Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով այսօր Բրյուսելում կայացած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպմանը, ասել է․
«Վերջին օրերին ԱՄՆ և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախաձեռնությամբ հեռախոսազրույցների ընթացքում փորձում էին մեզ համոզել, որ այս հանդիպումը Ադրբեջանի դեմ չէ։ Սակայն մենք գիտենք, որ դա դեմ է Ադրբեջանի և Հարավային Կովկասի համագործակցությանը։ Սա նպատակ ունի բաժանարար գծեր ստեղծել և մեկուսացնել մեր երկիրը»,- նշել է Ալիեւը։
Ալիեւը նշել է, թե «Հարավային Կովկասում Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն շատ լուրջ բացասական հետևանքների»։
«Դրա հետ կապված, մենք հանդես ենք եկել հայտարարություններով, որպեսզի զգուշացնենք ԱՄՆ-ի և Եվրոպայի մեր գործընկերներին», - ասել է Ալիևը։
comment.count (0)