Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․06․20 (թարմացվող)
22:15 - 04 հունիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․06․20 (թարմացվող)

22:15- Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի խոսքով՝ հունիսի 13-ից երկրի բնակիչները Թագավորության մի տարածաշրջանից մյուսը ճանապարհորդելու հնարավորություն կստանան: Այդ հնարավորությունը սակայն, ըստ շվեդական կառավարության ղեկավարի, տրվելու է միայն երկրի այն բնակիչներին, որոնք կորոնավիրուսի ախտանշաններ չեն ունենա:


17։14 - COVID-19-ով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 902 779 հաստատված դեպք կա, մահացածների թիվը 109 159 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 587 017-ի, մահերինը՝ 32 602-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 441 108 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 384-ը: |armenpress.am|

 

17։10 - Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 604 000-ից, մահացածների թիվն անցել է 388 000-ից: Ապաքինվել է ավելի քան 3 192 000 մարդ: |armenpress.am|

 

15։43 - Վերջին 24 ժամերին Իրանի տարածքում կորոնավիրուսի 3 574 նոր դեպք է հաստատվել, ինչը համաճարակի սկզբից արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Վերջին 24 ժամերին Իրանի հիվանդանոցներում կորոնավիրուսի հետևանքով 59 մարդ է մահացել: [Իրանի ԱՆ ներկայացուցիչ] |azatutyun.am|

 

11։56 - Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 8 831 նոր դեպք՝ դառնալով ընդհանուր 441 108։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 5384 (+169)-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը 204 623  է: 
|стопкоронавирус.рф|

 

11։50 - Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 867 նոր դեպք։ Covid-19-ի պատճառով մահացել է 24 մարդ, առողջացել է՝ 931-ը։
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 422-ի, մահացածների թիվը՝ 4 609-ի։Մինչ օրս բուժվել է 130 852 մարդ։ [Թուրքիայի ԱՆ] |ermenihaber.am|

 

10։22 -Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․

Հաստատված դեպքեր- 801 (+1)
Առողջացածներ- 644 (+4)
Մահեր- 13 |stopcov.ge|

 

10։15 - Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 573 000-ից,  մահացածների թիվն անցել է 388 000-ից: Ապաքինվել է ավելի քան 3 171 000 մարդ: |armenpress.am|

 

9։08 -Երեքշաբթի օրը Եվրոպայում վարակման նվազագույն ցուցանիշն է արձանագրվել մարտի 22-ից ի վեր։ ԱՀԿ-ն «հատկապես մտահոգված» է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի առնչությամբ․ ամեն օր ավելի քան 100 000 վարակման դեպքի մասին է հաղորդվել անցյալ հինգ օրվա ընթացքում: [ԱՀԿ  ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս] |CNN| |tert.am|

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել