«Ապրիլի 5-ի հանրաքվեին դիտորդական առաքելություն ենք իրականացնելու»․ Դանիել Իոաննիսյան |factor.am|
13:58 - 13 փետրվարի, 2020

«Ապրիլի 5-ի հանրաքվեին դիտորդական առաքելություն ենք իրականացնելու»․ Դանիել Իոաննիսյան |factor.am|

factor.am: Շատ հարցերին վերջնական լուծում տալու համար հանրաքվեն լավ մեխանիզմ է, բայց շատ կարևոր է, որ հանրաքվեի հանվեն նաև այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ իշխանությունն ու հանրության մեծամասնությունը տարակարծիք են։ Այս մասին այսճր «Հանրաքվեից առաջ. ի՞նչ մոտեցումներ ունեն քաղհասարակության կառույցները» թեմայով քննարկմանը նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Հարցը հանրաքվեի հանելը չի կարող դիտվել Սահմանադրության տրամաբանությանը դեմ։ Թեև բոլորի համար հստակ է, որ Սահմանադրության որոշ կարգավորումներ ենթադրում էին, թե հարցը, նախքան հանրաքվեի հանելը, պետք է ուղարկվեր Սահմանդրական դատարան, բայց Սահմանադրության տրամաբանությունը ենթադրում է, որ կան լեգիտիմ հիմքեր՝ նման քայլի չդիմելու։ Նախքան 2015 թվականի փոփոխությունները, Սահմանադրությունը ենթադրում էր, որ սահմանադրական որևիցե փոփոխություն չպետք է անցներ ՍԴ-ով, ՍԴ-ն նման լիազորություն չուներ։ Դեռևս չեմ տեսել մի երկիր, որտեղ հանրաքվեի դրվող սահմանադրական փոփոխությունների հետ կապված ՍԴ-ն եզրակացություն տա, նման երկիր ինձ հայտնի չէ»,- ընդգծեց Իոաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել