news.am: ԵԽ ներկայացուցիչ Դանիել Հոլտգենը Լանզարոտի կոնվենցիայի վավերացման կապակցությամբ շնորհավորել է Հայաստանին:
«Շնորհավորում եմ Հայաստանին Լանզարոտի Կոնվենցիայի՝ «Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին ԵԽ Կոնվենցիայի» վավերացման կապակցությամբ»,- գրել է նա Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱԺ-ն վավերացրել է Կոնվենցիան: 79 պատգամավորներից 78-ը կողմ է քվեարկել: 78 պատգամավորները եղել են «Իմ քայլը» խմբակցությունից, նրանց միացել է Արման Բաբաջանյանը:
comment.count (0)