Ռոմանոս Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետն է։

Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին։

2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը։

2003-2006թթ. - Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ) աշխատել է որպես ուսումնական նախագծի ղեկավար, 2006-2007թթ.- աշխատել է «Հայր եւ Որդի Երիցյաններ» ընկերությունում։ 2007-2008թթ. – աշխատել է Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում, 2009-2014թթ. - «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում, 2015-2016թթ. եղել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար, 2017-2018թթ․ տնօրինել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ -ն։ 1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ: 2009-2013թթ. եղել է նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավար:  

2018թ. հունիսի 1-ից մինչեւ 2020 թվականի հուլիսի 30-ը եղել է ՀՀ Կոտայքի մարզպետ։ 

2020-2021թթ. աշխատել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար։
2021թ. դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Այս տարի Սևանա լճի մակարդակի աննախադեպ նիշ ենք ունենալու. Ռոմանոս Պետրոսյան |1lurer.am|

Այս տարի Սևանա լճի մակարդակի աննախադեպ նիշ ենք ունենալու. Ռոմանոս Պետրոսյան |1lurer.am|

1lurer.am: Այն միջոցները, որոնք Կառավարությունը ձեռնարկում է Սևանա լճում ձկան պաշարների բնականոն վերարտադրումը և զարգացումը ապահովելու նպատակով, առաջին հերթին անում է Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների բնականոն գործունեությունը ապահովելու համար: Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս տարի Սևանա լճի մակարդակն աննախադեպ բարձրացել է:  Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն էլ արձագանքեց, որ առավելագույն նիշը հունիս-հուլիսին է արձանագրվել, բայց այս տարվա կանխատեսմամբ՝ վերջին տասնամյակների համար աննախադեպ նիշ ենք ունենալու. մակարդակը հասնելու է 1901 մետրի:  «Դա Արփա-Սևան թունելով դեպի Սևան աննախադեպ քանակի ջրի ներհոսքի, ինչպես նաև ոռոգման նպատակով խիստ վերահսկողությամբ ջրի բացթողումների արդյունք են»,- ասաց նախարարը: Վարչապետի խոսքով՝ նշված ցուցանիշները փաստում են, որ իսկապես կարողացել են որոշակիորեն կանոնակարգել և ջրի վատնման գործընթաց թույլ չտալ: Կարևորեց նաև, որ այս տարվա գյուղատնտեսական սեզոնի համար էլ ջրային պաշարների խնդիր չեն ունենալու:
11:58 - 18 մարտի, 2021
Բնության հատուկ պահպանվող տարածքների վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները կվերամեկնարկեն

Բնության հատուկ պահպանվող տարածքների վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները կվերամեկնարկեն

Շրջակա միջավայրի նախարարի մոտ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների՝ օրենքով սահմանված նպատակներով օգտագործման տալու կարգի լրամշակման և վարձավճարների վերաբերյալ։ «Արմենպրես»-ին այս մասին հայնտեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Քննարկումներին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը, Շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի ժ/պ Ի․ Զարգարյանը, Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ո․Գրիգորյանը, իրավաբանական վարչության պետ Խ․Խաչատրյանը և նախարարի խորհրդական Գ․ Առուստամյանը։ Բնական էկոհամակարգերը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչներն են, որտեղ բնություն-մարդ կապի օրենսդրական կարգավորումը օրվա հրամայական է։ Անտառային ոլորտում շրջադարձային փոփոխություններ են նախատեսվում։ 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքում վարձավճարի հաշվարկման համար հիմք են հանդիսանում նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները։ Այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչելու ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի «Պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանելու մասին» N 668-Ն որոշումը, ինչով սահմանված է պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը։ Անհրաժեշտություն է առաջանում նաև լրամշակել ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 806-Ն որոշումը։ Անտառային հողերի օգտագործման համար սահմանվելու են հստակ չափորոշիչներ, որոնց բավարարելու դեպքում միայն տնտեսվարողը կարող է կնքել վարձակալության պայմանագիր։ Նորացված կարգի մշակումից հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում Կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ կսահմանվի նոր վարձավճարներ, դիմումների՝ կարգին համապատասխանելու պարագայում, Անտառային կոմիտեի կողմից կհայտարարվեն մրցույթներ։  Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի կանոնակարգման շրջանակում մշակման փուլում են այդ նպատակով պայմանագրերի օրինակելի ձևերը, ինչպես նաև կարճաժամկետ հեռանկարում պլանավորվում է ԲՀՊՏ օգտագործման կարգի մշակման և հարակից իրավական ակտերի և վերանայման գործընթացը։ Նախատեսվող կարգավորումները հնարավորություն կընդձեռնեն հավասարակշռել բնապահպանական և սոցիալ-տնտեսական բաղադրիչները, հասնել ԲՀՊՏ-ների կայուն կառավարման և դինամիկ զարգացման տեսլականին։ Ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քայլերը համակցված են լինելու խիստ հսկողության և վերահսկողության գործառույթով, որի ուժեղացման նպատակով այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունում նախաձեռնվում են մի շարք համալիր ծրագրեր։
17:55 - 10 մարտի, 2021
Շրջակա միջավայրի նախարարությունը և բնապահպանական կազմակերպությունները «բարիկադի» միևնույն կողմում են. Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարարությունը և բնապահպանական կազմակերպությունները «բարիկադի» միևնույն կողմում են. Պետրոսյան

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման նպատակով՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ: Նախարար Ռոմանոս Պետրոսյանը ողջունել է խորհրդի նոր կազմին և գործընկերներին շնորհակալություն հայտնել խորհրդի աշխատանքների նկատմամբ հետաքրքրվածության համար:   «Ինչպես բազմիցս եմ նշել իմ հանրային ելույթներում և բնապահպանական շրջանակների հետ նախկին հանդիպման ժամանակ, նախարարին կից հասարակական նոր խորհրդի ձևավորման գերնպատակը մեկն է՝ վեր հանել մեր երկրում առկա բնապահպանական խնդիրները,գույքագրել դրանք,տեղային ու գլոբալ լուծումների առաջարկներ մշակել,հանդես գալ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններով։Ցանկացած քայլ,որը կհանգեցնի ավելի պաշտպանված, ավելի կառավարելի և զարգացող շրջակա միջավայր ունենալուն՝ քննարկելի է հասարակական խորհրդի աշխատանքային ձևաչափում։Միասին պետք է քննարկենք՝ ինչպես ենք կյանքի կոչում կարճաժամկետ, միջնաժամկետ և ռազմավարական հեռանկարային պլանում լուծումներ պահանջող խնդիրների լուծման եղանակներն ու ծրագրերը։ Իմ կարգավիճակը թե՛ որպես ոլորտի պատասխանատու և թե՛ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, ձեզ համար պետք է հանդիսանա այն լծակն ու գործիքակազմը, որի օգնությամբ դուք կյանքի կկոչեք ոլորտի ձեր տեսլականը»,- ասել է նա։   Ըստ նախարարի՝ խորհրդի կազմն ընտրվել է այնպիսի համամասնությամբ, որ այն ներառի առավել շատ ոլորտային մասնագետներ և ունենա լայն ընդգրկում։   Նախարարը հորդորել է գործընկերներին իրենց աշխատանքների հիմքում դնել պետական կառավարման, հանրային և բնապահպանական շահի բալանսավորումը։   Խորհրդի անդամներն ունեն լիազորությունների լայն գործիքակազմ, որի կիրառմամբ էլ պետք է կարողանան ոլորտին առնչվող սուր հարցերի, հանրային հնչեղության խնդիրների, ֆորսմաժորային իրավիճակներում ծագած հարցերի շուրջ իրացնել իրենց տրված խորհրդատվական մանդատը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդի աշխատակարգը, ոլորտային ստորաբաժանումների ստեղծման մեխանիզմները և հաջորդ նիստի օրակարգում քննարկվելիք հարցերի շրջանակը։ Խորհրդի անդամները հույս են հայտնել, որ ոլորտում ցանկացած համակարգային լուծում պիտի տեղի ունենա հետևյալ եռանկյունու ձևաչափով՝ հասարակություն, հասարակական հատված և պետական կառավարման մարմին։ Իրենց հասարակական խորհրդի կազմ է բերել հասարակության, ոլորտի գիտական հատվածի և պետական գերատեսչության միջև կամուրջ հանդիսանալու մղումը։ Խորհրդի կազմի անդամներն իրենց պատրաստակամությունն են հայտնել խորհրդի աշխատանքի արդյունավետության մեջ ներդնել իրենց անմիջական ջանքը և ներուժը։   Ավարտելով խորհրդի անդրանիկ նիստը, նախարար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին և մեկ անգամ ևս հիշեցրեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ որպես ոլորտը կառավարող և ոլորտի քաղաքականությունը մշակող պետական ինստիտուտ և բնապահպաններն ու բնապահպանական կազմակերպությունները որպես Հայաստանում շրջակա միջավայրի հիմնախնդիրներով մտահոգ հանրություն, գտնվում են «բարիկադի» միևնույն կողմում։    
19:17 - 05 մարտի, 2021
Կայացել է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Կայացել է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարար Ռոմանոս Պետրոսյանը ողջունել է խորհրդի նոր կազմին և գործընկերներին շնորհակալություն հայտնել խորհրդի աշխատանքների նկատմամբ հետաքրքրվածության համար․ «Ինչպես բազմիցս եմ նշել իմ հանրային ելույթներում և բնապահպանական շրջանակների հետ նախկին հանդիպման ժամանակ, նախարարին կից հասարակական նոր խորհրդի ձևավորման գերնպատակը մեկն է՝ վեր հանել մեր երկրում առկա բնապահպանական խնդիրները,գույքագրել դրանք,տեղային ու գլոբալ լուծումների առաջարկներ մշակել,հանդես գալ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններով։Ցանկացած քայլ,որը կհանգեցնի ավելի պաշտպանված, ավելի կառավարելի և զարգացող շրջակա միջավայր ունենալուն՝ քննարկելի է հասարակական խորհրդի աշխատանքային ձևաչափում։Միասին պետք է քննարկենք՝ ինչպես ենք կյանքի կոչում կարճաժամկետ, միջնաժամկետ և ռազմավարական հեռանկարային պլանում լուծումներ պահանջող խնդիրների լուծման եղանակներն ու ծրագրերը։ Իմ կարգավիճակը թե՛ որպես ոլորտի պատասխանատու և թե՛ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, ձեզ համար պետք է հանդիսանա այն լծակն ու գործիքակազմը, որի օգնությամբ դուք կյանքի կկոչեք ոլորտի ձեր տեսլականը»։ Ըստ նախարարի՝ խորհրդի կազմն ընտրվել է այնպիսի համամասնությամբ, որ այն ներառի առավել շատ ոլորտային մասնագետներ և ունենա լայն ընդգրկում։ Նախարարը հորդորել է գործընկերներին իրենց աշխատանքների հիմքում դնել պետական կառավարման, հանրային և բնապահպանական շահի բալանսավորումը։ Խորհրդի անդամներն ունեն լիազորությունների լայն գործիքակազմ, որի կիրառմամբ էլ պետք է կարողանան ոլորտին առնչվող սուր հարցերի, հանրային հնչեղության խնդիրների, ֆորսմաժորային իրավիճակներում ծագած հարցերի շուրջ իրացնել իրենց տրված խորհրդատվական մանդատը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդի աշխատակարգը, ոլորտային ստորաբաժանումների ստեղծման մեխանիզմները և հաջորդ նիստի օրակարգում քննարկվելիք հարցերի շրջանակը։Խորհրդի անդամները հույս են հայտնել, որ ոլորտում ցանկացած համակարգային լուծում պիտի տեղի ունենա հետևյալ եռանկյունու ձևաչափով՝ հասարակություն, հասարակական հատված և պետական կառավարման մարմին։ Իրենց հասարակական խորհրդի կազմ է բերել հասարակության, ոլորտի գիտական հատվածի և պետական գերատեսչության միջև կամուրջ հանդիսանալու մղումը։Խորհրդի կազմի անդամներն իրենց պատրաստակամությունն են հայտնել խորհրդի աշխատանքի արդյունավետության մեջ ներդնել իրենց անմիջական ջանքը և ներուժը։ Ավարտելով խորհրդի անդրանիկ նիստը, նախարար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին, և մեկ անգամ ևս հիշեցրել, որ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ որպես ոլորտը կառավարող և ոլորտի քաղաքականությունը մշակող պետական ինստիտուտ և բնապահպաններն ու բնապահպանական կազմակերպությունները որպես Հայաստանում շրջակա միջավայրի հիմնախնդիրներով մտահոգ հանրություն, գտնվում են «բարիկադի» միևնույն կողմում։
18:10 - 05 մարտի, 2021
«Սևան» ազգային պարկում պահպանության չկատարման և 110 շինության առկայության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

«Սևան» ազգային պարկում պահպանության չկատարման և 110 շինության առկայության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

«Սևան» ազգային պարկի պահպանության պարտականությունները չկատարելու և լճի կենտրոնական էկոլոգիական գոտում օրենսդրության խախտմամբ 110 շինության առկայության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Դեռևս սույն թվականի օգոստոս ամսին  նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել էի ուսումնասիրել և ինձ ներկայացնել  Սևանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության վերաբերյալ տեղեկատվություն։ Արդեն սեպտեմբեր ամսին իմ հանձնարարականով նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն էր ուղարկել  Սևանա լճին հարակից՝ 1905.0 մետր նիշից ցածր տարածքներում կառուցված (տեղադրված) շենք-շինությունների լրամշակված ցանկը և պատրաստակամություն հայտնել օժանդակել դատախազությանը՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու, փաստաթղթերին ծանոթանալու, անհրաժեշտության դեպքում՝ տեղեկանքներ և այլ փաստաթղթեր տրամադրելու հարցում: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկատվության և ոլորտային օրենսդրության հիման վրա իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն՝ Սևանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության կապակցությամբ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սևանա լճին հարակից, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում 10.08.2020թ.-ի դրությամբ առկա են ընդհանուր շուրջ 110.371 քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 կառուցված հիմնական օբյեկտ (շինություն): Դրանցով ծանրաբեռնված հողատարածքների և այդ շենքերի նկատմամբ կառուցապատման, վարձակալության և սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.-ի ընթացքում: Ըստ ՀՀ կառավարության 18.12.2008թ.-ի թիվ 1563-Ն որոշման՝ 1-ին կետի 1-ին ենթակետի և 5-րդ կետի 1-ին ենթակետի՝ Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտին  ներառում է «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը, որտեղ արգելվում է հիմնական օբյեկտների կառուցումը: Իսկ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման, նրա ջրհավաք ավազանում տնտեսական և այլ գործունեության կարգավորման նպատակով սահմանվում են կենտրոնական, անմիջական ազդեցության և ոչ անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներ: Նույն օրենքով կարգավորվում է, որ կենտրոնական գոտին «Սևան» ազգային պարկի տարածքն է, որի տարանջատման նպատակն է վերականգնել և պահպանել Սևանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի որակը, լճի և ափամերձ ցամաքային տարածքների բնական ու արհեստական լանդշաֆտները և կենսաբազմազանությունը: Այսպիսով, ուսումնասիրությունները վկայում են, որ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել «Սևան» ազգային պարկի պահպանության իրենց պարտականությունները: Արդյունքում՝ Սևանա լճին հարակից, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ առկա են ընդհանուր շուրջ 110.371 քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 կառուցված հիմնական օբյեկտ (շինություն), որոնցով ծանրաբեռնված հողատարածքների և այդ շենքերի նկատմամբ կառուցապատման, վարձակալության և սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.՝ խախտելով «Սևանա լճի մասին» 15.05.2001թ. –ի ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի նախատեսված՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման նպատակները՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզվել են ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,-ասված է նախարարի գրառման մեջ:
19:15 - 19 փետրվարի, 2021
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի չափաքանակները և ժամկետները

Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի չափաքանակները և ժամկետները

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ստորագրել է 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։   Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները․   Կարմրախայտ - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հոկտեմբեր-նոյեմբեր, թույլատրելի չափերը՝ 15 սմ և ավելի   Ծիածանափայլ ֆորել - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը առանց սահմանափակման, ձվադրման ժամանակահատվածը՝ հունվար-մարտ   Կովկասյան թեփուղ - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը 3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի   Սպիտակ ամուր - 2021թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի   Սև ամուր - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի   Կուրի կողակ - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 25 սմ և ավելի   Կուրի բեղաձուկ - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 4 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հուլիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի   Ճանար - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 30 սմ և ավելի   Արևելյան տառեխիկ - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 8 սմ և ավելի   Ծածան - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը,5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 40 սմ և ավելի   Սպիտակ հաստաճակատ - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի   Խայտաբղետ հաստաճակատ - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի   Արծաթափայլ կարաս - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 10 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 10 սմ և ավելի   Բրամ - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 2 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հուլիս-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի   Լոքո - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 8 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 60 սմ և ավելի   Խեցգետին - 2021 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, բազմացման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 9 սմ և ավելի։ Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող մեր հայրենակիցներին հորդորում ենք որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։   Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում։
10:31 - 16 փետրվարի, 2021
Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը և նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանը խոսել է երկու երկրների միջև երկարամյա ռազմավարական հարաբերություններից ինչպես քաղաքական, այնպես էլ՝ պետական կառավարման ոլորտում, ապա ներկայացրել է հետպատերազմյան այս շրջանում համագործակցության ռազմավարական ուղղությունների նոր օրակարգ առաջադրելու և առաջնահերթությունները վերանայելու կարևորությունը։ Նախարարը շեշտել է, որ գործողությունները պետք է ուղղված լինեն 44-օրյա պատերազմի հետևանքների գույքագրմանը, մեղմմանն ու հաղթահարմանը։ Պարոն Սերգեյ Կոպիրկինն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցությունը և տեղեկացրել, որ իրենք շահագրգիռ են ընդլայնել գործակցության ոլորտները և համատեղ ծրագրերի շրջանակները։ Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում ՀՀ և ՌԴ միջև հարաբերությունները հիմնականում զարգանում են գլոբալ և տարածաշրջանային միջազգային բնապահպանական կոնվենցիաների և միջազգային գործընթացների շրջանակներում, ինչպես նաև՝ ՀՀ և ՌԴ-ի միջև տնտեսական համագործացության միջկառավարական հանձնաժողովների նիստերի որոշումների հիման վրա։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանը դեսպանին տեղեկացրել է, որ փոխգործակցության առավել մանրամասն ճանապարհային քարտեզ կազմելու, երկու երկրների գերատեսչությունների միջև ոլորտային համագործակցությունը խթանելու և նոր մակարդակի վրա դնելու նպատակով Հայաստան է հրավիրել Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարար իր գործընկերոջը և այդ հարցում ակնկալում է դեսպանի գործուն աջակցությունը։ Կողմերը քննարկել են 2016 թվականին Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության և Ռուսաստանի բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության հուշագիրը։ Նախարարը փաստել է, որ հուշագրի կետերը ժամանակակից մարտահրավերներին առավել համապատասխան դարձնելու կարիք կա։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել նախարարության կողմից իրականացվող «10 միլիոն» լայնածավալ ծառատունկի նախագծի և անտառկառավարման ոլորտում մեկնարկած բարեփոխումների վրա՝ ակնկալելով հետագա առավել խորացված փոխգործակցություն՝ առավել նշանակալի արդյունքներ գրանցելու նպատակով։ Ամփոփելով հանդիպումը, նախարար Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հավատարիմ է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ համագործակցության նոր եզրեր ու հնարավորություններ նախանշելով հայ–ռուսական ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների և մասնավորապես՝ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում փորձի փոխանակման, ռեսուրսների արդյունավետ կիրառման համատեքստում։
18:08 - 15 փետրվարի, 2021
Սևանում ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված շենք-շինություններ

Սևանում ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված շենք-շինություններ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում շարունակվում է ապօրինի շենք շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը: Պետրոսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում: «Այս փուլում ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ: Ներկայումս աշխատանքներն իրականացվում են Սևանի հանրային լողափում, հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ և Սևանի նավամատույցի հարևանությամբ գտնվող լճափնյա հատվածներում»,- գրել է Պետրոսյանը: Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարևոր ու առանցքային է ափամերձ հատվածներում տնտեսավարման պատշաճ վերահսկողությունն ու ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը։ «Բավականին մեծածավալ աշխատանքներ են ընթանում, սակայն դրանց ծավալը կապված է նաև «Սևան» ազգային պարկի սեփական կարողությունների ոչ բավարար հզորության հետ։ Արդեն մեկնարկ ենք տվել այդ կարողությունների ընդլայնման և հզորացման գործընթացին․ շուտով ձեռք կբերվի նոր տեխնիկա, որի կիրառմամբ էլ ավելի մեծ թափով կընթանան լճի առափնյա հատվածներն արժանավայել տեսքի բերելու և կարգուկանոն հաստատելու աշխատանքները»,- նշել է Պետրոսյանը:
12:17 - 15 փետրվարի, 2021
Կգումարվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը

Կգումարվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը

Ավարտվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհրդին անդամակցության թեկնածուների առաջադրման հայտերի ընդունումը։ Ստացվել է խորհրդին անդամակցելու 40 հայտ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:«Իմ հրամանով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով (կազմը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, նախարարության գլխավոր քարտուղար, նախարարի խորհրդական, նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության, իրավաբանական վարչության և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչներ), որը 10-օրյա ժամկետում օբյեկտիվ և անկողմնակալ չափորոշիչներով կընտրի նոր խորհրդի կազմը։  Հանրապետությունում գործող բնապահպանական կազմակերպությունների և բնապահպանների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ մատնանշել էի, որ նոր ձևավորվող խորհրդից ակնկալում եմ կենսունակություն, ակտիվ և գործուն մասնակցություն բնապահպանության ոլորտի խնդիրների վերհանման, դրանց լուծման ծրագրերի ու ճանապարհային քարտեզների մշակման, ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում։  Խորհրդատվական այս կառույցը պետք է Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում առկա ամենատարբեր հիմնախնդիրների շուրջ հանդես գա խորհրդատվական առաջարկություններով ու եզրակացություններով, կառուցողական ու բալանսավորված համագործակցության շրջանակներ ձևավորի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում՝ իր գործունեության մեջ ներգրավի նաև համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետների։Նախարարին կից հասարակական խորհրդի վերջնական կազմի ձևավորումից հետո՝ ընթացիկ ամսվա վերջում, նախատեսվում է խորհրդի առաջին նիստը»,- գրել է նախարարը։  
21:46 - 10 փետրվարի, 2021
Մեր քաղաքական թիմը՝ ի դեմս երկրի վարչապետի, տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն ունի. Ռոմանոս Պետրոսյան

Մեր քաղաքական թիմը՝ ի դեմս երկրի վարչապետի, տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն ունի. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է ազգային պարկի կենտրոնական ապարատի ամբողջ աշխատակազմը՝ ենթակա ստորաբաժանումներով ու հատուկ պահնորրդական ջոկատի ներկայացուցիչներով։  «Ողջունելով ներկաներին, կրկին վերահաստատեցի, որ երկրի գործադիր իշխանությունը, տվյալ դեպքում՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, հաստատակամ է լուծելու ոլորտում իր առաջ ծառացած բոլոր խնդիրները, հաղթահարել մարտահրավերները և վերջնարդյունքում ունենալ մեր սահմանած ճանապարհային քարտեզին ու տեսլականին համապատասխան պետական ինստիտուտներ։  Տեղեկացրեցի, որ մեր քաղաքական թիմը՝ ի դեմս երկրի վարչապետի, տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն ունի և արդեն իսկ մշակվել է սոցիալական ու տնտեսական ճգնաժամին հակազդելու համալիր ծրագիր, ու շուտով նրանք կիրառության մեջ կտեսնեն տնտեսական գործունեությունը խթանող մի շարք գործիքակազմեր։Դրանք կօգնեն մեղմելու սոցիալական վիճակը և լրջագույն ներդրումներ ներգրավել։ Բայց, նախևառաջ, հարկավոր է, որ յուրաքանչյուր ոք գիտակցի, որ ինքն այդ բարեփոխումների իրականացումը ստանձնած թիմի մի մասն է, քայլում է նույն ճանապարհով ու կիսում երկիրը դժվար վիճակից դուրս բերելու մեր անկոտրում վճռականությունը։  Հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը զուգահեռ՝ կարևորեցի նաև «Սևան» ազգային պարկում մինչև պատերազմը մեկնարկած բարեփոխումների գործընթացները և ընթացիկ ծրագրերի շարունակականության անխափան ապահովումը։  Շաբաթներ առաջ Շրջակա միջավայրի նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ հանձնարարել էի նոր թափով մեկնարկել Սևանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրերի լուծմանն ուղղված գործընթացները։ Այսօր արդեն ավելի լայն կազմին կրկին ներկայացրեցի մեր ճանապարհային քարտեզը և գործողությունների առաջնահերթություններն այդ համատեքստում։Մենք պետք է վերլուծենք արդյունքները և, եթե կարիք կա, վերանայենք ու փոփոխությունների ենթարկենք Սևանա լճում արդյունագործական ձկնորսության, դրա կազմակերպման, լիցենզավորման և վերահսկողության կարգը։ Այստեղ խիստ կարիք կա վերահսկողական գործառույթի ուժեղացման և հատվող շահերը փոխզսպող գործիքակզմի կիրառության։  Աշխատանքներ տանենք ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման, շինաղբի տեղափոխման, ինչպես նաև ջրածածկ տարածքների մաքրման ուղղությամբ։Առավելագույնս հավաքենք ապառքերը և կարգավորենք լճի ափամերձ տարածքների վարձակալման իրավունքների տրամադրման կարգը։ Որևէ վարձակալի հետ չի կնքվելու նոր պայմանագիր, եթե նա չներկայացնի մեր սահմանած չափանիշներին համապատասխան ներդրումային ծրագիր, չտեղադրի մաքրող կայան և չստեղծի աշխատատեղեր։  Մեր գործունեության արդյունավետությունը շեշտակի բարձրացնելու կարիք կա։ Խնդիր ունենք «Սևան» ազգային պարկն» ինստիտուցիոնալ առումով կայացնելու, Սևանա լճի ավազանի պետական հսկման տարածքներում կարգուկանոն հաստատելու և մասնագիտական, վարչաիրավական հարթության մեջ արժեքների վերաիմաստավորման։Ահռելի անելիք ունեն բոլորը՝ սկսած գրասենյակային աշխատողներից մինչև պահնորդական հատուկ ջոկատի անդամներ։ Բոլորի գործունեության հիմքում պետք է լինի պետության ու դրա քաղաքացու շահի սպասարկումը։ Ապա «Սևան» ազգային պարկի» աշխատակիցների հետ հարցուպատասխանի միջոցով քննարկեցինք նրանց հուզող հարցերը։ Ի գո՛րծ։ Հազար մղոն ճանապարհն սկսվում է առաջին քայլերից»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը։
09:40 - 09 փետրվարի, 2021
Ես և իմ կինն առնչություն չունենք Քարմիլե Առաքելյանի հետ. Ռոմանոս Պետրոսյանը լրատվամիջոցին հերքման պահանջ է ներկայացրել

