Հայաստան

Երևանում և 7 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և 7 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Արշակունյաց պող․ 65 շենքըև հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Փափազյան փ. 17, 17ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 30 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Հր.Քոչար փ. 25 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մ.Ավետիսյան, Ուլնեցի փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արագածոտնի մարզում՝ 11։00-15։00 Կաքավաձոր, Ագարակավան, Դիան, Օթևան գյուղերը և Ներքին Բազմաբերդ գյուղը մասնակի, Արարատի մարզում՝ 10։00-16։00 Արաքսավան, Հովտաշեն գյուղերը, Մխչյան, Մրգավետ և Ավշար գյուղերը մասնակի, 10։30-16։00 Վերին Դվին, Կանաչուտ, Դեղձուտ և Այգեստան գյուղերը մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10։00-12։00 Արենի գյուղը մասնակի, 10։00-16։00 Գետափ և Արտավան գյուղերը մասնակի, 13։30-16։00 Եղեգնաձոր քաղաքի Միկոյան և Մոմիկի փողոցները մասնակի, Կոտայքի մարզում՝ 10:00-16:00 Եղվարդ համայնքի Բոլոր հողեր և Կալեր թաղամասերը, Ծիրանանոց թաղամասը մասնակի, Սպանդարյան և Շահումյան փողոցները, 11։00-17։00 Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանը մասնակի; 3-րդ միկրոշրջանի 17 շենքը, Հանրապետության փ․ 12 շենքը, Ջրվեժ և Ձորաղբյուրի գյուղերի ամառանոցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գեղաշեն, Կամարիս, Զառ գյուղերը մասնակի,Ջրվեժի «Ա» թաղամասը մասնակի, Գեղարքունիքի մարզ․ 10։30–15։30 Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասը, Գոմաձոր թաղամասը մասնակի, “Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր” ընկերության վարչական շենքը, “՛Բուսաբույժ-Նանա” արտադրական կոոպերատիվը, “Սևան–Նէ” հյուրանոցը, “Իշխան”, “Գևորգյան Քոլեթ”, “Տապան” ռեստորանները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շիրակի մարզում՝ 10։00-16։00 Աշոցքի տարածաշրջանի Թորոսագյուղ և Արփենի գյուղերը, Ամասիայի տարածաշրջանի Ամասիա գյուղի 24 փողոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սյունիքի մարզում՝ 10։00-16։00 Լծեն գյուղը: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
09:07 - 26 փետրվարի, 2020
Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվում ՀՀ դեսպանատուն բացելու նախապատրաստությունը |armenpress.am|

Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվում ՀՀ դեսպանատուն բացելու նախապատրաստությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում և Մոլդովայում Իսրայելի դեսպան Էլիավ Բերոցերկովսկին ողջունել է Թել Ավիվում ՀՀ դեսպանատուն բացելու նախապատրաստությունը:Այս մասին դիվանագետը նշել է TPS-ի հետ զրույցում: «Մենք ողջունում ենք իսրայելա-հայկական հարաբերությունների աճը և առաջիկա շաբաթների ընթացքում դեսպան Արմեն Սմբատյանի սպասվող այցը, ինչպես նաև Իսրայելում մշտական դեսպանատուն բացելու նախապատրաստությունը։ Անցյալ տարվա հունվարին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Իսրայել, նախագահ Ռեուվեն Ռիվլինի և Իսրայելի խորհրդարանի նախագահ Յուլի Էդելշտեյնի հետ ներկա գտնվել «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի ազատագրման գլխավոր միջոցառմանը, և դասախոսություններ կարդացել երկրի մի քանի վայրերում, այդ թվում ՝ Հոլոնի Տեխնիոնում և տեխնոլոգիական ինստիտուտում»,- ասել է դեսպանը: Փետրվարի 25-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Սմբատյանը նշանակվեց Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպան (նստավայրը՝ Թել Ավիվ):
21:47 - 25 փետրվարի, 2020
Եթե կորոնավիրուսի դեպքեր ունենանք, այսօր լիարժեք պատրաստ ենք դրան. ԱՆ ներկայացուցիչ |tert.am|

