Հայաստան

Խորհրդարանականները մասնակցել են ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ կազմակերպված քննարկմանը

Խորհրդարանականները մասնակցել են ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ կազմակերպված քննարկմանը

Մայիսի 12-ին ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը, Արման Աբովյանը, Շաքե Իսայանը եւ Աննա Կոստանյանը մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) անդամ հանդիսացող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի խումբ կոնգրեսականների հետ կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր Covid-19-ի պայմաններում օրենսդիրների մարտահրավերներին ու պարտավորություններին` քաղաքացիների հետ կապի եւ վստահության ամրապնդման համատեքստում: Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատից կոնգրեսականներ Դեյվիդ Փրայսը` ԺԳՀ-ի (HDP) նախագահ, Ջեֆ Ֆորթընբերին, Մարքուեյն Մուլին եւ Թոմ Ռայսը: Հանդիպումը կազմակերպվել էր Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից:
17:34 - 13 մայիսի, 2020
Կորոնավիրուսի պատճառով 2020թ. Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 3,5 տոկոսով․ ՎԶԵԲ |hetq.am|

Կորոնավիրուսի պատճառով 2020թ. Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 3,5 տոկոսով․ ՎԶԵԲ |hetq.am|

hetq.am: 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 3,5 տոկոսով անկում կապրի կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով, ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` այսօր հրապարակված նոր մակրոտնտեսական կանխատեսման մեջ: Բանկն ակնկալում է, որ Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի 2021 թվականին՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։ Ըստ ՎԶԵԲ-ի Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների նոր հրապարակման` «գլոբալ անորոշությունը և նվազող պահանջարկը, որոնք առաջացել են կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով և զուգակցվել պարենային ապրանքների գների անկայունության հետ, ուղղակիորեն կազդեն տնտեսության վրա՝ կնվազի հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալը, ինչպես նաև անուղղակիորեն՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ազդեցության ու դրամական փոխանցումների հավանական կրճատման արդյունքում: Սոցիալական սահմանափակումների և ցածր շարժունակության երկարատև միջոցառումները վնաս կհասցնեն Հայաստանի զբոսաշրջության ոլորտին, որը մեծապես կախված է արտերկրում ապրող հայերի այցերից»: Վերականգնումը կախված կլինի երկրի ներսում վիրուսի տարածումը զսպելուն ուղված միջոցառումների աստիճանական թուլացումից և տարվա երկրորդ կեսին սովորական վիճակին վերադառնալու տեմպից: Այս տարի ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանների տնտեսությունները, հավանաբար, միջինում 3,5 տոկոսով անկում կգրանցեն, իսկ 2021 թվականին հնարավոր է 4.8 տոկոս աճ, ասվում է զեկույցում՝ նախազգուշացնելով, սակայն, որ կանխատեսումները ենթակա են «աննախադեպ անորոշության»: Զեկույցի հեղինակները ենթադրում են, որ ճգնաժամը չափավոր ազդեցություն կունենա տնտեսական արդյունքների երկարաժամկետ հետագծի վրա, և աճը կվերսկսվի երրորդ եռամսյակի ավարտին, սակայն տնտեսական, քաղաքական և սոցիալական հետևանքները, հավանաբար, նշանակալի և երկարաժամկետ կլինեն։  «Եթե սոցիալական հեռավորության առումով սահմանափակումները ուժի մեջ մնան շատ ավելի երկար, քան կանխատեսվում էր, անկումը կարող է լինել շատ ավելի խորը, և այդ դեպքում հետագա տարիների ընթացքում չի հաջողվի հասնել 2019 թվականին գրանցված՝ մեկ շնչի հաշվով արտադրանքի մակարդակին», - ասվում է զեկույցում: ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում զսպման միջոցառումները ազդել են ներքին պահանջարկի և առաջարկի վրա: Արտաքին ցնցումները ներառում են պարենային ապրանքների գների կտրուկ անկում (ազդելով պարենային ապրանքներ արտահանող ընկերությունների վրա), գլոբալ արժեքային շղթաների խափանում, տուրիզմի կոլափս և դրամական փոխանցումների նվազում: ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում զարգացող տնտեսություններում՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա, Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: ՎԶԵԲ-ի գործունեության գրեթե բոլոր երկրները, ամենայն հավանականությամբ, այս տարի տնտեսական անկում կապրեն, բացառությամբ փոքր թվով երկրների, ներառյալ Թուրքմենստանը և Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Եգիպտոսը: Կենտրոնական Ասիայի երկրներում, որոնք ճնշման տակ են ընկել պարենային ապրանքների գների և տրանսֆերտների կտրուկ անկման հետևանքով, այս տարի տնտեսական աճը կնվազի միջինում 1,2 տոկոսով՝ նախքան 2021 թվականին վերականգնվելը՝ գրանցելով 5,8 տոկոս աճ։ Ղազախստանն ու Ուզբեկստանը օգտագործում են իրենց հասանելի բուֆերները` տնտեսությանը զգալի խթան ապահովելու նպատակով: Այնուամենայնիվ, ավելի փոքր երկրներում, ինչպիսիք են Ղրղզստանի Հանրապետությունը, Մոնղոլիան և Տաջիկստանը, անկում է գրանցվում ծայրահեղ սահմանափակ հարկաբյուջետային հնարավորությունների և զգալի պարտքերի պատճառով։ Կենտրոնական Եվրոպայում և Մերձբալթյան երկրներում սահմանափակումների խիստ միջոցառումները ներառում են բիզնեսների և դպրոցների զանգվածային փակում, մինչդեռ ընդհատված արժեքային շղթաները խոչընդոտում են արտադրության գործընթացը, այդ թվում՝ ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում, որն օրինակ՝ Սլովակիայի հանրապետությունում կազմում է արդյունաբերական արտադրության գրեթե կեսը: Կրճատված արտաքին պահանջարկը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի է հետաձգելու վերականգնումը: Կանխատեսվում է, որ 2020 թվականին արդյունքը տարածաշրջանում կնվազի 4,3 տոկոսով, սակայն 2021 թվականին կրկին կամրապնդվի՝ աճելով 4,5 տոկոսով: Զեկույցում նշվում է, որ Լեհաստանը, որն ունի Կենտրոնական Եվրոպայի և Մերձբալթյան տարաժաշրջանի ամենամեծ տնտեսությունը, հատկապես կայուն է եղել 2008-09 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Ակնկալվում էր, որ կորոնավիրուսային ճգնաժամն ավելի ուժեղ ազդեցություն կունենա երկրի ներսում բիզնեսի և զբաղվածության վրա՝ հաշվի առնելով Լեհաստանի բարձր մակարդակի ինտեգրումը գլոբալ արժեքային շղթաներին և առևտրի մեծ ազդեցությունը, հատկապես Եվրամիության (ԵՄ) շրջանակներում: Լեհաստանի տնտեսությունը 2020 թվականին 3,5 տոկոս անկում կապրի, իսկ 2021 թվականին կաճի 4,0 տոկոսով: Ըստ զեկույցի, Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրները, ամենայն հավանականությամբ, խիստ ազդեցության կենթարկվեն կորոնավիրուսային ճգնաժամի, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական շուկաների խստացման, արտարժույթի ներքին շուկաների վրա ուժեղ ճնշման և արտահանման նկատմամբ արտաքին պահանջարկի նվազման հետևանքով: Պարենային ապրանքների գների անկումը լրացուցիչ բեռ է ստեղծել ածխաջրածիններ և մետաղներ արտահանողների` Ադրբեջանի, Ուկրաինայի և Հայաստանի համար, մինչդեռ տրանսֆերտների ակնկալվող նվազումը ճնշում է գործադրում տնային տնտեսությունների մեկանգամյա եկամտի վրա, հատկապես Մոլդովայում, Հայաստանում, Ուկրաինայում և Վրաստանում: Զբոսաշրջությունից եկամուտների կորուստը լուրջ հարված կլինի Վրաստանի տնտեսության համար: Ուկրաինայում կրճատված արտաքին պահանջարկի և ներքին պահանջարկի անկման համադրությունը`պայմանավորված վիրուսի տարածումը զսպող հանրային առողջապահական միջոցառումներով, իր վնասը հասցրեց արտադրության և ծառայությունների ոլորտներին: Ակնկալվում է, որ 2020 թվականին տնտեսական աճը կնվազի 4,5 տոկոսով, իսկ 2021-ին կգրանցվի 5,0 տոկոս աճ։ Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանն ապրեց կրկնակի ցնցում․ թե՛ կորոնավիրուսային համավարակը, որը բերեց գլոբալ պահանջարկի նվազմանը, և թե՛ նավթի արդյունահանումը սահմանափակելու մասին համաձայնագրի ձախողումը, որոնք միասին հանգեցրեցին նավթի գների էական անկմանն ու գործունեության կտրուկ դանդաղեցմանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:32 - 13 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․05․20 (թարմացվող)

