ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ–ն արտահերթ զեկույց է հրապարակել ՍԴ-ում ձայները հավասար բաշխվելու դեպքում որոշում կամ եզրակացություն չկայացվելու վերաբերյալ

ՄԻՊ–ն արտահերթ զեկույց է հրապարակել ՍԴ-ում ձայները հավասար բաշխվելու դեպքում որոշում կամ եզրակացություն չկայացվելու վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է արտահերթ զեկույց` Սահմանադրական դատարանում ձայները հավասար բաշխվելու դեպքում որոշում կամ եզրակացություն չկայացվելու և դիմումը մերժված համարելու բացասական ազդեցությունը մարդու սահմանադրական իրավունքների վրա։ «Հարցն այն է, որ Սահմանադրական դատարանը կարող է մերժել քննության ընդունված դիմումը, երբ ՍԴ-ում ձայները հավասար են բաշխվում ու ՍԴ-ն որոշում կամ եզրակացություն այդ դեպքում չի կայացնում: Խոսքը վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասին, որը դատարանին հնարավորություն է տալիս մերժված համարելու արդեն քննության ընդունված այն դիմումը, որի քննարկման վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունվում: Այս հարցով դիմել եմ նաև Սահմանադրական դատարան, որի համար ազդակ է դարձել 09.12.2020թ. ՍԴ ներկայացված իմ այն դիմումը, որով վիճարկել եմ ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և 422-րդ հոդվածի սահմանադրականությունը: Մասնավորապես, խոսքն այդ դիմումի քննարկման այնպիսի արդյունքի մասին է, որով դիմումը ՍԴ-ն մերժված է համարել քննարկվող հարցը ձայների հավասարության պատճառով:Նշված դիմումով վիճարկում էի այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար: Սահմանված են միայն տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու կոնկրետ իրավախախտման հանգամանքները: ՍԴ-ն իմ այդ դիմումի կապակցությամբ այդպես էլ ըստ էության որևէ որոշում չի կայացրել:«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումը վիճարկվել է՝ ելնելով հետևյալ հիմնական մոտեցումներից. - Սահմանադրական դատարանին դիմում ներկայացնելն ու դատարանի կողմից որոշում կայացնելը մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի իմաստով. - Սահմանադրական դատարանը կոնկրետ գործերով իրականացնում է կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման գործառույթ, քանի որ վիճարկվող նորմը կամ դրա մեկնաբանությունը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչող ՍԴ որոշման հիման վրա անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման:Մինչդեռ, Սահմանադրական դատարանում արդեն քննության ընդունված գործով դիմումը տեխնիկական նկատառումներով մերժվելու դեպքում, փաստորեն, մարդը զրկվում է իր խախտված իրավունքների վերականգնման այդ հնարավորությունից.- Սահմանադրական դատարանը սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության միջոց լինելուց բացի նաև իրականացնում է կանխարգելիչ գործառույթ:Սահմանադրական դատարանի որոշումներում ամրագրված ուղենիշային դիրքորոշումները կանխարգելիչ նշանակություն ունեն իրավունքների հետագա խախտումները բացառելու և Սահմանադրության ու մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների ապահովման տեսանկյունից: Հատուկ ընդգծեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան դիմելը նպատակ ունի ներկայացնելու անհատական դիմում բողոքների արդյունքներով արձանագրված համակարգային խնդիրները, պայքարել խնդիրների արմատների դեմ, ինչպես նաև նպաստել դրանց լուծմանը և հետագայում նմանատիպ խնդիրների և խախտումների բացառմանը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումներով, փաստորեն, արձանագրվում են Պաշտպանի դիմումներով բարձրացված համակարգային խնդիրները, վիճարկվող նորմերը ճանաչվում են Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ առնվազն տրվում են վիճարկվող նորմերի պաշտոնական մեկնաբանություններ:Մինչդեռ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը կիրառելու արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումում նշված համակարգային խնդիրները մնում են չլուծված, իրավունքների խախտումները՝ չվերացած՝ դրանով իսկ առկախված թողնելով վիճարկվող նորմի իրավաչափության հարցն, առհասարակ:Ստացվում է՝ ՍԴ-ն կարող է հրաժարվել իրավունքների պաշտպանությունից՝ մարդուն թողնելով իր խնդիրների հետ:Մարդու իրավունքների պաշտպանի դեպքում դա էլ իր հերթին անխուսափելի բացասական ազդեցություն է ունենում Պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքի, Պաշտպանի սահմանադրական գործառույթների վրա, խաթարում է հանրային  վստահությունը սահմանադրական այս հաստատության նկատմամբ: Սահմանադրական դատարանում քննվող գործի վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունն ընդգծվում է հատկապես այն բանի հաշվառմամբ, որ Սահմանադրական դատարանի որոշումների պատճառաբանական մասում շարադրված իրավական դիրքորոշումները իրավունքի աղբյուր են և իրենց բնույթով հանդիսանում են սահմանադրական դրույթների պաշտոնական մեկնաբանություն։Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։
17:28 - 14 հունվարի, 2022
Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի եթերը «փակ» է սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, ադրբեջանական անօրինականությունների մասին ՄԻՊ հայտարությունների համար․ Թաթոյան

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի եթերը «փակ» է սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, ադրբեջանական անօրինականությունների մասին ՄԻՊ հայտարությունների համար․ Թաթոյան

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերություն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու և մարդու իրավունքները, օրենսդրությունն ու միջազգային պահանջները խախտող քաղաքականության, պետության պարտավորությունները չկատարելու վերաբերյալ պարզաբանումների պահանջով։ «2021թ. դեկտեմբերի 28-ի ծավալուն հայտարարությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել էր շուրջ 5 ամիսների նպատակային մշտադիտարկման արդյունքները՝ շեշտելով, որ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, իր «Լուրեր» թողարկումներում շարունակում է առավելագույն անտեսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, գործում է Պաշտպանի գործունեության եթեր հեռարձակելն առավելագույնը բացառելու սկզբունքով։ (https://ombuds.am/am/site/ViewNews/2067): Այս հայտարարությունից հետո վիճակը նույնն է ու նույնիսկ ավելի է վատացել: Խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ հայտարարություններ, վերլուծություններ, զեկույցներ ու հանրային իրազեկման աշխատանքները հանրությանը հասանելի չդարձնելուն, մարդկանց իրենց իրավունքներին վերաբերող հարցերը, խնդիրների լուծման առաջարկները հանրությունից թաքցնելուն՝ սկսած վիրավորանքի ու ատելության դեմ պայքարից, կանանց ու երեխաների, բանտերում ու հոգեբուժարաններում մարդկանց իրավունքներից մինչև սահմանային բնակիչների անվտանգություն: Հատկապես «փակ» է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման եթերն այն հայտարարությունների համար, որոնք վերաբերում են սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը, ադրբեջանական անօրինականություններին ու նրանց հեռացնելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներին: Սրանով, ոչ միայն չի խթանվում ճիշտ հանրային դիսկուրս և քաղաքացիների վերահսկողությունը պետության նկատմամբ, այլ նաև Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում մարդկանց չի ներկայացվում, թե մարդու իրավունքների տեսանկյունից ադրբեջանական զինված ծառայողներին ինչ եղանակներ կան հեռացնելու ՀՀ գյուղերի մոտից ու ճանապարհներից: Չի զարգացվում քննարկում այն մասին, որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը իրար լրացնող երևույթներ են: Սրան էլ ավելանում է այն, որ քիչ չեն հարցերը, որոնք Սահմանադրության և օրենքների ուժով գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի բացառիկ իրազեկման տիրույթում . այսինքն` որևէ այլ աղբյուրից այդ տվյալները ստանալ հնարավոր չէ: Արդեն տևական ժամանակ լուսաբանման անտեսումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում: Այսինքն՝ ակնհայտ է, որ այս կերպ խոչընդոտվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելությունը: Այս քաղաքականությամբ խախտվում են «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ԵԽԽՎ, ԵԽ նախարարների կոմիտեի, ԵԱՀԿ-ի և մի շարք այլ միջազգային պահանջներ: Ոտնահարվում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու, խոսքի ազատության և մի շարք այլ սահմանադրական դրույթներ: Անտեսվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լուսաբանումն ու բարձր հանրային հասանելիությունը երկրի ժողովրդավարության կարևոր ցուցիչ է և ընկած է հաստատության միջազգային ակրեդիտացիայի հիմքում: Այսինքն՝ խոսքը ինստիտուցիոնալ վերաբերմունքի մասին է: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մանրամասն հարցեր են առաջադրվել յուրաքանչյուր իրավասու մարմնի իր իրավասությունների մասով։ Հանրային հեռարձակողի խորհրդին ուղղված գրությամբ հատուկ շեշտվել է, որ բարձրացված մտահոգությունները հիմնավոր կերպով չփարատելու դեպքում Պաշտպանի մշտադիտարկման արդյունքների հաշվառմամբ՝ ստեղծված ու շարունակվող մտահոգիչ իրավիճակն ընկալվելու է որպես Հանրային հեռարձակողի խորհրդի և Հ1-ի համաձայնեցված քաղաքականության արդյունք: Առկա օբյեկտիվ գործոններն արդեն իսկ ստեղծում են նման հիմնավոր ենթադրություն: Ստացվում է` «դաս» է տրվում Մարդու իրավունքների պաշտպանության միակ ազգային սահմանադրական մարմնին առ այն, որ հաստատության նկատմամբ քաղաքական կամ Կառավարության վերաբերմունքը փոխվելու դեպքում փոխվելու է նաև Կառավարության կողմից հիմնադրված հեռուստաընկերության վերաբերմունքը՝ լուսաբանումները դադարեցնելու առումով և օրենսդրությունը ոտնահարելու հաշվին: Մինչդեռ, հաշվի չի առնվում նաև, որ մարդու իրավունքների խնդիրները օբյեկտիվ լուսաբանելը, հանրային դիսկուրսը, այդ թվում՝ քննադատական տեղեկություններով խթանելը պետության պոզիտիվ պարտավորություն է, որ այս դեպքում պարտավոր են ապահովել Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային հեռարձակողի խորհուրդը»:
11:15 - 13 հունվարի, 2022
Եթե շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց, մարդու իրավունքներից, կզրկվենք նաև անվտանգությունից. Արման Թաթոյան

