23։23- ԱՀ պարետի որոշմամբ՝ Շահումյանի շրջանի Նոր Վերին Շեն համայնքում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում կիրառվում են մուտքի և ելքի մի շարք սահմանափակումներ: Արգելվում է մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամաբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի և Քարվաճառ-Նոր Վերինշեն-Մարտակերտ ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության: Նոր Վերինշեն և Չապնի մուտք գործելու սահմանափակման համար բացառություն է սահմանվել մինչև մայիսի 8-ը, ժամը 12:00-ը: [Արցախի տեղեկատվական շտաբ]
21:13- Միքայել և Կարեն Վարդանյանները 200 միլիոն դրամ են հատկացրել այն բուժաշխատողներին, որոնք կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջնագծում փրկում են հազարավոր կյանքեր: Երևանի և մարզերի հազար բուժաշխատողներից յուրաքանչյուրի հաշվին փոխանցվել է 200 հազար ՀՀ դրամ: |tert.am|
20:43- ԱՀ Պարետի նոր որոշմամբ, Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում և նույն շրջանի Քնարավան համայնքի Չափնի գյուղում կիրառվում են մուտք գործելու և ելք կատարելու մի շարք սահմանափակումներ:
20:00- Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի հետ։ Նրանք մտքեր են փոխանակել կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերի և ծրագրերի շուրջ, այդ թվում՝ ԵՄ հետ համագործակցության շրջանակներում:
18:38- Նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական: Այսինքն՝ երկու քաղաքացու մոտ վարակը հաստատվել է։
Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]
18:37- Նախկինում կորոնավիրուսով վարակված և Արցախի բուժհաստատություններում տևական ժամանակ ապաքինվող 2 քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքը բացասական է: 24 ժամ հետո իրականացվելիք հետազոտության բացասական արդյունքի դեպքում նրանք կհամարվեն ապաքինված ու դուրս կգրվեն բուժհաստատությունից: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]
16:43- Հունվար- փետրվար ամիսներն մենք ունեցել ենք սուր- շնչառական վարակների ավելացում, դա նաև պայմանավորված էր ուրիշ վարակների առկայությամբ։ Շտապօգնության կանչերի առաջին տեղում սիրտ -անոթային հիվանդություններն են , երկրորդ տեղում սուր-շնչառական հիվանդություններն են, այնուհետև վնասվածքներն են։ Ձմռան ամիսներին միշտ էլ կանչերի թիվն ավելանում է, բայց եթե համեմատենք 2019 թվականի նույն ամիսներ ի հետ, ապա պետք է նշել, որ նախորդ տարի այդ ամիսներն ունեցել ենք 800-850 կանչ օրեկան։[«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյան]
16:33- Եղել են շտապօգնության աշխատակիցներ, ովքեր հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ։ Բնականաբար ըմբռնումով ենք մոտեցել, մանավանդ, տարիքի հետ կապված։ Ունենք բժիշկներ, բուժքույրեր, ովքեր 55 տարեկանից բարձր են , որոշ դեպքերում նրանք արձակուրդ են վերցրել ։ Պետք է նշեմ, որ խնդիր չունենք այս առումով, որովհետև ունենք բժիշկների շատ մեծ բանակ , ովքեր վախեցած չեն և իրենց ցանկությունն են առաջարկել շտապօգնությունում աշխատելու։ Հրաժարվողները հիմնականում խոցելի խմբում գտվող աշխատակիցներն են եղել։ [«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյան]
16։12- Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 345 հաստատված դեպքեր, որից առողջացել են 142 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]
15։54- Աջակցություն է ցուցաբերվել մոտ 24 հազար տնտեսվարողների, դրամական օգնություն ստացել է ավելի քան 380 հազար մարդ: Մեր գործընկերները երբեմն մեզ քննադատում են, որ պետք է ավելի լայնամասշտաբ աջակցության միջոցառումներ իրականացնել, մենք կարծում ենք, որ աջակցությունն ու չափը ինքնանպատակ չեն: [ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հակաժգնաժամային ծրագրերի մասին] hetq.am|
14։13- Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի և Հայկական կարմիր խաչի համագործակցությամբ քրեակատարողական հիմնարկները զինվել են բժշկական պարագաներով, անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանիչներով: Առավել ռիսկային համարվող ազատազրկվածներին և հիվանդներին մյուսներից անջատ պահելու նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքերում տեղադրվել են շուրջ 150 մահճակալ։ [Արդարադատության նախարարություն]
14։03- Կորոնավիրուսով վարակված դատախազը ապաքինվել է եւ երեկ դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ դատախազը դեռեւս աշխատանքի չի հաճախի. եւս 14 օր նա մնալու է ինքնամեկուսացման մեջ: |armtimes.com|
13։10- Հայաստանում մինչև օրս կալանավորված և դատապարտված որևէ անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, թեև քրեակատարողական ծառայողների շրջանում կան դեպքեր: Այս մասին ԱԺ-ում ասաց արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանը Նա նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ հարազատներին չեն թողնում հանձնուքներ տալ կալանավորված և դատապարտված անձանց, սակայն ոմանք քրեակատարողական հիմնարկի դիմացի խանութից կարողանում են բանկային քարտով առևտուր անել և ստանալ ապրանքը: |armenpress.am|
12:34- Ավարտին են մոտենում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում շինարարական և կահավորման աշխատանքները: Նորաբաց լաբորատորիայում հնարավոր կլինի կարճ ժամկետում կատարել տարբեր մանրէների և վիրուսների, այդ թվում՝ COVID-19 վարակի հայտնաբերման մի շարք հետազոտություններ: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]
11:33- Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը։ Շահառու են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝
11:19- Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքից: Ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն ունեցող գործադիր մարմնի կողմից ներկայացվելու դեպքում մաքսատուրքից ազատվելու են հիմնականում բժշկական նշանակության որոշ ապրանքներ։ Մաքսատուրքից ազատվելու են նաև գյուղատնտեսական որոշ ապրանքներ:
10:58- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]
10:55- Թարմացվել է 07.05.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 2884 (+102)
Առողջացածներ - 1185 (+50)
Փաստացի բուժվողներ -1648
Ընդհանուր թեստեր - 28017
Մահվան ելքեր - 42 (+2)
Մահվան ելքեր այլ պատճառով – 9 (+2) [ԱՆ]
10:19- Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը՝ բացասական է։ [ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյան]
10:14- «Հայ-Ռուսական համալսարանը որոշում է կայացրել COVID-19 համավարակի դեմ պայքարող բուժաշխատողների երեխաներին համալսարանի հաշվին հատկացնել 10 տեղ՝ 2020-2021 ուստարվա ընդունելության համար՝ դիմորդի ընտրած ուղղությունով։ Ընդունելության մրցույթը վերոնշյալ տեղերի համար կիրականացվի առանձին ընթացակարգով։ [ՀՌՀ]
comment.count (0)