23։56- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ստացվել է թեստավորված 44 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը նրանց մոտ չի հաստատվել:Օրվա ընթացքում ընդհանուր առմամբ թեստավորվել է 75 քաղաքացի: Մնացած 31-ի արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում: [Արցախի տեղեկատվական շտաբ]18:46- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Ապաքինվել է 3 մարդ: [Գնել Սանոսյան]18:20- ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքեց 168․am-ի տարածած լուրը, թե Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել՝ ասելով, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, կորոնավիրուս է հաստատվել նաև վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկի մոտ։ Գևորգյանն ասաց, որ անձը, որի մոտ կասկածվում է կորոնավիրուս, թեստավորվել է, սպասում են պատասխանին։ |tert.am|17:55- Մայիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար (Վերին Լարսում կա ՀՀ 15 քաղաքացի), ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։ Դիվանագետները նշել են, որ, կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես Պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]   17:14-  Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումն ավարտվել է: Ուսումնասիրվել են 52 606 հարկ վճարողի եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 25 071-ը, ովքեր ունեին 2-50 աշխատատեղ: Վերջիններիս մարտ ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 14 964-ը կամ շուրջ 60%-ը: Մայիսի 12-ի դրությամբ աջակցությունն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 93.3 %-ը կամ 13 956-ը: [ՊԵԿ]   17:07-  Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Մայիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 393 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 8 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   16:57- Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց մի մասը բուժօգնություն է ստանում հյուրանոցներում: Այս մասին ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը կարող է հիվանդանոցային մահճակալային բուժում ապահովել մոտ 1700 պացիենտի համար: Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 2042 է: Խոսնակի խոսքով՝ այս պահին առկա մահճակալային ֆոնդը դեռ բավականացնում է հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն ապահովելու համար, քանի որ ասիմպտոմ դեպքերը տեղափոխվում են հյուրանոցներ: |armenpress.am|    15:56-  ԱՀ Պարետի 12.05.2020թ. N 15 որոշմամբ սահմանվել են կազմակերպություններում նոր տեսակի կորոնովիրուսի կորոնավիրուսային հիվանդության  (COVID-19) տարածումը կանխելուն ուղղված կանոնները: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   16:18- ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։ Ըստ երևույթին նախորդ օրը մրսել էի։ Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։ PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։ [Բաբկեն Թունյան]   16:14-  «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսով վարակված անձինք չկան ։ Այս մասին տեղեկացրեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Մի քանի կայքեր՝ մասնավորապես Politik.am- գրել էր, որ Արդարադատության նախարարության իրենց աղբյուրները տեղեկացնում են, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի  հինգ աշխատակից վարակված են կորոնավիրուսով։ |forrights.am|   14:45-  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Շիրակի մասնաճյուղում մայիսի 12-ից կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Լաբորատոր սարքավորումներն արդեն Գյումրիում են։ Դրանց գործարկմանը և աշխատանքների մեկնարկին ծանոթացել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Այսուհետ մարզում հնարավորություն կլինի իրականացնել օրական միջինը 60 ՊՇՌ հետազոտություն։ [Շիրակի մարզպետարան]   14:42- Հնարավոր է՝ Հայաստանում սահմանվեն նոր կանոններ. տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ։  Տեղեկությունը հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ տնից դուրս գալիս պարտադիր դիմակ կրելու հարցը այս պահին քննարկումների փուլում է։ Նա հավելյալ տեղեկատվություն չնշեց՝ ավելացնելով, որ վերջնական որոշում դեռեւս չկա. դիմակ կրելու պարտադրանք սահմանելուց առաջ պետք է նաեւ հաշվի առնել՝ արդյո՞ք հնարավոր է դա ապահովել։ |armtimes.com|   12:43- ԱՀ Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում ախտահանման և նոր կորոնավիրուսի թեստավորման աշխատանքներ են իրականացվել: Նախորդ օրերին արձանագրված դեպքերի շփման շրջանակը ճշտված է: Առկա օջախը մեկուսացնելու նպատակով 75 մարդ թեստավորվել է, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կլինեն առաջիկայում: Առ այսօր իրականացվել է 434 թեստավորում: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   11։57- Լոս Անջելեոսում ՀՀ գլխավոր հյուպատոսության օժանդակությամբ ընթացիկ տարվա մայիսի 2-ին և 9-ին կայացել են  Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթներ. Հայաստան է վերադարձել 34 ՀՀ քաղաքացի։ Նույն երթուղով չվերթներ տեղի են ունենում շաբաթական մեկ անգամ։ Առաջիկա չվերթը նախատեսվում է 2020 թ․ մայիսի 18-ին։ [Լոս Անջելեսում ՀՀ գյխավոր հյուպատոսություն]   10։59- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։58- Թարմացվել է 12.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3538 (+146)Առողջացածներ - 1430 (+71)Փաստացի բուժվողներ -1970Ընդհանուր թեստեր - 32561Մահվան ելքեր -  47 (+1)Մահվան ելքեր այլ պատճառով –17 [ԱՆ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 12․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․05․20
23:56 - 12 մայիսի, 2020
Վրաստանում ՀՀ դեսպանությունը սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Վրաստանում ՀՀ դեսպանությունը սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են փոխանցվել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Մայիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար (Վերին Լարսում կա ՀՀ 15 քաղաքացի), ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։ Դեսպանության ներկայացուցիչները զրույց են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը և Վրաստանում գործող սահմանափակումները և կոչ արել վերադառնալ իրենց բնակության վայրերը՝ մինչև սահմանի բացումը։ Դիվանագետները նշել են, որ, նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես Պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի և դրանից դուրս իրականացված անհատական նախաձեռնությունները, որոնք տեղի են ունենում ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները:
17:56 - 12 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․05․20 (թարմացվող)

21:00- Տավուշի մարզի Բերդավան գյուղում թաղմանը մասնակցած տղամարդու կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տղամարդը եւ նրա աղջիկը թեստավորվել են, պատասխանները դեռեւս հայտնի չեն։ Հիվանդը չի մասնակցել թաղման արարողությանը, իսկ ամուսինը առողջ է, հնարավոր է՝ հետագայում հիվանդանա։ Գյուղում ինքնամեկուսացվածներ չկան, սակայն հավաքագրվել է այն մարդկանց ցանկը, որոնք սերտ շփում են ունեցել թաղման մասնակցած տղամարդու հետ։ Այդ թիվը մոտ 20 է։ |hetq.am|18:50- COVID-19-ի կանխարգելման 900005001947 հաշվին 11.05.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,066,772,957,9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4153։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]18:00- 2020 թ.-ին փոքր բիզնեսի աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն կստանա 50 գործազուրկ մարդ: Այս նպատակով պետական բյուջեից հատկացվել է 50 մլն ՀՀ դրամ: Փոքր բիզնեսի աջակցության ծրագիրը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շարքում ի սկզբանե եղել է ամենապահանջվածներից: Կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխատաշուկայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ծրագրի պահանջարկը գնալով մեծանում է: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն] 17:55- ԿԲ-ն, մշտադիտարկելով COVID 19-ի տարածմամբ պայմանավորված իրավիճակը և գնահատելով դրա հավանական ազդեցությունը ՀՀ տնտեսության, ֆինանսական համակարգի, ինչպես նաև ֆինանսական ծառայություններից օգտվողների վրա, իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ ՀՀ-ում գների կայունության, ֆինանսական համակարգի կայունության և անխափան գործունեության ապահովման նպատակով: [ԿԲ]17:30- Վարակված  և բուժված քաղաքացիների վիճակը լավ է։ Բուժված քաղաքացիների մոտ նույնպես, հետագայում բարդություններ չեն առաջացել։ Միայն երկու հոգու մոտ է առաջացել թոքաբորբ, մյուսների մոտ լուրջ սիմպտոմներ չեն նկատվել։ Այս պահին դեռ չառողջացած վեց  քաղաքացիները նույնպես որևէ բարդացում չունեն, իրենց լավ են զգում։[Արցախի պարետ Գրիգոր Մարտիրոսյան]17:10- Այս պահին ունենք  հաստատված 14 դեպք, որոնցից 8-ը արդեն առողջացած են, բուժվող անձանց թիվը 6-ն է։ Բոլոր  վարակի օջախները կարող ենք համարել մարված։ Այդ 6 դեպքերը նույն աղբյուրից են՝ Շահումյանի շրջանի երկու համայքներից։ [Արցախի պարետ Գրիգոր Մարտիրոսյան]16:30-  Հայաստանի մարմնամարզության տարբեր տարիքային ընտրանիների ներկայացուցիչները նորից մարզվում են: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը շեշտեց, որ պահպանվում են անվտանգության բոլոր նորմերը: Սերոբյանի խոսքով` առաջիկայում ոչ մի մրցաշար չի պլանավորվում, և գարնան համար նախատեսված բոլոր գավաթային խաղարկությունները կկայանան աշնանը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մոտ երկու ամիս հավաքական թիմերը չէին մարզվում: |armenpress.am|   15:11-  Մայիսի 11-ին ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի տարածման դեպքերի կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գրասենյակի (DTRA)  կողմից ԱԻՆ-ին տրամադրվեց աջակցություն՝ անհատական պաշտպանական միջոցների տեսքով (շնչադիմակ, ձեռնոց, պաշտպանիչ ակնոց, քլորի և ալկոհոլի հիմքով վարակազերծող նյութ): [ԱԻՆ]   15:08- Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 360 է, որոնցից 159-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 197 պացիենտ: [Արարատի մարզպետ Գարիկ Սրագսյան]   15:00- Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ կմեկնարկի Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը։ Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և պանդեմիայի հետևանքով ամբողջ աշխարհում տեղաշարժի սահմանափակումները՝ կազմակերպիչները որոշում են կայացրել մրցույթն անցկացնել առցանց ձևաչափով։ Մրցույթի ամբողջ ընթացքը՝ բացման և փակման համերգները‚ մրցութային փուլերը‚ հեռարձակվելու են Խաչատրյանի մրցույթի պաշտոնական կայքով՝ https://bit.ly/2zYUgCg ։   14:23-  Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Առողջացածների թիվն ավելացել է ևս երկուսով, 26 առողջացման դեպք կա։ 21 հիվանդներ բուժում են ստանում Երևանում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 50 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ Շիրակի մարզում մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 271 քաղաքացի։ [Շիրակի մազրպետարան]   14:19- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, ապաքինվել է եւս 10 քաղաքացի։ Բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված քաղաքացիների շրջանում։ Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր եւ Մարտունի (քաղաք) համայնքներում։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   14:10- Պարետի նոր որոշմամբ` ևս 52 ընկերության արգելվեց գործունեության ծավալումը։ [ԱԱՏՄ] Տեսնել ընկերությունների ցանկը:   13:17- Արցախի Հանրապետությունում 2020 թ․ ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է  30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը` ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով: [Արցախ/ Տեղեկատվական շտաբ]   12:35- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թ․ մայիսի 20-ը ներառյալ: Խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ստացել են ծանուցում (10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից` միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել նշված ժամկետում: [ՊԵԿ]   12:17- Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք: Մայիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 387 հաստատված դեպք, որից առողջացել է 175 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 8 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   11։02-  ՏՄՊՊՀ-ն հրապարակել է երեք խոշոր դեղատնային ցանցերում՝ «Նատալիֆարմ», «Վագա ֆարմ» ՍՊԸ-ներում և «Ալֆա ֆարմ» ՓԲԸ-ում, ձեռքի ախտահա:նիչ միջոցների և բժշկական դիմակների գների մոնիթորինգի արդյունքները ընթացիկ տարվա մարտի 16-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում: Ձեռքի ախտահանիչ միջոցները վաճառվել են 740-990 դրամով, դիմակի գինը կազմել է 200–250 դրամ: Գները հիմնականում կայուն են եղել: [ՏՄՊՊՀ]   10։59- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 69 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։56- Թարմացվել է 11.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3392 (+79)Առողջացածներ - 1359 (+34)Փաստացի բուժվողներ -1970Ընդհանուր թեստեր - 32561Մահվան ելքեր - 46 (+1)Մահվան ելքեր այլ պատճառով –17 (+2) [ԱՆ]   09։14- Կառավարության ընդունած հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակներում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց միջեւ բաշխվել է 70.3 միլիարդ դրամ: [Նիկոլ Փաշինյան]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 11․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․05․20
21:41 - 11 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․05․20 (թարմացվող)

17:15- Նախօրեին կրկնակի թեստավորված և տևական ժամանակ բուժհաստատություններում գտնվող նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել: Այսինքն՝ վարակն այլևս չի հաստատվել, և նրանք դուրս են գրվել բուժհաստատությունից:  [Արցախ / Տեղեկատվական շտաբ]16:22- ԱՀ-ում COVID-19-ով վարակված 4 քաղաքացուց երկուսը գտնվում էին Շուշի քաղաքում մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում, իսկ երկուսը՝ Նոր Բրաջուր համայնքում ինքնամեկուսացվել էին: Հիշեցնենք, որ ԱՀ Պարետի որոշման համաձայն՝մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում, ինչպես նաև՝ մայիսի 8-ին Նոր Բրաջուր համայնքում մտցվել են ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ սահմանափակումներ: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]16:20- Նախօրեին թեստավորված 41 քաղաքացուց 37-ի COVID-19 թեստի պատախանը բացասական է, իսկ 4-ինը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ: Նոր կորոնավիրուսային վարակով հաստատված 4 քաղաքացիները մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում գրանցված վարակակրի շրջանակից են՝ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքից:  [Արցախ / Տեղեկատվական շտաբ]15:00- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում առկա է թոքերի արհեստական օդափոխության 40 սարք, որոնցից օգտագործված են մի քանիսը։  Շաքարային դիաբետ եւ զարկերակային ճնշում, այլ խրոնիկական հիվանդություն ունեցող պացինտներ էլ կան, որոնք այս պահին վերակեդանացման բաժանմունքում են։ Կան ինսուլտ տարած եւ դիալիզ ունեցող պացինտներ։ [Արսեն Թորոսյան] |Armtimes.com|13:10- Այս պահին միայն Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժնում ունենք ծանր և ծայրահեղ ծանր 45 պացիենտ, այլ բաժիններում ևս կան ծանր վիճակում գտնվող պացիենտներ։ Ընդհանուր առմամբ ծանր և ծայրահեղ ծանր մարդկանց թիվը 70 է։ [Արսեն Թորոսյան]13:05- Գեղարքունիքի մարզում` վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է եւս 7 քաղաքացի։  Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]13:00- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժնում տեսանք ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների, որոնցից շատերի մոտ դրական դիանամիկա, ցավոք, չկա, սակայն մի մասի մոտ էլ կա՝ շնորհիվ մեր բժիշկների աշխատանքի։ [Արսեն Թորոսյան] 11:05- Հայաստանում մայիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից 1325-ն` առողջացած: Կա հաստատված 138 նոր դեպք և 58 առողջացած։ Ընդհանուր առմամբ, արձանագրվել է մահվան 45 (ավելացել է ևս 1-ով) դեպք: Մահացած պացիենտը եղել է 74  տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 09․05․20 (թարմացվող)
17:15 - 10 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07․05․20 (թարմացվող)

23։23- ԱՀ պարետի որոշմամբ՝ Շահումյանի շրջանի Նոր Վերին Շեն համայնքում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում կիրառվում են մուտքի և ելքի մի շարք սահմանափակումներ: Արգելվում է մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամաբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով  անձանց տեղաշարժի և Քարվաճառ-Նոր Վերինշեն-Մարտակերտ ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության: Նոր Վերինշեն և Չապնի մուտք գործելու սահմանափակման համար բացառություն է սահմանվել մինչև մայիսի 8-ը, ժամը 12:00-ը: [Արցախի տեղեկատվական շտաբ]21:13- Միքայել և Կարեն Վարդանյանները 200 միլիոն դրամ են հատկացրել այն բուժաշխատողներին, որոնք կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջնագծում փրկում են հազարավոր կյանքեր: Երևանի և մարզերի հազար բուժաշխատողներից յուրաքանչյուրի հաշվին փոխանցվել է 200 հազար ՀՀ դրամ: |tert.am|20:43- ԱՀ Պարետի նոր որոշմամբ, Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում և նույն շրջանի Քնարավան համայնքի Չափնի գյուղում կիրառվում են մուտք գործելու և ելք կատարելու մի շարք սահմանափակումներ:20:00- Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի հետ։ Նրանք մտքեր են փոխանակել կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերի և ծրագրերի շուրջ, այդ թվում՝ ԵՄ հետ համագործակցության շրջանակներում:18:38- Նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական: Այսինքն՝ երկու քաղաքացու մոտ վարակը հաստատվել է։ Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ:  [Արցախ / Տեղեկատվական շտաբ]18:37- Նախկինում  կորոնավիրուսով վարակված և Արցախի բուժհաստատություններում տևական ժամանակ ապաքինվող 2 քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքը բացասական է: 24 ժամ հետո իրականացվելիք հետազոտության բացասական արդյունքի դեպքում նրանք կհամարվեն ապաքինված ու դուրս կգրվեն բուժհաստատությունից: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]16:43- Հունվար- փետրվար ամիսներն մենք ունեցել ենք սուր- շնչառական վարակների ավելացում, դա նաև պայմանավորված էր ուրիշ վարակների առկայությամբ։  Շտապօգնության կանչերի առաջին տեղում սիրտ -անոթային հիվանդություններն են , երկրորդ տեղում սուր-շնչառական հիվանդություններն են, այնուհետև վնասվածքներն են։ Ձմռան ամիսներին միշտ էլ կանչերի թիվն ավելանում է, բայց եթե համեմատենք 2019 թվականի նույն ամիսներ ի հետ, ապա պետք է նշել, որ նախորդ տարի այդ ամիսներն ունեցել ենք 800-850 կանչ օրեկան։[«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյան]16:33- Եղել են շտապօգնության աշխատակիցներ, ովքեր հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ։ Բնականաբար  ըմբռնումով ենք մոտեցել, մանավանդ, տարիքի հետ կապված։ Ունենք բժիշկներ, բուժքույրեր, ովքեր 55 տարեկանից բարձր են , որոշ դեպքերում  նրանք արձակուրդ են վերցրել ։ Պետք է նշեմ, որ խնդիր չունենք այս առումով, որովհետև  ունենք բժիշկների շատ մեծ բանակ  , ովքեր վախեցած չեն և իրենց ցանկությունն են առաջարկել շտապօգնությունում աշխատելու։ Հրաժարվողները հիմնականում խոցելի խմբում գտվող աշխատակիցներն են եղել։  [«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյան]16։12- Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:  Մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ՝  մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 345 հաստատված դեպքեր, որից առողջացել են 142 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   15։54- Աջակցություն է ցուցաբերվել մոտ 24 հազար տնտեսվարողների, դրամական օգնություն ստացել է ավելի քան 380 հազար մարդ: Մեր գործընկերները երբեմն մեզ քննադատում են, որ պետք է ավելի լայնամասշտաբ աջակցության միջոցառումներ իրականացնել, մենք կարծում ենք, որ աջակցությունն ու չափը ինքնանպատակ չեն: [ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հակաժգնաժամային ծրագրերի մասին] hetq.am|   14։13- Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի և Հայկական կարմիր խաչի համագործակցությամբ քրեակատարողական հիմնարկները զինվել են բժշկական պարագաներով, անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանիչներով: Առավել ռիսկային համարվող ազատազրկվածներին և հիվանդներին մյուսներից անջատ պահելու նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքերում տեղադրվել են շուրջ 150 մահճակալ։ [Արդարադատության նախարարություն]   14։03- Կորոնավիրուսով վարակված դատախազը ապաքինվել է եւ երեկ դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ դատախազը դեռեւս աշխատանքի չի հաճախի. եւս 14 օր նա մնալու է ինքնամեկուսացման մեջ: |armtimes.com|   13։10- Հայաստանում մինչև օրս կալանավորված և դատապարտված որևէ անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, թեև քրեակատարողական ծառայողների շրջանում կան դեպքեր: Այս մասին ԱԺ-ում ասաց արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանը Նա նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ հարազատներին չեն թողնում հանձնուքներ տալ կալանավորված և դատապարտված անձանց, սակայն ոմանք քրեակատարողական հիմնարկի դիմացի խանութից կարողանում են բանկային քարտով առևտուր անել և ստանալ ապրանքը: |armenpress.am|   12:34- Ավարտին են  մոտենում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում շինարարական և կահավորման աշխատանքները: Նորաբաց  լաբորատորիայում  հնարավոր կլինի կարճ ժամկետում կատարել  տարբեր մանրէների և  վիրուսների, այդ թվում՝ COVID-19  վարակի  հայտնաբերման մի շարք հետազոտություններ: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   11:33-  Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը։ Շահառու են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝ համապատասխանում են «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարությունից։   11:19- Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքից: Ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն ունեցող գործադիր մարմնի կողմից ներկայացվելու դեպքում մաքսատուրքից ազատվելու են հիմնականում բժշկական նշանակության որոշ ապրանքներ։ Մաքսատուրքից ազատվելու են նաև գյուղատնտեսական որոշ ապրանքներ:   10:58- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10:55- Թարմացվել է 07.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 2884 (+102)Առողջացածներ - 1185 (+50)Փաստացի բուժվողներ -1648Ընդհանուր թեստեր - 28017Մահվան ելքեր - 42 (+2)Մահվան ելքեր այլ պատճառով – 9 (+2) [ԱՆ]   10:19- Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը՝ բացասական է։ [ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյան]   10:14- «Հայ-Ռուսական համալսարանը որոշում է կայացրել COVID-19 համավարակի դեմ պայքարող բուժաշխատողների երեխաներին համալսարանի հաշվին հատկացնել 10 տեղ՝ 2020-2021 ուստարվա ընդունելության համար՝ դիմորդի ընտրած ուղղությունով։ Ընդունելության մրցույթը վերոնշյալ տեղերի համար կիրականացվի առանձին ընթացակարգով։ [ՀՌՀ]   Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 07․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․05․20 
23:45 - 07 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․05․20 (թարմացվող)

23։30- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որը շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ, այսօր թեստ է հանձնել, վաղը կլինի պատասխանը։ Իրեն լավ է զգում, բայց թեստավորման պահին 37.7 ջերմություն է ունեցել։ Առայժմ տանն է մեկուսացված։ |news.am|19:21-  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել է 520 լրակազմ պաշտպանիչ հագուստ:18:20- Վերջին օրերին շատ է խոսվում, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում շրջանառվում է դեռ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից: Մենք նոր կորոնավիրուսի թեստավորումը սկսել ենք փետրվարի 3-ից և առաջին դրական պատասխանը ստացել ենք մարտի 1-ին: Այսօր հանձնարարել էի կորոնավիրուսային հետազոտություն իրականացնել մեր լաբորատորիայում պահվող թվով 26 նմուշները, որոնք վերցվել էին սուր շնչառական վարակներ ունեցող մեր քաղաքացիներից 2019թ դեկտեմբեր և 2020թ. հունվար ամիսներին: Բոլոր 26 թեստի պատասխանները բացասական են: Չունենք որևէ հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է: [Արսեն Թորոսյան]   17։51- Վրաստանում գտնվող և ՀՀ ԶՈՒ-ում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա ՀՀ այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք, իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, պետք է իրենց տվյալներն ուղարկեն [email protected] էլ-փոստի հասցեին՝ հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը ՀՀ կազմակերպելու համար: [Վրաստանում ՀՀ դեսպանություն]   17:47- Սննդի առևտրի կետերում հիմնականում խախտվել են աշխատողների անվտանգության կանոնները, մասնավորապես օրական երկու անգամ ջերմաչափումը, նրանց անհատական պաշտպանիչ միջոցների տրամադրումը, ախտահանման սահմանված կարգի պահպանումը։ [ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան] |hetq.am|   17:40- Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շատ լավ հեռախոսազրուցի և COVID19-ի արձագանքման հարցում ազգային մակարդակով առաջնորդության համար: Մենք քննարկել ենք իրավիճակը Հայաստանում և ԱՀԿ-ի խորհրդատվությունները սահմանափակումների ռեժիմի թուլացման հարցում: Մեր փորձագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեպ պայքարում։ [ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի գրառումը «Թվիթեր»-ում՝ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո] |armenpress.am|   17:25-  Կացարաններում գտնվող քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում ջերմաչափվում են: Օրեր առաջ քաղաքացիներից մեկի մոտ ջերմության որոշակի տատանում է նկատվել, որի պատճառը թեթև մրսածությունն է եղել։ [ԱԳՆ-ի պատասխանը այն լուրերին, թե  Մոսկվայի հանրակացարաններում դեպի Հայաստան թռիչքի սպասող մի խումբ ՀՀ քաղաքացիներ ջերմում են և բժշկական ապահովագրություն չունենալու պատճառով չեն տեղափոխվում բուժհաստատություններ] |armtimes.com|   16:23- Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է եռօրյա առցանց առաքելություն Հայաստան, որին մասնակից են դարձել ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն և Գերմանիայի «Ռոբերտ Կոխ» ինստիտուտը: «Ռոբերտ Կոխ» ինստիտուտի հետ կապը հաստատվել է ՀՀ Նախագահի   նախաձեռնությամբ: Կայացել է առաջին քննարկումը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է ԱՆ-ի  աշխատանքը COVID-19-ի դեմ պայքարում: [ԱՆ]   16:17- ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պետք է իրենց տվյալներն ուղարկեն հետևյալ էլ-փոստի հասցեին՝[email protected]՝ հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը ՀՀ կազմակերպելու համար: [Իտալիայում ՀՀ դեսպանություն]   15:56- ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարց ուղղվեց, թե հանրաքվեի վերաբերյալ ի՞նչ որոշում ունեն: Մակունցն ասաց, որ այդ հարցով քննարկումներ տեղի ունենում են, բայց քանի դեռ կան սահմանափակումներ կորոնավիրուսով պայմանավորված, եւ քանի դեռ բազմամարդ հավաքներ անցկացնելը վտանգավոր է՝ բնականաբար հանրաքվե տեղի չի ունենա: |armtimes.com|   15:38- Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ: Նախարար Մնացականյանն իր բելառուս գործընկերոջը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերն ու միջոցառումներն՝ ուղղված համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարմանը: Ընդգծվեց Հայաստանի և Բելառուսի քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի կազմակերպման գործում երկու երկրների ԱԳՆ տարբեր օղակների միջև հաստատված սերտ համագործակցությունը: [ԱԳն]   15:19-  Մեր ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում, կարծում ենք, պետք է այլ մոտեցում ցուցաբերի։ Մենք կփորձենք մեր գործընկերների հետ խոսել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի խնդրին։ |pastinfo.am|  15։17- Այս տարի ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Բոլորի համար հավասար մեկնարկային պայմաններ ապահովելու նպատակով յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար: [ԿԳՄՍՆ] 14։47- Հաշվի առնելով, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ՝ պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Դդմաշեն համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում։ Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում մայիսի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչեւ մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։ Այսօրվա դրությամբ մարզում հաստավել է 32 նոր դեպք, ընդհանուր ունենք հաստատված 149 դեպք։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան] 14։42- Ես առավոտյան հայտնեցի, որ կասկած  կա, որ կորոնավիրոսով վարկի դեպք կա Ազգային ժողովում, ցավոք սրտի այդ կասկածը հաստատված է և մենք Ա աշխատակազմում վարակակիր ունենք։ [Արարատ Միրզոյան] 14։27- Եթե պատկերացնենք, որ ինչ-որ տնտեսվարողի հարկը ներում ենք, տնտեսվարողը եկամտահարկը չի վճարում աշխատողին, որն ունի վերցված հիփոթեք, եւ որի տոկոսները փակվում են եկամտահարկով, այդ տոկոսները չվճարելու պատճառով բանկն ընկնում է ավելի վատ վիճակի մեջ, եւ տնտեսական շղթան խաթարվում է։ [ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայան] |armtimes.com| 14։14- ՊԵԿ-ը ԿԲ-ի հետ քննարկում է վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գաղափարը։ Այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։ Նրա խոսքով՝ էլեկտրոնային ՀԴՄ տրամադրելիս տեղեկատվությունն օնլայն եղանակով փոխանցվում է ՊԵԿ-ին։ Փաշայանն ասաց նաեւ, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար շարունակվելու են ավտոմատացման եւ թվայնացման մասով աշխատանքները։ |armtimes.com| 13։48- Ստեղծված իրավիճակում մենք փորձում ենք լուծումներ գտնել և կազմակերպել խմբային, կոլեկտիվ արվեստի տեսակների՝ երգչախմբերի, նվագախմբերի, թատերախմբերի, պարային խմբերի հնարավոր գործունեությունը, քանի որ բնականոն հունին վերադառնալու անորոշությունը վտանգ է նաև մասնագիտական առումով: [ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկման ժամանակ]  13։47- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով 76 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 70-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով 23 պացիենտ ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել են Ծաղկաձորում առանձնացված հյուրանոց։ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 21պացիենտ, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 4 դեպք։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի։ [Շիրակի մարզպետարան] 13։44- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Հայաստանում։ Փաշինյանը կարևորել է ստեղծված իրավիճակում ԱՀԿ-ի գործունեությունը: Կողմերը քննարկել են նաև ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև համագործակցության հարցերը։ 13։40- Առջևում մայիսի 9-նն է: Կորոնավիրուսի համավարակի սպառնալիքի պայմաններում, սակայն, ստիպված ենք չեղարկել տոնական միջոցառումները: Տեղի չեն ունենա ավանդական երթը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, մարզա-մշակությաին միջոցառումներ ու այլ տոնակատարություններ: [Արցախ/Տեղեկատվական շտաբ] 13։39- Արհեստական շնչառական սարքերին միացված է 8 քաղաքացի, ծանր  վիճակում գտնվում է՝ 80, ծայրահեղ ծանր վիճակում՝  30 հոգի։    Թվերի ամենօրյա աճին զուգընթաց ավելանում է նաև թոքաբորբ ունեցող և ծայրահեղ վիճակում գտնվող քաղաքացիների թիվը ։ [Արսեն Թորոսյան] 13։08- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսով հիվանդ անձի հետ շփվելու պատճառով։ Տեղեկությունը հաստատեց Նազելի Բաղդասարյանը։ Նա ասաց, որ որևէ ախտանիշ չունի, որը կվկայի կորոնավիրուսի առկայության մասին։ Նազելի Բաղդասարյանն ասաց, որ իրեն դեռ չեն թեստավորել, բայց հավանաբար կանեն։ |factor.am| 12։23- Պատիվ ունեմ արձանագրել, որ Կառավարությունը կարողացել է, այդ թվում Ազգայի ժողովի օգնությամբ, կորոնավիրուսի սոցիալ տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում: Սա չի նշանակում, որ քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես հունվարին կամ փետրվարին: Սա նշանակում է, որ չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ: Սակայն թյուր է այն կարծիքը որ ճգնաժամը անցել է, այն նոր սկսում է։ [Նիկոլ Փաշինյան] |tert.am|  11:41- Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են: Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ [ՀՀ Ոստիկանություն]   11:39- Կա կասած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով վարակված անձի կոնտակտավոր է, հետևաբար ձեռնարկվում են որոշակի միջոցներ, պատգամավորներին նիստերի դահլիճ մտնելիս տալիս են պատպանիչ դիմակներ և ձեռնոցներ: Այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին: |armenpress.am|   10:54- Թարմացվել է 06.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 2782 (+163)Առողջացածներ - 1135 (+24)Փաստացի բուժվողներ -1600Ընդհանուր թեստեր - 26928Մահվան ելքեր - 40Մահվան ելքեր այլ պատճառով –7 (+1) [ԱՆ]   10:38- Այսօր Ղազախստանի Ալմաթի քաղաքի միջազգային օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց Авиакомпания «SCAT» ավիաընկերության օդանավը:  Երևան է վերադառնում 35 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից տարահանված 4 ՀՀ քաղաքացի: Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։ [Ղազախստանում ՀՀ դեսպանություն]   10:26- Մահվան դեպքերից միայն մեկ քաղաքացի՝ 69 տարեկան, չի ունեցել հայտնի  խրոնիկ հիվանդություն, մյուսները ունեցել են  մեկ, հաճախ երկու-երեք խրոնիկ հիվանդություններ; Հաճախ հանդիպող, հիմնական խրոնիկ հիվանդություններից են՝ զարկերակայն գերճնշումը , շաքարային դիաբետը և սրտի իշեմիկ հիվանդությունները։ [Արսեն Թորոսյան]   10։10- Ազատությունից զրկված անձանց մերձավոր ազգականների կողմից հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ հիմնարկ բերելն արգելելը բխում է բացառապես ազատությունից զրկված անձանց և նրանց մերձավոր ազգականների առողջության պահպանման անհրաժեշտությունից: Պետք է նկատի ունենալ, որ խնդիրը լոկ հանձնուքն ընդունելը չէ, այլ նաև այն, որ պետք է առավելագույնս նվազեցվեն հիմնարկ վարակի ներթափանցման հնարավոր դեպքերը:  [Արդարադատության նախարարության պատասխանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին]    10։03- Ինչ-որ մի օր գալու է, որ այլևս չկարողանանք գնալ ամեն վարակի աղբյուրի հետևից։ Հիմա մեր ռեսուրսները դեռ բավականացնում են՝ շատ մեծ լարումով, որովհետև, եթե ենթադրենք երեկվա դեպքը՝ 112 հաստատտաված դեպքեր, եթե նրանց բոլորը լինեն իրարից անկախ անձինք (հիմնականում դա այդպես չէ) մենք պետք է պարզենք յուրաքանչյուրի շփման շրջանակը։Թվերի աճին զուգընթաց, գալու է մի օր, որ մենք ֆիզիկապես  չկարողանանք պարզել նախորդ օրը վարակված անձանց շփման շրջանակները, որովհետև հաջորդ օրը լինելու են նոր 100, կամ օրինակ ավել դեպքեր։ [Արսեն Թորոսյան]   09։38- «Առողջ Արցախ» կամավորական ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի երթուղային ավտոկանգառներում տեղադրվել է ալկոգելային սպրեյների հերթական խմբաքանակը: Ծրագրին աջակցել է առողջապահության նախարարությունը՝ տրամադրելով 100, «Ստեփանակերտի Կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ 40 ալկոգելային սպրեյն: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07․05․20  Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 06․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05․05․20
00:37 - 07 մայիսի, 2020
Զորակոչի ենթակա քաղաքացիների վերաբերյալ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է արել

