմ կլինեն, քան կառավարությունը, որը ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա ակնհայտ է, որ խուճապի մեջ է։ Այս պահին պատասխանատվությունը միայն քաղաքացիների վրա թողնելը անկարելի է և սեփական անկարողության ցուցադրում է։ Միայն այն հանգամանքը, որ քաղաքացիները չեն հետևում ցուցումներին, դա արդեն անվստահություն է առողջապահության նախարարի  նկատմամբ։ Ժողովուրդը ականատես է լինում, որ  ծանր վիճակում արտակարգ դրության պայմաններում կառավարությունը ունակ չէ պաշտպանելու իր ժողովրդին։ [Մանե Թանդիլյան]   12։16 - Հորդորում և կոչ ենք անում քաղաքացիներին բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառնություններն իրականացնելիս հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածներից: [ՀՀ ԿԲ]   11։57 - ՀՀ-ում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ոստիկանությունն այսօրվանից՝ հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը, դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության (ԱՎՎ) ու ենթակա տարածքային, ինչպես և ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։ [ՀՀ ոստիկանություն]   11։33 - Կանոնների պահպանումը 95 տոկոս երաշխիք է, որ չենք վարակվի։ Երեկ ես շատ լուրջ խոսակցություն եմ ունեցել ոստիկանության պետի հետ, ԱԱԾ տնօրենի հետ, տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարի հետ, բայց իմ գործելու մեթոդը շարունակում է մնալ նույնը։ Մեկ էլ Արցախի նախագահի ինագուրացիան են անընդհատ պտտում, այդ ինագուրացիան տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում։ Արցախում, Շուշիում ոչ մի օրենք չի խախտվել։ [Նիկոլ Փաշինյան]   11։19  Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են ՌԴ-ից և անմիջապես մեկուսացվել են:Ընդհանուր առմամբ, Արցախում վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 26-ը հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը: Մեկուսացված է 98 քաղաքացի, առայսօր թեստավորման նպատակով ՀՀ է ուղարկվել 984 նմուշառում: [Արցախի ԱՆ] [Արցախ/ տեղեկատվական շտաբ]   11։ 00 - Թարմացվել է  03.06.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 10524 (+515)Առողջացածներ - 3454 (+27)Փաստացի բուժվողներ -6841Ընդհանուր թեստեր - 61650Մահվան ելքեր - 158 (+12)Մահվան ելքեր այլ պատճառով –59 (+3)  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59 է: [ԱՆ]   10։46 - Կորոնավիրուսով վարակված 6 օրական երեխայի վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Երեխան շնչառական խնդիրներ չունի, բայց ունի թարախային օջախ, ջեմություն է ունեցել, բուժումն ընթացքի մեջ է։ [«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյան] |news.am|   10։39 - Մենք պետք է հաշվի առնենք, որ ամեն օր Հայաստանից Արցախ են գալիս ավելի քան 500 հայրենակիցներ, դրա համար հավանականությունը մեծ է, որ այդ մարդկանց մեջ կլինեն վարակակիրներ, դրա համար մենք պետք է հստակեցնենք մեր անելիքները։ Մեր նպատակը պատժամիջոցներ, տուգանքներ սահմանելը չէ։ Այս վարակը չպետք է դառնա ազգային սպառնալիք։  Սա պատերազմ է չերևացող թշնամու դեմ, և ինչպես պատերազմի ժամանակ, այսօր  էլ մենք պետք է համախմբվենք և պայքարենք այս վիրուսի դեմ։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]   10։13 - «Մեյմանդարի» շուկան փակված է։ Գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ։ [Նիկոլ Փաշինյան]   10։11 - Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն: Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ: Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, մենք կանխավ պահեստավորել էինք հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք:[Արսեն Թորոսյան]   10։05 - Խնդրում եմ շարունակեք հանրային վերահսկողության գործողությունները և հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակեք Ձեր ֆեյսբուքյան էջում։ Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Խնդրում եմ նշել նաև խախտման հասցեն։ Խնդրում եմ արձանագրել միայն այսօրվա դեպքերը՝ պրոցեսի արդյունավետությունը ապահովելու համար։ [Նիկոլ Փաշինյան]   9։20 - Պարետի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում արգելվում է COVID-19-ի ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսանվտանգություն պատշաճ համակարգ:    
22:40 - 03 հունիսի, 2020
Մեր գործերը հիմա ավելի վատ են՝ ո՛չ պատվաստանյութ ունենք, ո՛չ էլ՝ բուժող դեղամիջոց. Եվրոպական տարածքային բյուրոյի ղեկավար դոկտոր Հանս Քլյուգեն |armtimes.com|

Մեր գործերը հիմա ավելի վատ են՝ ո՛չ պատվաստանյութ ունենք, ո՛չ էլ՝ բուժող դեղամիջոց. Եվրոպական տարածքային բյուրոյի ղեկավար դոկտոր Հանս Քլյուգեն |armtimes.com|

armtimes.com: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախաձեռնել է Zoom-ով առցանց ճեպազրույցների շարք: Առաջին ճեպազրույցը սկսվեց քիչ առաջ: Բացման խոսքում Եվրոպական տարածքային բյուրոյի ղեկավար դոկտոր Հանս Քլյուգեն նշեց, որ այս վարակը մեզ հետ դեռ երկար է մնալու, քանի դեռ չկա անվտանգ պատվաստանյութ կամ բուժող դեղամիջոց: «Մեր գործերն ավելի վատ են հիմա՝ վարակը տարածվել է, ո՛չ պատվաստանյութ ունենք, ո՛չ էլ՝ բուժող նյութ: Միայն գիտենք, թե ինչպես աշխատենք վիրուսի հետ, բարդացման դեպքերի հետ, հանրության հետ»,- ասաց նա: Քլյուգեն ասաց, որ հաճախ իրեն հարցնում են՝ ինչպես կգնահատի այս կամ այն երկրի ղեկավարների ձեռնարկած միջոցառումները կորոնավիրուսի դեմ պայքարում: «ԱՀԿ-ի խնդիրը չէ գնահատել այս կամ այն երկրի աշխատանքի արդյունավետությունը, սակայն կարող ենք ասել, որ բոլոր երկրներն էլ լրջագույն միջոցառումներ են ձեռնարկել»,- ասաց նա: Բանախոսն առանձնահատուկ անդրադարձավ երեք երկրի, այդ թվում՝ մեր երկրին: «Հայաստանը, Ադրբեջանն ու Իսրայելը միջոցառումներ են ձեռնարկում՝ իրենց ազգային առանձնահատկություններից ելնելով: Ադրբեջանը վերանայում է թեստավորման սկզբունքները»,- ասաց նա: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
12:07 - 03 հունիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․06․20 (թարմացվող)

22:10- Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ կփակվի 72 ժամով, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Նա ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր. «Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տուն գնալիս։ Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»:20:50- Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում մայիսի 28-ին թեստավորվել է 51 հոգի, այդ թվում՝ ադմինիստրատիվ կազմը և բուժական բաժանմունքներում աշխատող ՀԱՊԱԿ աշխատակիցները։ Արդյունքում՝ 7 հոգու մոտ հաստատվել է հիվանդությունը։ Մայիսի 30-ին թեստավորվել է 101 հոգի, որից՝ նույն բաժանմունքի 54 պացիենտ և 47 աշխատակից։ Մայիսի 31-ին թեստավորվել է ևս 155 աշխատակից։  Այսպիսով, երեք օրվա ընթացքում կատարվել է 307 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 49 հոգի, նրանցից 9-ը պացիենտ է, իսկ 40-ը՝ ադմինիստրատիվ, տնտեսական և բուժական բաժանմունքների աշխատակիցներ։ [Ալինա Նիկողոսյան] |factor.am|20:30- Երեկ երեկոյան ես և ընտանիքիս անդամները ևս նոր կորոնավիրուսի թեստ ենք հանձնել։ Քիչ առաջ ինձ տեղեկացրեցին, որ բոլորիս թեստերի պատասխանը բացասական է։ Առողջություն եմ մաղթում բոլորին։ [Արարատ Միրզոյան]20:27- Եթե համեմատում ենք ապրիլ ամսվա ընթացքում արձանագրված դեպքերի թիվը մարտ ամսվա դեպքերի թվի հետ, ապա տեսնում ենք, որ թվերը աճել են 3 անգամ, իսկ, եթե մայիս ամսվա թվերը՝ 13 անգամ: [Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյան] |armenpress.am|19:40- Կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, որոնք Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են: Նրանց նախապես մեկուսացրել էին համապատասխան վայրերում: Նոր վարակակիրների մեջ նաև Ստեփանակերտի բնակիչներ կան և բժիշկների հսկողության ներքո շարունակում են մեկուսացման վայրում մնալ:Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք գրանցվել է 54 քաղաքացու շրջանում, որից 26-ն արդեն առողջացել են: Մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]19:33- Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 1-ի դրությամբ կայացվել է 1 393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 20 141 ստուգում, որից միայն 681-ը՝ նշված օրը: [Կառավարություն]19:25- Այսօր կանգնած ենք հետևյալ հանգրվանի առջև՝ կա՛մ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, նորից գնում ենք համատարած արգելափակումների՝ զուգորդելով դրանք պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական ու սոցիալական ցնցումների, կա՛մ միասին, իրար հետ համագործակցված հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արդյունքներ արձանագրում։ [Նիկոլ Փաշինյան]17։56- Կրթության տեսչական մարմինը ոստիկանության հետ վերահսկողություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություններում արձանագրվել են խախտումներ՝ օգտագործվող սպասքի, ծորակների ինչպես նաև անկողնային պարագաների ախտահանման հետ կապված: Տնօրեններին հանձնարարվել է անհապաղ միջոցներ ձեռք առնել տվյալ թերությունները վերացնելու համար։   17։50- ՔՏՀԱ Տեսչական մարմինը  ոստիկանության հետ ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ Պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և պահպանելու նպատակով։ Թե՛ ուղևորները, թե՛ վարորդները սկսել են ցուցաբերել անհատական բարձր պատասխանատվություն և, արձանագրվել է խախտումների նվազման տեմպ։ Այնուամենայնիվ, հայտնաբերվել են խախտումներ՝ կապված միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցման, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցման հետ: [ՔՏՀԱ]   17։23- ԱԱՏՄ մասնագետները ստուգայցեր են իրականացրել Երեւանի Շենգավիթ, Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջաններում։ Մշտադիտարկումների զգալի մասի դեպքում արձանագրվում են խախտումներ։ Դրանք առկա են առավելապես գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում։ Վերջիններում ամենալուրջ բացթողումներն առնչվում են ախտահանման, մանրէազերծման, նախամանրէազերծման, բժշկական թափոնների խոտանման աշխատանքներին։ [ԱԱՏՄ]   16։31- Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» շուկայում առևտուր իրականացնողները բողոքի ակցիա են կազմակերպել՝  հակահամաճարակային կանոնների խախտումներ հայտնաբերելու հիմքով 24 ժամով շուկայի աշխատանքը կասեցնելու պարետի որոշման դեմ։ Գյուղացիները նշել են, թե չեն կարող դադարեցնել աշխատանքը, քանի որ իրենց ապրանքը 24 ժամում կփչանա։ Վաճառողներին առաջարկվել է մինչև օրվա ավարտը վաճառել եղած ապրանքը, իսկ արդեն հունիսի 3-ին մեկ օրով կդադարեցվի շուկայի աշխատանքը։ |armenpress.am|   15։11- Տեղի է ունեցել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, որը հեռավար վարել է Նիկոլ Փաշինյանը: Նշվել է, որ չնայած սահմանափակումներին՝ երկրում արձանագրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման դեպքեր, որոնք ևս բացասական ազդեցություն են ունենում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վրա։ Փաշինյանը հանձնարարել է վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը, զանգվածային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը:   14։55- Պատրաստվում ենք դիմել իրավապահ մարմիններին, պարզելու համար, թե ով է այդ էջի հետևում կանգնած, քանի որ, կարծեմ, ֆեյսբուքյան էջից է արտահոսքը տեղի ունեցել, ու նաև պարզելու համար, թե ինչպես է այդ ինֆորմացիան հասել տվյալ էջին։ Ոտնահարվել են մարդկանց իրավունքները, ամբողջությամբ հրապարակվել են նույնականացնող, անձնական տվյալներ, ինչն ուղղակի անընդունելի է։ [ԱՆ խոսնակը՝ մի քանի կայքի կողմից համավարակից մահացած 132 անձանց տվյալները հրապարակելու վերաբերյալ] |factor.am|   14։36-  Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել, կան մոտ 20 կոնտակտավոր անձինք, որոնք մեկուսացվել են: Այս մասին հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօրվա դրությամբ 96 է: Նախորդ օրվա համեմատ այդ թիվն ավելացել է 5-ով: Գրանցվել է մահվան եւս 1 դեպք (ընդհանուր առմամբ՝ 2-ը): |armtimes.com|   14։29-  Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է COVID-19. նրա շփման շրջանակը պարզված է։ Այս մասին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Աշխատակիցը քաղաքապետարանի ղեկավար կազմից չէ։ Քաղաքապետարանին կից մի քանի կառույցում նույնպես կան վարակված անձինք։ |armenpress.am|   13։35- Միջոցառումը կազմակերպվել է Բագրատունյաց 34 և 36 շենքերի բակում։ Վարչական շրջանը որեւէ առնչություն չունի այդ դեպքի հետ։ Համատիրության հետ խոսել ենք, համատիրությունը եւս չի կազմակերպել։ Ծնողներն իրենք են կազմակերպել այդ միջոցառումը, կարծում եմ պատասխանատվության կենթարկվեն։ [Շենգավիթի թաղապետը՝ վարչապետի տարածած տեսանյութի վերաբերյալ, որտեղ երևում էր, թե ինչպես են մի քանի տասնյակ երեխաներ հունիսի 1-ը նշում] |news.am|   12։40- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Նրանք մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի և այդ ուղղությամբ պայքարի միջոցառումների վերաբերյալ: Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել վարչապետ Փաշինյանին և նրա ընտանիքին՝ հույս հայտնելով, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային համաճարակը:   12։26- Պետական բոլոր հանրակրթական դպրոցներում այս տարի առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով։ Հունիսի 1-ից hayt.emis.am կայքում մեկնարկել է բուն հայտագրման գործընթացը։ Արդեն հայտագրվել է 4745 առաջին դասարանցի։ Հայտագրումն ընթացել է հարթ, տեխնիկական խնդիրներ չեն առաջացել։ [ԿԳՄՍՆ]   12։02-  Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 3-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը 46 է։   11։55- Վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողությունը։  Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 19811 արձանագրություն, իսկ հունիսի 1-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1011 դեպք։ Այսօր՝ վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ [ՀՀ Ոտիկանություն]   11։50- Ոստիկաններն ու ԱԻՆ ծառայողներն այցելում  են ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց բնակավայրեր: [ՀՀ Ոստիկանություն]   10։54-  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։53- Հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 59917 թեստավորում: Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած։   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 02․06․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․06․20
22:45 - 02 հունիսի, 2020
Հունիսի 1-ի դրությամբ ՌԴ-ից դեպի ՀՀ վերադարձի ցանկություն է հայտնել 16 հազարից ավելի քաղաքացի

Հունիսի 1-ի դրությամբ ՌԴ-ից դեպի ՀՀ վերադարձի ցանկություն է հայտնել 16 հազարից ավելի քաղաքացի

