Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

ՌԴ-ի հասցեին ՀՀ-ից հնչող հակասական խոսքերի հեղինակները պետք է պարզաբանում տան. Կոպիրկին
 |armeniasputnik.am|

ՌԴ-ի հասցեին ՀՀ-ից հնչող հակասական խոսքերի հեղինակները պետք է պարզաբանում տան. Կոպիրկին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արտերկրում, նախևառաջ, հետխորհրդային տարածքում ռուսական հյուպատոսական ներկայության ընդլայնումն այն գիծն է, որը հիմա տանում է ՌԴ-ն։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով Կապանում ՌԴ հյուպատոսության բացմանն ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքները։ «Սյունիքում բավական հաճախ եմ լինում, ես սիրում եմ այդ մարզը։ Այս անգամ այցս առանձնակի բնույթ էր կրում` հաշվի առնելով ողբերգական այն իրավիճակը, որը ստեղծվել է ԼՂ-ից հայերի հեռացման հետ կապված։ Նրանց ցավը մենք ընկալում ենք որպես մեր սեփականը, քանի որ մեր կապերը շատ խորն են, տևական, և այն, ինչ ապրում է հայ ժողովուրդը, միշտ Ռուսաստանում ընկալվել է որպես ինչ–որ անձնական բան», - ընդգծել է դիվանագետը։ Խոսելով Հայաստանում վերջին ամիսներին նոր թափ ստացած հակառուսական հռետորաբանության մասին` դեսպանը տարակուսանք է հայտնել, որ մարդիկ, որոնք մեղադրում են Ռուսաստանին շահադիտական նպատակներ հետապնդելու, հակահայկական դավադրությունների մեջ, տրամաբանական հակասություն չեն տեսնում իրենց խոսքերի և իրականում կատարվողի միջև։ Բավական է տեսնել, թե ինչպես են զարգանում երկու երկրների տնտեսական կապերը` հայ–ռուսական ապրանքաշրջանառությունը նախորդ տարի 5 մլրդ դոլար է կազմել, իսկ այս տարի այն էլ ավելի մեծ տեմպերով է աճում. առաջին 8 ամիսների ընթացքում այն արդեն գերազանցել է 4 մլրդ դոլարը։ Դեսպանի կարծիքով` հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հակասական հայտարարությունների հեղինակները պետք է պարզաբանում ներկայացնեն, որպեսզի բոլորին հասկանալի լինի։ Դիվանագետն ասում է, որ մեր երկրների, ժողովուրդների համար այդ թեման իսկապես շատ կարևոր է, այդ պատճառով ցանկալի է հստակություն ունենալ։ «Ռուսաստանի համար Հարավային Կովկասը մեր մեծ տան մի մասն է, քանի որ իսկապես դրանից շատ բան է կախված, և մեզ համար այն կենսական կարևորություն ունեցող տարածաշրջան է։ Հասկանալի է, որ Ռուսաստանն իր շահերն ունի, և նա դրանք առաջ է մղելու է, իրականացնելու է։ Սակայն ես լիովին համոզված եմ, որ ՌԴ-ի կարևորագույն, առանցքային շահերից մեկն այն է, որ տարածաշրջանում լինի հանգիստ, որպեսզի այստեղ ռազմական սրացումներ չլինեն, և որպեսզի այստեղ իսկապես պայմաններ ստեղծվեն կայուն և տնտեսապես արդյունավետ կյանքի համար», - եզրափակել է Կոպիրկինը։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հարաբերություններ են մարդկանց և ժողովուրդների միջև։ Հայերը մշտապես շատ մեծ դեր են խաղացել և՛ Ռուսական կայսրությունում, և՛ Խորհրդային Միությունում, և՛ այսօր`ՌԴ պետությունում։ Դիվանագետը հիշեցրել է, որ իր մայր բուհը` ՄԳԻՄՕ-ն (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտ), ստեղծվել է արևելյան լեզուների հայկական Լազարյան ինստիտուտի հենքի վրա, և սա բազմաթիվ օրինակներից մեկն է։ Այդ իսկ պատճառով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ամենևին էլ միայն աշխարհաքաղաքականությունը չէ։
11:00 - 20 հոկտեմբերի, 2023
ՆԳՆ ոստիկանության պետն ու զորքերի հրամանատարն այցելել են Սյունիքի մարզ

ՆԳՆ ոստիկանության պետն ու զորքերի հրամանատարն այցելել են Սյունիքի մարզ

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը հոկտեմբերի 18-ին այցելել են Սյունիքի մարզ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։  Նրանք եղել են Սյունիքի մարզի սահմանային այն անցակետերում, որտեղ հերթապահություն են իրականացնում Ոստիկանության զորքերի ծառայողները։  Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և գնդապետ Հայկ Բաբայանը այցելել են նաև Ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։     Այցի շրջանակներում հանդիպում է եղել նաև ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում, որին ներկա էր նաև օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյանը: Քննարկվել են անցած 9 ամիսների ընթացքում մարզում օպերատիվ գործունեության, ինչպես նաև օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր։    Արամ Հովհաննիսյանը տեղում ծանոթացել է առկա խնդիրներին և տվել կոնկրետ հանձնարարականներ։Կարևորելով համակարգում բարեփոխումների ռազմավարությունը՝ ոստիկանության պետն անդրադարձել է առանցքային այն խնդիրներին, որոնց լուծումը պահանջում է ամենօրյա հետևողական և բարեխիղճ աշխատանք՝ օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների հաշվառումով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ծառայողական կարգապահությանն առնչվող այլ հարցեր։
17:05 - 19 հոկտեմբերի, 2023
Շուռնուխի եւ Որոտանի՝ իրենց տները կորցրած բնակիչներին ամսական 68 հազար դրամի աջակցությունը կտրվի եւս 5 ամիս
 |news.am|

Շուռնուխի եւ Որոտանի՝ իրենց տները կորցրած բնակիչներին ամսական 68 հազար դրամի աջակցությունը կտրվի եւս 5 ամիս |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում որոշեց Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով իրենց տունը կորցրած բնակիչների օգնության ծրագրի ժամկետը երկարաձգել եւս 5 ամսով՝ մինչեւ այս տարվա դեկտեմվերը ներառյալ: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս ծրագրի շրջանակներում 2021-ի փետրվարից մինչև 2023-ի հուլիսը՝ ներառյալ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։ 2023 թվականի օգոստոսից միջոցառման շրջանակներում դրամական օգնություն  այլևս չի տրամադրվում։ Շուռնուխ բնակավայրում իրականացվում է բնակելի թաղամասի կառուցման ծրագիր, որով կառուցվում են թվով 13 բնակելի տներ՝ իրենց տները կորցրած անձանց համար, եւ շինարարական աշխատանքների վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի դեկտեմբեր ամիսը։ Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են, Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը՝ ներառյալ: Ըստ այդմ, ամսական 68000 դրամ աջակցությունը կտրամադրվի այս տարվա օգոստոսից մինչեւ դեկտեմբեր ամիսը՝ ներառյալ: Ըստ Սյունիքի մարզպետարանից ստացված տվյալների՝ 26.07.2023 դրությամբ աջակցության ցուցակում ընդգրկված շահառուների թիվն անփոփոխ է, այսինքն՝ 38 անձ է: Նախագծի ընդունման դեպքում այդ 38 անձի համար 5 ամիսներին (2023 թվականի օգոստոս-դեկտեմբեր) դրամական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ կլինի հատկացնել 12,920.0 հազ. դրամ գումար (38 x 5 x 68000=12,920.0հազար դրամ), որը նախատեսվում է ֆինանսավորել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
11:27 - 19 հոկտեմբերի, 2023
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների արդյունավետ լուծման ու համագործակցության հարցեր

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների արդյունավետ լուծման ու համագործակցության հարցեր

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) ներկայացուցիչ Կավիտա Բելանիին, ՄԱԿ ՓԳՀ (Ժնև) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լեկլեխքին, Եվրոպայի բյուրոյի և հայաստանյան ներկայացուցչության այլ պատասխանատուների։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որ ցուցաբերել ու ցուցաբերում է կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընդունելու գործընթացում Լեկլեխքը նշել է, որ գոհունակությամբ է լսում, որ գործակալությունն այդ դժվարին հանգամանքներում կարողացել է օգտակար լինել․ «Բայց, իհարկե, դա արեցիք Դուք, ու այդ կազմակերպված ու համատեղ աշխատանքը Ձեր պատասխանատվության և նաև հայ ժողովրդի հյուրընկալության շնորհիվ էր։ Շորհակալություն Ձեզ անձամբ, որովհետեև իմ գործընկերները նկարագրել են Ձեր ջանքերն ու պատմել կառուցողական համագործակցության մասին»։ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպման ընթացքում ներկաների հետ քննարկել է տեղահանված անձանց խնդիրների արդյունավետ լուծման ու այդ առումով համագործակցության հարցեր։ Մարզպետը նաև կարևորել է, որ անկախ ներկա նոր մարտահրավերներից, Սյունիքում բնականոն շարունակություն ունենան գործակալության կողմից նախկինում սկսված ու նախանշված ծրագրերը։
10:58 - 19 հոկտեմբերի, 2023
Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Սյունիքի մարզպետին

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Սյունիքի մարզպետին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։Մարզպետը նախագահին մանրամասներ է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակի` մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների գնահատման, շարունակաբար իրականացվող հումանիտար օգնության ծրագրերի և հետագա անելիքների վերաբերյալ:Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ճգնաժամային իրավիճակում մարզում կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ծանր պայմաններում հետևողականության, համերաշխության մթնոլորտի լիարժեք պահպանության համար: Իր խոսքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ նման մասշտաբային հիմնախնդրին համարժեք դիմակայությունը հնարավոր է դարձել Կառավարության կառուցողական ու գործուն քայլերի և պետական գերատեսչությունների միասնական ու համակցված աշխատանքի շնորհիվ, ինչը նաև դրական արձագանքների է արժանացել միջազգային դիտորդների և կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։Մարզպետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար և նշել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանն աջակցելու աշխատանքները կազմակերպվել են արտակարգ ռեժիմում՝ մեծաթիվ կամավորների աջակցությամբ, բռնի տեղահանվածների առաջնային անհրաժեշտության խնդիրները հրատապ լուծումներ ստանում են և ներկայիս ծրագրերն առավելապես միտված են բնակարանային կարիքների և աշխատատեղերի ապահովմանը:
20:25 - 13 հոկտեմբերի, 2023
Սյունիքի մարզպետարանում քննարկվել են բռնի տեղահանված անձանց օգնելուն միտված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու հնարավորությունները

Սյունիքի մարզպետարանում քննարկվել են բռնի տեղահանված անձանց օգնելուն միտված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու հնարավորությունները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ու Հայկական Կարմիր խաչի ընկերության Սյունիքի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից:   Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել նրանց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու և առաջնային կարիքները հոգալու գործընթացում ունեցած մեծ ներդրման ու մարզում բոլոր կառույցների հետ կատարած միասնական կարևոր աշխատանքի համար։   Մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին հակիրճ ամփոփել են արածը՝ նշելով, որ իրենք փորձել են օգնել ինչով հնարավոր է, իսկ հիմնական ծանրությունը մարզային, տեղական ու պետական կառույցների ուսերին էր։   Քննարկվել են տեղահանված անձանց օգնելուն միտված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու հնարավորությունները, դրանց առաջնահերթ ուղղությունները, արդյունավետ, թիրախային համագործակցության համար՝ մարզային իշխանության և գործընկեր կազմակերպությունների միջև համակարգված համատեղ աշխատանքի կարևորությունը։
19:41 - 11 հոկտեմբերի, 2023
Սյունիքի մարզպետն ու ՌԴ դեսպանը քննարկել են ԼՂ-ից տեղահանվածների խնդիրները

Սյունիքի մարզպետն ու ՌԴ դեսպանը քննարկել են ԼՂ-ից տեղահանվածների խնդիրները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին ու նրա ղեկավարած պատվիրակությանը, հայտնում է Սյունիքի մարզպետարանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից հետո սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Ըստ պայմանավորվածության՝ պետք է ԼՂ-ն ամբողջովին զինաթափվեր, իսկ հետո քննարկվեին «վերաինտեգրման հարցեր»։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի ունեցավ ադրբեջանական և արցախյան կողմերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Ինչին հաջորդեցին սեպտեմբերի 25-ի և սեպտեմբերի 29-ի հանդիպումները։  Սեպտեմբերի 29-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, որի համաձայն մինչև 2024թ․ հունվարի 1-ը կլուծարվեն բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Պաշտոնական Երևանի տվյալներով՝ Արցախից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձ:
12:22 - 11 հոկտեմբերի, 2023
ՄԹ դեսպան Ջոն Գալագերը Գորիսում հանդիպում է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ
 |armenpress.am|