Եթե շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց, մարդու իրավունքներից, կզրկվենք նաև անվտանգությունից. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ ՀՀ արտաքին գործերի նախարարության երեկվա հայտարարությանը, որում նշվում էր հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման մասին։ «ԱԳՆ կայքում նորից կար հայելային հետքաշման գաղափարը։ Ես ուզում եմ ասել, որ դա մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։ Ես ԱԳՆ գործընկերներին մշտապես հարգանքով եմ վերաբերվեր և վերաբերվում եմ, հարգում եմ նրանց աշխատանքը, բայց ես կարծում եմ՝ սա քաղաքական մոտեցում է՝ սխալ կենսագործվող, որը մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին հակադրվում է, որովհետև հարց է առաջանում՝ մենք ուր պետք է քաշվենք, որտեղից պետք է քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի միջով։ Մարդիկ չեն կարողանում իրենց հողերը մշակեն, օգտագործեն, գյուղատնտեսությամբ զբաղվել այն պատճառով, որ ադրբեջանական զինված ծառայողները ֆիզիկապես ներկա են իրենց պատկանող հողերում։ Մենք ունենք օրինական փաստաթղթեր, որոնք հաստատում են սեփականության իրավունքը, հետևաբար այս մոտեցումը չի ապահովում, հաշվի չի առնում մարդու իրավունքները»։ Թաթոյանի խոսքով՝  ռազմական ու քաղաքական պաշտոնյաները պետք է դադարեն սահմանային անվտանգության, բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։ «Բավական է, չի կարելի ռազմական ու քաղաքական տեսանկյունից բացառապես այս հարցերին մոտենալ։ Չի կարելի մարդուց կտրել իր անվտանգության հարցը»։ Մարդու իրավունքների պաշտպանն ասաց՝ եթե շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց, մարդու իրավունքներից, կզրկվենք նաև անվտանգությունից։ «Մեր պետական քաղաքականությունը պետք է ընթանա մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով։ Դրանից բացի՝  այս մոտեցումները նաև հնարավորություն կտան պաշտպանել մեր զինվորներին, մեր զինված ուժերի ծառայողներին, սահմանապահներին, ոստիկանության ծառայողներին, արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողներին, և այն ծառայողներին, ովքեր նաև զինված տանում են այդ ծառայությունը։ Չէ՞ որ նրանք պաշտպանում են մեր բնակչությանը, եթե մենք բոլորին հետ քաշենք (զորք ասելով նկատի են ունեցել բոլորին), ո՞վ է մեր իրական երաշխիքը լինելու, այդ միջազգային մոնիթորինգը առանց մերոնց եթե եկավ, մեր իրավունքների հաշվին ներկա գտնվեց այդտեղ, մեր քաղաքացիները կարողանալո՞ւ են իրենց իրավունքները իրականացնել։ Կամ նրանք խախտում թույլ տվեցին, ինչպե՞ս ենք մեր պետական, մեր պետության ներսի մեխանիզմները ինչպես են ապահովվելու»։ Նրա խոսքով՝  այս հարցերը ռազմական տեսանկյունից դիտարկելը մեզ կտրելու է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներից։
12:56 - 12 հունվարի, 2022
Կրակը վարվում է ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում․ խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է․ ՄԻՊ

Կրակը վարվում է ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում․ խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է․ ՄԻՊ

Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում ՀՀ 2 զինծառայողի սպանության ու այլ զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու համար։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրառւմ է կատարել ՄԻՊ Արման Թաթոյանը։    Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը հատկապես ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ, Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ տեղակայված ՀՀ Զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Հրետանին լսելի է եղել նաև Կութ գյուղում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերը հաստատում են, որ կրակը վարվում է առավելապես ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է:   Այդ տեղակայումները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են՝ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող արոտավայրերում, վարելահողերում ու խոտհարքներում և զուրկ են իրավական որևէ հիմքից:   Ասօրվա ադրբեջանական հարձակումները, ինչպես հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, տեղի են ունեցել հրետանի և անօդաչու սարքեր կիրառելով:   Ագրեսիվ կրակը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ է՝ քաղաքացիական բնակչության կյանքի ու անվտանգության, մյուս կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով: Ուստի, ՀՀ զինված ուժերը անմիջականորեն պաշտպանում են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, ապահովում են մարդկանց անվտանգությունը:   Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում հանցանքների՝ Գեղարքունիքում այսօր ՀՀ 2 զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու, մարդկանց նկատմամբ ագրեսիայի համար:
22:26 - 11 հունվարի, 2022
Ադրբեջանցի զինծառայողները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին հրազեն են ուղղել ՀՀ բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել են մեքենային, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան․ ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում

Ադրբեջանցի զինծառայողները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին հրազեն են ուղղել ՀՀ բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել են մեքենային, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան․ ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանական զինված ծառայողները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին հրազեն են ուղղել ՀՀ քաղաքացիական բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել են մեքենային, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան 2022 թվականի հունվարի 2-ին, ժամը՝ 14:00-15:00-ի սահմաներում, երբ ՀՀ Լոռու մարզի բնակիչը կնոջ և 3 տարեկան մանկահասակ երեխայի հետ իր Nissan Teana մակինիշի ավտոմեքենայով եղել է Արցախից վերադարձի ճանապարհին, Ստեփանակերտ-Շուշի հատվածում ադրբեջանական մի շարք զինծված ծառայողներ ագրեսիվ պահվածքով, գոռգոռոցներով զենքը ուղղել են դեպի իր մեքենան, այնուհետև՝ մեծ քարով հարվածել են մեքենային: Քարի հարվածից վնասվել է մեքենայի առջևի թափարգելը, ուժեղարարը, ռադիատորը և կորցրել է մեքենայի հաշվառման համարանիշը: Ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների հետևանքով կրել է 200.000 ՀՀ դրամից ավելի վնաս: Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ահազանգել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչը, ով վարել է մեքենան: Քաղաքացին նշված դեպքի մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության և ՀՀ իրավասու մարմիններին: Այս միջադեպի փաստը Արման Թաթոյանին պաշտոնապես հաստատել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների համար բացահայտ է եղել, որ նրանք սպառնում ու քարով հարվածում են խաղաղ բնակչի մեքենայի, որում նաև կա կին ու մանկահասակ երեխա, բայց նրանք դիտավորությամբ շարունակել են իրենց հանցավոր արարքները: Դրանք ուղղված են եղել ՀՀ խաղաղ բնակիչների կյանքի ու առողջության, սեփականության իրավունքների դեմ, նրանք խաթարել են խաղաղ բնակիչների անվտանգ երթևեկությունը: Այս միջադեպը հերթական անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ծառայողներ Հայաստանի կամ Արցախի գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին չպետք է լինի: Հայաստանում ու Արցախում ադրբեջանական խախտումները բնույթով նույնն են: Նրանց ներկայությունն ինքնին իրական ոտնահարում է քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը, մյուս կենսական իրավունքները: Սա ապացուցվում է հենց այս միջադեպով ու ավելին՝ մեքենայի մեջ եղել է նաև երեխա։ Ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն անհրաժեշտ է մարդկանց խախտված իրավունքները և բնականոն կյանքը վերականգնելու համար: Նման միջադեպեր պարբերաբր են գրանցվում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հետևությունը հիմնավորվում է նաև երեկ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներով, որոնք վնաս են հասցրել քաղաքացիական բնակիչներին, իսկ կրակոցներից մեկն էլ եղել է մանկապարտեզից 50 մետր հեռավորության վրա գտնվող տան ուղղությամբ: Այս փաստերը երեկ հաստատել են Արցախից պաշտոնական հաղորդագրություններով: Այս փաստերը կներկայացվեն միջազգային կառույցներին՝ կապված ադրբեջանական հանցավոր արարքների և նրաց հեռացման հրատապ անհրաժեշտության հետ»:
14:34 - 11 հունվարի, 2022
Մինչև 2004 թվականը հաշմանդամ դարձած օդաչուները ՍԴ որոշմամբ ունեն աշխատավայրում կրած վնասի համար պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք. ՄԻՊ

Մինչև 2004 թվականը հաշմանդամ դարձած օդաչուները ՍԴ որոշմամբ ունեն աշխատավայրում կրած վնասի համար պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք. ՄԻՊ

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ աշխատավայրում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուներն ունեն պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք: Բանն այն է, որ 2004 թվականին Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պետական բյուջեն: Արդյունքում, օդաչուները զրկվել են դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման ամենամսյա վճարներից: 2006 թվականից մինչ 2020 թվականը կազմակերպության լուծարման վերաբերյալ դատական գործընթացների ավարտին սպասել են նաև օդաչունները, որոնց նպատակն է եղել վերջնական դատական ակտ ունենալուց հետո օրենսդրական նախաձեռնության ճանապարհով ստանալ վնասի հատուցման համար նախատեսված գումարները: Ավելի քան 7 տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության է դրել այդպես էլ իրականություն չդարձած օրենքի նախագիծ, որի նպատակն է կազմակերպության լուծարման դեպքում լուծել դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժած անձանց վնասի հատուցման հարցը: 2017 և 2020 թվականներին Կառավարության հետ քննարկումները և ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածությունները արձանագրել են խնդրի լուծմանն ուղղված որոշակի դրական տեղաշարժեր: Այդպիսի տեղաշարժերից էր խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը: Մինչդեռ, 2020 թվականին Արդարադատության նախարարությունը նախագծի ընդունման վերաբերյալ ներկայացրել է բացասական եզրակացության արդյունքում գործընթացը կանգ առավ: Վերջերս Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա հստակ արձանագրել է, որ ՀՀ կառավարության վիճարկվող՝ թիվ 579 որոշմամբ ամրագրված իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչև ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի թիվ 1094-Ն որոշմամբ կատարված փոփոխության ուժի մեջ մտնելը աշխատավայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձինք կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում պահպանում են պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունքը: Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ որպես աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմին, օդաչուների փոխհատուցում ստանալու ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակելու է հետևողական լինել և գործադրել առկա բոլոր հնարավորությունները օդաչուների խախտված իրավունքների վերականգնման նպատակով:
11:42 - 11 հունվարի, 2022
Արման Թաթոյանը Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր

Արման Թաթոյանը Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր

Ղազախստանում իրադարձությունների հետ կապված այսօր Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլվիրա Ազիմովայի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր։ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանում իրադարձությունների հետ կապված այսօր Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլվիրա Ազիմովայի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր։ Արման Թաթոյանը նախորդ մի քանի օրերի ընթացքում ևս կապի մեջ է եղել, իսկ այսօր տեղի ունեցած լրացուցիչ հեռախոսային խոսակցության ժամանակ Ղազախստանի գործընկերը նշել է, որ մեր հայրենակիցների հետ կապված հարցերը շարունակում են լինել իր անմիջական ուշադրության ներքո, պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել լիարժեք աջակցություն անհրաժեշտ ցանկացած դեպքում։Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույցի ժամանակ ցավակցություն է հայտնել Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարին երկրում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ զոհվածների համար։
17:40 - 10 հունվարի, 2022
Ադրբեջանցիները հայ զինծառայողից պահանջել են կրոնափոխ լինել, երբ զինծառայողը հրաժարվել է այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել․ ՄԻՊ

Ադրբեջանցիները հայ զինծառայողից պահանջել են կրոնափոխ լինել, երբ զինծառայողը հրաժարվել է այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․«Այն, որ պատերազմից հետո Ադրբեջանը զարգացրել է թշնամանքի քաղաքանությունը, վկայում են խոշտանգման նոր ձևերը հայ գերիների նկատմամբ:Օրինակ` մի դեպքում ադրբեջանական ծառայողները հայ զինծառայողից պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն, այսինքն` կրոնափոխ լինել: Երբ հայ զինծառայողը հրաժարվել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել: Այսպիսի բան մենք դեռ երբեք չենք արձանագրել:Մեկ այլ դեպքում նկատել են խաչի դաջվածք և այրել են կրակայրիչով մարմնի այդ մասը, դաժան ծեծի են ենթարկել:Ում մոտ եղել է խաչ, այն կա´մ վերցրել են, կա´մ ոչնչացրել: Երբ մեր գերիները պահանջել են վերադարձնել խաչերը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկվել: Ծաղրել են կրոնը:Այս դեպքերն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորության ու թշնամանքի քաղաքականության ուղիղ հետևանքն են:Ապացույց են առ այն, որ պատերազմից հետո այս քաղաքականությունը միայն ամրացել է ու որքան խորն է արմատներով:Ավելին, շեշտադրումներն են անգամ փոխվել. բացի էթնիկականից, այսինքն` հայ լինելուց, ներառում են նաև կրոնական պատկանելիությունը:Հ.Գ. Այս դեպքերն արձանագրվել են Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջին արտահերթ զեկույցից հետո:Հատուկ զգուշացնում եմ բոլոր նրանց, ում մտքով կանցնի հերքել այս հրապարակումը, որ առկա են հավաստի օբյեկտիվ ապացույցներ, որոնք, սակայն, մարդկանց չթիրախավորելու համար չեմ հանրայնացնում: Այս հրապարակումն էլ անում եմ նրա համար, որ թե´ մեր, թե´ միջազգային հանրությունը տեղյակ լինի, թե իրական վիճակը որն է և իրավունքների ինչ խախտումներ են տեղի ունենում»:
11:40 - 09 հունվարի, 2022
Մեր հայրենակիցների նկատմամբ վայրագություններ արել ու անում են ադրբեջանցի զինծառայողները, բայց պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու մարդկանց․ ՄԻՊ

Մեր հայրենակիցների նկատմամբ վայրագություններ արել ու անում են ադրբեջանցի զինծառայողները, բայց պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու մարդկանց․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է անցյալ տարի մեր երկրի բնակչության իրավունքների ու անվտանգության լուրջ սպառնալիքները։ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել․ «Ինձ համար արդեն անցած 2021թ. ընթացքում մեր երկրի բնակչության իրավունքների ու անվտանգության լուրջ սպառնալիքներից են եղել` 1. ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հայտարարել են, թե մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողները, նրանց հենակետերն ադրբեջանական տարածքում են և ՀՀ-ն ոչինչ անել չի կարող: Նրանցից մեկն էլ անգամ ասել է, թե առանց դելիմիտացիայի ու դեմարկացիայի ճանապարհահատվածների պատկանելիության հարցը կարող ենք համարել լուծված: 2. Այդ պաշտոնյաները նման հայտարարություններով թույլ են տվել իրենց պաշտոնեական կարգավիճակի կոպիտ խախտում` վտանգելով մարդու կյանքի ու մյուս կենսական իրավունքները, վնաս հասցնելով անվտանգությանը: Խոսքս նաև վերաբերում է բնակչությանը ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներից պաշտպանող մեր զինվորների, սահմանապահների, ոստիկանների պաշտպանությանը: 3. Այդ պաշտոնյաների հայտարարություններն օրինականացրել են ադրբեջանական հանցավոր արարքները Հայաստանի բնակչության նկատմամբ և երկարաժամկետ «մաքրելու» ենթակա խոչընդոտներ են ստեղծել մեր բնակչության իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար: 4. Այդ բարձրաստիճան պաշտոնյաները նման հայտարարություններ արել են [առնվազն] նրա համար, որ իրենց նկատմամբ ներքին քաղաքական դժգոհություններ չառաջանան կամ դրանք մեղմվեն: Այսինքն` դասական օրինակներ են, թե ինչպես քաղաքական շահերից ելնելով` կարող է վնաս հասցվել երկրի անվտանգությանն ու մարդու իրավունքներին: 5. Այդ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հասկանան, որ ցանկացած նման հայտարարություն դիտարկվում է հենց նշածս տեսանկյունից ու այսուհետ նման հայտարարություններ չանեն: Ոչ ոք իրավունք չունի անել մեր իրավունքներն ու անվտանգությունը վտանգող արարքներ և վերջ: Հ.Գ. Մեր հայրենակիցների նկատմամբ վայրագություններ արել ու շարունակում են անել ադրբեջանական զինված ծառայողները, բայց պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու մարդկանց, և պաշտոնյաներն իրավունք չունեն վնասել դա»:
11:32 - 05 հունվարի, 2022
Դատավորների միջև գործերը «ձեռքով» բաշխելը չի երաշխավորում արտաքին միջամտության բացառումը. ՄԻՊ

Դատավորների միջև գործերը «ձեռքով» բաշխելը չի երաշխավորում արտաքին միջամտության բացառումը. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է  նոր արտահերթ զեկույց դատական գործերի «ձեռքով» մակագրման վերաբերյալ: Զեկույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Դատական համակարգում ու փաստաբանների մեր հարցումները, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները, ազատազրկվածների հետ առանձնազրույցները հաստատում են, որ վիճակը մտահոգիչ է՝ մարդու սահմանադրական իրավունքների համար վտանգավոր նախադեպերով:Ըստ հավաստի ահազանգերի՝ Վարչական դատարանում, օրինակ, դատարանի նախագահն ինքն է որոշում 5 դատավոր ունեցող դատական կազմերում ընդգրկվող դատավորներին` առանց չափանիշների, սեփական հայեցոզությամբ: Խոսքը նաև դատական կազմերում հաճախ կրկնվող՝ նույն դատավորների ընդգրկելու խնդրի մասին է: Խոսքն այն էլ վերաբերում է բացառիկ զգայուն հարցերի, ինչպիսիք են, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված, թեկնածուներ գրանցելու կամ չգրանցելու հետ կապված որոշումները վիճարկելու վերաբերյալ գործերը կամ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը:Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, ըստ մեզ ներկայացված ահազանգերի, ընդհանրապես մակագրություններ է անում նաև դատարանի աշխատակազմի ղեկավարը` բացի այն, որ չկան ամրագրված չափանիշներ հենց դատարանի նախագահի համար: Նշվող պատճառն այն է, որ թե՛ ֆիզիկապես, թե՛ մասնագիտական առումով դատարանի նախագահը, այսինքն՝ մեկ մարդ, ի վիճակի չէ իրականացնել այդքան գործերի մակագրություն:Նշվածից բացի, չի պահպանվում (հաճախ) ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատական գործերի բաշխման պահանջը: Մեկ այլ դեպքում չի պահպանվում դատական գործերի բաշխման պատահականության սկզբունքը:Տևական ժամանակ է, ինչ որոշ դատավորներ այլևս չեն քննում որոշակի կատեգորիայի գործեր (օրինակ՝ գործեր, որոնք բարդ են, ունեն զգայունություն, ներկայացնում են հանրային հետաքրքրություն)՝ այդպիսիք այդ դատավորներին մտադրված չմակագրելու արդյունքում: Սա էլ վտանգավոր է ոչ միայն դատավորների միջև տարբերակումների կամ նրանց «դատական մեկուսացման», այլ հենց մարդու իրավունքների համար համակարգային վտանգների տեսանկյունից և այլն: Սա կարող է տանել նաև դատարանների նախագահներից դատավորների անթույլատրելի կախվածության:Ավելին, ՍԴ դիմելուց առաջ բոլոր դատարանների նախագահներին հարցումներ եմ արել, բայց նրանցից որևէ մեկը ցույց չի տվել, որ կան չափանիշներ կամ չի ներկայացրել ապացույցներ, որ պահպանվում է այբբենական կարգը:Ո՞վ կարող է այսքանից հետո երաշխավորել, որ համակարգչային ծրագրի փոխարեն դատավորների միջև գործերի բաշխում «ձեռքով» իրականացնելու ընթացքում դատարանների նախագահների կողմից կամ նրանց նկատմամբ արտաքին միջամտություններ չեն լինում:Այս հարցով արդեն դիմել եմ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Դատական օրենսգրքի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման դրույթներ ու այդ մասին տարածել հատուկ հայտարարություն:Արտահերթ զեկույցում ևս բարձրացված է խնդիրն այն մասին, որ առկա են օրենսդրական անորոշ կանոններ ու այդ կանոնները գործնականում ստացել են այնպիսի մեկնաբանություն ու այդ մեկնաբանությամբ կիրառություն, որ հանգեցրել են լուրջ խնդիրների մարդու սահմանադրական իրավունքների հարցում:Կոնկրետ օրինակներով և միջազգային-իրավական կարգավորումների վրա հիմնած վերլուծությամբ հստակ ցույց ենք տրված մարդու սահմանադրական իրավունքների համար խորքային վտանգներ պարունակող իրավիճակներն ու մեկնաբանությունները՝ օրենսդրական ապահովագրող կարգավորումների բացակայության պայմաններում, քրեական հետապնդման մարմնի միջամտության վտանգավոր հետևանքները ՀՀ ողջ դատական համակարգի նկատմամբ ու այն էլ անորոշ ժամկետով, ինչպես նաև ցույց են տրված մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարման գործնական իրավիճակներ»:
16:44 - 04 հունվարի, 2022
Պետք է օգտագործենք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հավաքական ուժն ու նվիրական լույսի պես պահենք մեր պետականությունը՝ մեր իրավունքների գլխավոր երաշխավորին․ ՄԻՊ-ի շնորհավորական ուղերձը

Պետք է օգտագործենք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հավաքական ուժն ու նվիրական լույսի պես պահենք մեր պետականությունը՝ մեր իրավունքների գլխավոր երաշխավորին․ ՄԻՊ-ի շնորհավորական ուղերձը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հեղել, որում ասվում է․«Սիրելի՛ հայրենակիցներ,Անցնող տարին լի էր դժվարություններով բոլորիս համար:Աղետաբեր պատերազմի անդառնալի կորուստների ցավը շարունակում է տանջել մեզ:Կանգնած ենք մեր անվտանգությունն ապահովելու խնդրի առաջ:Այս գլխավոր մարտահրավերը պահանջում է գիտակցել, որ անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց. այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում:Մարդն ու նրա իրավունքները պետք է դրվեն բոլոր որոշումների հիմքում՝ սկսած անվտանգությունից մինչ բանտեր, երեխաների հաստատություններ, զինծառայողներ ու պետական համակարգի քաշքշուկներ:Այս գաղափարով պետք է տանենք մեր պետականության ուժեղացման համար պայքարը և չպետք է թուլացնենք մեր զգոնությունը։Մեր միասնական նպատակի համար պետք է օգտագործենք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հավաքական ուժն ու նվիրական լույսի պես պահենք մեր պետականությունը՝ մեր իրավունքների գլխավոր երաշխավորին:Թո՛ղ, որ Նոր տարին խաղաղություն և առողջություն, միայն բարիք բերի մեր ժողովրդին»:
14:47 - 31 դեկտեմբերի, 2021
Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տներ, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ

Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տներ, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական տեսախցիկները Որոտանում անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տներ, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը: Այս մասին իր էջում գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։    «Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի այս սեփական տունը (խմբ․-լուսանկարը՝ ստորև) ադրբեջանական տեսախցիկների մշտական վերահսկողության ներքո է: Այս տան հետ ևս 3 տուն, ինչպես նաև ձկնաբուծարանը ադրբեջանական տեսախցիկների ուղիղ վերահսկողության ներքո են:   Սա խախտում է բնակիչների ոչ միայն անվտանգ ու խաղաղ ապրելու, կյանքի իրավունքը, այլ նաև անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը, այդ կերպ առանց որևէ իրավական հիմքի հավաքվում են մարդկանց անձնական տվյալներ:   Տան բնակիչների վկայությամբ՝ ադրբեջանական զինված ծառայողները տեսախցիկները պարբերաբար պտտում իրենց տան կողմը՝ վերահսկելու համար տան անցուդարձը: Տեսախցիկն իրենց տան ուղղությամբ են պահում հատկապես այն ժամանակ, երբ տեսնում են, որ տանը սովորականից ավելի մարդկանց շարժ կա (օրինակ՝ եթե հյուրեր ունեն)։ Ակնհայտ է, որ դիտարկվում է այն ամենն ինչ կատարվում է տանը՝ ոչ միայն բակում: Սյունիք վերջին այցի ընթացքում դրանում համոզվել եմ ինքս տեղում, երբ մեր աշխատակազմով այս տանն էինք և ինքներս տեսանք, որ ադրբեջանական զինված ծառայողները մեզ տեսնելուն պես տեսախցիկներից մեկն անմիջապես ուղղեցին դեպի մեզ:   Ի դեպ, այն տունը, որտեղ տեղակայված են ադրբեջանական զինված ծառայողներ և այնտեղից տեսախցիկներով վերահսկում են տան անցուդարձը, կադաստրային փաստաթղթով պատկանում է ՀՀ քաղաքացու (այս ապացույցը մենք արդեն հրապարակել ենք): Այսինքն՝ ՀՀ քաղաքացուն սեփականություն հանդիսացող տանը տիրացել են հանցավոր արարքներով: Ընդ որում, սա Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածն է, որտեղ ադրբեջանական զինված ծառայողները, ինչպես հայտարարված է, սահմանել են, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողություն, ինչը զուրկ է որևէ իրավական հիմքից:   Ադրբեջանական զինված, այդ թվում՝ Սահմանապահ, Ոստիկանության ծառայողները մշտապես ներկա են անմիջապես տան դիմաց: Ըստ քաղաքացիների հաշվարկի՝ ընդհանուր առմամբ՝ բոլորը միասին կլինեն մոտ 150-200 ծառայողներ: Ընդ որում, այդ բոլոր ծառայողները զինված են, մեծ մասը հիմնականում դիմակավորված է: Նրանք բացահայտ, ցուցադրաբար կանգնում են ճանապարհին կամ քաղաքացիական տների ուղղությամբ, որպեսզի հատուկ տեսանելի լինեն քաղաքացիական բնակիչներին:   Մենք արել էինք հրապարակում այն մասին, որ Գորիս-Կապան ճանապարհի այս հատվածում կա առնվազն 10 տեսախցիկ, որոնք վերահսկում են քաղաքացիական բնակիչների տեղաշարժը, խախտում են մարդկանց անձնական ու ընտանեկան կյանքը, հանցավոր արարքներով հավաքում են անձնական տվյալներ:   Ադրբեջանական զինված ծառայողների այս արարքները ևս ապացուցում են, որ նրանց ներկայությունն ինքնին խաթարել է Հայաստանի քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը, առաջացնում է մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ, խաթարել անվտանգ ու խաղաղ ապրելու իրավունքը: Ուստի, նրանք չպետք է լինի մեր գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին, որպեսզի հնարավոր լինի վերականգնել խաղաղ բնակիչների իրավունքներն ու բնականոն կյանքը: Այս փաստը ևս Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերլուծվել է և կներառվի ադրբեջանական զինված ծառայողների անօրինականությունները հաստատող ապացույցների թվում՝ համապատասխան միջազգային ատյաններ ուղարկելու նպատակով»,-ասված է գրառման մեջ։ 
21:57 - 29 դեկտեմբերի, 2021
ՄԻՊ-ը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանն առնչվող հարցեր

ՄԻՊ-ը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանն առնչվող հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հետ:Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար: Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել նաև ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորված ու լիարժեք փոխադարձ վստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունները:Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում:
21:38 - 28 դեկտեմբերի, 2021
Հ1-ի «Լուրեր»-ն առավելագույն անտեսում է ՄԻՊ գործունեության լուսաբանումը. ՄԻՊ ուսումնասիրության արդյունքները

Հ1-ի «Լուրեր»-ն առավելագույն անտեսում է ՄԻՊ գործունեության լուսաբանումը. ՄԻՊ ուսումնասիրության արդյունքները

ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրության արդյունքներ է հրապարակել․ «Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը շարունակում է առավելագույն անտեսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, գործում է Պաշտպանի գործունեության եթեր հեռարձակելն առավելագույնը բացառելու սկզբունքով։ Այս խիստ դատապարտելի գործելաոճին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է դեռ 2021թ. մայիսի 6-ին՝ Ազգային ժողովում տարեկան հաղորդմանը նվիրված եզրափակիչ ելույթով։ Պաշտպանի այդ հայտարարության հիմքում էին ամիսների օբյեկտիվ մշտադիտարկման արդյունքներ։ ԱԺ-ի այդ ելույթից հետո հատկապես են սահմանափակվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանումները: Հաշվի առնելով այս անթույլատրելի վիճակը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նոր մշտադիտարկում: Փաստերը հաստատում են, որ պատկերն ավելի մտահոգիչ է, քան մայիսի 6-ից առաջ էր. խոսքը ՀՀ կառավարության հիմնադրած հեռուստաընկերության կողմից ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումն անտեսելու, Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված մարդու իրավունքները խախտող քաղաքականության մասին է: 2021թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 2-ի ժամանակահատվածում Youtube-ում հրապարակված «Լուրեր» բոլոր թողարկումների (10:00, 13:00, 15:00, 17:00, 19:00, 21:00, Օրը՝ 60 վայրկյանում) մշտադիտարկումը հաստատում է, որ լրջորեն խախտված է մարդկանց օբյեկտիվ ու բազմակողմանի ինֆորմացիայի տրամադրումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանման, այդ առումով մարդու իրավունքների խնդիրները հանրությանը ներկայացնելու և այլակարծությունը խթանելու տեսանկյունից։ Այս եզրահանգման հիմքում են շուրջ 5 ամիս տևած մշտադիտարկման արդյունքները, որոնցից մի քանիս օրինակ ներկայացնում ենք ստորև․ 1) Նշված ժամանակահատվածում հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում, զինծառայողների բժշկական օգնության ու բնակարանային ապահովման, կանանց ու երեխաների իրավունքների, առողջապահական ու սոցիալական և այլ ոլորտներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ, ներկայացրել է լուծումների առաջարկներ, իրականացրել է կարծրատիպեր կոտրելուն ուղղված հանրային իրազեկման աշխատանքներ, որոնցից որևէ մեկը հանրությանը հասանելի չի դարձվել: Չեն պատրաստվել խնդիրները բազմակողմանի ներկայացնող տեսանյութեր։ 2) 5 ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կամ աշխատակազմի ներկայացուցչի հետ որևէ անգամ որևէ թեմայով հարցազրույցի հրավեր «Լուրեր»-ից չի նախաձեռնվել։ Մարդու իրավունքներին վերաբերող հարցերում որևէ անգամ չի պարզվել, թե ինչ դիրքորոշում կամ գործունեության արդյունքներ ունի Մարդու իրավունքների պաշտպանը: Սա կարևոր է հատկապես այն առումով, որ օրինակ, ՔԿՀ-ներում կամ հոգեբուժարաններում ուսումնասիրության բազմաթիվ հարցեր գտնվում են հենց Պաշտպանի ու նրա աշխատակազմի բացառիկ իրազեկման տիրույթում: Միայն եզակի դեպքերում է, որ լուսաբանումն արվել է պաշտոնական հաղորդագրության ընդամենը ձևական վերարտադրմամբ։ 3) Փոխարենը՝ միակողմանիորեն եթեր են հեռարձակվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններն անհիմն հերքող պետական մյուս մարմինների հաղորդագրությունները, բայց ինքնին բուն խնդիրների վերաբերյալ Պաշտպանի հաղորդագրություններին Հ1-ը որևէ անդրադարձ չի կատարել։ Օրինակ՝ եթեր են հեռարձակվել Պաշտպանության նախարարության հերքումները, անգամ Տեղ համայնքապետարանի հերքումը, բայց Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն այդպես էլ չի հրապարակվել ու նույնիսկ այն ճշտելու համար հարցում չի արվել։ 4) Փաստերը վկայում են, որ հատկապես չեն լուսաբանվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությունները, որոնք ցույց են տալիս ադրբեջանական անօրինականությունները, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, հանրությանը չի ներկայացվում, թե ինչ լուծումներ է առաջարկում Մարդու իրավունքների պաշտպանը, այդ թվում՝ որպես Կառավարության տեսակետին այլընտրանք: Առավելագույն դեպքում տեղի ունենում է ձևական լուսաբանում «վազող տողով»: Ադրբեջանական խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները հետևողականորեն չլուսաբանելն առավել դատապարտելի է, քանի որ այդ հայտարարություններն ուղղված են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը, մեր գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների ներկայության անօրինականությունը ցույց տալուն։ Իրավիճակները բազմաթիվ են․ օրինակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Սյունիքի մարզում փաստահավաք աշխատանքների, արձանագրված խնդիրների վերաբերյալ որևէ անդրադարձ չկա որևէ թողարկման ընթացքում։ Տեղի է ունեցել հակառակը՝ այդ օրերին եթեր են հեռարձակվել միակողմանի, սահմանային իրական վիճակը թաքցնող ու փաստերը խեղաթյուրող բազմաթիվ ռեպորտաժներ, որոնք հակադրվում են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը: Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է զգուշացրել, որ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, պարտավոր է հաշվի առնել, որ իր պատրաստած նյութերն արտահայտում են պետական մոտեցում. սա նաև նշանակում է, որ այդ նյութերը կարող են դառնալ ապացույց ՀՀ քաղաքացիների իրավունքների դեմ՝ հատկապես միջազգային ատյաններում: Եվ հակառակը՝ օբյեկտիվ լուսաբանումները կարող են դառնալ միջազգային ատյաններում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ապացույցներ: 5) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը լուսաբանելու առումով նույն պատկերն է նաև 1lurer.am կայքում։ Հանրային հեռուստաընկերության նկարագրված քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է տեղեկություններ ստանալու, երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին ծանոթ լինելու յուրաքանչյուրի իրավունքը: Մարդկանց օբյեկտիվ տեղեկություններ տրամադրելով է ձևավորվում քաղաքացիների վերահսկողությունը պետության նկատմամբ, որը ժողովրդավարության անկյունաքար է: Հ1-ի «Լուրեր»-ի պահվածքից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում կա՛մ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն գոյություն չունի ընդհանրապես կա՛մ այն մատնված է տոտալ անգործության: Սա էլ տանում է նրան, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չի լինում հասանելի հանրության լայն շերտերի համար՝ հատկապես մարզերում, ինչն էլ ուղղակիորեն կապված է հանրային վստահության և ճանաչելիության խաթարման հետ: Սա իր հերթին ուղղակիորեն բացասական է ազդում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր սահմանադրական առաքելությունն արդյունավետ կատարելու վրա՝ հաշվի առնելով, որ այդ առաքելությունը գլխավորապես իրացվում է հանրային հեղինակության ուժով, ու հետևաբար, որպես արտաքին գործոն, դա վտանգում է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելը: Լուսաբանման անտեսումը (արդեն տևական ժամանակ) հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում (օրինակ՝ հանրային իրազեկումներով ատելության խոսքի դեմ պայքարը և այլն): Այսինքն՝ ակնհայտ է, որ խոսքը Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելության խոչընդոտների մասին է: Ընդ որում, նկարագրվածն ուղղակիորեն կապված է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջազգային ակրեդիտացաիայի հետ: Այսինքն՝ Հ1-ի այս քաղաքականությամբ ոտնահարվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված յուրաքանչյուրի իրավունքը, որ ենթակա չէ սահմանափակման որևէ պարագայում: Նշվածը, հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ «Լուրեր» թողարկումն է ողջ երկրի տարածքով գլխավոր լուրեր մատուցողը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ու Արցախում: Այսինքն՝ խոսքը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների մասին է: Այլ կերպ՝ նկարագրված քաղաքականությամբ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով Կառավարության կողմից հիմնադրված, ոտնահարում է նաև պետության պոզիտիվ պարտավորությունները, լուրջ վնասներ է հասցնում երկրում խոսքի ազատությանն ու ժողովրդավարության հիմքերին, ստեղծում է վտանգավոր նախադեպեր: Հատուկ ենք նշում, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չունի հավակնություն ամեն օր, տարբեր թողարկումներով հայտնվել հեռուստաեթերում. խոսքն ինստիտուցիոնալ մոտեցման մասին է, այն մասին, որ անտեսված են մարդու իրավունքներին վերաբերող կարևորագույն խնդիրներ, ինչը դատապարտելի գործելաոճով տևական ժամանակ անում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը։ Հատուկ նշում ենք նաև, որ սույն հայտարարությունը վերաբերում է միայն Հ1-ի «Լուրեր» թողարկմանը, քանի որ այլ՝ ոչ լրատվական ֆորմատներում Պաշտպանի աշխատակազմը որոշակի համագործակցություն ունի: Այսպիսով, հաշվի առնելով ողջ վերը շարադրվածը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեփական նախաձեռնությամբ սկսում է քննարկման վարույթ: Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին ուղղված պաշտոնական հարցադրումներով պարզաբանումներ կպահանջվեն նշված հարցերի վերաբերյալ: Հարցերը կհիմնավորվեն ՀՀ Սահմանադրության, «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի, Հանրային հեռարձակողի խորհրդի կանոնադրության և մի շարք այլ իրավական ակտերի տեսանկյունից: Զուգահեռ, պաշտոնական հաղորդակցություն կնախաձեռնվի նաև միջազգային համապատասխան կառույցների հետ: Մինչ այդ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է ապահովել Պաշտպանի գործունեության պատշաճ և օբյեկտիվ լուսաբանում: Հատուկ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ անձամբ խոսել է միջազգային միջկառավարական ու հասարակական մի շարք կառույցների ղեկավարների հետ, ներկայացրել է մտահոգիչ իրավիճակը և պայմանավորվածության համաձայն՝ մշտադիտարկման արդյունքները կթարգմանվեն ու սույն հայտարարության հետ միասին կուղարկվեն նրանց: Այս հարցերը լինելու են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հետևողական ուշադրության ներքո: Այս անգամ կից հրապարակում ենք նաև ուսումնասիրության արդյունքները, որպեսզի հանրության համար ևս տեսանելի լինի ՀՀ կառավարության կողմից հիմնադրված Հանրային հեռուստաընկերության՝ Պաշտպանի գործունեությունն անտեսող, Սահմանադրությունն ու ՀՀ օրենսդրությունը խախտող լուսաբանման քաղաքականությունը։
16:32 - 28 դեկտեմբերի, 2021
Որակյալ կրթությունն է երաշխավորում պիտանի քաղաքացիներ պետության համար. Արման Թաթոյանն այցելել է «Շիրակացու ճեմարան»

Որակյալ կրթությունն է երաշխավորում պիտանի քաղաքացիներ պետության համար. Արման Թաթոյանն այցելել է «Շիրակացու ճեմարան»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Արման Թաթոյանը ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել ճեմարանում, հանդիպում է ունեցել տնօրինության հետ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Պաշտպանը հետաքրքիր քննարկում է ունեցել նաև ճեմարանի սաների հետ: Արման Թաթոյանը նրանց ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի դերն ու գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել է համացանցում հնչող վիրավորանքների ծավալների ու աճի վտանգավոր միտումների թեմայի մասին:Նա նշել է, որ չի կարելի վիրավորել մարդու արժանապատվությունը, դա տանում է լարվածության, առաջացնում է անհանդուրժողականություն: Պետք է մշտապես առաջնորդվել մարդու իրավունքների բարձր արժեքներով և հարգել յուրաքանչյուրի արժանապատվությունը:Սովորողները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերը ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանին: Հանդիպման վերջում Արման Թաթոյանը հորդորել է ճեմարանի սաներին լավ սովորել և կարևորել այն, որ երեխաներին անհրաժեշտ է իրազեկել իրենց իրավունքների և այդ իրավունքների իրականացման հնարավորությունների մասին: Պաշտպանը շեշտել է, որ որակյալ կրթությունն է երաշխավորում պիտանի քաղաքացիներ պետության համար: Ճեմարանի անձնակազմը և Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել երեխաների կրթության իրավունքի, ժամանակակից կյանքում կրթության դերի մասին:
22:03 - 27 դեկտեմբերի, 2021
Կառավարող խմբակցության պատգամավորները գնահատականներ հնչեցրել են ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ․ Վլադիմիր Վարդանյանը մանիպուլացնում է

Կառավարող խմբակցության պատգամավորները գնահատականներ հնչեցրել են ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ․ Վլադիմիր Վարդանյանը մանիպուլացնում է

Դեկտեմբերի 17-ին ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվում էր մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության հարցը, ում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությունը։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը 2022 թ․-ին ավարտվում է․ նա պաշտոնավարում է 2016 թ․-ից։ Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը մի քանի հարց ուղղեց ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին, որը ներկայացնում էր Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Հարցերից մեկն էլ վերաբերում էր ներկայիս ՄԻՊ Արման Թաթոյանին․ «Գործող մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից դժգոհ են երկու սուբյեկտ՝ Ադրբեջանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ինչո՞վ եք սա բացատրում»,- հետաքրքրվեց Մանուկյանը։ Ի պատասխան՝ Վլադիմիր Վարդանյանը պնդեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբեք Արման Թաթոյանի գործունեությանը գնահատական չի տվել․ «Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանին, խոսքը վերաբերում է Արման Թաթոյանի գործունեությանը, նախ՝ որևիցե մեկը որևիցե գնահատական «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության կողմից պարոն Թաթոյանի գործունեության չի տվել, երբեք չի տվել»։ Թեև Վլադիմիր Վարդանյանը պնդեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբևէ գնահատական չի հնչեցրել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ, սակայն 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության, ապա նաև 8-րդ գումարման ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները բազմիցս հրապարակային անդրադարձել են Մարդու իրավուքների պաշտպանի գործունեությանը՝ նաև գնահատականներ հնչեցնելով։ Ի դեպ, ԱԺ նիստերից մեկում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ ելույթ ունենալով խմբակցության անունից։ Ավելին, Պաշտպանի գործունեության վերաբերյալ գնահատականներ են հնչեցրել նաև կառավարող ուժի այլ պաշտոնյաներ ևս։ Կառավարող խմբակցության պատգամավորների անդրադարձը՝ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 7-րդ գումարման Ազգային ժողովի 2020 թ․-ի մայիսի 11-ի նիստի ընթացքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման և տարեկան զեկույցի քննարկման ժամանակ,  «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ ՄԻՊ-ի գործունեության վերաբերյալ որոշ գնահատականներ հնչեցրին։  Կառավարող խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ի թիվս այլնի, նշեց, որ Թաթոյանի աշխատանքում մեկ խնդիր է նկատում․ «Դուք շատ խոսեցիք ատելության խոսքի գեներացման մասին, նաեւ զեկույցում եք այդ մասին բավական հիմնավոր փաստարկներով նշել, բայց այս մեկ տարվա ընթացքում, ես կարծում եմ, որ, հատկապես, պատճառահետևանքային կապի դեպքում միշտ արձանագրել եք եւ խոսել եք հետևանքի մասին, մինչդեռ այս իրավիճակում, հատկապես, ատելության խոսքի դեպքում պատճառը չափազանց կարևոր է: Այն, որ հասարակական կառույցներն ամիսներով ուղղակիորեն վերբալ հայհոյանքների, վերբալ բռնության ներքո էին, Դուք դա չէիք արձանագրում: Այն, որ հենց այդ նույն ՀԿ-ների մոտ ուսուցիչներ, որոնք ամիսներով մարզերում հայերեն և մաթեմատիկա էին սովորեցնում երեխաներին կամավոր հիմունքներով, այդ նույն խմբակի կողմից վերբալ բռնության արժանացան, Դուք դրան չարձագանքեցիք, սակայն արձագանքեցիք, երբ այդ նույն խմբակի նկատմամբ որևէ գործողություն իրականացվեց: Արձագանքեցիք րոպեների կամ ժամերի ընթացքում»։ Նմանատիպ դիտարկում արեց նաև «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր՝ Սոս Ավետիսյանը․ «Կրկնելով կամ վերաձևակերպելով տիկին Աբրահամյանի հարցը՝ ուզում եմ հստակ հասկանալ, թե ինչո՞ւ երբ ատելության խոսք, թիրախավորում, ընդհանուր առմամբ, ՀԿ սեկտորի նկատմամբ թիրախավորված գործողություններ են տեղի ունենում, Մարդու իրավունքների պաշտպանն այդ ամենը չի բարձրացնում պետության ուշադրության համար, որովհետև ես լավ հասկանում եմ, որ ՄԻՊ-ը, իհարկե, պաշտպանում է քաղաքացիներին պետության հնարավոր իրավունքի խախտումներից, բայց Մարդու իրավունքների պաշտպանն իդեալական աշխարհում նաև պետք է բարձրացնի նման հարցեր, որպեսզի պետությունը իր ուշադրությունը տեղափոխի այդտեղ, մասնավորապես, թե՛ հարգարժան Խառատյանների ընտանիքի նկատմամբ, թե՛ պարոն Մարությանի ընտանիքի նկատմամբ հնչում են այսպիսի խոսքեր, եւ ՄԻՊ-ը պետք է այդ հարցը բարձրացնի պետության առջև»։ Նույն նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, որն այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է, հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը խտրական մոտեցում է ցուցաբերում․ «Ինչ որ կասեմ, խդնրում եմ ընդունեք իմ անձնական, սուբյեկտիվ տպավորություն և կարծիք։ Վերացական չեմ ասի, կատարված վերջին 2 դեպքը մեջբերեմ։ Ի դեպ, մինչև հարցը տալն ասեմ, որ, գուցե, ես եմ սխալ պատկերացնում, բայց, իմ պատկերացմամբ, մարդու իրավունքների գրասենյակը մարդու իրավունքներն է պաշտպանում և իր հայտարարություններով ֆոն է ստեղծում երկրում, ինչի համար շատ կարևոր են իր հայտարարությունները։ Մասնավորապես, երբ ԱԺ դահլիճում խմբակցության ղեկավարը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում ԱԺ փոխնախագահի հասցեին,Դուք որևէ արձագանք չեք տալիս։ Եվ որքանով ես տեղյակ եմ, ներեցեք, եթե սխալ եմ հասկանում, բայց պատգամավորը ևս մարդ է, և իր իրավունքները պետք է պաշտպանեք Դուք՝ անկախ նրանից, թե նա իշխանական է, ընդդիմադիր, իշխանության ներկայացուցիչ, թե չէ։ Իսկ երկրորդ դեպքը, երբ ԱԺ նույն փոխնախագահի նկատմամբ բռնություն գործադրվեց, Ձեր գրասենյակը րոպեների արագությամբ հասավ այն հայտնի խմբակին և, ընդամենը դեպի ձեզ իրականացված զանգ, որին ես ներկա եմ եղել, դրանից հետո մեկ ժամ հետո նոր Ձեր գրասենյակից մարդ ներկայացավ, իսկ հարցը գնում էր ԱԺ փոխնախագահի մասին»։  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, որը այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, Պաշտպանին հարցրեց՝ արդյոք ընդդիմադիրն իշխանության նկատմամբ ունի՞ որևիցե առավելություն․ «Կարմիր թելով այսօր մեր հարց ու պատասխանների մեջ անցնում էին ընդդիմության, ընդդիմության կանանց առավելություններն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, օրինակ՝ ցիտեմ հենց ձեզ․ «կնոջ և այն էլ՝ ընդդիմադիր»: Կարելի է ենթադրել, որ ընդդիմադիրն իշխանության նկատմամբ ունի որևիցե առավելություն: Եվ արդյո՞ք Ձեզ չի անհանգստացնում այն փաստը, որ երբ Դուք անընդհատ ընդգծում եք, որ ընդդիմադիր գործիչներին, ընդդիմադիր կանանց Դուք պիտի անպայման պաշտպանեք, հասարակության ենթագիտակցության մեջ չեք ամրագրում արդեն եղած այս ատելության մթնոլորտը, որ իշխանության ներկայացուցիչներին կարելի է վիրավորել, ահաբեկել, իսկ ընդդիմության ներկայացուցիչներին՝ ոչ»։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանն էլ, ներողություն խնդրելով Թաթոյանից, ասաց, որ որոշ դեպքերում վերջինիս գործողություններում երկակի ստանդարտներ է նկատում․ «Իմ գործընկերները հիմնականում խոսեցին տիկին Սամսոնյանի (7-րդ գումարման ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբ․ պատգամավոր) և տիկին Ռևազյանի (Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, խմբ․) դեպքերի վերաբերյալ Ձեր ոչ նույնական արձագանքի մասին: Եվ ես ուզում եմ մի քիչ բացել, թե մենք, վստահ եմ՝ բոլորս, ինչ նկատի ունենք: Ես վստահ եմ, որ մենք բոլորս բավականաչափ ռեսուրս էլ ունենք, մտավոր կարողություններ էլ ունենք, կամք էլ ունենք, որ մենք մեզ պաշտպանենք: Մենք չենք ասում, որ խոցվել ենք դրանից, որ Դուք մեզ չեք պաշտպանել: Մենք ասում ենք, որ խնդրահարույց ենք համարում, որ Ձեր ինստիտուտը ներկայացնող անձը, այսինքն՝ Դուք, հետևողական չեք Ձեր մոտեցումներում: Կարևոր չէ՝ Դուք դատապարտո՞ւմ եք դա, թե՞ Դուք դրան չեք անդրադառնում: Խնդիր է, երբ Դուք չեք անդրադառնում մի դեպքում և անդրադառնում եք մյուսում, և բնավ խնդիր չէր լինի, եթե Դուք առհասարակ, չանդրադառնայիք»։ Հաջորդ օրվա նիստին Թաթոյանի զեկույցին անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, որը այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ Նա մի քանի խնդիրներ առանձնացրեց ՄԻՊ-ի զեկույցում։  «Դուք Ձեր զեկույցում, պարոն Թաթոյան, կանանց իրավունքներից խոսելիս նշել եք հետևյալ միտքը. «Կինը ինքնուրույն, իրավատեր և արժանապատիվ մարդ է»։ Մեղմ ասած, այս ձևակերպումը ոչ տեղին էր, եթե Դուք այս ձևակերպմամբ կարդայիք զեկույց 20-րդ դարի 20-30-ական թթ․-ին որևէ խորհրդարանում, սա կլիներ ընկալելի, բայց 21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետո, ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ՝ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, անթույլատրելի է։ Դուք Ձեր ձևակերպման մեջ եւ բացատրության մեջ, երբ այս հարցը հնչեց, ասացիք, որ ժամանակը չի հերիքել, որ ավելի խորքային բացատրեք կանանց իրավունքների մասին։ Ես Ձեզ ուզում եմ վստահեցնել, որ Դուք կարող էիք կրճատել Ձեր միտքը Ձեր զեկույցի այլ ասպեկտներում, բայց կանանց իրավունքների մասին Դուք պետք է խոսեիք ավելի համապարփակ, քանի որ մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ՝ սկսած պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունից մինչև սեռերով պայմանավորված աբորտների սահմանափակում, կանանց հանդեպ բռնության կրճատում և այլն։ Ես հույս ունեմ, որ Ձեր վերջնական զեկույցում, պարոն Թաթոյան, Ձեզ հետ եմ խոսում, Ձեր վերջնական զեկույցում կանդրադառնաք սրան»։ Հակոբյանը նշեց, որ իշխանությունը և իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են հոգեբանական բռնության․ «Երկրորդ ասպեկտը, որի մասին կարելի է շատ երկար խոսել, ՀՀ-ում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ Ձեր զրոյական վերաբերմունքն է։ 2 տարի է անցել հեղափոխությունից, և երկու տարի շարունակ իշխանությունը՝ որպես ընդհանուր համակարգ, և իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, ամենօրյա ռեժիմով ենթարկվում են հոգեբանական բռնության, էլ չեմ ասում՝ կանանց մասին ինչեր են խոսում, ինչեր են ասում, ինչ տիպի տեռորի են ենթարկում մեր իշխանական կանանց, և Ձեր վերաբերմունքը և գնահատականը զրոյական է։ Ես այստեղ միտում եմ տեսնում և ուզում եմ, որ Դուք հստակ հասկանաք, որ Դուք աշխատել եք մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք Դուք աշխատել եք»։ Իսկ յոթերորդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, որը այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է, 2020 թ․-ի դեկտեմբերի 23-ին նաև ֆեյսբուքյան գրառմամբ էր անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպանին՝ առաջարկելով Թաթոյանն իր գնահատականներում լինել կոնկրետ, հասցեական և թիրախային։ Այս տարվա հունիսին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում և դրանից հետո,  Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը ֆեսբուքյան մի քանի գրառումներով անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու, այժմ արդեն պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի արձագանքել այն ժամանակ «Հայաստան դաշինքի» պատգամավորության թեկնածու  Գեղամ Մանուկյանի՝ ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորանքներին։ Մեկ այլ գրառմամբ էլ Վահագն Ալեքսանյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի հեռացրել իր ֆեյսբուքյան գրառման տակ առկա վիրավորական մեկնաբանությունը։ Այս տարվա դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվում։ Մարիա Կարապետյանը խոսել է ՄԻՊ-ի մասին՝ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունենալով Կարապետյանը Թաթոյանի գործունեությանն անդրադարձել է նաև  2021 թ․-ի մայիսի 6-ի ԱԺ նիստում, երբ քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին տարեկան հաղորդումը և տարեկան զեկույցը։ Կարապետյանը՝ խմբակցության անունից ձայն խնդրելով, ի թիվս այլնի, անդրադարձավ նաև մարդու իրավունքների պաշտպանին․ «Մենք, իհարկե, ուշադրություն ենք դարձնում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բովանդակային, մասնագիտական հայտարարություններին, վերլուծություններին, սակայն դրանց մեջ կան նաև այնպիսիք, որոնք ունեն քաղաքական երանգավորում և չեն նպաստում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին։ Մենք այստեղ հաճախ ենք լսում դասախոսություններ այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացի-քաղաքացի հարաբերություններին չի անդրադառնում, կամ չպետք է պաշտպանի պաշտոնյաներին քաղաքացիներից, բայց, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանը ընտանեկան բռնության համատեքստում իրազեկող հոլովակներ է տարածում, հայտարարություններ է անում, դժվար թե կարող ենք պնդել, որ այստեղ պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին, ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության համակարգի մասին, մարդու իրավունքների մասին իրազեկվածության բարձրացման մասին»։ Պատգամավորի կարծիքով՝ Արման Թաթոյանը 2020 թ․-ի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները իր զեկույցում փաստացի արդարացրել է այն պնդմամբ, որ կառավարող ուժը բաժանարար գիծ է քաշել նախկինների և ներկաների, սևերի ու սպիտակների միջև․ «Իսկ զեկույցի մեջ նաև փաստացի գրել եք, որ նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած հարձակումները մեր մեղավորությունն են։ Ահա, մեջբերում եմ, ասում եք. «Պատճառաբանությունը, թե իրավապահ մարմինների բավարար քանակի ծառայողներ Երևանում այդ պահին առկա չեն եղել՝ տեղի ունեցածը կանխելու համար, քանի որ գտնվել են առաջնագծում, անընդունելի է»։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք պետք է ոչ թե բոլոր հնարավոր ուժերն ուղղեինք դեպի ճակատ՝ թողնելով քաղաքում և երկրում մինիմալ անհրաժեշտը, այլ պետք է պետական պաշտոնյաների պահպանությո՞ւնն ամրացնեինք»։ Նա նշեց նաև, որ Թաթոյանը դեկտեմբերի 17-ից խոսել է սահմանագծման ուսահմանազատման մասին՝ դրանք ներկայացնելով որպես տեղի ունեցող գործընթաց․ «Բոլորս հիշում ենք, թե ինչպես նոյեմբերի 9-ից հետո և հատկապես դեկտեմբեր ամսին հանրությունը ենթարկվում էր մեդիատեռորի՝ սուտ, կեղծ լուրերի միջոցով, որոնց նպատակն էր տագնապ հարուցել և խախտել առանց այն էլ փխրուն հանրային հոգեկան անձեռնմխելիությունը։ Սկսած դեկտեմբերի 17-ից, պրն Թաթոյան, Դուք պարբերաբար ահազանգել եք սահմանագծման և սահմանազատման մասին,կարծես նման գործընթաց իսկապես տեղի էր ունենում»։ Այնուհետև նույն նիստի ընթացքում, անդրադառնալով Թաթոյանի եզրափակիչ ելույթին, Կարապետյանն ասաց․ «Պետք է անդրադառնամ այսօր ՄԻՊ եզրափակիչ ելույթին, դրա ագրեսիվ ոճը և բովանդակությունը հարիր չեն այն ինստիտուտին, որը նա ներկայացնում է։ Ինչ է տեղի ունեցել այսօր։ Քննարկել ենք ՄԻՊ տարեկան զեկույցը, պարոն Թաթոյանը ներկայացրել է զեկույցը, իսկ պատգմավորները՝ թե՛ կառավարող խմբակցության, թե՛ ընդդիմության, հարցեր են տվել և ելույթներ ունեցել՝ գնահատանքի խոսքեր ասելով Մարդու իրավունքների պաշտպանին և նրա աշխատակազմի մասին։ Խոսել եմ նաև ես՝ վերահաստատելով, որ մենք բարձր ենք գնահատում Պաշտպանի և նրա աշխատակազմի փաստահավաք գործունեությունը և ինքներս օգտվում ենք աշխատանքի արդյունքներից միջազգային հարթակներում, բայց ես խոսել եմ նաև խնդիրների մասին՝ վկայակոչելով 2 օրինակ․ առաջինը ՀՀ-ում ներքաղաքական համատեքստում պարոն Թաթոյանի տված գնահատականների կամ որոշ գնահատականների անհամաչափության մասին, մասնավորապես ասել եմ, որ անհասկանալի է ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձի համար պատասխանատու հանել կառավարող ուժին՝ հարցնելով՝ իսկ ինչո՞ւ էին բոլոր ոստիկանանան ուժերը առաջնագծում, նաև ասել եմ, որ դեկտեմբեր ամսին իր մի շարք հայտարարությունները, թե իբր տեղի են ունենում սահմանազատման և սահմանագծման գործընթացներ, ավելացրել են այն  տագնապը, որը մարդիկ առանց այն էլ զգում են»։ Նրա խոսքով՝ իր դիտարկումները միայն ներհայաստանյան համատեքստին են վերաբերվել․ «Սրան ի պատասխան՝ պարոն Թաթոյանը փրփրեց ու որոշեց, որ լավագույն մարտավարությունը արտաքին քաղաքական օրակարգերը հարցին խառնելն է, նա զրպարտեց ինձ, թե ես ասել եմ, որ ինքը պետք է չբարձրաձայնի Ադրբեջանի կողմից կատարվողի վերաբերյալ։ Եթե պարոն Թաթոյանին թվում է, որ Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ իր և իր աշխատակազմի կատարած իրապես կարևոր փաստահավաք աշխատանքը այնուամենայնիվ իրավունք է ապահովագրում, որ նա ներքաղաքական հարցերում ինձ վրա հոխորտա, ապա նա չարաչար սխալվում է։ Պարոն Թաթոյան, Դուք Մարդու իրավունքների պաշտպան եք, Դուք քաղաքական գործիչ չեք, զբաղվեք Ձեր գործով»։ Հաջորդ օրը «Ազատության» եթերում Մարիա Կարապետյանը վերահաստատել էր իր տեսակետները Թաթոյանի վերաբերյալ։ Կառավարող ուժի այլ պաշտոնյաներ նույնպես հնչեցրել են գնահատականներ Թաթոյանի գործունեության վերաբերյալ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ նշելով, որ Թաթոյանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ազգային ժողովի և Կառավարության շենքի վրա հարձակումները։ Այդ մասին նա ասել է 2020 թ․-ի նոյեմբերի 16-ին՝ առցանց ասուլիսի ընթացքում․ «Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում, հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեց Ազգային ժողովի շենքը, և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը։ Ես ուզում եմ ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան, սա շատ կարևոր հանգամանք է, նույնիսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այդ հարձակումները չդատապարտեց, սա շատ կարևոր հանգամանք է»։ Նույն օրը Փաշինյանն այդ մասին խոսել էր Ազգային ժողովում՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում․ «Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ տեղի ունեցան հայտնի բռնությունները, մինչև հիմա այդ բռնությունները դատապարտված չեն, կառավարության շենքի նկատմամբ բռնությունը, Ազգային ժողովի շենքի նկատմամբ հարձակումը, կառավարության կեցավայրի նկատմամբ հարձակումը մինչև օրս դատապարտված չեն քաղաքական ուժերի կողմից, մինչև օրս դատապարված չէ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ Ազգային ժողովի նախագահի նկատմամբ հարձակումն է դատապարտվել, ես կարդացել եմ, Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջն եմ կարդացել, դատապարտվել է Ազգային ժողովի նախագահի դեմ հարձակումը, բայց հարձակումը Ազգային ժողովի դեմ, գույքի ոչնչացումը, կառավարության շենքի դեմ, ինչո՞ւ չի դատապարտվել այդ ամեն ինչը»։ Անվտանգության խորհրդի քարտուղար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Գրիգորյանը նույնպես բազմիցս անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով, որ նա քաղաքական գործունեությամբ է զբաղվում․ «Նրա պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս։ «Քաղաքացիական պայմանագիրը» այդ ժամանակ կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին»,- այս տարվա հոկտեմբերին Rusarminfo-ին տված հարցազրույցում ասել էր նա։ Այսպիսով, Վլադիմիր Վարդանյանի պնդումը, թե ՔՊ խմբակցության պատգամավորները երբևէ գնահատական չեն հնչեցրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ, մանիպուլյատիվ է, քանի որ խորհրդարանի կառավարող խմբակցության պատգամավորները բազմիցս անդրադարձել են պաշտպանի աշխատանքին, ընդ որում՝ բացասական գնահատականներ հնչեցնելով։ Իսկ պաշտպանի աշխատանքին անդրադարձած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոմանք էլ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ են։ Լուսանկարը՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքից   Նանե Ավետիսյան
12:00 - 26 դեկտեմբերի, 2021