armtimes.com: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ձեռպահ է մնում Ամուլսարի խնդրի վերաբերյալ որեւէ դիտարկումից, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Նա հայտնեց, որ վերջերս իր նախաձեռնությամբ ընդլայնված հանդիպում է տեղի ունեցել բնապահպանական լայն շրջանակները ներկայացնող անձանց հետ: Այն խնդիրները, որոնք բարձրաձայնվել են բնապահպանական շրջանակների կողմից, մանրամասն ուսումնասիրվել են, նախարարության մասնագետների հետ քննարկվել են:
«Այս պահին կարող եմ ասել այն, որ քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, այդ մասով մենք չենք կարող որեւէ դիտարկում անել: Այս շրջանում Շրջակա միջավայրի նախարարությունը գործընթացների վրա ազդելու որեւէ մանդատ չունի: Բացառությամբ այն դեպքի, եթե, օրինակ, քրեական գործի շրջանակներով կարող են ի հայտ գալ այնպիսի օբյեկտիվ փաստեր, երբ կասկածի տակ կառնեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները»,- նշեց նախարարը:
comment.count (0)