ՄԱԳԱՏԷ

Իրանը չի բացառում ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների արտաքսումը |azatutyun.am|

Իրանը չի բացառում ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների արտաքսումը |azatutyun.am|

azatutyun.am: «Եթե Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չվերացվեն մինչև փետրվարի 21-ը, Թեհրանը կարող է արտաքսել ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին»,- այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին։ Իրանցի օրենսդրի խոսքով` պաշտոնական Թեհրանը նման քայլի կարող է դիմել՝ հիմք ընդունելով տարեվերջին ընդունված օրենքը, որի համաձայն եթե ֆինանսական, բանկային և նավթարդյունաբերության ոլորտներում ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցները չվերացվեն մինչև փետրվարի 21-ը, ապա Թեհրանն իրեն իրավունք կվերապահի արգելել Իսլամական Հանրապետության տարածքում գործող միջուկային օբյեկտներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից իրականացվող տեսչական այցերը։
17:09 - 09 հունվարի, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին

Նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում նրան հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 10-11-ին նախատեսված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: Նշելով, որ գագաթնաժողովն այս տարի նվիրված է լինելու աշխարհաքաղաքականությանն, էներգետիկային, արհեստական բանականությանը՝ նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենն իր մասնակցությամբ ներդրում կունենա համաժողովի հաջողության գործում: Նրա խոսքով՝ տարբեր ոլորտներ ներկայացնող մասնակիցները, միավորելով քաղաքականությունը, գիտությունն ու բիզնեսը, կապահովեն տեսակետների հարստություն և բազմազանություն ներկայացված թեմաների շուրջ։  «Հիմնվելով 2019 թվականի հաջողության վրա՝ մենք ձգտելու ենք գագաթնաժողովը Հայաստանում դարձնել ամենամյա,- ասել է նախագահ Սարգսյանը: -Գագաթնաժողովի կազմակերպումը Շամոնիից (Ֆրանսիա) դուրս կընդլայնի նրա աշխարհագրությունը և կբացահայտի նոր գաղափարներ և հնարավորություններ»: Նշելով, որ էներգետիկան ընդհանրապես և ատոմային էներգիան մասնավորապես իր առանձնահատուկ հետաքրքրությունների շրջանակում են՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ եղել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի առաջին նախագահը, միջազգային հեղինակավոր հարթակներում հաճախ է խոսել ժամանակակից աշխարհում էներգետիկայի դերի մասին: Անդրադառնալով ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ այն ուղղված է գիտության, տեխնոլոգիաների, արհեստական բանականության զարգացմանը, հատկապես՝ ատոմային էներգետիկայի ոլորտում: Հայաստանի նախագահը շեշտել է, որ այդ հավակնոտ ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային տեխնոլոգիական հսկա ընկերությունների շրջանում, շատերի հետ առաջիկայում կստորագրվեն նախնական համագործակցության համաձայնագրեր: Նամակի վերջում Հայաստանի նախագահը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին նաև մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի կողմից հուլիսի կեսերին հրահրված նախահարձակ ռազմական գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ մինչ կորոնավիրուսը լրջագույն մարտահրավեր է դարձել աշխարհի գրեթե բոլոր ազգերի և պետությունների համար, Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա: Նախագահի խոսքով՝ քաղաքացիական բնակչության, դպրոցների, ենթակառուցվածքների վրա Ադրբեջանի հարձակումներն, ինչպես նաև Հայաստանի ատոմակայանը հռթիռակոծելու սպառնալիքներն աններելի են: 
17:02 - 13 օգոստոսի, 2020
Եվրամիությունը կոչ Է արել Իրանին՝ սերտորեն համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ |armenpress.am|

Եվրամիությունը կոչ Է արել Իրանին՝ սերտորեն համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունն ուշադիր հետեւում Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ Իրանի համագործակցության շուրջ իրադրության զարգացմանը եւ կոչ Է անում Թեհրանին՝ ավելի սերտորեն փոխգործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ եւ նրան տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն՝ մեկնաբանելով Իրանում ուրանի աճող պաշարների եւ գործակալության հետ նրա համագործակցել չցանկանալու վերաբերյալ տեղեկատվությունը:«Մենք դա ի գիտություն ենք ընդունել: Մենք անհանգստացած ենք բազմակողմ համաձայնագրի կատարումից հեռանալու միտումից: ՄԱԳԱՏԷ-ն հանգուցային գործընկեր Է: Մենք կոչ ենք անում Իրանին՝ սերտորեն համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ, պարզաբանումներ տրամադրել այն օբյեկտներ մուտքի պայմանների վերաբերյալ, որոնք այդ կազմակերպությունը մտադիր Է այցելել ու վերահսկել»,-ասել Է Ստանոն Բրյուսելում կայացած բրիֆինգում:Ավելի վաղ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել Է, որ կազմակերպության հետ համագործակցությունից Իրանի հրաժարումը կարող Է հանգեցնել հերթական ճգնաժամի: «Մենք խնդրեցինք որոշ տվյալներ եւ (որոշակի տեղեկություններ) ստանալու հնարավորություն, սակայն չստացանք պահանջվող տեղեկատվությունը»,- ասել Է Գրոսին Reuters գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Իրանի գործողությունները ՄԱԳԱՏԷ-ին զրկում են իր աշխատանքը կատարելու հնարավորությունից: Նա հույս Է հայտնել, որ Իրանը «կանսա միջազգային հանրակցության ձայնին» եւ կկատարի իր պարտավորությունները: «Մենք ճգնաժամի կհասնենք (եթե Իրանը հրաժարվի համագործակցել մեզ հետ)»,- հավելել Է գործակալության ղեկավարը:Մարտի 3-ին AFP գործակալությունը տեղեկացրել Է ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած զեկույցի մասին, որում նշվում Է, որ Իրանում հարստացված ուրանի ծավալն ավելի քան հնգապատիկ գերազանցում Է այն սահմանաքանակը, որը որոշված Է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանով: Փետրվարի 19-ին երկրում հարստացված ուրանի պաշարները հասել են 1510 կիլոգրամի, մինչդեռ գործարքով որոշված սահմանափակումը կազմում Է 300 կիլոգրամ:Մինչդեռ Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ-Աբադին հայտարարել Է, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փորձում են ճնշում գործադրել Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության վրա, բայց Իսլամական Հանրապետությունը մտադիր Է կանխել իրադարձությունների վտանգավոր զարգացումը:Աբադին հավելել Է, որ Իրանը պարտավոր չԷ կատարել գործակալության այն պահանջները, որոնք պայմանավորված են այլ երկրների, այդ թվում՝ Իսրայելի, լրտեսական տվյալներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:09 - 05 մարտի, 2020