Արգիշտի Քյարամյան

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին։ 2007-2013թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան։ 2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը։

2013-2014թթ. ընկած ժամանակահատվածում աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում` որպես քննիչ: 2016թ. աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազությունում` որպես դատախազության դատախազ: 2016-2018թթ. աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազությունում` որպես դատախազության դատախազ: 2018թ. հունիսի 8-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ։ 2018թ. հուլիսի 10-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ:

2019թ. փետրվարի 15-ից սկսած աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ։ 2019թ. մարտի 1-ից սկսած աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես ղեկավարի օգնական։ 2019թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ։ 2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Հանդիսանում է պահեստազորի սպա։ 2014թ. շնորհվել է արտահերթ կոչում։ 2016թ. շնորհվել է երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։ 2017թ. պարգևատրվել է գերատեսչական մեդալով։ 2018թ. շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում։ 

2019 թվականին նշանակվել նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ։

2020թ. հունիսի 8-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Նույն թվականի հոկտեմբերի 8-ին ազատվել է պաշտոնից։

2020-ի դեկտեմբերին նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ։

2018թ.-ից հետո տեղի է ունեցել Փրկարար ծառայության աշխատավարձերի որոշակի բարձրացում, բայց մենք գոհ չենք այն իրավիճակից, որն ունենք. Փաշինյան

2018թ.-ից հետո տեղի է ունեցել Փրկարար ծառայության աշխատավարձերի որոշակի բարձրացում, բայց մենք գոհ չենք այն իրավիճակից, որն ունենք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ տոնական օրվա առթիվ, մաղթել բարձր մասնագիտական հմտություններ և հնարավորինս քիչ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցներն առանցքային դերակատարում ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Պետական այրեր, Արտակարգ իրավիճակների նախարարության, Փրկարար ծառայության հարգելի աշխատակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով: Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Փրկարար ծառայությունն իրենց կարևոր և առանցքային դերակատարումն ունեցել են և ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում իրենց կատարած կարևորագույն աշխատանքի համար: Եվ գնահատանքիս խոսքերն եմ հնչեցնում Արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատողներին, Փրկարար ծառայության բոլոր աշխատողներին, որովհետև ձեր կատարած աշխատանքն անգնահատելի է: Կարծում եմ նաև, որ մենք պետք է հետևողականորեն զարգացնենք մեր երկրում բոլոր ինստիտուտները: Պիտի արձանագրեմ՝ չի բացառվում, որ այս ձևաչափով և այս կառուցվածքով մենք վերջին անգամ ենք հանդիպում, որովհետև առաջիկայում ձևավորվելու է Հայաստանում Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության որոշ կառույցներ, մասնավորապես՝ Փրկարար ծառայությունը: Ինչո՞ւ ենք գնում նման փոփոխությունների: Ամենակարևոր երկու մոտիվացիայի մասին եմ  այսօր ուզում խոսել, որը կարելի է տեղադրել մեկ ընդհանուր վերնագրի ներքո: Ընդհանրապես մեր երկրում,  պետական համակարգում,  ամենուր, մի քանի անգամ  եմ ասել, անհրաժեշտ են բոլոր ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխանող ստանդարտներ: Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, հատկապես ուժային կամ ուժային ուղղություն ունեցող կառույցներում աշխատել՝ նշանակում է որոշակի ստանդարտների համապատասխանել և աշխատանքը համապատասխանեցնել որոշակի ստանդարտների: Ոստիկանության, բանակի, փրկարար ծառայության աշխատողների համար պետք է գոյություն ունենան ստանդարտներ: Առաջին հերթին ուզում եմ նշել սոցիալական երաշխիքների և ապահովության ստանդարտը, որովհետև պետության համար կարևորագույն գործառույթ իրականացնող ծառայությունների աշխատողները պետք է երաշխավորված սոցիալական ապահովության համակարգ ունենան: Մեր նպատակադրումն է , որ նախարարության ձևավորումից հետո և՛ ոստիկանության, և՛ փրկարար ծառայության աշխատողների էական, շոշափելի աշխատավարձերի աճ պիտի տեղի ունենա և սոցիալական երաշխիքների համակարգի շատ կոնկրետ ուժեղացում պետք է տեղի ունենա: Բայց մենք, ընդհանրապես, պետական կառավարման համակարգում որոշել ենք, որ պետք է առաջնորդվենք այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ այսօր առաջնորդվում ենք, օրինակ՝ հանրակրթության ոլորտում: Մենք սահմանում ենք սոցիալական երաշխիքների, աշխատավարձի նոր ստանդարտ, մյուս կողմից ակնկալում ենք, որ յուրաքանչյուր աշխատող պետք է համապատասխանի իր մասնագիտական, ծառայողական հմտությունների, գիտելիքների, ընդունակությունների այն ստանդարտին, որը համապատասխանում է այդ բարձր աշխատավարձին: Եվ, ընդ որում, մեր նպատակադրումն այն է, որ այս գործընթացը տեղի ունենա անընդհատ և շարունակական, որովհետև երբ մենք, ենթադրենք մի անգամ բարձրացնում ենք աշխատավարձ, հետո տեղի է ունենում գնաճ և այդ աշխատավարձը հինգ, վեց , յոթ տարի անց, երբեմն ավելի արագ չի համապատասխանում մեր սահմանած  նախնական չափորոշչին: Եվ հետևաբար մենք այս մեխանիզմը պետք է պարբերաբար աշխատեցնենք՝ ունենալով երկու նպատակ՝ սոցիալական երաշխիքների ամուր համակարգ, բայց նաև պիտի համոզված և վստահ լինենք, որ մեր դպրոցներում, մեր ոստիակնությունում, մեր փրկարար ծառայությունում, մեր զինված ուժերում ծառայություն իրականացնող կամ աշխատող յուրաքանչյուր ոք համապատասխանում է այն ակնկալիքին, որը պետությունն ունի նրա նկատմամբ, որ ժողովուրդն ունի նրա նկատմամբ, որ հանրային շահն ունի նրա նկատմամբ: Եվ ես ուզում եմ, որ բոլորս տրամադրվենք այս աշխատանքին: Իհարկե, 2018 թ.-ից հետո Փրկարար ծառայության աշխատավարձերի որոշակի բարձրացում տեղի է ունեցել, բայց մենք դա չենք համարում շոշափելի և էական: Եվ մենք գոհ չենք այն իրավիճակից, որն այս առումով ունենք: Մենք պետք է իրար հետ շարժվենք առաջ: Մենք պետք է վստահ լինենք, որ  մեր երկրում՝ փրկարար ծառայությունում, բոլոր պետական ծառայություններում, նախարարություններում աշխատողը, այդ հաստիքը զբաղեցնողն ի վիճակի է առնվազն ինչ-որ մակարդակով լուծել իր առջև դրված խնդիրը: Հարգելի ներկաներ, Կրկին  շնորհավորում եմ և բոլորիս մաղթում եմ եռանդ, որպեսզի մենք այս կարևոր ճանապարհը հետևողական, գրագետ անցնենք, և արդյունքում կունենանք բոլորովին նոր իրավիճակ թե՛ փրրկարար ծառայության աշխատողների սոցիալական վիճակի, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների համակարգի,  թե՛ նրանց կողմից մատուցվող ծառայությունների և կառավարման հմտությունների առումով: Ընդհանուր առմամբ, իհարկե, սա այն դեպքն է երբ պետք է բոլոր փրկարարներին մաղթել ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալություն, բայց հնարավորինս քիչ աշխատանք: Շնորհակալություն բոլորիդ ծառայության համար և մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով»:          Արտակարգ իրավիճակների նաշխատողի օրվա առթիվ, անբասիր աշխատանքի և անձնվիրության համար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ԱԻՆ մի խումբ ծառայողների:  Այնուհետև կառավարության ղեկավարը և Հանրապետության նախագահը հետևել են ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին: Շարահրապարակում ներկայացվել են ցուցադրված հատուկ տեխնիկական միջոցների և սարքավորումների հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը և կիրառման նպատակները: Վարչապետը և նախագահը հետևել են նաև ԱԻՆ երկու աշխատակիցների՝ Գինեսի գրքում գրանցվելու արարողությանը:
15:38 - 05 սեպտեմբերի, 2022
Քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության առկայության մասին. ՔԿ նախագահ

Քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության առկայության մասին. ՔԿ նախագահ

Քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, սակայն այս պահի դրությամբ չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցակազմի առկայության մասին։ Այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով «Սուրմալու»-ի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին։ Քյարամյանը հավելեց, որ այս պահին քրեական գործում առկա ապացույցները «ավելի շատ վկայում են անզգուշության ձևով տեղի ունեցող հանցագործությունների վերաբերյալ»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ տեսագրություններից պարզ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է․ «Քանի դեռ քրեական գործով արդյունքներ չունենք, այսինքն՝ ավարտված չէ քննությունը, այսպես ասած ամենավերջնական եզրակացություն պետք չէ անել, բայց ես հասկանում եմ նաև, որ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը, ըստ էության, բացառվում է։ Տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն, և, ըստ էության, նաև վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում  է այդ հանգամանքը»։ Փաշինյանը նաև ասաց, որ 2020 թ․-ի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո համապատասխան գերատեսչություններին հանձնարարական է տվել՝ հավաքել բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ իրերի հետ, նաև տեղեկություններ հավաքել այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող  են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր։ «Եվ, իհարկե, դեպքից հետո առաջին գործողություններից մեկը, որ արել եմ, հաշվետվություն եմ փորձել ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ։ Այս պահի դրությամբ այդ մասով տեղեկատվությունը ամփոփվում է։ Պիտի հանձնարարեմ, որ ՊՎԾ-ն կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն և ինձ ամբողջական զեկուցի, թե իմ տված հանձնարարականը ինչպես է կատարվել»։ Փաշինյանը հավելեց, որ հանձնարարականի կատարման համար սահմանված ժամկետներ չեն եղել․ «Բեյրութում տեղի ունեցածից հետո խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել, որ Հայաստանում նմանատիպ իրադարձություն տեղի չունենա»։ Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։ Հարցաքննվել է 50 անձ, այդ թվում՝ տաղավարների սեփականատերեր։ Առևտրի կենտրոնի սեփականատերը դեռևս չի հարցաքննվել։
12:02 - 18 օգոստոսի, 2022
Արգիշտի Քյարամյանի հրամաններով՝ Քննչական կոմիտեում նշանակումներ են արվել

