factor.am: Հեղափոխությունից հետո իշխանություն-քաղհասարակություն հարաբերությունները դրականորեն փոխվել են. արձանագրում է «Իրազեկ քաղաքացիների միավում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը.
«Հեղափոխությունից հետո իշխանությունը մեզ ասաց՝ բարի, մենք համաձայն ենք, որ այս խնդիրը կա, բայց ո՞նց լուծենք, ու դու հասկանում էիր, որ դու պետք է չնշես միայն խնդրի առկայության մասին, որովհետև այլևս ոչ մեկ չէր հերքում խնդրի առկայությունը և պետք է առաջարկես լուծումներ, աջակցես իշխանություններին՝ խնդիրը լուծելու համար»։
Իոաննիսյանը կարծում է, որ այսօր դժվարացել է իշխանությանը քննադատելը, որովհետև հասարակության լայն խավերը չեն հասկանում իշխանությանը քննադատելը, որն ունի մեծ վստահություն։ Նրա գնահատմամբ՝ քաղհասարակությունը Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից էր թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հետո:
Ավելին՝ factor.am-ում
comment.count (0)