Զորակոչի ենթակա քաղաքացիների վերաբերյալ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է արել

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ երկրում գտնվող և ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք դեսպանության հայտարարությունը՝ անփոփոխ. «Հարգելի հայրենակիցներ, Վրաստանում գտնվող և ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա ՀՀ այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք, իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, պետք է իրենց տվյալներն ուղարկեն [email protected] էլ-փոստի հասցեին՝հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու համար: Դեսպանությանը ուղղված նամակում անհրաժեշտ է նշել անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը կամ ՀՀ-ում հաշվառման հասցեն, տվյալ երկրում գտնվելու վայրն ու բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, Viber, WhatsApp հավելվածների համարները։ Առաջին իսկ հնարավորության դեպքում Վրաստանում ՀՀ դեսպանությունը կապ կհաստատի գրանցված քաղաքացիների հետ և կտեղեկացնի Հայաստան վերադառնալու հնարավոր տարբերակների մասին։ Հիշեցնում ենք, որ անձնագրի ժամկետը լրացած լինելու դեպքում, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար»:
17:51 - 06 մայիսի, 2020
Հայաստանը գրանցել է Freedom House-ի զեկույցի պատմության մեջ ժողովրդավարացման ամենաբարձր ցուցանիշը |armenpress.am|

