Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգողն է։ Ծնվել է 1987թ. նոյեմբերի 27-ին։

2011թ․ ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: 2007թ․ գործունեություն է ծավալել «Ժառանգություն» կուսակցությունում: 2010-2011թթ․ աշխատել է 4-րդ գումարման ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր Լարիսա Ալավերդյանի օգնական։ 2010 թ․ համակարգել է «Կրթության իրավունք» շարժումը: 2011 թվականից աշխատել է տարբեր տեղական լրատվամիջոցների համար, նաեւ՝ որպես իրավապահ համակարգի վերլուծաբան։ 2011-2013թթ․ աշխատել է Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտում: 2014 թ․ հիմնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը: 

Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ. Դանիել Իոաննիսյան

Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ. Դանիել Իոաննիսյան

Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ: Այս մասին ֆեյսբուք իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Կան ընտրական հին, կներեք արտահայտությանս համար, «մուխլոժներ», որոնք Հայաստանում մի 10 տարի է, ինչ չեն արվում և որոնք մենք չէինք մտածում, որ Արցախում կլինեն (սփոյլեր՝ սխալվում էինք): Խոսքը Ոստիկանության կողմից միևնույն ընտրողին մեկից ավել ցուցակում ներառելու մասին է: Այսպիսով, պատահականորեն մի քանի՝ ըստ գտնվելու վայրի ցուցակ ուսումնասիրելով արդեն հայտնաբերեցինք մի քաղաքացու, ում ոստիկանությունը ներառել է Ստեփանակերտի միանգամից երկու ընտրական տեղամասերի (թիվ 1/11 և 1/13) ցուցակում: Միանգամից ասեմ՝ քաղաքացին երկու տեղամասերում էլ քվեարկել է: Ընդ որում, Ոստիկանությունը ընդհանրապես չուներ այդ քաղաքացուն ըստ գտնվելու վայրի ցուցակում ներառելու իրավունք, քանի որ քաղաքացին հաշվառված էր և գտնվում էր միևնույն համայնքում: Ոստիկանության կողմից այս կեղծիքը կարող էր արվել միմիայն կանխամտածված, քանի որ անձնագրայինի ծրագիրը չի թողնում նման բան անել: Դա կարելի է անելի միմիայն «մանուալ»: Ռետրոսպեկտիվ հասկանալով մեր սխալը (որ իզուր ենք վստահել ոստիկանությանը)՝ փորձեցինք խնդրել բոլոր ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակները, որ ստուգենք դրանք (ինչպես անում էինք Հայաստանում մի 10-12 տարի առաջ): Եվ այստեղ պարզվում է, որ այդ ցուցակները ոստիկանությունում «չեն պահպանվել»: Այստեղ ևս խախտվել է ընտրական օրենսդրությունը և կատարվել քրեական օրենսգրքով արգելված արարք, քանի որ ընտրողների ըստ գտնվելու ցուցակները ևս պետք է հրապարակվեն ոստիկանության կայքում (իսկ հրապարակվել են միմիայն հիմնական ցուցակները): Դատախազությանն այս դեպքով ուղարկված հանցագործության մասին հաղորդման հետ քիչ անց կուղարկենք ևս մեկը՝ ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի թե 1-ին և թե 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների մասով»,- գրել է Իոաննիսյանը:    
18:10 - 06 ապրիլի, 2020
Կուտակումներ, վեճ տեղամասերում, ընտրողների տեղափոխում. դիտորդական կազմակերպությունն ամփոփեց արցախյան ընտրությունները
 |armtimes.com|

Կուտակումներ, վեճ տեղամասերում, ընտրողների տեղափոխում. դիտորդական կազմակերպությունն ամփոփեց արցախյան ընտրությունները |armtimes.com|

armtimes.com: «Երեկ Արցախում տեղի ունեցած ընտրություններում գրանցվել է քվեախցիկից դուրս քվեարկելու շուրջ 700 դեպք՝ 40 տեղամասում: Դրանք հիմնականում եղել են տարեցների կողմից». ամփոփելով ընտրությունների դիտարկման արդյունքները՝ այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Իրազեկ քաղաքացիների միավորումը, ըստ Իոաննիսյանի, դիտարկում իրականացրել է 282 ընտրատեղամասերից 49-ում: Ընտրություններին հետեւել է 98 տեղամասային եւ 8 տարածքային դիտորդ, եւս 18 դիտորդներ շրջիկ խմբերով շրջել են Արցախի բոլոր շրջաններում։ Հրապարակելով արձանագրված խախտումները՝ Իոաննիսյանն ասաց. «Տեղամասերից 3-ի տարածքը բավարար չէր քվեարկության բնականոն ընթացքի իրականացման համար: 16 ընտրատարածքում եղել են դրա իրավունքը չունեցող անձինք։ 13 տեղամասում եղել են դեպքեր, որ այլ անձ գտնվի քվեարկության խցիկում։ Ընդ որում, այլ անձի տակ մենք որեւէ կերպ չենք հասկանում օրենքով սահմանված կարգով օգնողին կամ երեխաներին։ Ընդ որում, որոշ տեղամասերում այդ այլ անձի կողմից գտնվելը դիտորդի կողմից հստակ գնահատվել է՝ որպես վերահսկողական բնույթ կրող: 15 տեղամասում եղել են վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամներ, որոնք չեն կրել համապատասխան վկայական։ 12 տեղամասում խախտումները չեն գրանցվել գրանցամատյանում։ 9 տեղամասում գրանցվել են ընտրության մասին բարձրաձայնելու դեպքեր»։ Դիտորդական առաքելության ղեկավարը նշեց նաեւ, որ 2 տեղամասում գրանցվել է քվեաթերթիկը դուրս տանելու փորձ։ Այս դեպքերը, ըստ նրա, գրանցվել են այն բանից հետո, երբ թույլ չի տրվել քվեաթերթիկը լուսանկարել: Սեփական քվեաթերթիկը լուսանկարելու դեպքեր արձանագրվել են դիտարկված 9 տեղամասում. «Նման դեպքերի մասին բազմաթիվ ահազանգեր են գրանցվել նաեւ այլ դերակատարների կողմից, բազմաթիվ տեսանյութեր երեւի հանդիպել եք արդեն համացանցում։ Այս դեպքերից եւ ոչ մեկով ընտրական հանձնաժողովների նախագահները չեն դիմել տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկաններին։ Իսկ հանձնաժողովի նախագահներից մի քանիսը նաեւ մեզ հետ զրույցներում, մեկն անձամբ ինձ հետ զրույցում պատճառաբանել է դա համապատասխան հրահանգավորմամբ»,- ընդգծեց Իոաննիսյանը։ Անդրադառնալով կուտակումներին՝ Իոաննիսյանն ասաց, որ 11 դեպք է նկատվել, որոնցից 4-ում կուտակումները զուգորդվել են տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայության հետ։ «Զգալի մասում ոստիկանությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել կուտակումը վերացնելու համար։ Կուտակումներից վեց դեպքերը հստակ կապված են եղել թեկնածուների վստահված անձանց հետ, որոնցից երեքը շարունակվել են քվեարկության ամբողջ ընթացքում»,- ասաց նա։ Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ երկու ընտրական տեղամասերում ձայների հաշվարկի ժամանակ անճշտություններ շտկելու համար իրականությանը չհամապատասխանող թվեր են գրանցվել գրանցամատյանում կամ փոխվել ելակետային տվյալները։«Դիտարկված տեղամասերից 7-ում վստահված անձը փորձել է այլ անձանց հրահանգներ եւ կարգադրություններ տալ, մեկ դեպքում նման լիազորություն իրեն վերապահել է ԶԼՄ ներկայացուցիչը։ Դա հիմնականում արդյունք է եղել նրա, որ որոշ տեղամասերում հանձնաժողովի նախագահը կամ անդամները չէին տիրապետում իրենց գործառույթներին։ Վիճաբանություն գրանցվել է 10 տեղամասում եւ հիմնականում վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամների մասնակցությամբ՝ առնչվել են հանձնաժողովի կողմից խախտումների չվերացմանը»,- հավելեց դիտորդական առաքելության ղեկավարը: Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ երեք տեղամասի շրջակայքում նկատվել է ընտրողների կազմակերպված տեղափոխում, երկու դեպքում այն չի կրել համակարգային բնույթ. «Բայց, օրինակ, Քարվաճառում, տեղափոխումը անընդհատ էր եւ կազմակերպված էր Արայիկ Հարությունյանի աջակիցների կողմից»։ Լրագրողներից մեկը խնդրեց համեմատել երեկ Արցախում տեղի ունեցած ընտրությունները Ադրբեջանում փետրվարին տեղի ունեցած ընտրությունների հետ։ «Բոլոր արձանագրված խնդիրներով հանդերձ՝ այս ընտրությունները որեւիցե կերպ ուղղակի չեն կարող համեմատվել Ադրբեջանում փետրվար ամսին կամ վերջին տարիներին տեղի ունեցած որեւիցե ընտրության հետ։ Ընդհանրապես համեմատության որեւիցե եզր չկա։ Որակապես բացարձակապես տարբեր հարթություններում են այս ընտրությունները»։ Խոսելով ընտրողների ակտիվության մասին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավարը ընդգծեց, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում ընտրողների ակտիվության համար մեծ դեր է խաղացել այն հանգամանքը, որ մինչեւ վերջին օրը ոչ ոք չգիտեր, թե ով է ընտրվելու: «Երբ որ տրիվիալ չէ, թե ով է հաղթելու, իսկ ով՝ պարտվելու, ըստ էության, գալիս է այն տրամաբանական եզրահանգումը, որ քվեից շատ բան է կախված, և մարդիկ առավել մոտիվացված են լինում գնալ տեղամաս։ Եվ երեւի թե սա է պատճառը, որ նույնիսկ կորոնավիրուսի վախի լույսի ներքո գրանցվեց մոտավորապես նույնքան մասնակցություն, ինչքան 2012 թվականի Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ»։
18:24 - 01 ապրիլի, 2020
8 տարածքային ընտրական հանձնաժողովների դիտորդներից ստացված աղյուսակավորումներն ու հաշվարկները վկայում են, որ նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը

8 տարածքային ընտրական հանձնաժողովների դիտորդներից ստացված աղյուսակավորումներն ու հաշվարկները վկայում են, որ նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը

« Իրազեկ քաղաքացիների միավորում»  հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրում է․ «Արցախի բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովների մեր դիտորդներից ստացված աղյուսակավորումներն ու մեր հաշվարկները գալիս են վկայելու, որ նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը և ապրիլի 14-ին լինելու է երկրորդ փուլ (չեմ խոսում դրա էպիդեմիոլոգիկ հետևանքներից)։ Հարկ է նկատել, որ այս թվերը կարող են փոփոխվել վերահաշվարկի ժամանակ, իսկ թեկնածուներից Հարությունյան Արայիկին, մեր հաշվարկով, չնչին քանակությամբ ձայներ են պակասել 50 տոկոս հավաքելու համար։ Տարածքային հանձնաժողովներում դիտորդները մնացել են միջև վերջին տեղամասի արձանագրության ժամանումը, իսկ ես ժամը 5-ն անց եմ ԿԸՀ-ից դուրս եկել։ Կարող եմ հավաստել, որ պաշտոնական տվյալների ուշացումը օբյեկտիվ է»։
13:43 - 01 ապրիլի, 2020
Մտահոգված ենք․ Արցախում ընտրությունները պետք է հետաձգել․ Դանիել Իոաննիսյան  |factor.am|

Մտահոգված ենք․ Արցախում ընտրությունները պետք է հետաձգել․ Դանիել Իոաննիսյան |factor.am|

factor.am: Արցախի իշխանությունները, կարծես թե, մտադիր են նախագահի ու պառլամենտի ընտրությունները անցկացնել մարտի 31-ին, չնայած որ կորոնավիրուսի տարածման վտանգը առկա է։ ՀՀ-ում մոտ 290 վարակման դեպք է արձանագրվել ու  մեկ քաղաքացի է մահացել։ Այսօրվանից արգելվեց ՀՀ-ից բոլոր անձանց մուտքը Արցախ, եթե չունեն այնտեղի քաղաքացիություն։ Արցախյան ընտրությունների ընթացքը ՀՀ-ից դիտարկելու են «Իրազեկ քաղաքացիների միավորում» և Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպությունները։ ԻՔՄ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ կորոնավիրուսի վտանգը Արցախում ընտրական մթնոլորտը դարձրել է ոչ բարենպաստ։ «Սա ընտրությունների անցկացման նորմալ վիճակ չէ։ Ընտրողներն իրենց ազատ չեն զգալու։ Մարդկանց կաշկանդում է կորոնավիրուսի տարածման վտանգը։ Մտավախություն ունենք, որ շատ ընտրողներ ուղղակի կկաշկանդվեն տեղամաս գնալուց, ընդ որում՝ սա ավելի շատ կանդրադառնա անկախ ընտրողների վրա, իսկ նրանք, որ բարեգործություն են ստացել թեկնածուներից, մի տեսակ պարտավորված են գնալ-քվեարկելու, իսկ ոչ մի պարտավորություն չունեցող քաղաքացիները կարող է քիչ գնան և դա ազդի ընտրությունների արդյունքների վրա։ Մենք դրանից բավականին մտահոգված ենք»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։ Նա հույս է հայտնում, որ ընտրությունները մարտի 31-ին անցկացնելու մտադրությունից իշխանությունը կհրաժարվի․ «Ոչ միայն ընտրողների կաշկանդվածությունը կանցնի, այլև թեկնածուները կկարողանան նորմալ բազմամարդ քարոզչություն իրականացնել, այսօր դռնփակ հանդիպումներ չեն անցկացվում, մարդիկ բացօթյա հավաքներից էլ են զգուշանում։ Որևէ մեկը չի կարող թեկնածուին ասել՝ հավաք մի արա, բայց կորոնավիրոսի տարածման վտանգը չգրված կոնսենսուս է ապահովել թեկնածուների շրջանում, որ փակ հանդիպումներ չարվեն»։ Երբ էլ ընտրությունները տեղի ունենան, հայաստանյան կազմակերպությունները ողջ ծավալով կիրականացնեն դիտորդություն։ ՀՀ-ից Արցախ մեկնող դիտորդները կորոնավիրուսի թեստեր կհանձնեն, որպեսզի վարակի չտարածման ռիսկը բացառվի, ու նաև, որ Արցախի ընտողները վստահ լինեն՝ եթե տեղամասում կա հայաստանյան դիտորդ, այդ տեղամասը առողջապահական լրացուցիչ վտանգ չի ներկայացնում։ Արցախյան այս ընտրություններին միջազգային դիտորդներ ու լրատվամիջոցներ ներկա չեն լինի՝ պատճառը կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի արգելքներն են։ Կլինեն նորամուծություններ Արցախում՝ ԻՔՄ-ի խորհրդատվական աջակցությամբ Ստեփանակերտի ու շրջկենտրոնների 280 տեղամասերից 40-ում կտեղադրվեն տեսախցիկներ, ընդ որում՝ պատկերի հետ կհեռարձակվի նաև ձայն։ Իոաննիսյանի հաշվարկներով՝ ընտրազանգվածի կեսից ավելին տեսախցիկներով հագեցած տեղամասերում կքվեարկեն։ Միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությունը փոքր-ինչ կլրացնեն պաշտոնական և հասարակական սեկտորների բրֆինգները օտար լեզուներով թարգմանելով։ Իոաննիսյանն ասում է՝ միջազգային գործընկերների բացակայությունը ևս մեկ փաստարկ է՝ ինչու է պետք հետաձգել ընտրությունները. «Շատ կարևոր էր նրանց միջոցով աշխարհին ցույց տալ, որ Արցախում ընտրությունների որակը անհամեմատելի է Ադրբեջանում ընտրությունների հետ՝ նույնիսկ առկա խնդիրներով հանդերձ»։ Չորս օր է մնացել քվեարկությանը, արդյոք տեղամասերում կեղծիքի ռիսկ կա, Դանիել Իոաննիսյանն այս պահին զերծ է մնում գնահատականներից, հակառակը, ասում է՝ հայաստանյան դիտորդական կազմակերպությունները լրջագույն խնդիրներ են արձանագրել, այդ թվում՝ հանցագործություններ և հաղորդում ներկայացրել Արցախի դատախազություն։ Շարունակությունը` factor.am-ում:
00:19 - 27 մարտի, 2020
«Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը․ Դանիել Իոաննիսյան

«Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը․ Դանիել Իոաննիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Այո»-ի դրամահավաքին հավաքագրվեց 205 մլն դրամ Հանրաքվեի մասին օրենքի հոդված 20-րդ հոդվածը սահմանում է.«Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը1. Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը (100 մլն դրամը): ․․․...3. ... սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:» Հիմա հարց. արդյո՞ք հավաքագրված 205 միլիոնից 105-ը կփոխանցվի պետական բյուջե: Լրացում. Ոչ, չի փոխանցվի, քանի որ ֆորմալ առումով դրամահավաքը արել է ոչ թե «Այո»-ն, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Եվ այստեղ մենք նորից գալիս ենք արդեն 10 տարուց ավել քննարկվող՝ ընտրությունների (ու հանրաքվեների) քարոզչության ֆինանսավորման կարգավորումների թերության խնդրին»:
11:38 - 26 փետրվարի, 2020
Ոչ թե Ոստիկանությունը դառնում է Ներքին գործերի նախարարություն, այլ ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինի Ոստիկանությունը. Դանիել Իոաննիսյան |tert.am|

Ոչ թե Ոստիկանությունը դառնում է Ներքին գործերի նախարարություն, այլ ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինի Ոստիկանությունը. Դանիել Իոաննիսյան |tert.am|

tert.am:  Ոչ թե Ոստիկանությունը դառնում է Ներքին գործերի նախարարություն, այլ ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինի Ոստիկանությունը. այս մասին «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքով՝ Եվրամիության 28 անդամներից 27-ն ունեն ներքին գործերի նախարարություն, իսկ Շվեդիայում ոստիկանությունն արդարադատության նախարարության կազմում է: «Առհասարակ բոլոր ժողովրդավարական երկրներում ոստիկանությունը քաղաքացիական վերահսկողության ներքո է, և կարևոր է, որ Հայաստանում ևս այդ փոփոխությունն արվում է: Սա զինված ուժերի մոդելին է նման: Այս մոդելում կլինի ոստիկանապետ, կլինի Ոստիկանության հրամանատարը, Ոստիկանությունը կմնա ուղղահայաց համակարգ և կլինի նաև ներքին գործերի նախարար: Ոստիկանապետը նշանակվելու է վարչապետի կողմից, ոչ թե նախարարի, բայց գոնե այս պահին նախատեսվող մոդելով նախարարի առաջարկությամբ: Սա այն է, ինչ քաղաքացիական հասարակությունը պահանջում էր վաղուց»,- ասաց նա: Իսկ թե ինչ կտա սա, Իոաննիսյանը նշեց, որ այս մոդելը հնարավորություն կտա, որ Ոստիկանությունը լինի խորհրդարանի հսկողության ներքո, որ Ոստիկանությունում չհամատեղվեն քաղաքականության մշակման և իրականացման քաղաքացիական ֆունկցիաները ավելի զինվորական ֆունկցիաների հետ։ Իոաննիսյանի խոսքով՝ պարեկային ծառայության ստեղծումն է կարևոր, որը նորովի ստեղծվող համակարգ է լինելու, նաև հիմնված է նրա վրա, որ բոլոր կադրերը անցնեն լրացուցիչ կրթություն: Ավելին՝ tert.am-ում
12:28 - 22 փետրվարի, 2020
«Ոչ»-ի քարոզչություն գուցե չլինի, բայց փոխարենը կլինի «հակաայո»-ի քարոզչություն |armtimes.com|

«Ոչ»-ի քարոզչություն գուցե չլինի, բայց փոխարենը կլինի «հակաայո»-ի քարոզչություն |armtimes.com|

armtimes.com: Հանրաքվեից առաջ քաղհասարակության կառույցների մոտեցումները դիտարկելու համար բանավեճ-քննարկում էր հրավիրել «Հոդված 3» ակումբը: «Լինելու է գուցե ոչ «ոչ»-ի, բայց «հակաայո»-ի քարոզչություն»,- նշեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը: Նրա կարծիքով՝ ոմանք պաշտոնապես չեն մտնի ոչ-ի քարոզչության դաշտ՝ ինքնակամ հրաժարվելով քարոզչության համար տրվող արտոնություններից, բայցեւ փաստորեն չստանձնելով քարոզչության համար սահմանված պարտականությունները: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիների շրջանում իրենց կազմակերպության անցկացրած հարցումների արդյունքների համաձայն՝ ամենակոռումպացված համակարգերից մեկը մեր համաքաղաքացիները համար դատական համակարգն է. «Ուստի, ակնկալում ենք, որ իշխանությունները արագ քայլեր պետք է իրականացնեն այդ կառույցում փոփոխությունների համար»: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝  քարոզչության պատրաստվողները պիտի զգույշ լինեն, որ իրենց խոսքը անձի դեմ պայքար չընկալվի: «Ստեղծվում է նախադեպ, երբ նոր իշխանությունները փոխում են Սահմանադրական դատարանի դատավորներին: Մենք պետք է չմտածենք, թե ուղղակի մարդկանց հետեւից ենք ընկած: Ես չեմ ուզում, որ «այո» եւ «ոչ» ասողները անձնավորեն այդ փոփոխությունները, քանի որ այդ փոփոխություններն իրականում անձերին չի վերաբերում»,- ասաց նա: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հավաստեց, որ քարոզչություն են ինչպես «այո-ոչ» քվեարկելու կոչերը, այնպես էլ՝ հանրաքվեին մասնակցելու-չմասնակցելու կոչերը։ «Հանրաքվեն շատ հարցերի վերջնական լուծման լավագույն մեխանիզմն է, եւ կարեւոր է, որ հանրաքվեի դրվեն հարցեր, որոնց հետ կապված իշխանության ու քաղաքացիների կարծիքը կարող է տարբերվել»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ հանրաքվեի ժամանակ պետք է ընտրողների ընդհանուր ցուցակի մեկ քառորդը (մասնակիցների կեսից ավելին) կողմ քվեարկի: Իոաննիսյանի կարծիքով՝ հանրաքվեն լավ մեխանիզմ է որոշ հարցերին լուծում տալու համար, սակայն հարկ է զգույշ լինել, որ իշխանության եւ հանրության տարակարծությունների պարագայում այն չվերածվի հայտնի անեկդոտին. «Մեր ընտանիքում ժողովրդավարություն է: Երբ ես ու կինս համակարծիք ենք, անում ենք այն, ինչ կինս է ասում, երբ տարակարծիք ենք, անում ենք այն, ինչ ես եմ ասում»: Շարունակությունը կարդացեք armtimes.com-ում։
16:02 - 13 փետրվարի, 2020
«Ապրիլի 5-ի հանրաքվեին դիտորդական առաքելություն ենք իրականացնելու»․ Դանիել Իոաննիսյան |factor.am|

«Ապրիլի 5-ի հանրաքվեին դիտորդական առաքելություն ենք իրականացնելու»․ Դանիել Իոաննիսյան |factor.am|

factor.am: Շատ հարցերին վերջնական լուծում տալու համար հանրաքվեն լավ մեխանիզմ է, բայց շատ կարևոր է, որ հանրաքվեի հանվեն նաև այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ իշխանությունն ու հանրության մեծամասնությունը տարակարծիք են։ Այս մասին այսճր «Հանրաքվեից առաջ. ի՞նչ մոտեցումներ ունեն քաղհասարակության կառույցները» թեմայով քննարկմանը նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Հարցը հանրաքվեի հանելը չի կարող դիտվել Սահմանադրության տրամաբանությանը դեմ։ Թեև բոլորի համար հստակ է, որ Սահմանադրության որոշ կարգավորումներ ենթադրում էին, թե հարցը, նախքան հանրաքվեի հանելը, պետք է ուղարկվեր Սահմանդրական դատարան, բայց Սահմանադրության տրամաբանությունը ենթադրում է, որ կան լեգիտիմ հիմքեր՝ նման քայլի չդիմելու։ Նախքան 2015 թվականի փոփոխությունները, Սահմանադրությունը ենթադրում էր, որ սահմանադրական որևիցե փոփոխություն չպետք է անցներ ՍԴ-ով, ՍԴ-ն նման լիազորություն չուներ։ Դեռևս չեմ տեսել մի երկիր, որտեղ հանրաքվեի դրվող սահմանադրական փոփոխությունների հետ կապված ՍԴ-ն եզրակացություն տա, նման երկիր ինձ հայտնի չէ»,- ընդգծեց Իոաննիսյանը։
13:58 - 13 փետրվարի, 2020
Հեղափոխությունից հետո հակաժողովրդավարական քարոզչության թիրախում է հայտնվել քաղհասարակությունը․ Դանիել Իոաննիսյան |factor.am|

Հեղափոխությունից հետո հակաժողովրդավարական քարոզչության թիրախում է հայտնվել քաղհասարակությունը․ Դանիել Իոաննիսյան |factor.am|

factor.am: Հեղափոխությունից հետո իշխանություն-քաղհասարակություն հարաբերությունները դրականորեն փոխվել են. արձանագրում է «Իրազեկ քաղաքացիների միավում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը. «Հեղափոխությունից հետո իշխանությունը մեզ ասաց՝ բարի, մենք համաձայն ենք, որ այս խնդիրը կա, բայց ո՞նց լուծենք, ու դու հասկանում էիր, որ դու պետք է չնշես միայն խնդրի առկայության մասին, որովհետև այլևս ոչ մեկ չէր հերքում խնդրի առկայությունը և պետք է առաջարկես լուծումներ, աջակցես իշխանություններին՝ խնդիրը լուծելու համար»։ Իոաննիսյանը կարծում է, որ այսօր դժվարացել է իշխանությանը քննադատելը, որովհետև հասարակության լայն խավերը չեն հասկանում իշխանությանը քննադատելը, որն ունի մեծ վստահություն։ Նրա գնահատմամբ՝ քաղհասարակությունը Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից էր թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հետո: Ավելին՝ factor.am-ում  
12:15 - 29 նոյեմբերի, 2019
Մի նսեմացրեք ձեր հրապարակային խոսքի արժեքը․ Դանիել Իոաննիսյանը՝ պատգամավորներին

Մի նսեմացրեք ձեր հրապարակային խոսքի արժեքը․ Դանիել Իոաննիսյանը՝ պատգամավորներին

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային Ժողովի սիրելի պատգամավորներ,1. Նվազագույն աշխատավարձը սահմանում եք դուք և ոչ Կառավարությունը: Երբ դուք գրում եք «կառավարությունը որոշեց», դուք դրանով իսկ նսեմացնում եք պետությունում որոշումների կայացման ձեր իսկ դերը:2. Նախագծի հեղինակը ձեր իսկ գործընկերներ Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանն են, և քանի դեռ իրենք չորոշեն նախագծում 63 հազարը դարձնել 68, դուք չեք կարող պնդել, որ նվազագույնը կդառնա 68 հազար: Նախագծում փոփոխություն կարող է իրականացնել միայն դրա հեղինակը և ուստի կառավարության կարծիքի վրա հիմնվելով մի նսեմացրեք հեղինակ-պատգամավորների դերը:3. Լավ կանեիք ձեր ՖԲ էջերը իրարից ինչ-որ բաներ copy-paste անելու փոխարեն օգտագործեիք կոնկրետ երևույթների ու նախագծերի մասին ձեր դիրքորոշումն արտահայտելու համար: Մի նսեմացրեք ձեր հրապարակային խոսքի արժեքը»։
07:44 - 28 հունիսի, 2019
Հուսով եմ, որ Հայաստանում այլևս այն ժամանակները չեն, երբ ԱԺ խոսնակը հայտարարում էր, թե մի քաղաքականացրեք ԱԺ ամբիոնը․ Դանիել Իոաննիսյան |lragir.am|

Հուսով եմ, որ Հայաստանում այլևս այն ժամանակները չեն, երբ ԱԺ խոսնակը հայտարարում էր, թե մի քաղաքականացրեք ԱԺ ամբիոնը․ Դանիել Իոաննիսյան |lragir.am|

