Պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հստակ հասկացրել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է. Պետքարտուղարություն |news.am|
09:27 - 09 ապրիլի, 2024

Պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հստակ հասկացրել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է. Պետքարտուղարություն |news.am|

news.am: Մենք շատ հստակ ասել ենք, որ այս հակամարտության կարգավորման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե Վաշինգտոնում կվերսկսվի՞ հանդիպման գործընթացը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շաբաթ-կիրակի տեղի ունեցած բախումների ֆոնին։

«Չեմ ուզում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ ասել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Երբ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հասկացրել է, որ անհրաժեշտ է երկխոսություն երկու կողմերի միջև: Մենք ուրախ ենք ցանկացած դեր խաղալ այս երկխոսության դյուրացման գործում և կշարունակենք դա անել, բայց ես չեմ ցանկանում հայտարարել որևէ կոնկրետ առաջիկա հանդիպումների մասին»,- ասել է Միլլերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել