ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հստակ հասկացրել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է. Պետքարտուղարություն |news.am|

Պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հստակ հասկացրել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է. Պետքարտուղարություն |news.am|

news.am: Մենք շատ հստակ ասել ենք, որ այս հակամարտության կարգավորման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե Վաշինգտոնում կվերսկսվի՞ հանդիպման գործընթացը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շաբաթ-կիրակի տեղի ունեցած բախումների ֆոնին։ «Չեմ ուզում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ ասել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Երբ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հասկացրել է, որ անհրաժեշտ է երկխոսություն երկու կողմերի միջև: Մենք ուրախ ենք ցանկացած դեր խաղալ այս երկխոսության դյուրացման գործում և կշարունակենք դա անել, բայց ես չեմ ցանկանում հայտարարել որևէ կոնկրետ առաջիկա հանդիպումների մասին»,- ասել է Միլլերը:
09:27 - 09 ապրիլի, 2024
Սա մեծ գործընթացի մաս էր. Արարատ Միրզոյանը` բրյուսելյան հանդիպման մասին
 |arm.sputniknews.ru|

Սա մեծ գործընթացի մաս էր. Արարատ Միրզոյանը` բրյուսելյան հանդիպման մասին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Բրյուսելյան հանդիպումը մեծ գործընթացի մի մաս էր։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Երբևէ այսպիսի ձևաչափով ԱՄՆ-ԵՄ-ՀՀ հանդիպում չէր եղել, համենայնդեպս ՀՀ-ի հետ հարաբերությունների առումով։ Այս հանդիպումը չափազանց կարևոր հանգրվան էր Միացյալ Նահանգների և ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացման գործընթացի համատեքստում։ Սա ո՛չ սկիզբն էր, ո՛չ էլ ամենևին ավարտը, այլ մեծ գործընթացի կարևոր մաս»,– ասաց նա։   Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը սերտացնում է հարաբերությունները թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի հետ։   «Ապրիլի 5-ին կայացած հանդիպման համատեղ արդյունքներով մի քանի կարևոր ուղղություններ են նշվում, որոնք մեզ համար չափազանց կարևոր են` սկսած ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սատարումից։ Սա կարևոր քաղաքական հայտարարություն էր, որի կարիքն իսկապես այսօր ունենք»,– նշեց նախարարը։   Միրզոյանը շեշտեց` հանդիպման ժամանակ անվտանգային թեմաներ չեն քննարկվել, ռազմական բաղադրիչ չի եղել քննարկումների սեղանին։   «Բայց մյուս կողմից այն ամենը, ինչի մասին խոսել ենք, նաև երկրի դիմակայության ավելացման մասին է, որը ևս անվտանգային մաս է դառնում»,– ասաց նա։   Հիշեցնենք` ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյանի, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Եվրամիությունն առաջիկա 4 տարիների համար Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ, ԱՄՆ-ն Հայաստանի տնտեսությունում 65 միլիոն դոլարի ներդրում կանի։
11:11 - 07 ապրիլի, 2024
Իրանը, Իսրայելը և ԱՄՆ-ն զորքերը բերել են մարտական բարձր պատրաստվածության վիճակի․ NYT |armepress.am|

Իրանը, Իսրայելը և ԱՄՆ-ն զորքերը բերել են մարտական բարձր պատրաստվածության վիճակի․ NYT |armepress.am|

armepress.am Իրանը, Իսրայելը և ԱՄՆ-ն իրենց զինված ուժերը (վերջինիս դեպքում խոսքը Մերձավոր Արևելքում զորքերի մասին է) բերել են մարտական բարձր պատրաստվածության վիճակի: Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT) ՝ հղում անելով իր աղբյուրներին: Վաշինգտոնում և Մերձավոր Արևելքում թերթի զրուցակիցներն ասել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան հարվածին ապրիլի 1-ին Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման համար: Իսրայելն իր զինված ուժերը բերել է մարտական բարձր պատրաստության վիճակի։ Ինչպես պարզաբանել է իսրայելական աղբյուրը NYT-ին, մարտական ստորաբաժանումներում չեղարկվել են արձակուրդները, պահեստազորայինների մի մասին կանչել են հակաօդային պաշտպանության զորքեր, արգելափակվում է GPS ազդանշանը։  Իրանից թերթի երկու զրուցակիցներ նույնպես հայտնել են երկրի զորքերը լիարժեք մարտական պատրաստության բերելու մասին, քանի որ Թեհրանը մտադիր է արձագանքել Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակմանը՝ զսպման շրջանակներում: CNN-ի աղբյուրը ամերիկյան վարչակազմում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «անխուսափելի» են համարում Իրանի պատասխան հարվածը։ Ընդ որում սպասվում է, որ թիրախ կարող են դառնալ ինչպես իսրայելական, այնպես էլ ամերիկյան օբյեկտները:
14:53 - 06 ապրիլի, 2024
ԱՄՆ-ն հաստատակամ է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարգավաճման հարցում․ Էնթոնի Բլինքեն
 |armenpress.am|