Արգիշտի Քյարամյանի հրամաններով՝ Քննչական կոմիտեում նշանակումներ են արվել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մարտիրոս Վալերիի Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից: Արդարադատության առաջին դասի խորհրդականՄարտիրոս Ավագյանի կենսագրությունը Ծնվել է 1984 թվականին: 2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեություն 2005-2008թթ. – ԼՂՀ ՊՆ N զորամասի ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի սպա I-VI.2008 թ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննչական բաժնի քննիչ 2008-2011թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ 2011-2012թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ VI-XII.2012թ. –  ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ 2012-2013թթ. –  ՀՀ ՊՆ N զորամասի առաջին բաժանմունքի պետ-հրամանատարի տեղակալ 2013-2014թթ. –  ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար 2014-2016թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ 2016-2022թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ ՊարգևներԾառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներԱմուսնացած է, ունի երեք երեխա:   Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մեկ այլ հրամանով Մելսիկ Անդրանիկի Շիրվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ` ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից: Արդարադատության առաջին դասի խորհրդականՄելսիկ Շիրվանյանի կենսագրությունը Ծնվել է 1986 թվականին: 2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2010թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Աշխատանքային գործունեություն 2010-2012թթ. –  ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի հրամանատար 2012-2013թթ. –  ՊԲ N զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպա 2013-2014թթ. –  ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ բաժանմունքի քննիչ III-X.2014թ. –  ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ 2014-2016թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ 2016-2018թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ 2018-2021թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի պետ II-VII.2021թ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ 2021-2022թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ ՊարգևներԾառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն մեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներԱմուսնացած է, ունի երկու երեխա:
12:58 - 26 հուլիսի, 2022
Ոստիկանության զորքերը երկիրը, ժողովրդին ապօրինի ոտնձգություններից պաշտպանելու գործառույթը կատարել են բարձր մակարդակով. Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության զորքերը երկիրը, ժողովրդին ապօրինի ոտնձգություններից պաշտպանելու գործառույթը կատարել են բարձր մակարդակով. Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք:  Կառավարության ղեկավարը նախ եղել է Հավերժության պուրակում, որը հիմնվել է ի հիշատակ Ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ լայնությունը՝ 33 մետր, որը խորհրդանշում է ՀՀ ՈԶ 1033 զորամասը: Ոստիկանության զորքերի 30-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետ Փաշինյանը տնկել է եղևնի, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի զոհված Ոստիկանության զորքերի բոլոր ներկայացուցիչների: Վարչապետը ծանոթացել է ՈԶ  տեխնիկական միջոցներին, հանդիսավոր միջոցառմանն իր խոսքում շնորհավորել ներկաներին Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով: «Ոստիկանության զորքերը, ըստ էության, ձևավորվել են որպես Հայաստանի զինված ուժերի առաջին կանոնավոր ստորաբաժանում: Այդ ընթացքում Ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց նպաստն են բերել Հայրենիքի անվտանգության և սահմանների պաշտպանության գործին: Ես ևս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած Ոստիկանության զորքերի նահատակված ծառայողների հիշատակի, նրանց ընտանիքների, հարազատների, զավակների և ծնողների առաջ: Պիտի արձանագրենք, որ մեր նահատակների առաջ մեր ունեցած ամենամեծ պարտքը Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, հայկական պետականությունը պահպանելն է, պաշտպանելն է, զարգացնելն է և հետագա սերունդներին փոխանցելը: Ուզում եմ ընդգծել հենց Ոստիկանության զորքերի, ընդհանուր առմամբ, իրավակարգի և հանրային անվտանգության ապահովման գործառույթը: Ես դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, սա հատուկ եմ շեշտում, երբ Ոստիկանության հետ ուղիղ առնչվող ճգնաժամային իրավիճակ կար, ամբիոնից հայտարարել եմ, որ Ոստիկանությունը, ինչպես ցանկացած պետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ողնաշարն է: Եվ պիտի արձանագրեմ, որ Ոստիկանության զորքերը, եթե ավելի ճշգրիտ արտահայտվենք, հենց Ոստիկանության ողնաշարն է: Շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր Ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, և Ոստիկանության զորքերը՝ մասնավորապես, անընդհատ և հետևողականորեն ցույց են տալիս իրենց ամրությունը, իրենց վճռականությունը, հաստատակամությունը և նվիրվածությունը Հայաստանի Հանրապետության իրավակարգին, Սահմանադրությանը և ժողովրդին: Սա գնահատանքի արժանի ծառայություն է, որովհետև հանրային անվտանգության և կայունության ապահովումը ոչ պակաս կարևոր գործառույթ է, քան արտաքին սահմանների պահպանությունը և պաշտպանությունը: Չնայած, ինչպես նշվեց, այս գործառույթում նույնպես Ոստիկանության զորքերն իրենց ներդրումն են ունեցել»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը բոլոր ծառայողներին շնորհակալություն է հայտնել կատարած ծառայության, նվիրվածության, վճռականության և հետևողականության համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բոլորի ընտանիքների անդամներին, որոնք կարելի է պատկերացնել, թե ամեն անգամ ինչպիսի ապրումներ են ունենում, երբ դուք դուրս եք գալիս ծառայության: Բայց համոզված եմ նաև, որ նրանք կասկած անգամ չունեն, որ Հայրենիքին, պետությանը, ժողովրդին ձեր ծառայությունը կիրականացնեք պատվով, արժանապատվությամբ և նվիրվածությամբ: Այդ ծառայությունն արժանի է գնահատանքի: Այժմ մենք գտնվում ենք  կարևոր մի փուլում, երբ Ոստիկանությունը, նաև Ոստիկանության զորքերը բարեփոխումների շատ կարևոր ճանապարհ պիտի անցնեն: Բայց այդ բարեփոխումների կարևորագույն և անկյունաքարային դրույթներից մեկը պիտի լինի, ընդհանուր առմամբ, Ոստիկանության և Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների հարցը, որովհետև բոլորս ունենք համոզմունք, որ այդքան գնահատելի ծառայություն իրականացնող մարդիկ և նրանց ընտանիքները պիտի ունենան սոցիալական որոշակի, վստահելի երաշխիքների համակարգով ապահովվածություն: Ընդ որում, այս քաղաքականությունը վերաբերում է բոլոր ուղղություններին: Այսօր Ոստիկանության զորքերի օրն է, Ոստիկանության մասին ենք խոսում, բայց նույնը վերաբերում է մեր իրավակարգին, պետական կարգի, անվտանգության ապահովման բոլոր ծառայություններին: Մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով: Ընդհանրապես, այն գործառույթը, որն իրականացնում են իրավակարգի ապահովման ուժերը, այդ գործառույթի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել, որովհետև ձեր գործառույթն է՝ երկիրը, ժողովրդին պաշտպանել ապօրինի ոտնձգություններից: Պիտի արձանագրեմ, որ Ոստիկանության զորքերը, Ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, իրենց այս գործառույթը կատարել են բարձր մակարդակով և ճշգրտորեն: Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով և շնորհակալություն հայտնում ձեր նվիրական ծառայության համար»,- եզրափակել է վարչապետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, երկարամյա անբասիր ծառայության համար Ոստիկանության զորքերի հրամանատրի տեղակալ, գնդապետ Գարիկ Միրզոյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվել են Մարտական ծառայության և «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալներով:
15:28 - 24 հունիսի, 2022
Փաշինյանը կհարցաքննվի, դատախազի կողմից կա ցուցում․ ՔԿ պաշտոնյան՝ զոհված զինծառայողների հարազատներին |tert.am|