ՌԴ-ից Հայաստան իրականացվող չարտերային չվերթներով հայրենիք վերադարձի ցանկություն հայտնած քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-հայտերը ս/թ․ հունիսի 1-ի դրությամբ գերազանցել են 16 հազար 340-ը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ «Մշակված և Facebook սոցիալական ցանցի դեսպանության էջում (@armembrus) հրապարակված քաղաքացիների թիվն այս պահին գերազանցում է 4,300-ը։ Իսկ մյուս դիմումատուների տվյալները շարունակ մշակվում և վերստուգվում են՝ ըստ գործող կարգի հետագա հրապարակման համար։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ դիմումատուների մեծաթիվ լինելու և շարունակ նոր հայտեր ստանալու հանգամանքից ելնելով՝ այս գործընթացը պահանջում է ավելի երկար ժամանակ և ավելի շատ ռեսուրսներ։ Քաղաքացիների՝ հայերինք վերադարձի ապահովումը շարունակում է այս բարդ ժամանակահատվածում մնալ դեսպանության կարևորագույն գործառույթը, որի իրականացման ուղղությամբ մոբիլիզացված է դեսպանության ողջ ներուժը։ Այս է պատճառը նաև, որ որոշ այլ գործառույթներ, մասնավորապես՝ հյուպատոսական որոշ ծառայությունների մատուցման ապահովումը սահմանվածից այլ ժամկետներ է պահանջում։ Մենք շարունակում ենք առկա հնարավորությունների առավելագույն չափով աշխատանքներ իրականացնել չարտերային չվերթների կազմակերպան, այդ թվում՝ դրանց հաճախականության ավելացման ուղղությամբ։ Ինչպես տեղյակ եք արդեն, յուրաքանչյուր հաստատված չվերթից երկու-երեք օր առաջ, ըստ հերթականության, դիմում-հայտում նշված հեռախոսահամարով կապ է հաստատվում մեկնող քաղաքացիների հետ։ Շարունակում են գործել դեսպանության թեժ գծի հինգ հեռախոսահամարներն՝ առանց հանգստյան օրերի։ Յուրաքանչյուր թեժ գծի աշխատակից օրական պատասխանում է 300-ից ավելի հեռախոսազանգի, բայցև առկա հնարավորությունների և հազարներ գերազանցող զանգերի պայմաններում որոշ դիմողների հնարավոր չի լինում նույն պահին պատասխանել։ Այս հարցում ներողություն ենք հայցում այն քաղաքացիներից, ում առաջին իսկ զանգից չի հաջողվել ստանալ իրեն հուզող հարցի պատասխանն ու խնդրում ըմբռնումով մոտենալ ստեղծված դրությանը։ Նկատենք նաև, որ այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ մեզ դիմում են տարաբնույթ հրատապ խնդիրներով՝ կապված մեկնման անհետաձգելիության, այդ թվում՝ հարազատի կորոստի, առողջական խնդիրներով պայմանավորված Հայաստանում բուժումը շարունակելու անհրաժեշտության և սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք հարցերի հետ։ Հասկանալով յուրաքանչյուրի իրավիճակն ու առկա խնդիրներն՝ այդուհանդերձ, պետք է փաստենք, որ քաղաքացիներին ընդառաջելու հնարավորությունները սահմանափակ են՝ ելնելով երկար ժամանակ չվերթի սպասող և մեծամասամբ նույնանման խնդիրներ ունեցող քաղաքացիների հերթի պահպանման անհրաժեշտությունից։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ չարտերային չվերթներով Հայաստան վերադարձի առաջնահերթությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին։ Չվերթներից կարող են օգտվել նաև երկքաղաքացի հանդիսացող դիմումատուներն ու այն ՌԴ քաղաքացիները, որոնց ընտանիքի անդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիները գտնվում են Հայաստանում։ Ի պատասխան քաղաքացիների որոշ հարցադրումների՝ նշենք նաև, որ էլ․հարցաթերթիկի (shorturl.at/twJOR) միջոցով չվերթի հայտն ընդունված է համարվում այն ամբողջական լրացնելուց ու հայտի ստորին հատվածում նշված «ուղարկել» (“submit”, “отправить”) կոճակը սեղմելուց հետո։ Գործընթացն ավարտելուց հետո էկրանին հայտնվում է գրառումն առ այն, որ հայտն ընդունված է (նույնը՝ ռուսերեն, կամ անգլերեն լեզուներով)»,– նշված է հայտարարությունում։
20:18 - 02 հունիսի, 2020
Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երեւան երթուղիով Հայաստան վերադարձավ ՀՀ քաղաքացիների մեծ խումբ

Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երեւան երթուղիով Հայաստան վերադարձավ ՀՀ քաղաքացիների մեծ խումբ

Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երևան երթուղիով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 ՀՀ քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջից։ Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով մայիսի 30-ին Երևան են ժամանել 70 ՀՀ քաղաքացի։  Կազմակերպական հարցերում ՀՀ քաղաքացիներին աջակցություն են ցուցաբերում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության աշխատակիցները։ Չվերթներն իրականացնող KLM և Belavia ավիաընկերությունների հետ ՀՀ գլխավոր հյուպատոսության ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ ՀՀ քաղաքացիները Ամստերդամում շենգենյան արտոնագրի կարիք չեն ունենում և օգտվում են տարանցիկ գոտուց։ Հունիսի 1-ին, նույն երթուղիով Հայաստան վերադարձավ ևս 23 ՀՀ քաղաքացի։ Նշված պայմանավորվածություններով չվերթներն իրականացվում է մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։ Այդպիսով, Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երևան երթուղիով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 ՀՀ քաղաքացի։ Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին։
12:21 - 02 հունիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․06․20 (թարմացվող)

19:30- Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Նիկոլ Փաշինյանին եւ իր ընտանիքին։ [Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին` Թվիթերի իր էջում]19:20- Կարևոր հարցերից մեկը, որ մոտակա նիստերին կքննարկվի, զբոսաշրջության ոլորտի հետ կապված քայլերի պլանավորումն է և օդային հաղորդակցության վերաբացման հետ կապված հարցերը։ նախնական քննարկումների արդյունքում ենթադրվում է, որ լինելու են ամառվա կեսերից՝ հուլիսի կեսերից՝ համապատասխան կանոնների մշակմամբ։ [Տիգրան Ավինյան]19:12- Ունենք 440 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 55՝ ծայրահեղ ծանր, որոնցից 16-ը միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքին։ [Արսեն Թորոսյան]19:10-  Լարված է մնում հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը, հատկապես ռեանիմացիոն մահճակալների, որոնք ամենակարևորն են այս պահին։ [Արսեն Թորոսյան]19:08- Կիրակի օրը թեստերի քիչ քանակ է արվել, քանի որ  լաբորատորիաներից ոչ բոլորն էին աշխատում ամբողջական ծանրաբեռնվածությամբ, բացի այդ դրանք պարբերաբար պետք է կանգնեն պրոֆիլակտիկ հանգստի, որպեսզի թեստերի արդյունքները որակյալ լինեն։ [Արսեն Թորոսյան]19:05- Ռեյդերը շարունակվելու են, և այսօր մենք քննարկում էինք դիմակների կրելու պայմանները խստացնելու հնարավորությունը։ [Նիկոլ Փաշինյան]19:04- Հանրապետությունում կարող են լինել 18-20 հազար ասիմպտոմ վարակվածներ [Նիկոլ Փաշինյան]16։53- Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ «Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում»: «Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց: Որևէ պաշտոնական ուցեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը: [Առողջապահության նախարարություն]   16։28- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 12 227 հարկ վճարող, որոնցից 2020թ. հունիսի 1-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում է ներկայացրել 8923-ը կամ շուրջ 73%-ը: Վերջիններիս գծովկազմվել են վճարման հանձնարարականներ (շուրջ 1.7 մլրդ դրամ), և աջակցության գումարները փոխանցվել են հարկ վճարողների բանկային հաշվեհամարներին: [ՊԵԿ]   15։32- Քիչ առաջ ստացվել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները: [ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ]   13։19- Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով 31.05.2020-ի դրությամբ կայացվել է 1376 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, որից 79-ը՝ նշված օրը: Իրականացվել է 19460 ստուգում, որից միայն 509-ը՝ նշված օրը: [ՀՀ կառավարություն]   12։46- Աննա Հակոբյանը իր հիմնադրամների հետ շփում չի ունեցել վերջին 3 ամիսներին,  ընդհանրապես արյունաբանական կենտրոն չի գնացել: Աշխատավայրի սենյակում մենակ է նստում, անմիջական շփում չի ունեցել ոչ մեկի մոտ, եղել է դիմակով եւ ձեռնոցով: Կենդանաբանական այգի գնալիս էլ պահպանել է սոցիալական հեռավարություն, եղել է դիմակով եւ ձեռնոցով։ [Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյան] |news.am|   12։37- Վերջին շրջանում տարբեր ուղիներով ինձ տեղեկություններ են փոխանցում անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մասին, ովքեր պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում։ Շնորհակալություն հայտնելով նման պատրաստակամության համար, այսպիսի անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին խնդրում եմ իրենց՝ այդ թվում որակավորումը հավաստող տվյալները ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։ [Նիկոլ Փաշինյան]   12։26-  Հունիսի 1-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ է բուժվում, 22-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել է 263 պացիենտ, որոնցից 185-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 320 քաղաքացի, նրանցից 24-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ [Շիրակի մարզպետարան]   12։21- Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հեռավար մասնակցելով խորհրդակցություններին, քննարկումներին։ Վարչապետի ինքնազգացողությունը լավ է։ [Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան]   12։16- Նախորդ քառօրյային վարչապետը եղել է Ազգային ժողովում և աշխատակազմը,  Առողջապահության նախարարությունը պետք է ասեն, թե արյդո՞ք խնդիր է առաջացել։ Մենք բոլորս դիմակով ենք եղել, և ես կարծում եմ, որ պետք է խնդիր առաջացած չլինի։ Եթե նախարարությունը գտնի, որ անրաժեշտություն կա, որ բոլոր պատգամավորները թեստ հանձնեն, ապա կհանձնենք։ [Լիլիթ Մակունց]   12։02- Կառավարությունում կորոնավիրուսի հաստատված այլ դեպքեր չկան։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել, քանի որ բոլոր նրանք, ովքեր անմիջական շփում են ունեցել վարչապետի հետ, պահպանել են անվտանգության բոլոր կանոնները՝ սոցիալական հեռավորություն, դիմակների եւ ձեռնոցների կրում։ Մանե Գեւորգյանի փոխանցմամբ՝ քանի որ չկան ախտանիշներ այս պահին համատարած թեստավորման անհրաժեշտություն չկա։ |news.am|   11։19- ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ է հանձնել, պատասխանը բացասական է եղել, այժմ սպասում է PCR թեստի պատասխանին։ Այս մասին հայտնեց նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Արայիկ Հարությունյանի խոսնակի խոսքով, եթե թեստի պատասխանները դրական լինեն, նախագահը կինքնամեկուսանա։ Ա․ Հարությունյանը մայիսի 28-ին եղել է Հայաստանում, շփվել վարչապետի հետ, որի մոտ կորոնավիրուս է հաստատվել։  |news.am|   11։15-  Արցախի Հանրապետությունում կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ: Նրանք արտերկրից ժամանած ԱՀ քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում: Արցախում կորոնավիրուսով հիվանդացել է ընդհանուր առմամբ 43 քաղաքացի, որից 26-ն արդեն առողջացել են, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 102 քաղաքացի: [Արցախ/տեղեկատվական շտաբ]   10։57- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։56- Հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402-ն` առողջացած, 139-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58668 թեստավորում: Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 16 առողջացած։   10։32- Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։   10։04- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստանձնում է կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց քաղաքացիների խնամքը՝ մեկուսացման վայրում: Նախարարությանը շտապ անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, մայրապետեր և սանիտարներ: Ցանկացողները կարող են ներկայացնել ինքնակենսագրականներ՝ էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected] հասցեին: Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 58-37-51: [Սոցապ նախարարություն]   09։54- Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․06․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 01․06․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․05․20 
22:44 - 01 հունիսի, 2020
Թբիլիսի. Վրաստանը չի կարող բացել սահմանը հայաստանցի զբոսաշրջիկների համար
 |azatutyun.am|