Հայաստանը գրանցել է Freedom House-ի զեկույցի պատմության մեջ ժողովրդավարացման ամենաբարձր ցուցանիշը |armenpress.am|

armenpress.am: «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հետխորհրդային երկրների ժողովրդավարության բարելավման վերաբերյալ իր զեկույցում բարձր է գնահատել Հայաստանի վերջին երկու տարիների ձեռքբերումներն այս ոլորտում: Ամերիկյան հանրահայտ իրավապաշպան կազմակերպությունն իր «Անցումային երկրներ 2020» զեկույցի հրապարակման առնչությամբ ընդգծել է, որ Հայաստանն արձանագրել է զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը։ Զեկույցը նվիրված է հետխորհդային եվրասիական 29 երկրներում ժողովրադավարական զարգացումներին: Նշվում է, որ Հայաստանը վերջին երկու տարիներին մեծ առաջընթաց է գրանցել ընտրությունների անցկացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, դատական համակարգի շուրջ զարգացումները, սակայն, մտահոգությունների տեղիք են տվել զեկույցի հեղինակներին: «Freedom House»-ի գնահատմամբ՝ քաղաքական փոփոխությունների, օրենքի գերակայության և համակարգված կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ հանրային համաձայնությունը հիմք է ստեղծել Հայաստանում թավշյա հեղափոխության համար: Հանրային այս պահանջը պատմական հնարավորություն է ժոողովրդավարության զարգացման առումով: Զեկույցը կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել կառավարման համակարգի անցումային փուլում գտնվող երկրներին՝ առանձնացնելով Հայաստանն ու Ուկրաինան, որոնք վերջին երկու տարիներին արձանագրել են ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ: Այս երկրների առաջնորդներն այսօր կանգնած են առանց ժողովրդավարական նորմերի խախտման քաղաքացիների սպասումներն արդարացնելու, վստահությունը պահպանելու և կոռումպացված համակարգերը փոխելու մարտահրավերների առջև: «Freedom House»-ը կոչ է անում ծրագրային ծավալուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին օրենքի գերակայության և ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ, ներառյալ դատական ու ոստիկանական համակարգերի բարեփոխումները: Թավշյա հեղափոխությունն աջակցած ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ծրագրերը պետք է ներառեն նաև հանրային միասնության պահպանման և քաղաքական բևեռացման վերացման նպատակներ, որոնք կօգնեն հաջողությամբ իրականացնել այլ բարեփոխումներ: Զեկույցն ընդգծում է՝ եվրոպական և եվրասիական տարածաշրջանում ավելի շատ առաջնորդներ արդեն բաց հարձակում են գործում ժողովրդավարական հաստատությունների ու արժեքների վրա: «Freedom House»-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը կոչ է անում արևմտյան ժողովրդավարություններին չանտեսել իրենց հարևանությամբ ընթացող հակաժողովրդավարական գործընթացները, իսկ Միացյալ Նահանգներին՝ վերստանձնել իր առաքելությունը ժողովրդավարության պաշտպանության հարցում: Չբացառելով ժողովրդավարության զարգացման տեսանկյունից իրավիճակի վատթարացումը կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ Աբրամովիցը հույս է հայտնում, որ այս փորձությունը ի ցույց կդնի թափանցիկ ու պատասխանատու կառավարման կարևորությունը՝ պահանջարկ առաջացնելով նոր փոփոխությունների համար:
11:21 - 06 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05․05․20 (թարմացվող)

21։57- Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է: Նրանցից 2-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: 8 մարդ առողջացել է ու վերադարձել տուն: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան] 21։38- Կորոնավիրուսի համավարակի հետ կապված` չվերթների չեղարկման պատճառով, ԱՄՆ արևմտյան նահնագներում, և հատկապես Հարավային Կալիֆորնիայում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ են մնացել: Նրանվ մի մասն անհապաղ օգնության կարիք ունի՝ դեղորայքի, ֆինանսական, կեցության և այլ խնդիրներ հոգալու առնչությամբ։ Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն օժանդակություն ցուցաբերել ՀՀ նշված քաղաքացիներին խնդրում ենք կապ հաստատել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ (818) 696-6078 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով, հետևյալ հասցեով՝ [email protected]։ [Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն] 20։11- Աշխարհում նաև Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր: Այժմ միջազգային ակադեմիական մակարդակներում քննարկվում են` արդյոք կրկնակի վարակման դեպքեր են, այսինքն նորից անձը վարակվե՞լ է, թե պարզապես եղել է վիրուսի ապաակտիվացում և հետո ակտիվացում:Այդուհանդերձ նման դեպքերը Հայաստանում այս պահին 3-ն են: Պացիենտները որևէ գանգատ կամ ախտանիշ չունեն: Վերջիններիս մոտ վիրուսը կրկին հայտնաբերվել է հիվանդանոցից դուրս գրվելուց 2 շաբաթ հետո: [ՀՀ ԱՆ] 19։14- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, որը գտնվում է կորոնավիրուսից բուժման գործընթացում: Նախագահը նրան մաղթել է առողջություն և շուտափույթ ապաքինում:18։46- Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումներով տրամադրված օժանդակության ընդհանուր հասանելի ծավալը կազմել է ավելի քան 62 մլրդ դրամ: Աջակցություն է ստացել շուրջ 24000 տնտեսվարող, 360000 ֆիզիկական անձ, իսկ կոմունալ վճարումների համար տրամադրված օժանդակության շահառուների քանակը գերազանցում է 1 միլիոնը: [Մհեր Գրիգորյան]17։50- «Նորք» ԻԿՀ-ին անհրաժեշտ են մայրապետեր։ Ցանկացողները զանգահարեն` +37477311840։ [«Նորք» ԻԿՀ]17:37-  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցը՝ մաքրուհին, որի մոտ շաբաթներ առաջ հաստատվել էր կորոնավիրուսային վարակը, ապաքինվել է եւ դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացրեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը: |armtines.com|   16։08- ԱՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 23 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել: Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   16։03- Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ: Նրանք մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների աստիճանական հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող միջոցառումների և ծրագրերի շուրջ: Անդրադառնալով մայիսի 6-ին կայանալիք հատուկ թռիչքի մանրամասներին՝ Զոհրաբ Մնացականյանը և Մուխտար Թլեուբերդին գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների՝ հայրենիք տեղափոխման հարցում ցուցաբերած փոխօգնության և փոխադարձ աջակցության համար: [ԱԳՆ]   14։50- Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի եւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14 օրյա ինքնամեկուսացման ժամկետը։ Աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք հիվանդանոցի 76 եւ պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։ Բուժ հաստատությունները վաղվանից կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնները։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   12։00- Կորոնավիրուսի դեմ պայքարում ես իրապես շատ բարձր եմ գնահատում մեր արտաքին գերատեսչության բոլոր ներկայացուցիչների աշխատանքը, մեր դեսպանների, դեսպանությունների, որոնք աշխատում են շատ ծանր պայմաններում՝ հաշվի առնելով, որ ուղղակի անսովոր իրավիճակ է, և յուրաքանչյուրն իր տեղում ապահովել է կոնկրետ գործառույթ, լինի դա քաղաքացիների տեղափոխման հարց, բեռների տեղափոխման կազմակերպման հարց։ [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան]   11։50- Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն երբեք տեղի չունենա։ Նկարում այդ սցենարի հաշվարկներն են։ Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202։ Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445։ Հիշեցնեմ, որ մենք այս պահին ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է։ [Արսեն Թորոսյան]   11։48- ԿԳՄՍՆ-ի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ուսուցիչների համար գործարկել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը, որի միջոցով ուսուցիչները կարող են նշումներ անել աշակերտների հաճախումների մասին, լրացնել դասացուցակով նախատեսված օրվա թեման և աշակերտներին տրված հանձնարարությունները, գնահատել աշակերտներին և դրանք անցկացնել մատյան։ Հավելվածը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/35kQy1H։ Այս պահին հավելվածը հասանելի է միայն Android օգտագործողներին․ շուտով կգործարկվի նաև IOS համակարգի համար նախատեսված համապատասխան հավելվածը։ [ԿԳՄՍՆ]   11։25- Շվեյցարահայերի թվում կան և՛ վարակվածներ, և՛ շատ ցավալի մահվան դեպքեր։ Այնուամենայնիվ, դրանք համատարած բնույթ չեն կրում։ Մենք մշտական կապի մեջ ենք համայնքային կազմակերպությունների հետ՝ համադրելով մեր տեղեկատվությունը և գործողությունները։ Հատուկ մշտական կապ ենք պահում նաև միջազգային կազմակերպություններում աշխատող հայերի հետ։ [Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը՝ «Օրեր» եվրոպական ամսագրին] [ԱԳՆ]    11:16- Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 117 հաստատված դեպք։ Բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   10:56- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:  Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է։ [ԱՆ]   10:54- Թարմացվել է 05.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 2619 (+112)Առողջացածներ - 1111 (+40)Փաստացի բուժվողներ -1462Ընդհանուր թեստեր - 25846Մահվան ելքեր - 40 (+1)Մահվան ելքեր այլ պատճառով –6 (+2) [ԱՆ]   09։25- Երեկ վերագործարկվեցին տնտեսության մի շարք ոլորտներ, սակայն շարունակում են փակ մնալ մանկապարտեզները: Պարետատան մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշեց, որ արդեն թույլատրված է դայակների գործունեությունը։ Նրա խոսքով՝ մանկապարտեզների առումով այս պահին որոշված է, որ առաջիկա 2-3 շաբաթներին դեռ չեն աշխատի, սակայն կախված իրավիճակի զարգացումներից հընթացս կարող է այլ որոշում ընդունվել: |armtimes.com|   09։17- Հաշվի առնելով, որ Շուշիի շրջանային բուժմիավորումը հանդիսանում է  Արցախում Նոր կորոնավիրուսային վարակով անձանց համար նախատեսված մեկուսարան, շենքային պայմանների բարելավման նպատակով  ներկայումս  պետական միջոցներով վերանորոգվում է բուժմիավորման  պոլիկլինիկական բաժանմունքը: [ԱՀ առողջապահության նախարարություն]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 05․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․05․20
23:54 - 05 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․05․20 (թարմացվող)