ԱՄՆ-ն հաստատակամ է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարգավաճման հարցում․ Էնթոնի Բլինքեն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանը։  «ԱՄՆ-ն հաստատակամ է մնում՝ օգնելով Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման և ճկունության՝ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։ Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես հայտարարեցի մեր հանձնառությունը՝ տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլար այս ջանքերի համար»,- գրել է Բլինքենը։ Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը։  Եռակողմ հանդիպման մեկնարկից առաջ ՀՀ վարչապետը, ԱՄՆ պետքարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ Բրյուսելում հանդիպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ։
22:48 - 05 ապրիլի, 2024
ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
 |armenpress.am|

ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար |armenpress.am|

armenpress.am:  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և փախստականների բնակարանային կարիքների, հոգեսոցիալական աջակցության բավարարման համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին ՄըքՔին։ «Մենք հավաքվել ենք այստեղ վերահաստատելու ժողովրդավարական և բարգավաճ Հայաստանին աջակցելու մեր ջանքերը և մեր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: ԱՄՆ պետքարտուղարն այսօր առավոտյան հայտարարեց ժողովրդավարության, էներգետիկ անկախության, պարենային անվտանգության և տնտեսական ինտեգրման խթանման համար ավելի քան 65 միլիոն դոլարի նոր և նշանակալի աջակցության մասին: Ուրախ ենք շարունակել համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ ամրապնդելու համար այդքան դժվարությամբ ձեռք բերված հաջողությունները»,- ընդգծեց ՄըքՔին։ Նրա խոսքով՝ 2023 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել տեղահանված անձանց և փախստականների բնակարանային կարիքների, հոգեսոցիալական աջակցության բավարարման համար:  «Այս ֆինանսավորման շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ-ն կհամագործակցի ազգային և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ՝ կոնկրետ ցույց տալու Հայաստանի ժողովրդին, որ իրենց ժողովրդավարությունը տալիս է իր պտուղները: Իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն կհոգա, որ կարիքավորներն ունենան հանրային ծառայությունների հասանելիություն՝ օգնելով Հայաստանի կառավարությանը տեղեկատվություն տարածել այդ հնարավորությունների մասին»,- ասաց նա։
20:41 - 05 ապրիլի, 2024
ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին․ Ջեյմս Օ’Բրայեն
 |armenpress.am|

ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին․ Ջեյմս Օ’Բրայեն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը ամփոփեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման արդյունքները։  «ԱՄՆ պետքարտուղարը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը սկսեցին նրանից, որ ընդգծեցին, որ վճռականորեն աջակցում են Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև նշել ենք մեր հիացմունքը Հայաստանում 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ: Մենք ականատես եղանք գլոբալ տնտեսության և քաղաքական համակարգի կառուցմանն ուղղված էական բարեփոխումների և ջանքերի, որոնք կարտացոլեն Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Մեր նպատակն է շարունակել նույն ոգով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց Օ’Բրայենը։ Նա հիշեցրեց, որ այս հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ շարունակական ջանքերի համատեքստում:  «Այս հանդիպումը նվիրված էր Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, սակայն մենք, անշուշտ, կոչ ենք արել Հայաստանին շարունակել խաղաղության ճանապարհը և փորձել վերջնական համաձայնության գալ Ադրբեջանի հետ: Սա երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում անվտանգության ապահովման և բարգավաճման լավագույն ճանապարհն է, մասնավորապես, նոր առևտրային ուղիները, որոնք կարող են Միջերկրական ծովից Կենտրոնական Ասիա հարթել: Մենք ողջունում ենք այս բոլոր քայլերը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ քաղաքական բարեփոխումների առաջընթացը պայմաններ է ստեղծում ներառական կառավարության համար, որը կարձագանքի իր ժողովրդի կամքին և կնպաստի բազմազանությանն ու գործընկերությանն ամբողջ աշխարհում»,- ասաց Օ’Բրայենը։ Նա շեշտեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ «Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է պետքարտուղարը, անցած ֆինանսական տարում մենք տրամադրել ենք 65 միլիոն դոլարի օգնություն: Կան կոնկրետ միջոցներ, որոնք ուղղվել են տարբեր ծրագրերի, ինչպես հումանիտար, այնպես էլ տնտեսական բարեփոխումների և Հայաստանին օժանդակելու՝ իր վարչական կառույցները բարեփոխելու և ամուր ապագա կառուցելու գործում»,- նշեց Օ’Բրայանը։ Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպումը թույլ է տվել կարծիքների շատ բաց փոխանակում անել Հայաստանի առջև ծառացած խնդիրների և այն դերի շուրջ, որը կարող են խաղալ ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից ավելի ակտիվ համագործակցությունն ու աջակցությունը այդ օգնության տրամադրման գործում:  «Նման օգնության բազմաթիվ օրինակներ կան՝ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման, քաղաքական բարեփոխումների և մարդասիրական օգնության շուրջ»,- եզրափակեց Օ’Բրայանը։
19:36 - 05 ապրիլի, 2024
ԱՄՆ-ն և ՀՀ-ն ուսումնասիրում են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները․ Ջեյմս Օ’Բրայեն
 |armenpress.am|