Փաշինյանը կհարցաքննվի, դատախազի կողմից կա ցուցում․ ՔԿ պաշտոնյան՝ զոհված զինծառայողների հարազատներին |tert.am|

tert.am: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի դիմաց էին։ 5 օր առաջ զինծառայողների ծնողները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել,  դիմել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և հանդիպում պահանջել։   Ծնողներին ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնեց, որ Արգիշտի Քյարամյանի և ծնողների միջև հանդիպումը այսօր չի կարող կայանալ, քանի որ Քյարամյանը տեղում չէ։ «Լրացուցիչ հանդիպման հետ կապված օր, ժամ կպայմանավորվենք։ ՔԿ-ում տեղյակ չէին, որ ծնողները պետք է գային, դրա մասին իմացել են այն ժամանակ, երբ եկել եք այստեղ։ Պարոն Քյարամյանը երբեք ոչ մի հանդիպում չի մերժել ծնողների հետ, հեռագա հանդիպման համար կպայմանավորվենք ձեզ հետ»,- ասաց Ռաֆայել Վարդանյանը։ Ծնողների հարցին, թե լինելու՞ է Փաշինյանի հարցաքննություն, թե՝ ոչ, ՔԿ պաշտոնյան պատասխանեց․ «Այո՛, հարցաքննվելու է, դատախազի կողմից կա ցուցում»,-հայտարարեց ՔԿ պաշտոնյան։
13:59 - 01 հունիսի, 2022
«Նոր ենք վարույթ ընդունել, ծանոթացման փուլում է». Քյարամյանը՝ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին

«Նոր ենք վարույթ ընդունել, ծանոթացման փուլում է». Քյարամյանը՝ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին

Չնայած այն հանգամանքին, որ Շուշին այս պահին օկուպացված է, մենք այնուամենայնիվ, նշում ենք եռատոնը, որովհետեւ պատմական իրողությունները, որոնք արդեն իսկ տեղի են ունեցել, դրանք մեզ համար տոներ են, այդ թվում Շուշիի ազատագրումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունը ճնշում է, որպեսզի Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցվի, նաեւ ասել է, որ Շուշին դժգույն քաղաք է, Քյարամյանն ասաց. «Ես պետք է խնդրեմ, որ Քննչական կոմիտեի գործունեության հետ կապված ինձ հարցեր տաք, իսկ ձեր նշած բոլոր հարցերին քաղաքական ղեկավարությունը հստակ պատասխանել է: Ես նաեւ պետք է խնդրեմ, որ մանիպուլատիվ  բնույթի հարցադրումներ կապված մեր հայրենիքի, մեր Արցախի հետ չհնչեցնել»: Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործում Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու պահանջներին, Քյարամյանն ասաց. «Այդ գործը կարճ ժամանակ առաջ դատախազության մոտեցմամբ տեղափոխվել է քննչական կոմիտե, ընդունվել է վարույթ, այժմ զինվորական քննչական վարչությունում ծանոթանում են գործին: Պետք է ծանոթանանք, ըստ այդմ, գործի քննությունը կընթանա: Այս պահին գործի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ նոր ենք վարույթ ընդունել եւ դեռ ծանոթացման փուլում է գտնվում գործը»: Հարցին, թե ճիշտ չէ՞ «կարող էինք կանխել պատերազմը, կունենայինք այս վիճակը, բայց առանց զոհերի» արտահայտության համար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործ հարուցել ու իրեն կանչել հարցաքննության, ՔԿ ղեկավարն արձագանքեց. «Գործը պետք է քննվի օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի: Քննության ընթացքում պետք է պարզաբանվեն բոլոր պարզաբանման ենթակա հանգամանքները: Այս պահին ավել բան չեմ կարող ասել»:
11:18 - 09 մայիսի, 2022
Արգիշտի Քյարամյանի և Չինաստանի դեսպանի հանդիպմանը կարևորվել են պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Արգիշտի Քյարամյանի և Չինաստանի դեսպանի հանդիպմանը կարևորվել են պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանին և դեսպանության ներկայացուցիչներին:Ա. Քյարամյանը ողջունելով հյուրին՝ նախ շնորհավորել է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի առիթով ու ընդգծել երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցության և բարեկամական կապերի նշանակալի իրողությունները: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն իր խոսքում կարևորել է պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և փաստել, որ շարունակական քայլեր են իրականացվում համագործակցության շրջանակների ընդլայնման ուղղությամբ: Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել նաև  քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին՝ Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրված համաձայնագրի դրույթներին՝ վստահություն հայտնելով, որ ինչպես հիշյալ փաստաթղթի, այնպես էլ հետագա շարունակական շփումների արդյունքում կձևավորվեն առավել համակողմանի գործակցության հնարավորություններ: Կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանն ու Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանը պայմանավորվածություն են ձեռք բերել  Քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց և դեսպանության իրավական հարցերով պատասխանատուների միջև կապերի հաստատման ու համատեղ աշխատանքների կազմակերպման  վերաբերյալ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և նախանշել համագործակցության որոշակի ուղղություններ:
18:54 - 06 մայիսի, 2022
Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է  Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Ողջունելով հյուրին՝ Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է հանդիպման ձևաչափը և նշել, որ հատկապես հետպատերազմական շրջանում առկա են  համատեղ քննարկման անհրաժեշտություն ունեցող բազմաթիվ հարցեր և որոշակի գործընթացներ: Արգիշտի Քյարամյանն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվում է 2020 թվականի արցախյան պատերազմի սանձազերծման, խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված և պատերազմական այլ հանցագործություններ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում քննության առարկա են դարձվել ագրեսիայի ակտի հետևանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու, գերեվարվելու և բռնի անհետացման դեպքերը։ Կոմիտեի ղեկավարը փաստել է, որ ագրեսիվ պատերազմի ընթացքում զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքների մասին՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը, նախաքննության առաջին իսկ օրերից, համագործակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ՝ ապահովելով նաև հիշյալ կառույցի կողմից բարձրացված բոլոր հարցերի հրատապ արձագանքն ու պատշաճ աջակցության ցուցաբերումը՝ մասնավորապես տեղեկատվության փոխանակման ասպարեզում: Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով՝ նախաքննությամբ հաստատված թվով 205 անձանց գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ աշխատանքների իրականացումը, ինչպես նաև՝ Արցախյան առաջին պատերազմի հետևանքով անհետ կորած 777 անձանց որոնողական աշխատանքների խնդիրը։ Առաջնահերթությունների շարքում ներկայացվել է ներկայում Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հայկական կողմին վերադարձնելու, ինչպես նաև բռնի անհետացած անձանց կարգավիճակի հստակեցմանը վերաբերող խնդիրները։ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն ներկայացրել է պատվիրակության կողմից 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո իրականացված և նախատեսվող գործընթացների, ռազմական գործողությունների վայրերում կատարվող որոնողական աշխատանքների առանցքային ուղղությունները, ինչպես նաև մարդասիրական իրավունքի ոլորտում նախաքննական մարմնի հետ շփումների հիմնական դրսևորումներն ու համագործակցության շրջանակները: Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդյունավետ գործունեություն է ծավալել  ադրբեջանական կողմից հաստատված գերիների հետ տեսակցությունների և վերջիններիս հարազատների հետ կապի ապահովման, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների կատարման և տեխնիկական աջակցության ցուցաբերման հարցերում: Կողմերը մտքեր են փոխանակել նաև քննարկված հարցերի մասով հետագա արդյունավետ և շարունակական փոխգործակցության, վերջինիս ուղղությունների առավել ընդլայնման շուրջ՝ մասնավորապես կարևորելով գերեվարման փաստերի, գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական աշխատանքների կազմակերպումն ու ցանկալի արդյունքների ապահովումը:
18:18 - 27 ապրիլի, 2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է  Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, օրակարգային առաջին հարցի շրջանակներում Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը ներկայացրել է  ընթացիկ տարվա մարտ ամսվա ընթացքում համապատասխան աշխատանքային խմբի կողմից ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: «Հիմնական զեկուցողն անդրադարձ է կատարել նաև տվյալ ստորաբաժանումում քննված քրեական գործերի հարուցման ուղղություններին, ինչպես նաև վերլուծել նախաքննության կազմակերպման արդյունավետությանը վերաբերող որոշակի ցուցանիշներ, խոսել ուսումնասիրության ընթացքում արձանագրված խնդիրների, բացթողումների և թերացումների մասին: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև արձանագրված խնդրահարույց երևույթներն ապագայում բացառելուն ուղղված մի շարք առաջարկություններ և նկատառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Օրակարգային հաջորդ հարցով Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը վերլուծել է նաև Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային բաժինների եռամսյակային գործունեության արդյունքները՝ վերջիններս համեմատելով նախորդող տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կարևորել է ուսումնասիրությունների և վերլուծական աշխատանքի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նմանատիպ ուսումնասիրությունների արդյունքում բարձրանում է կառույցի գործունեության արդյունավետությունը: Կոմիտեի նախագահը հանձնարարել է, որ երկամսյա ժամկետում շտկվեն ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում և բաժիններում արձանագրված խնդիրներն ու համապատասխան գործընթացներ ծավալվեն աշխատանքային խմբի կողմից բարձրացված առաջարկությունների ապահովման մասով: Նշվում է, որ խորհրդակցության ավարտին անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում Կոմիտեի այլ ստորաբաժանումներում  նախատեսվող համանման ուսումնասիրությունների ժամանակացույցին և ընթացակարգային մի շարք հարցերի ևս:
19:21 - 14 ապրիլի, 2022
Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին

Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անհետ կորած անձանց շրջանակը ներառող հատվածում իրականացվող մինչդատական վարույթի առանձնահատկություններին՝ ընդգծելով այդ ասպարեզում միջազգային կառույցների հետ արդյունավետ շփումների գերակայությունները: Արգիշտի Քյարամյանն  իր երախտագիտությունն է  հայտնել ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ առողջապահության նախարարության և Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց նույնականացման նպատակով՝ թվով 100 բարդ փորձանմուշների` Նիդերլանդներում լրացուցիչ հետազոտության, ԴՆԹ թեստավորման և գենետիկական բնութագրեր ստանալու աջակցության համար։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովման հարցում: Քեթրին Բոմբերգերը ներկայացրել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներն ու ներկա առաջնահերթությունները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան պատերազմների հետևանքով անհետ կորած անձանց մասով պահանջվող գործընթացների իրականացման վերաբերյալ և պայմանավորվել են ծավալել առավել ընդլայնված փոխգործակցություն:
17:37 - 29 մարտի, 2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Արցախ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Արցախ

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայույունը:ՔԿ նախագահին ուղեկցող պաշտոնական պատվիրակության կազմում են եղել Կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության  պետ Արտակ Կրկյաշարյանը, տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վիգեն Մեսրոպյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը:Քննչական կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեների համագործակցության առաջնահերթություններին և ձևաչափերին վերաբերող հարցեր:Արգիշտի Քյարամյանը հանդիպումներ է ունեցել նաև Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, գլխավոր դատախազի, ներքին գործերի նախարարի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ, նախանշվել են արդյունավետ փոխգործակցության և գործնական շփումների՝ մի շարք հեռանկարային ուղղություններ:
19:02 - 18 դեկտեմբերի, 2021
Արգիշտի Քյարամյանը հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ նախագահների հետ

Արգիշտի Քյարամյանը հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ նախագահների հետ

Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի և նախաքննական մարմնի ծառայողի օրվա կապակցությամբ 2021թ. սեպտեմբերի 10-ին  Բելառուսի քննչական կոմիտեում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահներ Արգիշտի Քյարամյանի, Ալեքսանդր Բաստրիկինի և Դմիտրի Գորայի միջև: Հայկական պատվիրակության կազմում Բելառուս են մեկնել նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը: Այս մասին հայտնում է ՔԿ-ն: Նախօրեին Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեում տեղի էր ունեցել աշխատանքային հանդիպում՝ Դմիտրի Գորայի և Արգիշտի Քյարամյանի միջև: Բելառուսի քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ հրավերն ընդունելու և տոնակատարությանը մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել` համագործակցությունը շարունակելու և զարգացնելու վերաբերյալ:
15:14 - 10 սեպտեմբերի, 2021
Արգիշտի Քյարամյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկու երկրների իրավապահների արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր

Արգիշտի Քյարամյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկու երկրների իրավապահների արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը, Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, ՀԿԳ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը, ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ստորաբաժանման ղեկավար Ալեքսիս Հաֆտվանին, նույն ստորաբաժանման ավագ իրավախորհրդատու Ադի Հոլովեյը և քաղաքական խորհրդատու Կրիստինա Հանսելը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդեն ստեղծված արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը մանրամասն ներկայացրել է այն ոլորտները, որտեղ փոխհամագործակցությունը բավական արդյունավետ զարգացումներ ունի՝ արժևորելով երկարամյա համագործակցության ընթացքում կիբեռհանցագործության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ընտանեկան բռնությունների ոլորտներին վերաբերող մի շարք համատեղ ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները: Կոմիտեի նախագահը վստահեցրել է նաև, որ քրեական գործերով ցուցաբերվող միջազգային իրավական օգնությունը այսուհետ ևս կկրի շարունակական բնույթ, ինչն էլ ավելի կնպաստի  հանցավորության դեմ պայքարում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Դեսպան Լին Թրեյսին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին՝ պաշտոնի նշանակվելու առթիվ: ՔԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը կարևորել են նաև փոխադարձ իրավական օգնության շրջանակներում քննիչների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և անցկացնելու գործընթացը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել և ընդլայնել համագործակցությունը, էլ ավելի զարգացնել ձևավորված ավանդույթները:
18:46 - 23 օգոստոսի, 2021
Արգիշտի Քյարամյանը Սերգեյ Կոպիրկինի հետ երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել

Արգիշտի Քյարամյանը Սերգեյ Կոպիրկինի հետ երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել

Այսօր՝ հուլիսի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն: ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հույս է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն ապագայում ավելի մեծ թափ կստանա և կընդլայնվի։ Երկարամյա համագործակցության ընթացքում իրականացվել են համատեղ միջոցառումներ՝ նպաստելով  քրեական գործերով միմյանց ցուցաբերվող միջազգային իրավական օգնության արդյունավետության բարձրացմանը։ Արգիշտի Քյարամյանը կարևորել է նաև հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության շարունակականությունը։ Դեսպան Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին՝ պաշտոնի նշանակվելու առթիվ: Դեսպանը, իր հերթին բարձր գնահատելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև շփումները, շեշտել է Հայաստանում ՌԴ դեսպանության պատրաստակամությունը՝ աջակցելու քննչական մարմինների միջև գործակցության զարգացմանը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել և ընդլայնել օրակարգային խնդիրների պարբերաբար քննարկումները:
13:57 - 28 հուլիսի, 2021
Արգիշտի Քյարամյանը Սյունիք կատարած այցի ընթացքում կարևորել է քննության որակի բարելավումը

Արգիշտի Քյարամյանը Սյունիք կատարած այցի ընթացքում կարևորել է քննության որակի բարելավումը

2021թ․հուլիսի 26-ին Սյունիքի մարզային քննչական վարչությունում տեղի է ունեցել նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Նիստի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Սյունիքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետ Ս.Մարգարյանին։ Աշխատանքային խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և Սյունիքի մարզային քննչական վարչության, ինչպես նաև՝ մարզի ուժային այլ կառույցների աշխատակիցներ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կարևորել է քննության որակի բարելավումը՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը` անդրադարձ կատարելով աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերին։ 
16:54 - 26 հուլիսի, 2021