ՄԹ դեսպան Ջոն Գալագերը Գորիսում հանդիպում է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերն այցելել է Գորիս՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված խոցելի բնակչությանն առնչվող իրավիճակին։ Ինչպես տեղեկանում ենք բրիտանական դեսպանատան տարածած հաղորդագրությունից, դեսպանը հանդիպումներ է ունեցել ներկայումս Գորիսում գտնվող տեղահանված անձանց հետ՝ անմիջապես նրանցից տեղեկանալու իրենց կարիքների մասին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ տեղեկանալու տուժած անձանց ցուցաբերված աջակցության մասին։ Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ սեպտեմբերի 29-ին ՄԹ-ն հայտարարել էր ԿԽՄԿ-ին 1 միլիոն ֆունտ ստերլինգի չափով ֆինանսավորում տրամադրելու մասին։ Այն ուղղվելու է կենսական անհրաժեշտության դեղամիջոցների, առողջապահական ծառայությունների և այլ անհրաժեշտ աջակցության տրամադրմանը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ովքեր լուրջ հումանիտար խնդիրների են առերեսվել։ Բացի այդ, «Start Fund»-ը (որի հիմնական դրամաշնորհատուներից է Միացյալ Թագավորությունը), տրամադրել Է 350,000 ֆունտ ստերլինգ` Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածներին աջակցելու նպատակով։ Հայաստանում ՄԹ դեսպան Ջոն Գալագերն ասել է․ «Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը ահռելի  ծանրաբեռնվածություն է առաջացրել համայնքներում։ ՄԹ-ից ստացված ֆինանսական աջակցության միջոցով կենսական օժանդակություն կցուցաբերվի առավել խոցելի անձանց: Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Հայաստանի դիմակայունությանը, անվտանգությանն ու բոլորի համար տնտեսական հնարավորությունների զարգացմանը»։
17:58 - 04 հոկտեմբերի, 2023
Թեհրանից մարդասիրական աջակցություն է ուղարկվել Սյունիք. մարզպետ Ղուկասյանը և դեսպան Սոբհանին հանդիպել են

Թեհրանից մարդասիրական աջակցություն է ուղարկվել Սյունիք. մարզպետ Ղուկասյանը և դեսպան Սոբհանին հանդիպել են

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջից:  Դեսպան Սոբհանին նշել է, որ շատ կուզենար առաջին անգամ մարզպետին հանդիպել այնպիսի իրավիճակում, որը չհամընկներ այսօրվա իրավիճակին, որն իրենց համար էլ է ցավալի․ «Խոսքը քաղաքական հարցերի մասին չէ, այլ՝ մարդասիրական բնույթի»։ Դեսպանը տեղեկացրել է Թեհրանի կողմից Սյունիք ուղարկված մարդասիրական աջակցության մասին՝ նշելով, որ դա առաջնային օգնություն է, ու մարզպետից ցանկացել է լսել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հրատապ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների մասին, որպեսզի ԻԻՀ-ից ուղարկվող հետագա աջակցությունն առավել տեղին ու նպատակահարմար լինի։ Դիվանագետը նաև տեղեկացրել է, որ մինչ այս հանդիպումը տեղահանված մի քանի ընտանիքների է հանդիպել։ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել այցի ու նաև հումանիտար օգնության համար՝ հույս հայտնելով, որ հետագա հանդիպումներում կկարողանան խոսել այլ ծրագրերի, համագործակցության ու զարգացման նախաձեռնությունների մասին։ Պատասխանելով բարձրաստիճան դիվանագետի հարցերին՝ մարզպետը ներկայացրել է Սյունիքում ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց ընդունելու, աջակցելու, տեղավորելու, ճանապարհելու բարդ գործընթացը, նաև՝ այս համատեքստում այն առաջնահերթ ու հետագա կարիքները, որոնց լուծման ուղղությամբ ցանկալի կլինի համագործակցությունը իրանական կողմի հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսությանը, անվտանգությանը, ենթակառուցվածքների զարգացմանը և այլն։ Ի դեպ, Մեհդի Սոբհանին նշել է, որ ԻԻՀ-ի կողմից մարզում իրականացվող շինարարական ու այլ աշխատանքներում կձգտեն աշխատանքի ընդունել նաև բռնի տեղահանված անձանց՝ լուծելով նրանց զբաղվածության հարցը։
10:54 - 04 հոկտեմբերի, 2023
Դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճիռը մտել է ուժի մեջ․ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Աննա Վարդապետյանի բողոքը
 |factor.am|

Դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճիռը մտել է ուժի մեջ․ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Աննա Վարդապետյանի բողոքը |factor.am|

factor.am: Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, կազմով դատավորներ Սերժիկ Ավետիսյանի և Սամվել Օհանյանի, մերժել է վարույթ ընդունել Բախշիյանին արդարացնելու դեմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բողոքը։ Վարդապետյանը պահանջում էր Բախշիյանին արդարացնելու դատական ակտերը բեկանել, նրան մեղավոր ճանաչել ակնհայտ ապօրինի կալանավորելու մեղադրանքում, 4 տարի ժամկետով զրկել հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից կամ վարույթը փոխանցել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել նաև Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ խնդրելով մասնակիորեն բեկանել և փոփոխել իր պաշտպանյալի վերաբերյալ դատավճիռը, նրան ոչ թե հանցակազմի, այլ հանցադեպի բացակայության հիմքով արդարացնել։ Բացի այդ, պաշտպանը վիճարկում էր գործով առանցքային վկաներից մեկի՝ փաստաբան Յուրա Ավայանի ցուցմունքները որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության հարցը։ Այս բողոքը ևս մերժվել է, սակայն Բախշիյանին արդարացնելու դատական ակտի վրա այն ազդեցություն չունի․ Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակման պահից դատավորը համարվում է արդարացված։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ։ Մկրտչյանը չի ներկայացել այս գործով նշանակված դատական նիստերից մեկին, թեև պատշաճ ծանուցված է եղել։ Նրա պաշտպան Յուրա Ավայանը դատարանին հայտնել էր, թե անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չէր կարող, իսկ Մկրտչյանն առանց պաշտպանի չէր ցանկանում ներկայանալ։ Նիստին ներկայանալն ամբաստանյալի պարտականությունն է, իսկ չներկայանալու դեպքում դատավորը կարող է նրան բերման ենթարկելու կամ խափանման միջոցն ավելի խիստով փոխելու որոշում կայացնել։ Բախշիյանը որոշել էր Մկրտչյանի նկատմամբ ավելի խիստ խափանման միջոց կիրառել՝ կալանավորումը։ Մկրտչյանն արգելանքի տակ էր վերցվել։ Երկու շաբաթ անց նշանակված դատական նիստին նա կալանավայրից է ներկայացվել դատարան, որտեղ հայտնել է, որ նախորդ դատական նիստին իր պաշտպանի հորդորով չի ներկայացել։ Այդ օրը դատարանը քննության առարկա է դարձրել Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխելու հարցը՝ մինչ այդ հարցաքննելով Նվեր Մկրտչյանին։ Մանվել Փարամազյանի կալանավորման հիմքում դրված է եղել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Նվեր Մկրտչյանը դեռևս չի հարցաքննվել, առկա է նրա վրա անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկ։ Փարամազյանի պաշտպանները դատարանին միջնորդել են փոխել ապացույցների հաջորդականությունը, և Նվեր Մկրտչյանին հարցաքննել ոչ թե դատաքննության ավարտին, այլ այդ նիստի ընթացքում՝ այդպիսով չեզոքացնելով Փարամազյանի կողմից Մկրտչյանի նկատմամբ ենթադրյալ անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկը։ Մկրտչյանը ցանկություն է հայտնել ցուցմունք տալ․ դատական քննության ցանկացած փուլում մեղադրյալն իրավունք ունի ցուցմունք տալու։ Մկրտչյանի ցուցմունքից հետո արդեն պաշտպանական կողմը միջնորդել է Փարամազյանին ազատ արձակել, և դատավոր Բախշիյանը որոշել է նրան 70 մլն դրամ գրավով ազատել։ Նախորդ դատական նիստին չներկայանալու վերաբերյալ պարզաբանումը լսելուց հետո դատավոր Բախշիյանը որոշել է կալանքից ազատ արձակել նաև Նվեր Մկրտչյանին, այսինքն՝ Մկրտչյանը կալանքի տակ է մնացել 2 շաբաթ։ Մկրտչյանը կալանավորվելուց հետո բողոքարկել էր կալանքի որոշումը։ Թեև գործով դատախազը ևս դեմ է եղել Մկրտչյանին կալանավորելու որոշմանը, վերաքննիչ բողոք չի ներկայացրել՝ այն ակնկալիքով, որ օրենքով Նվեր Մկրտչյանի բողոքի քննությանը դատախազը պարտավոր է ներկայանալ, այդ ժամանակ էլ դիրքորոշում կհայտնի։ Դատախազի ակնկալիքը, սակայն, չի արդարացել, քանի որ Նվեր Մկրտչյանն ազատ արձակվելուց հետո հետ է վերցրել բողոքը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:44 - 03 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային աջակցության փաթեթներն ամբողջությամբ պատրաստ են. Ռոբերտ Ղուկասյան |1lurer.am|

ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային աջակցության փաթեթներն ամբողջությամբ պատրաստ են. Ռոբերտ Ղուկասյան |1lurer.am|

1lurer.am: Հակարիի կամրջից այն կողմ արդեն մեքենաների կուտակումներ չկան: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ շեշտելով՝ առաջնային խնդիրը, որ դրել էին, այն է՝ մարդկանց հոսքերը արագ կարողանալ սպասարկել 24 ժամ գրաֆիկով, հաջողվել է: «Բայց միևնույն ժամանակ ունենք 45 ավտոբուսներ, որ Ստեփանակերտում են և շուտով կուղևորվեն Հայաստան: Այսօր Գորիսում աշխատանքային գրաֆիկը շատ ծանր էր օրվա առաջին կեսին, երբ 24 ավտոբուսներ այստեղ էին, մեր հայրենակիցները բոլորը ստացել են առաջին անհրաժեշտության սնունդը և բուժօգնությունը: Ճգնաժամը՝ մարդկանց առաջնային աջակցությունը հասցնելու, հաղթահարված է»,- ասաց նա: Ղուկասյանը հայտնեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից արդեն Հայաստանում է մոտ 100 000-ը: «Թվերն արագ փոխվում են, բայց ես տեղեկացված եմ, որ այլևս մեծ կուտակումներ չկան, մեքենաներ հազվադեպ են գալիս, մնում են այդ 45 ավտոբուսները, որ կարողանանք սպասարկել և անցնենք ոչ պակաս կարևոր խնդրի՝ զբաղվենք կացարաններում տեղավորված անձանց հաջորդ խնդիրներով: Սյունիքի մարզի գրեթե բոլոր հյուրանոցային և հյուրատնային ենթակառուցվածքներն այս պահին զբաղված են: Հաճախ մարդիկ գիշերում են, ապա մեկնում, առավոտյան նորից տեղեր են ազատվում, 1000-ից ավելի մարդիկ տեղավորված են Գորիս քաղաքում, որովհետև Գորիսը ԼՂ-ին ավելի մոտ է, մարդիկ իրար ճանաչում էին, շատերն իրենց ծանոթների տանն են: Քանի որ մեզ համար կարևոր էր ուղղակի հոսքը սպասարկել, այդ իմաստով Գորիսում հաշվարկելը դեռ անհնար է, վաղվանից կսկսենք»,- ասաց Ղուկասյանը: Մարզպետը տեղեկացրեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային աջակցության փաթեթներն ամբողջությամբ պատրաստ են, պահեստավորված են բազմաթիվ ապրանքներ, եթե առավոտյան պարզվի՝ արդեն շատ կառավարելի է իրավիճակը և կարելի է՝ մի մասը գնա, աշխատի այլ ուղղությամբ, ապա կարծում է՝ 2-3 օրվա ընթացքում կայցելեն յուրաքանչյուր քաղաքացու, որ բնակեցվել են Սյունիքում: «Արդեն մեր գործընկերները, ովքեր կարիքի գնահատում են անում, կամփոփեն, ու կտանք հրատապ լուծումներ»,- ասաց նա:
10:23 - 30 սեպտեմբերի, 2023
ՀՀ առողջապահության նախարարը Գորիսի ԲԿ-ում ծանոթացել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների առողջական վիճակին

ՀՀ առողջապահության նախարարը Գորիսի ԲԿ-ում ծանոթացել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների առողջական վիճակին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն` տեղում ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առողջական վիճակին և տրամադրվող բուժսպասարկմանը: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Անահիտ Ավանեսյանին է ներկայացվել բուժառուների առողջական վիճակը, որն այս պահին գնահատվում է հիմնականում ծանր կամ ծայրահեղ ծանր: Նախարարը եղել է բոլոր այն բաժանմունքներում, որտեղ այս պահին բուժում են ստանում տուժածները, լսել նրանց կարիքները: Բժիշկները նշել են, որ երկարատև շրջափակման հետևանքով բուժառուներն ունեն նաև սրտանոթային, նյարդաբանական և այլ խնդիրներ: Վիճակների կայունացումից հետո հնարավոր կլինի տուժածների տեղափոխումը և հետագա բուժումը կազմակերպել մասնագիտացված բուժհաստատություններում։
14:51 - 29 սեպտեմբերի, 2023