Թբիլիսի. Վրաստանը չի կարող բացել սահմանը հայաստանցի զբոսաշրջիկների համար |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանը չի կարող բացել սահմանը այն երկրների՝ այդ թվում Հայաստանի զբոսաշրջիկների համար, որտեղ կորոնավիրուսի բարձր տարածվածություն կա: Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում: «Առաջին հերթին զբոսաշրջիկներ կլինեն «կանաչ» երկրներից: Զբոսաշրջության գերատեսչությունն աշխատում է այդ ուղղությամբ: Կձևավորվեն երկկողմ համաձայնագրեր նվազագույն ռիսկեր ունեցող երկրների հետ: Մշակվում են և հստակեցվում գործընթացները՝ ինչպիսի թեստավորում պետք է անցնի զբոսաշրջիկը մինչև ժամանումը», - պարզաբանել է վրաց պաշտոնյան: Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանը զբոսաշրջիկներ կընդունի Իսրայելից, Ավստրիայից, Չեխիայից և Ուկրաինայից:
19:26 - 01 հունիսի, 2020
COVID-19. Վարակը նոր թափ է հավաքել Հայաստանում |ampop.am|

COVID-19. Վարակը նոր թափ է հավաքել Հայաստանում |ampop.am|

ampop.am: Նոր կորոնավիրուսային վարակը Հայաստանում նոր թափ է հավաքում և խոսել նահանջի մասին առաջիկայում դժվար հաջողվի՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջին օրերին օրական նոր վարակվածների թիվն արդեն գերազանցել է 300-ը՝ այն դեպքում, երբ ընդամենը յոթ օր առաջ այս թիվը կիսով չափ քիչ էր։ Հանրապետությունում COVID-19-ով վարակվածության առաջին դեպքը գրանցվելուց ուղիղ երկու ամիս անց՝ ապրիլի 30-ին, վարակվածների ընդհանուր թիվը հատեց 2000-ի շեմը։ Մայիսի 31-ի դրությամբ, այսինքն` 1 ամիս անց, այն գրեթե հնգապատկվեց՝ հասնելով 9492-ի։ Նրանցից, ըստ պաշտոնական տվյալների, ապաքինվել է 36.2%-ը կամ 3402 մարդ։ Ստորև ներկայացված գրաֆիկում երևում է, որ ապրիլի 13-մայիսի 12-ը (արտակարգ դրության ռեժիմի երկրորդ ժամկետի ընթացքում) հաստատված դեպքերն օրական թեստավորվածների շրջանում միջինը 10% են կազմել, մինչդեռ մայիսի 13-31-ը` 18 օրվա կտրվածքով, այդ ցուցանիշն աճեց 2.5 անգամ՝ կազմելով 25%։ Ըստ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի՝ մոբիլիզացված հիվանդանոցներում մայիսի 24-ի դրությամբ 186 ռեանիմացիոն մահճակալից ազատ է ընդամենը 32-ը։ 186 ռեանիմացիոն մահճակալից ազատ է ընդամենը 32-ը 230 պացիենտ ծանր է, 52-ը՝ ծայրահեղ ծանր Նախարար Թորոսյանը դեռ մայիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվաչպաետ Տիգրան Ավինյանի հետ քննարկման ընթացքում նշել էր, որ մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունը առողջապահական ոլորտին հնարավորություն տվեց մոբիլիզացնել ուժերը, վերազինել հիվանդանոցները, ձեռք բերել անհատական պաշտպանության միջոցներ։ Ըստ նախարարի, այդպես համակարգը որոշ չափով պատրաստվեց անցանկալի սցենարին և կկարողանա սպասարկել մինչև 4000 հիվադի, որից 1500-ին՝ հիվանդանոցներում։ Շարունակությունը՝ ampop.am-ում
15:12 - 01 հունիսի, 2020
ՀՀ դեսպանն Իրանի նավթի նախարարի հետ քննարկել է գազ-էլեկտրաէներգիա ծրագրի առնչությամբ նոր պայմանագրի ընդունման անհրաժեշտության հարցը

ՀՀ դեսպանն Իրանի նավթի նախարարի հետ քննարկել է գազ-էլեկտրաէներգիա ծրագրի առնչությամբ նոր պայմանագրի ընդունման անհրաժեշտության հարցը

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունից տեղեկանում ենք, որ մայիսի 31-ին դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշեց, որ 2020 թ. ավարտվում է 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը հնարավորություն կտա լիարժեքորեն օգտագործել Իրան-Հայաստան գազամուղի կարողությունները՝ մի քանի անգամ մեծացնելով Հայաստան ներմուծվող գազի և Իրան ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները: Այդ կապակցությամբ դեսպան Թումանյանը հատուկ ընդգծեց գազ-էլեկտրաէներգիա փոխանակման կարևորագույն ծրագրի առնչությամբ նոր պայմանագրի (կամ փոփոխությունների) հրատապ ընդունման անհրաժեշտությունը՝ նշելով, որ հայկական կողմի համապատասխան առաջարկություններն ամիսներ առաջ ներկայացվել են ԻԻՀ նավթի նախարարություն: ՀՀ դեսպանը նաև հավելեց, որ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում գործունեության հուսալիության և արդյունավետության առումով Իրան-Հայաստան գազամուղը շահեկանորեն կարող է տարբերվել մյուս հարևան երկրների հետ Իրանի ունեցած համատեղ գազամուղերից, ինչը լրացուցիչ խթան կարող է լինել այս ոլորտում երկկողմ համագործակցության խորացման համար: Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ակտիվացման խնդիրներին՝ այդ թվում ապրանքափոխանակության տարբեր մեխանիզմների ներդրման միջոցով: Զրուցակիցները պայմանավորվեցին կազմակերպել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ԻԻՀ նավթի նախարարությունների միջև տեսակոնֆերանս, որի ընթացքում կողմերը կհամաձայնեցնեն գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին առնչվող համաձայնագրի դրույթները, և կքննարկեն երկկողմ տնտեսական համագործակցության այլ խնդիրներ:
14:06 - 01 հունիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․05․20 (թարմացվող)