lragir.am։ Մեր զրուցակիցն է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող, վարչապետին կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի նախկին քարտուղար Դանիել Իոաննիսյանը։Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսեց ԸՕ փոփոխությունների անհրաժեշտությունից, որտեղ նշեց ՏԻՄ ընտրությունների մասով համամասնական ցուցակներով ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտության մասին։ Ընդդիմադիրների մի մասը համարում է, որ այդ տարբերակով քաղաքական երանգ կտրվի ՏԻՄ ընտրություններին։ Այն ԸՕ փոփոխությունների փաթեթը, որի վրա դուք աշխատում էիք, այս մասով ի՞նչ էր առաջարկում։ Նախ սկսեմ նրանից, թե ինչ էր քննարկվել։ Մեր նախագծում ՏԻՄ ընտրությունների հետ կապված ոչինչ չկար, որովհետև նախագիծը վերաբերում էր միմիայն ԱԺ ընտրություններին։ Ժամկետների սղության պատճառով մնացած բոլոր հարցերը նախագծում տեղ չգտան։ Մեր հանձնաժողովը նաև եկել էր այն եզրահանգման, որ այո, համամասնական ընտրակարգի պետք է անցնել։ Նույն մոտեցումը կգտնեք նաև կառավարության ծրագրում, և ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը որևէ մեկի համար նորություն չպետք է լիներ։ Ինչ վերաբերում է ընտրությունները քաղաքականացնելուն, իհարկե, ընտրությունները պետք է քաղաքականացվեն, և դա միմիայն լավ է, որովհետև, եթե ընտրություններն ապաքաղաքական են, կներեք, այնտեղ քուչի տղերքն են անցնում։Այո, համամասնական ընտրակարգի անցնելը քաղաքականացնում է ընտրությունները և դա լավ է, այստեղ երկրորդ կարծիք չկա։ Բայց ես հուսով եմ, որ Հայաստանում այլևս այն ժամանակները չեն, երբ ԱԺ խոսնակը հայտարարում էր, թե մի քաղաքականացրեք ԱԺ ամբիոնը։ Իհարկե, ՏԻՄ ընտրությունները ևս պետք է քաղաքականացվեն։ Պարզապես այն ժամանակ, երբ մենք դա մեր հանձնաժողովում քննարկում էինք, շատ հարցեր կային, որոնց շուրջ իրոք խորքային քննարկումներ էին պետք։ Օրինակ, թե որ համայնքների վրա դա պետք է տարածվի՝ խոշորացվա՞ծ համայնքների վրա, որոշ չափից մեծ համայնքների վրա՞, թե՞ բոլոր համայնքների վրա։ Մենք այն ժամանակ հակված էինք, որ դա տարածվի ենթադրենք 10 հազարից շատ ընտրող ունեցող համայնքների վրա։ Հիմա վարչապետն ասում է, որ ավելի շատ խոշորացված համայնքների վրա տարածվի։ Սա քննարկման հարց է։ Նույնկերպ քննարկման հարց է, թե արդյոք քաղաքացիական նախաձեռնություններով կարելի է առաջադրվել ՏԻՄ ընտրություններով, թե՞ միայն կուսակցությունների միջոցով է կարելի։ Կամ ինչպիսի՞ն պետք է լինի անցողիկ շեմը, ընդհանրապես պե՞տք է լինի անցողիկ շեմ, թե ոչ։ Համայնքի ղեկավարի ընտրությունը պետք է լինի ուղի՞ղ, թե այնպես, ինչպես Երևանում, Գյումրիում, Վանաձորում է։ Եթե պետք է լինի ուղիղ ընտրություններով, ապա Երևան, Վանաձոր, Գյումրի քաղաքներում ևս դա պետք է վերանայել։ Բացի այդ, այդ երեք քաղաքների ընտրություններից պետք է հանվի բոնուսային համակարգը։ Մեկ տարի հետո Գյումրիում ու Վանաձորում ընտրություններ են, բայց մենք մինչ այս պահը չունենք փոխված ընտրական օրենսգիրք։ Սա խնդիր չէ՞։ Այո, 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին լինելու են ՏԻՄ ընտրություններ, այդ թվում՝ Վանաձորում և Գյումրիում, ու մենք ոչ միայն նոր Ընտրական օրենսգիրք չունենք, այլև չունենք քննարկումները այն հարցերի, որոնք քիչ առաջ նշեցի։ Եթե այսպիսի դանդաղությամբ շարժվենք, ապա ինչ-որ տեղ խորհրդարանը կրելու է քաղաքական պատասխանատվություն նրա համար, որ ընտրությունները կանցնեն ոչ ժողովրդավար և վատ ընտրական օրենսգրքով, վատ կարգավորումներով և բազմաթիվ խնդիրներով։ Ինչո՞ւ են ուշանում այդ քննարկումները։ Թեև Ընտրական օրենսգրքի փաթեթը գրեթե պատրաստ է, որը դեռ նախորդ ԱԺ-ի ժամանակ դրվեց քվեարկության ու չանցավ։ Այս պահին ԸՕ փոփոխությունների հարցով խումբ չկա ձևավորված։ Կարծում եմ՝ ոչ թե պետք է ընդունել այն նախագիծը, որ այն ժամանակ էր պատրաստվել, որովհետև այն վերաբերում էր միայն ԱԺ ընտրություններին, այլ օր առաջ պետք է սկսել բովանդակային, խորքային քննարկումներ՝ կապված ՏԻՄ ընտրությունների հետ։ Այդ քննարկումները եթե չսկսեն հնարավորինս արագ, լուրջ խնդիրներ ենք ունենալու հաջորդ տարվա աշնանը տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների հետ։ Շարունակությունը՝ lragir.am
06:35 - 18 հունիսի, 2019
Դանիել Իոաննիսյանի գլխավորած ՀԿ–ն Ալեն Սիմոնյանի հայտարարագրի հարցով հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՔԾ |news.am|

Դանիել Իոաննիսյանի գլխավորած ՀԿ–ն Ալեն Սիմոնյանի հայտարարագրի հարցով հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՔԾ |news.am|

news.am: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն այսօր՝ հունիսի 4-ին, հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Հատուկ Քննչական ծառայություն՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում կեղծ տվյալների առնչությամբ։ Այս մասին ասաց ՀԿ–ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը ավելի վաղ տեղեկություն էր տարածել, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2018թ. ներկայացրած հայտարարագրերում ունեցվածքի մասին տվյալները կեղծ են, եւ դա, հնարավոր է, արվել է ապօրինի հարստացումը թաքցնելու համար։Ալեն Սիմոնյանը ի պատասխան հայտարարել էր, որ սա անլուրջ վերբերմունք է Դանիել Իոաննիսյանի կողմից, ներկայացրել էր վարկային գծի վերաբերյալ տեղեկանք եւ վստահեցրել, որ ինքը ապօրինի չի հարստացել։
08:41 - 04 հունիսի, 2019