ԱՄՆ-ն և ՀՀ-ն ուսումնասիրում են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները․ Ջեյմս Օ’Բրայեն |armenpress.am|

armenpress.am:  ԱՄՆ-ն և Հայաստանը ուսումնասիրում են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ «Եվրոպական միությունն արդեն սկսել է սերտ համագործակցություն Հայաստանում գոյություն ունեցող միջուկային էներգիայի աղբյուրների անվտանգության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Եվ այդ համագործակցությունն ընդլայնվում է։ Հայաստանը նաև կարևոր երկիր է ԱՄՆ քաղաքացիական միջուկային համագործակցության նախագծերի համար: ԱՄՆ-ն և Հայաստանը ուսումնասիրում են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները: Դա հիմնված է 2022 թվականին ստորագրված քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագրի վրա, և դա հնարավորություն կտա բացահայտել մի քանի կոնկրետ նախագծեր, որոնց վրա մենք կաշխատենք առաջ շարժվելիս։ Այդ պատճառով սկզբում, երբ Հայաստանը կշռադատի փոխարինման իր տարբերակները, մենք կֆինանսավորենք տեխնիկատնտեսական ոլորտը, կանցկացնենք գիտական փոխանակումներ նոր հնարավորությունների բացահայտման համար և կսկսենք ուսումնասիրել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ֆինանսավորման տարբերակները»,- ասաց Օ’Բրայենը։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի ջանքերը ուղղված են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման, քաղաքական բարեփոխումների և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման համալիր փաթեթին։ «Այսպիսով, այս բոլորը պետք է միավորվեն և հանգեցնեն մի արդյունքի, որը Հայաստանի ժողովրդի համար կդառնա լուսավոր ապագա, այլ ոչ թե կապված լինի միայն այս կամ այն նախագծի հետ»,- եզրափակեց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալը։
18:48 - 05 ապրիլի, 2024
Հաջակցություն Հայաստանի դիմակայունության. Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում Բրյուսելում

Հաջակցություն Հայաստանի դիմակայունության. Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում Բրյուսելում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները սատարում են Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի։ Այս համատեքստում մենք նպատակ ունենք ընդլայնել համագործակցությունը՝ միտված Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը և մարդասիրական աջակցությունը։ Մենք կձգտենք ընդլայնել մեր գործընկերությունները, օրինակ՝ շարժունակության, կառավարման, օրենքի կիրարկման, առևտրի, կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում: Այս առանցքային ոլորտներին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները նախատեսում են ավելի ամուր համագործակցություն Հայաստանի հետ։ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում բարեփոխումներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը, և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունը և աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ այն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը մեր ընդհանուր արժեքներին և սկզբունքներին համահունչ: ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների ճանապարհին` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման միջոցով: Բարեփոխումները խթանելու և բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը կապահովեն առաջընթաց Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ: Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և վարչապետ Փաշինյանին՝ իրականացնելու նախանշված բարեփոխումները։ Բայդենի վարչակազմը Կոնգրեսի հետ նախատեսում է 2023 ֆիսկալ տարում շուրջ 65 միլիոն դոլարի զարգացման աջակցություն տրամադրել Հայաստանին։ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ողջունել են արտաքին աշխարհի հետ կապը բարելավելու Հայաստանի հանձնառությունը՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային տնտեսական և առևտրի դիվերսիֆիկացումը: ԵՄ-ն և ԱՄՆ-ն մտադիր են լրացուցիչ օգնություն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը։ Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն հանդես կգա «2024-2027 թվականների համար Հայաստանի դիմակայունության և աճի»՝ 270 միլիոն եվրոյի ծրագրով: «Հայաստանի դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը նպատակաուղղված է լինելու Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը` միաժամանակ աջակցելով առևտրի դիվերսիֆիկացմանը: Այն նաև աջակցություն կտրամադրի տեղահանվածների երկարաժամկետ կարիքները հոգալուն: Այն կամրապնդի ոլորտային համագործակցությունը Հայաստանի հետ՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կարգավորումների ներդաշնակեցմանը՝ միտված ՀԸԳՀ-ի ողջ ներուժի իրացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել առանցքային ոլորտներին՝ առևտրի դիվերսիֆիկացումից, ենթակառուցվածքների զարգացումից, էներգետիկայից մինչև ավիացիոն անվտանգություն: Նախագահ Ֆոն դեր Լայենն անդրադարձել է նաև 2021 թվականին մեկնարկած Տնտեսական և ներդրումային պլանի առավելություններին, որը Հայաստանում դրամաշնորհների, մասնավոր և հանրային ներդրումների միջոցով արդեն մոբիլիզացրել է ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ։ Տնտեսական և ներդրումային պլանի համահունչ՝ «Դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը կավելացնի աջակցությունը ռազմավարական ներդրումներին, մասնավորապես տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև ներդրումներ կկատարի բիզնեսի զարգացման մեջ՝ նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին: Տնտեսական և ներդրումային պլանն ունի խաղաղության միջոցով տնտեսական առավելություններ ապահովելու ներուժ՝ ներառյալ տարածաշրջանային կապակցվածության հարցում, եթե և երբ թույլ տան պայմանները: ԵՄ-ն նաև կդիտարկի շարժունակությանն աջակցելու ուղիները: Միացյալ Նահանգներն աշխատում է Հայաստանի հետ մի քանի ոլորտներում՝ խթանելու տնտեսական աճն ու բարեփոխումները, առևտրի դիվերսիֆիկացումը և դիմակայունությունը: Միացյալ Նահանգները կհամագործակցի Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ի լրացուցիչ ներդրումներ ներգրավելու, տեխնոլոգիաների առևտրի հնարավորությունների օպտիմալացման, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության ավելացման և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ընդլայնման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային և աշխատանքներ է տանում աջակցելու էներգետիկայի դիվերսիֆիկացմանը և ուսումնասիրելու խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիությանը, որոնց համար միջուկային անվտանգությունը և չտարածման ամենաբարձր չափանիշներն առաջնահերթություն են: Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի սահմաններով գյուղատնտեսական մթերքների հոսքը հեշտացնելուն։ Հաշվի առնելով շարունակական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն ավելի քան 100.000 տեղահանված անձանց և փախստականներին աջակցելու և սոցիալապես ներառելու առումով՝ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել աջակցել Հայաստանի ջանքերին՝ ուղղված կարիք ունեցողներին բնակարանային, վերապատրաստման, աշխատանքային հնարավորություններ և հոգեբանասոցիալական աջակցություն տրամադրելուն, և ապահովել տեղահանվածների արժանապատիվ կենսապայմանները։ Սկսած 2023 թվականի սեպտեմբերից ԵՄ-ն արագորեն մոբիլիզացրել է 18 միլիոն եվրո մարդասիրական և 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն՝ փախստականների հրատապ և սոցիալ-տնտեսական կարիքներին արձագանքելու համար: Այսպիսով, տուժած բնակչությանը 2020 թվականից ի վեր մարդասիրական օգնության ընդհանուր հատկացումը կազմում է 38,4 միլիոն եվրո: ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին փախստականների երկարաժամկետ կարիքները հասցեագրելու և աջակցելու հարցում: ԵՄ-ի «Դիմակայունության և աճի» ծրագիրը կներառի նաև տեղահանված մարդկանց երկարաժամկետ տնտեսական և սոցիալական ներառմանն ուղղված բյուջետային աջակցություն։ Նույն կերպ, սկսած 2023 թվականի սեպտեմբերից Միացյալ Նահանգները հայտարարել է տեղահանվածներին և փախստականներին ավելի քան 7 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության մասին: Այս ֆինանսավորմամբ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կհասնի է մոտ 31 միլիոն դոլարի: ԱՄՆ-ի օգնության շրջանակներում տրամադրվել է կենսական նշանակության պարենային օգնություն, մարդասիրական պաշտպանություն և ժամանակավոր ապաստան և այն կշարունակի արձագանքել տեղահանվածների և փախստականների կարիքներին: Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանի ջանքերին՝ նվազագույնի հասցնելու հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների վրա ճնշումը և կնպաստի սոցիալական համախմբվածությանն ու տնտեսական զարգացմանը։ Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր սեփական գործընկերային հարաբերությունները և ազատորեն որոշում իր ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը:
17:31 - 05 ապրիլի, 2024
Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն բացասական հետևանքների. Ալիեւը՝ բրյուսելյան հանդիպման մասին

Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն բացասական հետևանքների. Ալիեւը՝ բրյուսելյան հանդիպման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով այսօր Բրյուսելում կայացած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպմանը, ասել է․ «Վերջին օրերին ԱՄՆ և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախաձեռնությամբ հեռախոսազրույցների ընթացքում փորձում էին մեզ համոզել, որ այս հանդիպումը Ադրբեջանի դեմ չէ։ Սակայն մենք գիտենք, որ դա դեմ է Ադրբեջանի և Հարավային Կովկասի համագործակցությանը։ Սա նպատակ ունի բաժանարար գծեր ստեղծել և մեկուսացնել մեր երկիրը»,- նշել է Ալիեւը։ Ալիեւը նշել է, թե «Հարավային Կովկասում Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն շատ լուրջ բացասական հետևանքների»։ «Դրա հետ կապված, մենք հանդես ենք եկել հայտարարություններով, որպեսզի զգուշացնենք ԱՄՆ-ի և Եվրոպայի մեր գործընկերներին», - ասել է Ալիևը։
16:36 - 05 ապրիլի, 2024
Ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս. Ժոզեպ Բորել
 |armenpress.am|

Ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս. Ժոզեպ Բորել |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել և, Միացյալ Նահանգների հետ միավորելով ուժերը, ցույց տալ Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության ու դիմակայունության հանդեպ ամուր նվիրվածությունը։ Այս մասին հայտարարեց ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բարձր ներկայացուցիչը հիշեցրեց, որ երկու ամիս առաջ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ որոշել են աշխատել ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի վրա և ընդգծեց, որ նոր օրակարգը կապահովի հավակնոտ տեսլական ՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այն ոլորտներում, որոնք կարևոր են Հայաստանի դիմակայունության, շարժունակության, առևտրի դիվերսիֆիկացիայի և կապի համար։ Ժոզեպ Բորելը հավաստիացրեց, որ սրանք միայն աջակցության խոսքեր չեն։ «Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ։ Կարևոր կլինի շարունակել բարեփոխումները երկրի դիմակայունությունն էլ ավելի բարձրացնելու համար։ ԵՄ-ն կշարունակի աջակցել բարեփոխումների ջանքերին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման միջոցով»,-նշեց ԵՄ բարձր ներկայացուցիչը: Բորելը շեշտեց, որ ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս, և դա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։
15:18 - 05 ապրիլի, 2024
Հավատարիմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա. Փաշինյան
 |armenpress.am|

Հավատարիմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթը սկսեց գործընկերներին շնորհակալական խոսքով՝ ինքնիշխան, դիմակայուն եւ բարգավաճ Հայաստանի համար հավաքական հանձնառության համար։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ վարչապետը կարեւորել է եռակողմ այս հանդիպումն՝ այն անվանելով Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի հետ ընդլայնվող գործընկերություն։ «Չբավարարվելով ձեռք բերված առաջընթացով՝ մենք կքննարկենք Հայաստանի ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ամրապնդմանը։ Մենք համոզված ենք, որ մեր համագործակցության հիմքում ընկած է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է արդարադատության եւ հանրային հատվածի բարեփոխումներն առաջ մղելու իր հանձնառությունն՝ ավելի ուժեղ, ավելի ապահով և առաջադեմ երկիր կառուցելու համար», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն իր ելույթում նշեց՝ հիմնվելով արդյունավետ քաղաքական համագործակցության վրա՝ ճիշտ ժամանակն է առաջ մղել տնտեսական համագործակցությունը, խթանել առեւտուրը եւ ընդլայնել գործընկերությունը շարժունակության ոլորտում։ «Մենք վճռական ենք բարձրացնելու Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակությունը նոր շուկաներ մուտք գործելու նպատակով: Ավելին, մենք պատրաստ ենք բարելավել մեր ներդրումային միջավայրը եւ այն ավելի գրավիչ դարձնել եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների համար: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները մեզ կաջակցեն արդիականացնել Հայաստանի որակի ենթակառուցվածքը, կառուցել բիզնես ցանցեր եւ ուսումնասիրել առեւտրի դյուրացման հնարավոր սխեմաները»,-ասաց վարչապետ Փաշինյանը։ Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքներին՝ վարչապետը կարեւորեց նրանց արժանապատիվ կյանքը վերականգնելը՝ բնակարանային եւ տնտեսական ակտիվացման քաղաքականությունների միջոցով։ Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից՝ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը գործընթացին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի: Նա հավելեց, որ Հայաստանը նաև լիովին հավատարիմ է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է երկրների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա»։ Իր ելույթի վերջում վարչապետ Փաշինյանը նշեց, որ այդ ամենին հասնելու համար կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը եւ հույս հայտնեց, որ գործընկերները կաջակցեն, որպեսզի նախաձեռնությունն ինտեգրվի ԵՄ Գլոբալ դարպասների ռազմավարության հետ։ «Ես հավատում եմ, որ ժողովրդավարական, խաղաղ եւ բարգավաճ ապագայի մեր ընդհանուր տեսլականը կշարունակի ծառայել որպես մեր փոխվստահելի հարաբերությունների հիմնասյունը ու առաջնորդող փարոս», - եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
15:16 - 05 ապրիլի, 2024
Աջակցություն Հայաստանի դիմակայունությանն ու արցախցիներին․ ինչ ասաց Բլինքենը Բրյուսելում
 |civilnet.am|

Աջակցություն Հայաստանի դիմակայունությանն ու արցախցիներին․ ինչ ասաց Բլինքենը Բրյուսելում |civilnet.am|

civilnet.am:  «Այստեղ ենք տրանստլայնտայն աջակցություն հայտնելու հայ ժողովրդի ժողովրդավարական, բարեկեցիկ ապագային և ավելի ինտեգրված, ավելի խաղաղ Հարավային Կովկասին»․ ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպումից առաջ հայտարարել է Բլինքենը։ «Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ուզում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ պետություն, որը խաղաղ է ապրում իր հարևանների հետ և միացված է տարածաշրջանին ու աշխարհին»,- ասաց պետքարտուղարը։ Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ընտրության առաջ է, և պետք է աջակցել նրան և Հայաստանի առաջնորդներին ընտրության այս պահին։ «ԱՄՆ-ը նախատեսում է ավելի քան 65 մլն դոլարի աջակցություն տրամադրել Հայաստանին 2023-ի բյուջեով, ինչը 50 տոկոսով ավելին է, քան երկու տարի առաջ»,- հայտարարեց Բլինքենը։ Նա հավելեց, որ Վաշինգտոնը հանձնառու է շարունակելու աջակցությունը Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական դիմակայունությանը՝ ներդրումներ անելով պարենային անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգիայի բազմազանեցման, առևտրային գործընկերների բազմազանեցման հարցերում։ «Շարունակելու ենք աջակցել 100 հազար տեղահանված արցախցիներին, դա կարևոր է Հայաստանի երկարաժամկետ քաղաքացիական բարեկեցության տեսանկյունից։ Սատարելու ենք այդ մարդկանց ինտեգրումը տնտեսության, հասարակության մեջ, ինչը ենթադրում է բնակարանների, աշխատանքի, կրթության ապահովում»,- նշեց ամերիկացի դիվանագետը։ Նա եզրափակեց՝ Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրումը կարևոր է անվտանգությնան ու բարեկեցության հասնելու համար։ Բլինքենը նաև աջակցություն հայտնեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։  
15:15 - 05 ապրիլի, 2024
ԵՄ-ն ներդրումներ կանի Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն
 |armenpress.am|

ԵՄ-ն ներդրումներ կանի Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն |armenpress.am|

armenpress.am:  Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն խոստացել է ուս ուսի կանգել Հայաստանի կողքին եւ այսօր այդ խոստումը կատարում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուրսուլա Ֆոն դեր Լայենն այս մասին ասել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը նախորդած ասուլիսի ժամանակ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ֆոն դեր Լայենը նշեց, որ Հայաստանի հետ գործընկերության տեսլականը կյանքի կկոչվի Հայաստանի դիմակայունությանը նպաստելու ծրագրի միջոցով։ «Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն և ցնցումների նկատմամբ կայուն», - ասաց Եվրահանձնաժողովի նախագահը՝  նշելով 270 մլն եվրո դրամաշնորհի մասին, որը կօգնի հատկապես փոքր եւ միջին ընկերություններին։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում ներդրումներ կանի հատկապես ենթակառուցվածքային նախագծերում՝ մասնավորապես Սեւ ծովի էլեկտրական մալուխի նախագծում, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի արտադրության մեջ։ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ նշեց՝ ԵՄ-ն կուսումնասիրի նաեւ միջսահմանային տրանսպորտը, երբ պայմանները թույլ տան։ Եվրահանձնաժողովի նախագահը խոսեց աջակցության նոր փաթեթի՝  Հայաստանի համար Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի մասին։ «Այն արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ Սա հրաշալի նորություն է, եւ մենք կարող ենք ավելին անել։ Ահա թե ինչու վերջերս գործարկեցինք ներդրումների համակարգման հարթակը, որպեսզի կարողանանք բացահայտել նոր նախագծեր եւ արագացնենք իրականացումը», - ասաց Ֆոն դեր Լայենը։ Եվրահանձնաժողովի նախագահը ողջունեց Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին միտված ջանքերը՝ չնայած երկրի առաջ ծառացած մարտահրավերներին եւ վերահաստատեց՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել իրականացվող բարեփոխումներին խորհրդատվության, տեխնիկական աջակցության եւ ֆինանսավորման միջոցով։ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հավելեց, որ չեն մոռանում տեղահանված արցախահայության ծանր վիճակի մասին։ «Հայաստանում փախստականների հումանիտար իրավիճակը մնում է առաջնահերթություն։ Մենք ավելի քան երեսուն միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար եւ պատրաստ ենք ավելին անել»,- նշեց նախագահ Ֆոն դեր Լայենը՝ իր ուրախությունը հայտնելով, որ կարող են հույս դնել Միացյալ Նահանգների վրա՝ որպես հավատարիմ եւ համախոհ գործընկեր այս ջանքերում։ «Մենք շարունակելու ենք բոլորս միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի՝ կայուն ու բարգավաճ հարավկովկասյան տարածաշրջանում»,- եզրափակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
14:39 - 05 ապրիլի, 2024
ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ. Սամանթա Փաուեր

ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ. Սամանթա Փաուեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում` Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությանը, ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, տարբեր ուղղություններով ինստիտուցիոնալ ռեֆորմների արդյունավետ իրականացմանը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հետագա աջակցությանը: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է հետևողական քայլերը բարեփոխումների ուղղությամբ և ընդգծել, որ այն ունի ռազմավարական նշանակություն: Սամանթա Փաուերը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ քայլերին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերն ու հետագա քայլերը: Վարչապետը կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի կողմից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցությունը և ընդգծել դրա շարունակական ապահովման անհրաժեշտությունը: Այս համատեքստում քննարկվել են բռնի տեղահանվածներին աջակցության հետագա քայլերին, մասնավորապես, բնակարանային ապահովման խնդրին վերաբերող հարցեր: 
14:35 - 05 ապրիլի, 2024
Հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին. ԱՄՆ պետքարտուղարություն
 |amerikayidzayn.com|

Հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին. ԱՄՆ պետքարտուղարություն |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> ԱՄՆ պետքարտուղարությունն պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության մասին։ Ավելի վաղ՝ Փարիզում գտնվելու ընթացքում պետքարտուղար Բլինքենն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է հարավկովկասյան զարգացումները։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրերս Փարիզում էր, ուր ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Բլինքենի հետ նաև անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի, «այսօր վիճարկվում է Ադրբեջանի կողմից»։ Իր խոսքում, Ստեֆան Սեժուրնեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի հռետորաբանության կապակցությամբ՝ այն որակելով «անվերահսկելի»: «Արձանագրում ենք նաև Բաքվից հնչող կեղծ լուրերի աճ: Նրանք՝ [Ադրբեջանը] հակված են Հայաստանին մեղադրել էսկալացիայի համար, թեև Հայաստանը, հավանաբար, միակն է, որ ցանկանում և փորձում է խուսափել դրանից: Այդ ամբողջ քարոզչության մեջ կարող եմ տեսնել բազմաթիվ ընդհանուր տարրեր, եթե զուգահեռներ տանենք, թե ինչ է Ռուսաստանը պարտադրում Ուկրաինային»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով, որ Բաքվում կայանալիք COP29-ի գագաթնաժողովից վեց ամիս առաջ անհրաժեշտ է «ծայրահեղ ուշադրություն դարձնել» վերոնշյալին: Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի այս հայտարարությունը քննադատել է Իտալիան: Իտալական Giornale Diplomatico պարբերականի հաղորդմամբ, այդ երկրի փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելին, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև զինադադարն այժմ ամուր է՝ երկու երկրների պատասխանատվության շնորհիվ։ Սակայն պարզ է, որ ներգրավված կողմերից բացի, այլ ինստիտուտների ներկայացուցիչների ցանկացած անպատասխանատու հայտարարություն սպառնում է նոր լարվածությամբ: ...ԱՄՆ պետքարտուղարի հետ Ֆրանսիայի Հանրապետության արտգործնախարարի համատեղ ասուլիսին հնչած հայտարարությունները, անշուշտ, չեն նպաստում իրավիճակի հանդարտեցմանը։ Օգտակար ու տեղին կլիներ, եթե Սեժուրնեն չվնասեր նրանց ջանքերին, ովքեր սթափ մտքով շարժվում են դեպի այս տարածաշրջանում վերջնական խաղաղության»,- ասել է իտալացի դիվանագետը: Բնականաբար, Բաքուն ևս քննադատել է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը՝ կոչ անելով Փարիզին օրինակ վերցնել Հռոմի «հավասարակշռված» մոտեցումներից: Իր հերթին՝ Երևանը հայտարարել է, որ «Ֆրանսիայի արտգործնախարարի ապրիլի 2-ի անդրադարձը և տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին Ֆրանսիայի ներգրավածության նպատակներն ու կարևոր ներդրումը հայտնի են բոլոր գործընկերներին»: Հայաստանի արտգործնախարարության խոսնակը շեշտել է. «Մենք կարևորում ենք, իհարկե, Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամ, որի առաքելությունը 2022թ. հոկտեմբերից՝ նույն Պրահայի հանդիպումից հետո մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը և վերջին օրերին էլ հանդես է եկել համապատասխան հաղորդագրություններով: Կարծում ենք՝ ԵՄ առաքելության մանդատի համապատասխան գործունեությունն ու գնահատականները պետք է հաշվի առնվեն, այդ թվում՝ ԵՄ բոլոր անդամ պետությունների դիրքորոշումներում»: Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիա է այցելել Բրյուսել մեկնելուց առաջ, ուր ապրիլի 5-ին նախատեսվում է Բլինքեն-Ֆոն դեր Լայեն-Փաշինյան եռակողմ հանդիպումը։ Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպմանը կքննարկվի «ԱՄՆ ու ԵՄ աջակցությունը Հայաստանի տնտեսական դիմակայունությանը, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ»: Նախքան Բլինքենի այցը Ֆրանսիա, ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել էր մի տեղեկատու՝ ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունների ու համագործակցության եզրերի մասին, ուր մասնավորապես նշված է. «Ֆրանսիայի Հանրապետության հետ մեր հարաբերությունները հիմնված են ընդհանուր ժողովրդավարական արժեքներին մեր համատեղ հանձնառության վրա, որոնք էական նշանակություն ունեն փոխադարձ անվտանգության, կայունության և բարգավաճման համար: Միացյալ Նահանգները և Ֆրանսիան սերտորեն համագործակցում են ողջ աշխարհում, ներառյալ Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում և Լատինական Ամերիկայում: Մենք համագործակցում ենք ահաբեկչության դեմ պայքարում և զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կասեցնելու ուղղությամբ»: Ի պատասխան «Ամերիայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության ու հնարավոր հեռանկարների մասին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից հայտնել են․ «Միացյալ Նահանգները, ԵՄ-ի մեր գործընկերների հետ միասին, հավատարիմ են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելու [գործին]: Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Մենք շարունակում ենք ներգրավված լինել՝ երկկողմանի, գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների միջոցով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրին դարձնելու համար»:
12:32 - 05 ապրիլի, 2024