Եթե կորոնավիրուսի դեպքեր ունենանք, այսօր լիարժեք պատրաստ ենք դրան. ԱՆ ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Եթե կորոնավիրուսի դեպքեր ունենանք, այսօր լիարժեք պատրաստ ենք դրանք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Նրա խոսքով՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ժամի 15:00-ի դրությամբ 78,811 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 77,042:«Չինաստանի առողջապահական պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն էլ՝ ժամը 15:00-ի դրությամբ կա 77,262 դեպք, նախորդ օրվա համեմատ՝ դեպքերն աճել են 416-ով՝ 0,5 տոկոս: Կասկածելի դեպքերի թիվը 3434 է: Հաստատված դեպքերից առողջացածների թիվը 24,898 է՝ 32,3 տոկոս: Աշխարհում գրանցվել է 2596 մահ՝ 3,3 տոկոս, որը նախորդ օրվանից աճել է 151 դեպքով: Աշխարհում գրանցված է 79,436 հաստատված դեպք, դեպքերի աճը մեկ օրում 617 է կամ 0,8 տոկոս: Չինաստանից դուրս աշխարհի 30 երկրում գրանցվել է 2174 դեպք»,- ներկայացրեց Վանյանը:Նա ուշադրություն հրավիրեց Չինաստանում դեպքերի տոկոսային փոփոխությանը՝ եթե հունվարի և փետրվարի սկզբին կար օրական մոտ 25.6, 21,6, 19,6 տոկոսով աճ, ապա այսօր արձանագրվում է 0,5, 0,4 տոկոսով աճ: «Այսինքն՝ կա հստակ կայունացում, ինչը դրական է, որը չենք կարող ասել մյուս երկրների վերաբերյալ: Մի քանի երկրում, օրինակ՝ Իտալիայում, Ճապոնիայում, Իրանում, միանգամից եղավ աճ»,- նշեց նա: Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։ 
17:36 - 24 փետրվարի, 2020
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունը

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունը

Ի պատասխան քաղաքացիների կողմից արված մի շարք հարցադրումների՝ կապված դեսպանության աշխատանքի հետ, հայտնում ենք, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունն իր գործառույթների ողջ ծավալով, այդ թվում՝ շուրջօրյա ծառայություն մատուցելով ՀՀ քաղաքացիներին և ձեռնարկելով բոլոր հնարավոր քայլերը մեր քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ:   Դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող մեր հայրենակիցների հետ: Վերոնշյալ գործառույթների արդյունավետ իրականացման համար որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել հյուպատոսական հերթագրումը և ընդունելությունը, որոնք տեխնիկական, կազմակերպական անհրաժեշտ միջոցառումների իրականացումից հետո լիարժեքորեն կվերականգնվեն: Իրանում ՀՀ դեսպանություն
16:03 - 23 փետրվարի, 2020
Անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը. Էդմոն Մարուքյան

Անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը. Էդմոն Մարուքյան

Ստեղծված պայմաններում կարծում ենք, որ անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը, ներառյալ՝ հետաձգել չվերթները, մինչև Իրանում կորոնավիրուսի տարերային տարածումը կչեզոքացվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մեր բարեկամ Իրանից անհանգստացնող և մտահոգիչ տեղեկություններ են հասնում։ Ստեղծված պայմաններում կարծում ենք, որ անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը, ներառյալ՝ հետաձգել չվերթները, մինչև Իրանում կորոնավիրուսի տարերային տարածումը կչեզոքացվի։ Սա մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է, քանի որ համապատասխան միջոցների չկիրառումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել։Այս ամենից անդին մեր մտահոգությունն ու կարեկցանքն ենք փոխանցում բարեկամ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ նրանք կկարողանան չեզոքացնել այդ վերահաս աղետը»,- գրել է նա։
09:27 - 23 փետրվարի, 2020
Իրանում ՀՀ դեսպանությունը Իրանում գտնվող հայաստանցիներին հորդորում է կապվել դեսպանատան հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի մասին

Իրանում ՀՀ դեսպանությունը Իրանում գտնվող հայաստանցիներին հորդորում է կապվել դեսպանատան հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի մասին

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:Ներկա պահին Իրանում կորոնովիրուսով վարակման 18 դեպք է արձանագրվել, որոնք գրանցվել են Կումում, Արաքում, Թեհրանում և Գիլյանում: Դրանցից 4-ը մահվան ելքով են ավարտվել:ՀՀ առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսային վարակի դեպքերըը, առաջարկել է «Մեղրի» անցակետում էլ ավելի ուժեղացնել հսկողությունը։
10:33 - 22 փետրվարի, 2020
Ցեղասպանությունը ճանաչող նախագիծն Ուկրաինայի Գերագույն Ռադայում սպասում է հանձնաժողովի քննարկմանը |armenpress.am|

Ցեղասպանությունը ճանաչող նախագիծն Ուկրաինայի Գերագույն Ռադայում սպասում է հանձնաժողովի քննարկմանը |armenpress.am|

armenpress.am: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծն Ուկրաինայի Գերագույն Ռադայում սպասում է հանձնաժողովի քննարկմանը: Այս մասին տեղեկացնում է AnalitikaՍa.net-ը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական լրատվամիջոցների այն հրապարակումներին, որոնք, նկատելով Ցեղասպանության առնչվող մեկ այլ նախագծի կարգավիճակի փոփոխությունը, շտապել են եզրակացնել, թե Ռադան հրաժարվել է քննարկել վերոնշյալ նախագիծը: «Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովի կողմից հեղինակած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը (գրանցումը՝ 11/05/2019), նույն կարգավիճակում է և սպասում է հանձնաժողովի քննարկմանը»,-տեղեկացնում է AnalitikaՍa.net-ը: Ինչ վերաբերում է Դարիա Վոլոդինայի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագծին, որը շրջանառության մեջ էր դրվել 2020-ի փետրվարի 14-ին, հետ է վերցվել: AnalitikaUA.net-ը իրավասու աղբյուրներից տեղեկացել է, որ միայն հեղինակն ինքը կարող էր հետ վերցնել նախագիծը, այսինքն ՝ նախագիծը քննարկման համար չի մերժվել: Լրատվամիջոցը դիմել է նախագծի հեղինակ Դարիա Վոլոդինայի մամուլի ծառայություն՝ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար, այս պահին սպասում է արձագանքի: Վերջին 10 տարվա ընթացքում չորս օրենսդրական նախաձեռնություն է գրանցվել Ուկրաինայի խորհրդարանում: 2013 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան գրանցել էր 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: №2254ա օրինագծի նախաձեռնողները Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը եւ Նվեր Մխիթարյանն էին: Իսկ 2015-ի ապրիլի 3-ին Գերագույն Ռադան երկրորդ անգամ գրանցեց պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը (№ 2530, 04.03.2015 ): Այդ ժամանակ խորհրդարանի նախաձեռնությանը տասնյակ պատգամավորներ էին միացել:
19:31 - 21 փետրվարի, 2020
Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ |armenpress.am|

Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի խորհրդարանում՝ Գերագույն Ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին որոշման նախագիծ: Իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Դարիա Վոլոդինայի օրենսդրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ գրանցվել է փետրվարի 14-ին (№ 3070, 02/14/2020): Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանն իր մեկնաբանության մեջ պատգամավորի նախաձեռնությունը կարևոր քայլ է անվանել, որը վկայում է մարդասիրության, ճշմարտության եւ արդարության գաղափարներին հետեւողական հավատարմության մասին: Սա վերջին 10 տարվա ընթացքում արդեն չորրորդ օրենսդրական նախաձեռնությունն է: Վերջերս «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովը գրանցել էր հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման նախագիծը (№ 2376, 05.11.2019): 2013 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան գրանցել էր 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: №2254ա օրինագծի նախաձեռնողները Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը եւ Նվեր Մխիթարյանն էին: Իսկ 2015-ի ապրիլի 3-ին Գերագույն Ռադան երկրորդ անգամ գրանցեց պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը (№ 2530, 04.03.2015 ): Այդ ժամանակ խորհրդարանի նախաձեռնությանը տասնյակ պատգամավորներ էին միացել:
18:49 - 18 փետրվարի, 2020
Կհրավիրվեն ԱԺ լսումներ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ |azatutyun.am|

Կհրավիրվեն ԱԺ լսումներ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին հրավիրում է լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացակարգային և բովանդակային կողմերը, համաձայնագրի շրջանակներում իրականացվող և նախանշվող երկկողմ ծրագրերը, այս գործընթացում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ձևաչափերն ու ռազմավարությունը, ինչպես նաև համաձայնագրի կիրարկման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանն առնչվող հարցեր: Համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը: Փետրվարի 14-ին Նիդերլանդները պաշտոնապես հայտնել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումն ավարտելու մասին: Այն 20-րդ երկիրն է, որ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել է փաստաթղթի վավերացման ընթացակարգերն ավարտելու մասին։ Սլովենիան, Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին Գլխավոր քարտուղարությանը։
16:46 - 17 փետրվարի, 2020
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին: Նիստի ընթացքում մասնակից երկրների պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը Աֆղանստանում տևական անվտանգությանն ու կայունությանն աջակցելու գործում: Քննարկվել է նաև Աֆղանստանում բռնության նվազեցմանն ուղղված բանակցությունների ընթացքը Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թալիբանի միջև։ Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ուսուցում-օժանդակություն-խորհրդատվություն ձևաչափով աջակցությունը Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերին։ Աֆղանստանի պաշտպանության նախարար Ասադուլլահ Խալիդը շնորհակալություն է հայտնել շարունակական աջակցության համար և մասնակիցներին ներկայացրել ձեռք բերված հաջողությունները։ Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ․ Բալայանը կարճատև զրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հետ։ Վերահաստատվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առկա պաշտպանական համագործակցության ծրագրերի շարունակման անհրաժեշտությունը։
20:46 - 14 փետրվարի, 2020
Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժություն. Համաշխարհային բանկ |armenpress.am|

Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժություն. Համաշխարհային բանկ |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, ընդ որում՝ աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ համառոտագրում:   Համաշխարհային բանկը նկատել է՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (ՏԱՑ) դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասել է գագաթնակետին՝ 10.7 տոկոսի: «Աճի ամենաբարձր տեմպը շարունակեց գրանցվել ծառայությունների, մասնավորապես՝ տրանսպորտի ճյուղում ուժեղ կատարողականով (բեռնափոխադրումների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 25 տոկոս): Դրա շնորհիվ ՏԱՑ տարեկան գումարային աճը 2019 թ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմեց 7.8 տոկոս, ինչը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է»,-նշված է համառոտագրում: Բանկը նաև նկատել է՝ 2019 դեկտեմբերին ցածր գնաճը պահպանվել է (0.7 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ), իսկ 2020 թ. հունվարին ավելի դանդաղել: «Դեկտեմբերին գնաճին նպաստեցին ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքի գների 4.6 տոկոսանոց աճը և տրանսպորտային ծախսերի 2.3 տոկոսով բարձրացումը: 2019թ. միջին տարեկան գնաճի ցուցանիշը կազմեց 1.4 տոկոս (նվազելով 2018 թ. 2.5 տոկոսից), որի մեկ տոկոսային կետը պայմանավորված էր սննդամթերքի և խմիչքների գների աճով: Ամենավերջին տվյալները ցույց են տալիս, որ հունվարին գների փոփոխություն գրեթե չի եղել, ընդ որում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գնաճը կազմել է 0.2 տոկոս»,-ասված է համառոտագրում: Բանկը նկատել է՝ չնայած գնաճի ցուցանիշը զգալի ցածր է ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից (4 +/-1.5 տոկոս), ՀՀ ԿԲ խորհուրդը հունվարի 24-ի խորհրդի նիստում կայացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 5.5 տոկոս թողնելու որոշում, նկատելով, որ առաջիկայում սպասվող ավելի ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել գնաճի բարձրացմանը: Համառոտագրում նշվում է նաև դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցված ներմուծման 52 տոկոսանոց աճի մասին՝ արտահանման 13 տոկոսանոց աճի համեմատ: Բանկը նկատել է՝ ընթացիկ հաշվի այլ մուտքերի կատարողականը բարձր է եղել: Մասնավորապես միջազգային զբոսաշրջիկների ժամանումը 2019 թվականին աճել է 14,7 տոկոսով `հասնելով 1,9 միլիոն զբոսաշրջիկի: Բացի այդ, բարձր է եղել նաև արտասահմանից փոխանցումների աճը, հավանաբար նաև չգրանցված վերաարտահանման պատճառով: Համառոտագրում նշված է՝ դեկտեմբերին անվանական փոխարժեքի մեղմ արժեզրկումից հետո, հայկական դրամն ամրապնդվել է 2020 թ. հունվարին: «Դեկտեմբերի բարձր կապիտալ ծախսերի հետևանքով բյուջեի 40 միլիարդ ՀՀ դրամ կազմող հավելուրդը տարեվերջին վերածվեց 71 միլիարդ ՀՀ դրամի պակասուրդի: Այնուհանդերձ, պակասուրդը ցածր է 98 միլիարդ ՀՀ դրամի տարեկան բյուջեի պակասուրդի ծրագրային ցուցանիշից: Այն պայմանավորված էր 5 տոկոս լրացուցիչ զուտ հարկերի հավաքմամբ (42 միլիարդ ՀՀ դրամի չափով նախկին հարկային պարտավորությունները կազմակերպություններին վերադարձնելուց հետո) և 15 տոկոսով կապիտալ ծախսերի թերակատարմամբ, իսկ ընթացիկ ծախսերը կատարվեցին ըստ նախատեսվածի»,-նշված է համառոտագրում:   Բանկը նկատել է, որ կապիտալ ծախսերի աճը դեկտեմբերին պայմանավորված է եղել նաև խոշոր ռազմական տեխնիկայի ձեռքբերմամբ: 2019 թ. վերջի դրությամբ Կառավարության պարտքը կանխատեսվող ՀՆԱ-ի 50 տոկոսից ցածր էր:
18:53 - 14 փետրվարի, 2020