19։30- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Եվրամիության աջակցությամբ, մայիսի 2-ից Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և հարակից համայնքներում ապրող միայնակ և անժառանգ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և առավել խոցելի ընտանիքներին տրամադրում է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաներ: Խոցելի խմբերի սոցիալական վիճակի վրա Covid-19 համավարակի ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով 1485 փաթեթ է նախատեսված։ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից մարդասիրական աջակցությունը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցակներով։ [Շիրակի մարզպետարան]   19։17- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել արդեն իսկ հաստատված հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին, այնուհետև քննարկվել են սոցիալական միջոցառումների ընդլայնմանը վերաբերող հարցեր, ներկայացվել նոր շահառուների հնարավոր շրջանակն ու աջակցության չափորոշիչները:   18։28- 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 04.05.20թ. ժամը 18-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,058,259,738,7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4030։ [Ֆինանսների նախարարություն]   17։34- Պետությունը նախատեսում է մարտի 16-ից հետո աշխատանքը կորցրած, այնուհետև այլ գործատուի մոտ աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր քաղաքացու համար գործատուին 4 ամիս ժամկետով տրամադրել աշխատավարձի 60 տոկոսի չափով փոխհատուցում: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը ՝ ներկայացնելով զբաղվածության նոր ծրագրերը, որոնք ուղարկվել են կառավարություն՝ շահագրգիռ կողմերի կարծիքը ստանալու: |armenpress.am|   17։23- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կորոնավիրուսային համավարակի արդյունքում ստեղծված միջազգային իրավիճակի եւ տարբեր երկրների իշխանությունների արձագանքի վերաբերյալ նամակագրային կապի մեջ է գտնվում մի շարք երկրների խորհրդարանների իր գործընկերների հետ։ Բոլոր գործընկերներն իրենց նամակներում բարձր են գնահատել Հայաստանի հետ ունեցած երկկողմ հարաբերությունները, մատնանշել են համավարակի պայմաններում համագործակցության, տեղեկատվության ու փորձի փոխանակման եւ մշտական կապի պահպանման կարեւորությունը։   17։00- Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Այս մասին գրված է պարետի որոշման մեջ, որը վերաբերում է հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոններին: |armtimes.com|   16։30- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով 90 հիվանդ է բուժվում, նրանցից 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Հիվանդության անախտանիշ ընթացքով պացիենտները կտեղափոխվեն այդ նպատակով Ծաղկաձորում առանձնացված հյուրանոցներ։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից այսօր կտեղափոխվի 24 հիվանդ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 338 քաղաքացի։ [Շիրակի մարզպետարան]   16։28- Այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․ Հիվանդներ՝ 15 հոգի, նրանցից13 հոգի՝ Քաջարանում,1 հոգի՝ Գորիսում,1 հոգի՝ Մեղրիում։Բուժվել է 24 հոգի, Մեկուսացված է 25 հոգի, ինքնամեկուսացված՝ 163 հոգի։ [Սյունիքի մարզպետարան]   15։50- Բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր և կրտսեր բուժաշխատողներ (մայրապետ): Հետաքրքրված անձանց խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 091 19 08 75, 060 80 80 03 ներքին 3101 կամ 3102, կամ տվյալները ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]   15։47- Արսեն Թորոսյանը, այսօր ԱԺ-ում խոսելով վերջին օրերին նոր կորոնավիրուսի բավականին բարձր ցուցանիշների մասին, հայտնեց, որ վարակի տարբեր աղբյուրներ կան, եւ մենք բոլորս պետք է մաքսիմալ զգուշ լինենք: Առաջիկայում որքան կլինեն վարակվածները՝ նախարարը նշեց՝ միանշանակ պայմանավորված է մեզնից յուրաքանչյուրի վարքագծով: Նա հավանական թիվ նշեց, որ մայիսի վերջին գրանցված դեպքերի թիվը կարող է հասնել 10 հազարի: |armtimes.com|   15։34- Երեւանում վայրէջք է կատարել Բեյրութից ժամանած լիբանանյան «Middle East Airlines» ավիաընկերության օդանավը, որը Հայաստան է տեղափոխել ՀՀ քաղաքացիների: Հիշեցնենք, որ այս չվերթի մասին դեռ ապրիլի 27-ին հայտարարել էր Լիբանանում ՀՀ դեսպանությունը: Այս պահին ինքնաթիռը պատրաստվում է հետադարձ չվերթի, որով Լիբանան կվերադառնան այդ երկրի քաղաքացիները: |hetq.am|   15։20- Ամերիկայի և Ֆրանսիայի մի շարք բժշկական կլինիկաների ազգությամբ հայ բժիշկները Zoom հարթակի միջոցով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոնի» բժշկական անձնակազմի համար անց են կացրել նոր կորոնավիրուսի (COVID-19) հիվանդների բուժմանն առնչվող խորհրդատվություն: Ոլորտի պատասխանատուների փոխանցմամբ՝ հեռավար խորհրդատվությունը արդյունավետ էր, քանի որ հանգամանորեն քննարկվել են նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ու բուժմանն ուղղված հարցեր: [Արցախ/տեղեկատվական շտաբ]   14։10- Ենթադրում ենք, որ առնվազն մյուս գարունից հետո կա՛մ վարակը կմարի աստիճանաբար և շատ քիչ շրջանառություն կունենա, կամ մենք կունենանք սպեցիֆիկ դեղ կամ պատվաստանյութ դրա դեմ: [Արսեն Թորոսյանը՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ] |aysor.am|   13։46-  Բուժաշխատողների շրջանում, երբ դեպքեր ենք ունենում, ոչ թե պաշտպանիչ միջոցների իսպառ բացակայության պատճառով ենք ունենում, այլ առաջինը դրանց կարևորություն չտալու, չուզելու, չստանալու կամ չգնելու պատճառով։ Օրինակ, հիվանդանոցում չկա դիմակ, որովհետև ոչ թե շուկայում չկա, այլ հիվանդանոցը կամ ԲԿ-ն չի կարևորել այնքան, որքան պիտի կարևորեր։ [Արսեն Թորոսյանը՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ] |aysor.am|   13։26- Հայաստանում երեկվանից սկսվել է եռաշերտ բժշկական դիմակների արտադրություն այնպիսի քանակներով, որ ՀՀ-ում դրանց դեֆիցիտ երբեք չի առաջանա, եթե այդ արտադրությունը շարունական տեղի ունենա։ Քանակի խնդիր չենք ունենա, միակ խնդիրը կլինի դրանք ձեռք բերելը, քանի որ դրանք և ի սկզբանե թանկ են եղել և այս իրավիճակում թանկացել են հիմնականում հումքի թանկացման և լոգիստիկ խնդիրների պատճառով։ [Արսեն Թորոսյանը՝  ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ] |aysor.am|   13։07-  Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից: Կենսաթոշակների (նպաստների) վճարումը մայիսի 5-ից իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով: Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները: [Սոցիալական ապահովության ծառայություն]   12։59-  ԱՀ Պարետի 2020թ. մայիսի 4-ի որոշմամբ սահմանվում են արտակարգ իրավիճակի ժամանակահատվածում կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձանց մահվան դեպքում դիակների տեղափոխման և հուղարկավորման կանոնները: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]   12։54- Կորոնավիրուսի ախտորոշման հետազոտությունները մայիսի 3-ին եղել են 765, իսկ մինչ օրս ընդհանուր առմամբ 25 հազար թեստավորում է արվել: ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի արտահերթ նիստում ասաց Արսեն Թորոսյանը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չբացառեց, որ կորոնավիրուսով մեկ անգամ վարակված և բուժված քաղաքացին կրկին վարակվի: Նախարարի խոսքով` արդեն իսկ 3 քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վիրուս է հայտնաբերվել: |hetq.am|   12։40- Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ։ Խոսքն այն մասին է, թե քանի թեստ է արվում մեկ հայտնաբերված դեպքի համար։ Կան երկրներ, օրինակ, Արաբական էմիրատները, որ մեզանից տասն անգամ ավելի շատ են անում, բայց մենք վատ դիրքում չենք այդ առումով, և մեր թեստավորման հնարավորությունները գնալով ավելանալու են։ [Արսեն Թորոսյանը՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ] |aysor.am|   12։37- Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 176 պացիենտ: [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]   12։07- Որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել եւս մի քանի օրով, այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի մայիսի 6-ը` ժամը 23:59-ը։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   11։50- Կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական կապերի խզումը և խաթարումը այս կամ այն կերպ ազդել է համաշխարհային աշխատուժի 3.3. մլրդ անձանց վրա։ Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ Նա ընդգծեց, որ 2020 թ․ հունվարի 1-ի դրությամբ՝ այդ ոլորտներում ՀՀ-ում աշխատել է մոտ 209 հազար քաղաքացի, որ կազմում է ընդհանուր աշխատուժի մոտ 35 տոկոսը։ |aysor.am|   11։16- Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստերի սեփական արտադրությունը սկսելու համար սպասում է հումքի երկրորդ խմբաքանակին: Նախատեսվում է, որ այն Հայաստանում կլինի մայիսի կեսին, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը պատրաստ է արտադրությունը սկսել հենց հաջորդ օրը: Այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը: |armepress.am|   10։57- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։55- Թարմացվել է 04.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 2507 (+121)Առողջացածներ - 1071 (+36)Փաստացի բուժվողներ -1393Ընդհանուր թեստեր - 24942Մահվան ելքեր - 39 (+4)Մահվան ելքեր այլ պատճառով –4 [ԱՆ]   10։01-  Հրապարակվել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, որում ներկայացված են տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում պետական կառավարման համակարգում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով աշխատանքի կազմակերպման անվտանգության կանոնները: |armtimes.com|   09։11- Հյուպատոս Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի օդանավակայանում դիմավորեց և ճանապարհեց ԱՄՆ-ի Նյու Յորք և Լոս Անջելես քաղաքներից տարանցիկ չվերթով Հայաստան վերադարձող 19 ՀՀ քաղաքացու։ [Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն]   08։59- «Տավուշ տեքստիլը» սկսեց բարձորակ  պաշտպանիչ դիմակների զանգվածային արտադրությունը։ Առաջիկա օրերին կարտադրվի օրը 150 հազար հատ, շաբաթվա վերջին՝ օրը 300 հազար հատ։ [Նիկոլ Փաշինյան]   08։50- Եկատերինբուրգում ՀՀ Պատվո հյուպատոսի գրասենյակի և Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովայի համատեղ ջանքերով օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր տեղակայման կենտրոնից երեք ՀՀ քաղաքացի տեղափոխվել է հարազատների մոտ: Քաղաքացիները կգտնվեն իրենց հարազատների մոտ մինչև հնարավոր չվերթների իրականացումը: [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 04․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 03․05․20
20:20 - 04 մայիսի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 03․05․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 03․05․20 (թարմացվող)

17:53- Ամբողջ աշխարհում նշվում է կորոնավիրուսի կրկնակի բռնկման ռիսկի կամ հիվանդության տարածման շարունակության վտանգների մասին, այս պարագայում չափազանց կարեւոր է անձնական պատասխանատվության ինստիտուտն ու ապակենտրոն պայքարը: Մենք առաջին հերթին վտանգում ենք մեր մտերիմների, ծնողների, խրոնիկ հիվանդություններ ունեցող մեր հարզատների առողջությունն ու կյանքը, որոնց հետ մենք ապրում ենք նույն տներում կամ այցելում ենք հաճախ: Եթե մենք չպահպանենք կանոնները, տուժելու են նրանք: [Արսեն Թորոսյան]17:45- Հիմա նոր համակարգ ենք փորձելու կայացնել, որը մեծ ուշադրություն է դարձնելու ինքնամեկուսացման կանոնների պահպանմանը, և մեր տեղորոշման գործիքները, նաև այլ միավորներ ենք օգտագործելու, որոնք աշխատելու են՝ ֆիզիկապես այցելելով ինքնամեկուսացվածներին։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է այն մարդկանց, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ։ Այս մեկ շաբաթվա ընթացքում ԱՆ-ի, ԱԻՆ-ի, ոստիկանության ու քաղաքային պոլիկլինիկաների հետ աշխատելով՝ ևս մի նոր համակարգ կներդնենք, որը թույլ կտա հետագայում ավելի խստորեն հետևել ինքնամեկուսացման ռեժիմի պահպանմանը։ [Տիգրան Ավինյան]17:36- Մահացությունների ցածր տոկոսը, որը դեռ կարող ենք համարել, որ ունենք, բժիշկների աշխատանքի արդյունքն է։ [Արսեն Թորոսյան]17:34- Տավուշի մարզպետի փոխանցմամբ՝ դիմակների արտադրությունը պետք է հենց այս օրվանից սկսված լիներ։ [Տիգրան Ավինյան]17:32- Հայաստանում մեծ հզորությամբ դիմակների արտադրություն է  սկսվում, որը, հույս ունենք, օրը մինչև 200.000 արտադրանք կթողարկի, և դիմակների առումով խնդիրներ չենք ունենա։ [Նիկոլ Փաշինյան]17:30- Մենք մինչ այս փուլը 24 ժամով փակում էինք այն խանութները, որտեղ անհրաժեշտ կանոնները չէին պահպանվում, այնուամենայնիվ, կարող ենք նաև այլ միջոցներ կիրառել։ Մեր հիմնական գործիքը տեսչական մարմիններն են, սակայն քաղաքացիական վերահսկողությունն ամենաարդյունավետն է։  [Տիգրան Ավինյան]17:25- Ցավալի է, բայց վերջին օրերին մեզ մոտ ծանր դեպքերի քանակն է աճել։ Այսօրվա դրությամբ ունենք 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 35` ծայրահող ծանր, որոնցից 9 անձ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Սա, ինքնին, դեռ մեծ ծանրաբեռնվածություն չէ առողջապահության համակարգի համար։ Կարող ենք վարել 3000-4000 միաժամանակ վարակակվածների դեպքեր և պատշաճ բուժում իրականացնել։ [Արսեն Թորոսյան]17:20- Վերջին օրերի մեր թվերը պայմանավորված են տարբեր գործոններով, սկսած՝ մարդկանց շարժունակությամբ, բայց նաև որոշակի օջախանման գործոններով, երբ տեսնում ենք, որ կանոններն այնքան լավ չեն պահպանվել, որ հնարավոր լիներ կանխարգելել թե՛ արտադրական կոլեկտիվներում փոխանցումները, թե՛ պարզապես հավաքատեղիներում։ Օրինակ, շարունակում ենք դեպքեր արձանագրել մի հուղարկավորության արարողությունից, որը ցավալի է։ Մենք պետք է հարգենք մեր անցավորներին, բայց ողջերին պաշտպանելու նպատակը պետք է ավելի կարևոր լինի։ [Արսեն Թորոսյան]17:15- Մենք համոզված ենք, որ նվազագույնը ակտիվ դեպքերի որոշակի քանակ՝ մի քանի հազար, կարող ենք սպասարկել։ Սա շատ կարևոր արձանագրում է։ [Տիգրան Ավինյան]17:10- Մեր ցանկում, փաստացի, մնացել են բացառություններ տնտեսական գործունեության այն տեսակների, որոնց գործունեությունը սահմանափակված է։ Դրանք մոտ 10-12 են։ Շարունակում է սահմանափակված մնալ կրթության ոլորտը, միայն հեռավար կերպով է իրականացվում, շարունակում է սահմանափակված մնալ տրանսպորտի ոլորտն, ինչն ամենացավալի հատվածն է, այնուամենայնիվ, որոշակի կանոնների մշակումից ու ադապտացիոն շրջանից հետո, հուսով եմ, հնարավորություն կունենանք նաև տրանսպորտը բացելու։ Փակ են մնում մոլերը։ [Տիգրան Ավինյան]11:50- Քանի որ այս հարցը հաճախ է հնչում, տեղեկացնեմ, որ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ։ Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր բուժաշխատողների շրջանում չեն արձանագրվել՝ շնորհիվ նաև առողջապահության նախարարության այն ցուցման, որ 60-ից բարձր տարիքով և քրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։ [Արսեն Թորոսյան]11:33- Սահմանափակումների մեղմումը չի նշանակում, թե համավարակի վտանգն անցել է: Սա փորձ է` ադապտացվելու համակեցության նոր կանոններին: Հետևապես, այս փուլում չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս անհատական, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը։ Սա յուրահատուկ թեստ է բոլորիս համար, թե որքանով ենք կարողանում բարձր գիտակցություն և կարգապահություն դրսևորել։ Ընդգծեմ նաև, որ իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ կատարվել առավել խիստ սահմանափակումների ռեժիմի։ [Տիգրան Ավինյան]11:31- Տնտեսական սահմանափակումների մասով՝ արդեն գործող տեսակներին ի լրումն թույլատրվում են՝✅Ամբողջ մշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկը, պոլիգրաֆիան և այլն,✅Շինարարության ավարտական փուլի աշխատանքները,✅Մեծածախ և մանրածախ առևտուրը, սակայն՝ միայն մասնագիտացված ու ոչ մասնագիտացված խանութներում ու կրպակներում: Մոլերը, առևտրի կենտրոնները և շուկաները շարունակում են փակ մնալ, դրանցում կարող են գործել միայն սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կետերը, դեղատները,✅Հանրային սննդի կազմակերպման մասով՝ ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների գործունեությունը բացառապես բացօթյա տարածքում,✅Տեղեկատվության և կապի ոլորտն ամբողջությամբ,✅Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, արգելոցների գործունեությունը,✅Սպորտային ակումբների ու օբյեկտների գործունեությունը՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման և մարզումների իրականացման համար:✅Անհատական ծառայություններից՝ լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների, մարմնի խնամքի ծառայությունները: [Տիգրան Ավինյան]11:30- Մայիսի 4-ից նոր փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։ Մասնավորապես, տեղաշարժի իրավունքի մասով՝✅Հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի լինի,✅Շարունակում է գործել հանրային տրանսպորտի արգելքը,✅Արդեն իսկ հանվել էին միջմարզային սահմամնափակումները: Այս մոտեցումը պահպանվում է,✅Փոխարենը՝ վարակի տարածումից կամ օջախային լինելու ռիսկից կախված՝ կարող է ժամանակավորապես փակվել առանձին համայնքների ելումուտը: [Տիգրան Ավինյան]11:05- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են  79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 4 է։ [Ալինա Նիկողոսյան]11:00- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 2386 (+113)Առողջացածներ - 1035 (+25)Փաստացի բուժվողներ -1312 Ընդհանուր թեստեր - 24177Մահվան ելքեր - 35 (+2)Մահվան ելքեր այլ պատճառով –4 (+1) [ՀՀ ԱՆ]
18:26 - 03 մայիսի, 2020