21:53- Հունիսի 1-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից։ Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից։ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ [ՀՀ քաղավիացիայի կոմիտե]   20:53- Մայիսի 30-ին Նյու Յորքից Ամստերդամ-Մինսկ-Երևան թռիչքով Հայաստան է ուղևորվել ՀՀ 15 քաղաքացի։ ԱՄՆ-ում, Նիդեռլանդներում և Բելառուսում ՀՀ դեսպանությունների օժանդակությամբ ապրիլի սկզբից այս ուղղությամբ ԱՄՆ արևելյան ափից Հայաստան են վերադարձել շուրջ 100 ՀՀ քաղաքացի, այդ թվում 21 ուսանող: [ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն]   20։06- «Ավագ սերունդ» ՍՊԸ-ին պատկանող տարեցների խնամքի կենտրոնից օրերս 11 տարեց տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ: Նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Լուրը հաստատեց «Առաքելություն Հայաստան» կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյանը: Տարեցները վարակվել են կենտրոնի բուժքրոջից, որը համատեղության կարգով նաեւ «Արմենիա» բժշկական կենտրոնում է աշխատել եւ հերթապահություն իրականացրել: Հոսպիտալացված 11 տարեցն էլ իրենց լավ են զգում, ծանր կամ ծայրահեղ դեպքեր չկան։ |aravot.am|   20։02-  Մայիսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք: Այսպիսով մարզում ընդհանուր ունենք 528 հաստատված դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   18։18- Այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մի քանի տասնյակ հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը: Նրանք խախտել են պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջները․ անձնակազմը չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, չի ապահովվել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը, ոչ բոլոր մուտքերի մոտ է եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ: [ՍԱՏՄ]   17:35- Պարետի կողմից սահմանված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նորմերի խախտման դեպքերով, մայիսի 30-ի դրությամբ, կայացվել է 1297 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 18951 ստուգում, որից միայն 612-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ [ՀՀ կառավարություն]15:35- Հունիսի 5-ին՝ ժ. 11.00, FlyDubai ավիաընկերության կողմից իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որից կարող են օգտվել ԱՄԷ-ում գտնվող ՀՀ այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան: Հայտնում ենք նաև, որ ՀՀ քաղաքացիներն ավտոբուսներով տեղափոխվելու են Հայաստան, որտեղ գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջ: [ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն]15:25- ՀՀ ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Շենգավիթ վարչական շրջաններում։14:33- Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք, որոնցից 1-ը պացենտների շրջանում, իսկ 7-ը՝ անձնակազմի։ Այս պահին հակահամաճարակաբանական գործողություններ են ընթանում և պացիենտի բաժանմունքում գտնվող 54 հոգի ևս թեստավորվել են։ Թեստավորվել է նաև ողջ անձնակազմը՝ պատասխանները կլինեն առաջիկայում։ [ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան] 13:35- ՀՀ ոստիկանությունն արտակարգ ռեժիմով ծառայություն է իրականացնում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Այնտեղ տեղակայվել են անցակետեր։11:20- Նախօրեին ՀՀ ուղարկված 39 փորձանմուշից 2-ի պատասխանը դրական էր: Նոր կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները Շահումյանի շրջանում բռնկման օջախի շփման շրջանակից են: Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 40 քաղաքացի, որից 26-ն արդեն բուժվել են, 14-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 81քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 863 է: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]11:00- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 54 (կին), 70 (տղամարդ), 86 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ՀՀ ԱՆ]10:55- Թարմացվել է  31.05.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 9282 (+355)Առողջացածներ - 3386 (+69)Փաստացի բուժվողներ -5715 (+280)Ընդհանուր թեստեր - 58065 (+984)Մահվան ելքեր - 131 (+4)Մահվան ելքեր այլ պատճառով –50 (+2) [ՀՀ ԱՆ]10:30- Մայիսի 31-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):  Մայիսի 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:45): [Քաղաքացիական ավիացիայի կոմիտե]9:00- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ, մասնակցում են կորոնավիրուսով պացիենտների ընդունմանն ու դուրս գրմանը։ Այս ընթացքում հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի իր 4 օրական նորածնի հետ, 4 ամսական կովիդ-դրական հղի կնոջ, 65-ամյա կովիդ-դրական տղամարդու, ում կովիդ-դրական կինն ու որդին արդեն իսկ այլ հիվանդանոցում էին, 4 շտապօգնության բրիգադների Երևանից ու մարզերից, ովքեր պացիենտներ էին տեղափոխում: [Արսեն Թորոսյան] Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․06․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․05․20 (թարմացվող)
21:57 - 31 մայիսի, 2020
Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի արձանագրման առաջին իսկ օրերից Հայաստանը սերտորեն համագործակցել է Վրաստանի հետ․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի արձանագրման առաջին իսկ օրերից Հայաստանը սերտորեն համագործակցել է Վրաստանի հետ․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի արձանագրման առաջին իսկ օրերից Հայաստանը սերտորեն համագործակցել է Վրաստանի հետ։ Ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը՝ անդրադառնալով  Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությանն այն մասին, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ «Կորոնավիրուսի համաճարակի դեպքերի արձանագրման առաջին օրվանից սերտորեն համագործակցել ենք Վրաստանի կառավարության հետ։ Այդ համագործակցությունը շատ արդյունավետ ենք համարում։ Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը։ Բնականաբար, եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր, բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի»,- ասաց վարչապետը։ Նա հավելեց, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է փոխադարձաբար պատրաստակամություն ունենան միմյանց օգնելու։ «Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել։ Եվ այս ընթացքում մենք մշտապես պետք է իրար կողքի լինենք, իրար աջակցենք, որովհետև համաճարակները մեր ընդհանուր օրակարգի հարց են, ընդհանուր սպառնալիք են։ Մենք մեր հարևաններ Վրաստանի, Իրանի և մեր միջազգային գործընկերների հետ պատրաստ ենք սերտորեն համագործակցել»,- եզրափակեց Փաշինյանը։  
20:36 - 30 մայիսի, 2020
ՀՀ և ԻԻՀ պետական մարմինների մի շարք ներկայացուցիչներ տեսակոնֆերանս են ունեցել․ օրակարգում եղել է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խնդիրը

ՀՀ և ԻԻՀ պետական մարմինների մի շարք ներկայացուցիչներ տեսակոնֆերանս են ունեցել․ օրակարգում եղել է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խնդիրը

Իրանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվեցին հեռավար բանակցություններ ՀՀ և ԻԻՀ պետական մարմինների մի շարք ներկայացուցիչների միջև տեսակոնֆերանսի միջոցով: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ ՀՀ կողմից բանակցությունները վարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, իսկ ԻԻՀ կողմից՝ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Համիդ Զադբումը: Քննարկմանը մասնակցեցին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը և կողմերի մի շարք այլ ներկայացուցիչներ: Բանակցությունների օրակարգում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խնդիրն էր (մասնավորապես՝ ապրանքափոխանակության տարբեր մեխանիզմների կիրառման միջոցով)՝ համաձայն ս.թ. ապրիլի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության: Քննարկվեցին «գազ-ապրանք» և «ապրանք-ապրանք» փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները, և կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին այդ ուղղությամբ միմյանց ներկայացնել հստակ առաջարկություններ: Տեսակոնֆերանսի մասնակիցները համաձայնության եկան կանոնակարգել նմանատիպ քննարկումների անցկացումը և առաջարկություններ ներկայացնել երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի համատեքստում առաջիկա անելիքների ուղղությամբ:
20:29 - 30 մայիսի, 2020