Ես և իմ կինն առնչություն չունենք Քարմիլե Առաքելյանի հետ. Ռոմանոս Պետրոսյանը լրատվամիջոցին հերքման պահանջ է ներկայացրել

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լրատվամիջոցին հերքման պահանջ է ներկայացրել.«Հերքման պահանջ News.am տեղեկատվական կայքին Ի պատասխան News.am լրատվական կայքում տեղ գտած «Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին դպրոց մտավ ոստիկանների ուղեկցությամբ. ուսուցիչները լքեցին դպրոցը» վերտառությամբ գրառման և հետագա անհարկի շահարկումներին վերջ տալու նպատակով՝ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը՝ հրապարակված տեղկատվությունն այն մասին, թե իբր ես և իմ կինն առնչություն ունենք ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հետ, չի համապատասխանում իրականությանը և զրպարտություն է։ Պաշտոնապես հերքում եմ նշված տեղեկությունը և հայտարարում, որ Քարմիլե Առաքելյանը ո՛չ իմ և ո՛չ էլ իմ կնոջ հետ որևէ ընկերային, ազգակցական և բարեկամական կապ չունի։ Ուստի, համաձայն «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի՝ պահանջում եմ ձեր կողմից հրապարակված նյութի պատշաճ հերքում, այլապես, կդիմեմ դատարան՝ իմ անձը զրպարտելու և բարի համբավը արատավորելու փաստով: Ի հավելումն, հարկ եմ համարում առանձնահատուկ շեշտել, որ ինչպես հանրապետության, այնպես էլ՝ Կոտայքի մարզի դպրոցներում կառավարման խորհուրդները արդյունավետ գործում են, կատարում են իրենց գործառույթներից բխող վերահսկողական ֆունկցիաները, ուստի, ձեր կողմից նշված երևույթները չեն կարող տեղ գտնել դպրոցի տնօրենների ընտրության գործընթացում։ Հանրակրթության ոլորտում տեղի է ունենում կարծրացած ստատուս-քվոյի կազմաքանդում և դրա փոխարեն օրենքի գերակայության և իրավահավասարության իրավունքի երաշխավորում: Վերջին 2-2,5 տարիներին կառավարման խորհուրդներում, մասնավորապես՝ մարզպետի, ԿԳՄՍ նախարարի և համայնքների ներկայացուցիչների փոփոխությամբ սկիզբ է դրվել լայն բարեփոխումների, և այս պահին խորհուրդները պատշաճ գործում են օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների և պարտավորությունների շրջանակում՝ հասարակական հիմունքներով իրականացնելով վերահսկողական գործառույթներ: Այդ բարեփոխումների արդյունքում են փոխվել կառավարման խորհուրդների անդամները, և նոր սերունդը հնարավորություն է ստացել մուտք գործել դպրոցներ, որտեղ տնօրենները տասնամյակներով «վերարտադրվել են»: Այսօր քաղաքացին իր իրավունքներն ու տեսլականն է իրացնում հանրակրթության ոլորտում՝ օրենքով սահմանված գործիքակազմերի կիրառմամբ, որպես ծնող, որպես մանկավարժ, որպես ՀՀ իրավատեր Քաղաքացի: ՀՀ Շրջակա միջավայրի նախարարՌոմանոս Պետրոսյան»    
22:20 - 03 փետրվարի, 2021
Մեկնարկում են Սևանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրերի լուծմանն ուղղված գործընթացները

Մեկնարկում են Սևանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրերի լուծմանն ուղղված գործընթացները

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ Սևանա լճի ափամերձ տարածքներում գույքագրված շենք-շինությունների, դրանց վարձակալման իրավունքների տրամադրման և ապօրինի շինությունների ապամոնտաժման թեմայով խորհրդակցություն տեղի ունեցավ։ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առկա «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման» և «հողամասի վարձակալության» մասին պետական գրանցում ստացած թվով 915 պայմանագրեր։ Նշված պայմանագրերով դեբիտորական պարտքը 2021 թ․ հունվարի 8-ի դրությամբ կազմում է 209 542 091 ՀՀ դրամ։ Ներկայումս դատավարության փուլում են գտնվում գումարի բռնագանձման և պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման պահանջի մասով թվով 32 հայցադիմումներ՝ 43 845 466 ՀՀ դրամ հայցագնի չափով։ Օրինական ուժի մեջ մտած դատական թվով 22 ակտերով՝ բռնագանձման ենթակա 36 224 214 Հհ դրամի չափով, կատարողական թերթերը ներկայացվել են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ կատարման։ Գրավոր ծանուցագրերի և աշխատանքային կարգով հեռախոսազանգերի արդյունքում թվով 263 վարձակալներ վարձավճարների կետանց չունեն, սակայն, պայմանագրից բխող պարտավորության գումարը կազմում է 28 035 000 ՀՀ դրամ։ Թվով 486 վարձակալներ պարտաճանաչ կատարում են պայմանագրով նախատեսված պարտավորությունները։ Դատական ակտերով սնանկ են ճանաչվել թվով 9 վարձակալներ, որոնց պարտավորության գումարի չափը կազմում է 27 298 852 ՀՀ դրամ։  Թվով 12 վարձակալների անվամբ առկա են ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված «մահվան ակտի գրանցման վերաբերյալ» տեղեկանքներ։ Նշված վարձակալների պարտավորության գումարի չափը կազմում է 14 215 271 ՀՀ դրամ։ Նախատեսվում է թվով 61 վարձակալների ներկայացնել պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման առաջարկներ, որոնց պարտավորության գումարի չափը կազմում է 22 152 203 ՀՀ դրամ։ Նախատեսվում է թվով 23 վարձակալների գումարի բռնագանձման և պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման պահանջով կազմել հայցադիմումներ դատարան ներկայացնելու համար՝ 15 385 164 ՀՀ դրամ հայցագնի չափով։ Առկա են հողոգտագործման թվով 7 խնդրահարույց պայմանագրեր, որոնց պարտավորությունների գումարի չափը կազմում է 22 385 921 ՀՀ դրամ։  Նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է։ Չեն հանդուրժվելու իրենց արտոնյալ համարող ու տարիներ շարունակ Սևանը կեղեքող խմբերն ու անհատները, մերժվելու են տարբեր խմբերի հովանավորության ներքո գործող շրջանակները, որոնք սեփական շահը վեր են դասում պետական ու հանրային շահից։ «Կա երկու գերնպատակ՝ առավելագույնս հավաքել ապառքները և ազատել Սևանի ափամերձ տարածքներն ապօրինի շենք-շինություններից։ Մենք մեկ վայրկյան անգամ չենք ընկրկում Սևանի փրկության և լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված վիրահատական քայլեր կատարելիս։ Փետրվարի 1-ից մեկնարկում են Սևանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրերի լուծմանն ու արձանագրված առերևույթ խախտումների վերացմանն ուղղված գործընթացները, այդ թվում՝ «Սևան» ազգային պարկի» տեխնիկական վերազինումը և հնարավորությունների հզորացումը, որը ծառայելու է լճի ափամերձ հատվածը ապօրինի կառույցներից ազատելու կարևորագույն նպատակին»,- նշել է նախարարը։
20:58 - 29 հունվարի, 2021
Քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, մենք չենք կարող որեւէ դիտարկում անել․ նախարարը՝ Ամուլսարի խնդրի մասին
 |armtimes.com|

Քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, մենք չենք կարող որեւէ դիտարկում անել․ նախարարը՝ Ամուլսարի խնդրի մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ձեռպահ է մնում Ամուլսարի խնդրի վերաբերյալ որեւէ դիտարկումից, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նա հայտնեց, որ վերջերս իր նախաձեռնությամբ ընդլայնված հանդիպում է տեղի ունեցել բնապահպանական լայն շրջանակները ներկայացնող անձանց հետ: Այն խնդիրները, որոնք բարձրաձայնվել են բնապահպանական շրջանակների կողմից, մանրամասն ուսումնասիրվել են, նախարարության մասնագետների հետ քննարկվել են: «Այս պահին կարող եմ ասել այն, որ քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, այդ մասով մենք չենք կարող որեւէ դիտարկում անել: Այս շրջանում Շրջակա միջավայրի նախարարությունը գործընթացների վրա ազդելու որեւէ մանդատ չունի: Բացառությամբ այն դեպքի, եթե, օրինակ, քրեական գործի շրջանակներով կարող են ի հայտ գալ այնպիսի օբյեկտիվ փաստեր, երբ կասկածի տակ կառնեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները»,- նշեց նախարարը:  
19:52 - 26 հունվարի, 2021
Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանները հայտնվել են հակառակորդի վերահսկողության տակ․ Պետրոսյան |armtimes.com|

Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանները հայտնվել են հակառակորդի վերահսկողության տակ․ Պետրոսյան |armtimes.com|

armtimes.com: Սեւանա լիճը սնուցող երկու հիմնական գետերի՝ Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանները արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով հայտնվել են հակառակորդի վերահսկողության ներքո։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Այդ երկու գետերի սնուցման ակնունքները հիմնականում Քարվաճառի շրջանում են, եւ, ցավոք, այդ տարածքներն այս պահին գտնվում են հակառակորդ կողմի վերահսկողության տակ։ Այդ տարածքներում են նաեւ գտնվում Սեւանի ջրահավաք հիմնական աղբյուրները»,- ասաց նախարարը։ Նա նշեց, որ այս փաստի շուրջ ՀՀ բնապահպանական որոշ շրջանակներ արդեն մտահոգություններ են հայտնել, իսկ նախարարությունն իր հերթին ուսումնասիրություններ է իրականացրել ու արդյունքները ներկայացրել ՊՆ-ին եւ վարչապետի աշխատակազմին։ Այս հարցի շուրջ, ըստ նրա, նախարարությունն ավելին անել չի կարող, քանի որ նման գործառույթներ չունի։ Անդրադառնալով սահմանազատման արդյունքում հնարավոր նոր վտանգների վերաբերյալ հարցին՝ Պետրոսյանն ասաց, որ դրանում նախարարությունը եւս մասնակցության մանդատ չունի ու ներգրավված չէ. «Բայց պետք է ասեմ, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի որոշ արգելավայրեր ու արգելոցներ սահմանակցում են ՀՀ միջազգային սահմաններին արեւելյան ու արեւմտյան կողմերից, եւ, բնականաբար, մեր մասնագետների հետ մենք պերմանենտ աշխատանքային շփումների եւ կապի միջոցով հսկողության տակ ենք պահում այդ գործընթացները»։ Նախարարն ընդգծեց՝ այս պահին բնության հատուկ պահպանվող տարածքների սահմանները համընկել են ՀՀ սահմանների հետ, եւ սահմանների ճշգրտման արդյունքում նման խնդիրներ չեն առաջացել։
17:56 - 26 հունվարի, 2021
Զենքերի մասշտաբային կիրառումն առաջացրել է անտառների, կենդանական աշխարհի վերացման ռիսկ. ՇՄ նախարար |armenpress.am|

Զենքերի մասշտաբային կիրառումն առաջացրել է անտառների, կենդանական աշխարհի վերացման ռիսկ. ՇՄ նախարար |armenpress.am|

armenpress.am: Արցախում ծավալված պատերազմի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասների վերաբերյալ միջազգային գործընկեր կառույցներին ուղարկված ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նամակները ստացել են արձագանքներ: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ պատասխան նամակներ են ստանում, որոնցով միջազգային գործընկեր կազմակերպությունները հետաքրքրված են կոնկրետ դեպքերի առանձին դետալներով: Նախարարը նշեց, որ ներկայում իրենց գերատեսչության համապատասխան բաժինը զբաղվում է այդ հարցով: «Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի սկզբից ի վեր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մի քանի նամակներ է ուղարկել միջազգային գործընկեր կազմակերպություններին՝ բարձրաձայնելով անտառային տարածքների, շրջակա միջավայրի ծանր հետևանքների մասին: Առաջին մի քանի նամակները հիմնականում ահազանգեր են եղել անտառային պատերազմի հետևանքով առաջած ռիսկերի վերաբերյալ: Վերջին գրություններում ուշադրությունը սևեռել ենք Հայաստանի հարավային տարածաշրջանների, Արցախի հարավային ու հարավարևելյան սահմաններում էկոլոգիական աղետալի վիճակի վրա, որը արդյունք է լայնամասշտաբ զենքերի կիրառման»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը: Նախարարն ընդգծեց, որ զենքերի լայնամասշտաբ կիրառումը բերել է ոչ միայն անտառների, այլև կենդանական աշխարհի վերացման ռիսկի: Խոսքը մի քանի հազար հա անտառային տարածքների մասին է: Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ եղել է այնպիսի իրավիճակ, երբ անտառտնտեսությունների տարածքում բռնկված հրդեհները փրկարար ծառայության ուժերը չեն կարողացել հրդեհաշիջման աշխատանքներ կատարել: Արցախի հարավային հատվածներում ուսումնասիրություններ չեն կատարվել, քանի որ դրանք հայկական զինված ուժերի տիրապետման ներքո չեն:
17:24 - 26 հունվարի, 2021
Անտառների կառավարման ոլորտում նախատեսվում է բնապահպանական փաթեթ. Պետրոսյան |1lurer.am|

Անտառների կառավարման ոլորտում նախատեսվում է բնապահպանական փաթեթ. Պետրոսյան |1lurer.am|

1lurer.am: Բնապահպանական փաթեթ է նախատեսվում անտառների կառավարման ոլորտում: Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նախարարի խոսքով՝ հանրապետության շուրջ 11,1 տոկոսը «Հայանտառի» անտառներն են: «Շուրջ 18 անտառտնտեսություններ ունենք՝ 5 տասնյակից ավելի անտառպետություններով, և աշխատակիցների թիվը շուրջ 1000-ի է հասնում, և մենք այդտեղ ևս խորքային բարեփոխումներ ենք նախատեսում: Անտառտնտեսությունների գործունեության մեջ տնտեսվարման մի կարևոր բաղադրիչ ենք ներմուծում, որ անտառի արդյունագործական ողջ պոտենցիալն իրացվի բացառապես «Հայանտառի» միջոցներով»,- ասաց նախարարը՝ նշելով, որ իդեալական մոդելն այն է լինելու, որ մեր քաղաքացին անտառ մտնի բացառապես զբոսանքի կամ հատապտուղ հավաքելու  համար: Փայտի, չորուկների ձեռքբերումը, այդ թվում նաև՝ պայմանագրային հիմունքներով շինափայտի և  օրինական վառելափայտի  արդյունաբերությունն իրականացվելու է բացառապես «Հայանտառի» միջոցներով, որն էլ պատասխանատու է լինելու անտառի տնտեսվարման համար: Նախարարը նշեց, որ անտառի սեփական եկամուտների աճով պայմանավորված՝ կարող են ընդլայնել անտառային կոմիտեի սեփական կարողությունները: 
17:22 - 26 հունվարի, 2021