«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Անդրանիկ Քոչարյանն ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ տվյալները փոխանցել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին   |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանն ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ տվյալները փոխանցել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին |armenpress.am|

armenpress.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Սիրիայից ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ ՀՀ հատուկ ծառայությունները տեղեկացված են եղել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում: Քոչարյանն այս մասին ասաց` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության Արթուր Ղազինյանի այն դիտարկմանը, թե  չհերքված տեղեկություն կա այն մասին, որ Նախիջևանում Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների կուտակումներ կան: «Այդ տեղեկությունները փոխանցվել են համապատասխան համանախագահող երկրների ղեկավարությանը, վերջին անգամ ես այդ փաթեթը փոխանցել եմ Հայաստանում գտնվող Ստոլտենբերգի  (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ –խմբ.) անվտանգության հարցերով խորհրդականին։ Դա ֆիքսվել է, այն լուրջ փաթեթ է, և կարող եմ ասել, որ մեր հատուկ ծառայությունների ու մեր սփյուռքի շատ լուրջ ձեռքբերումը կարող ենք արձանագրել», - ասաց Քոչարյանը:
15:34 - 30 նոյեմբերի, 2021
Պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնելը կարող է հանգեցնել ընդհուպ աշխատանքից ազատման |armenpress.am|

Պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնելը կարող է հանգեցնել ընդհուպ աշխատանքից ազատման |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, չկատարելու հիմքով ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Փոխնախարարը նախ վստահեցրեց, որ փոփոխությունը միտված է միայն ու միայն աշխատողների hամար առողջ և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելուն: «Գործատուն իրավունք է ստանում չթույլատրել ներկայանալու աշխատանքի վայր, եթե աշխատողը չի ներկայացնում կամ պատվաստման, կամ ՊՇՌ թեստավորման մասին տեղեկանանքները»,- ասաց Սարգսյանը: Այսպիսով, սահմանված դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետեւանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ: Կան սահմանված բացառություններ: Բացառություններ են կազմում այն պաշտոնյաները, որոնց պաշտոնն ընտրովի է կամ օրենքի ուժով է, կամ Սահմանադրության հիմքով է նշանակվում և չունի վերադաս կամ ղեկավար, այսինքն՝ ազատելու հիմքերը ղեկավարի միջոցով չեն սահմանվում: Կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը բոլորին կոչ արեց պատվաստվել, պատգամավորը, ելնելով տարբեր երկրների, օրինակ՝ Շվեդիայի դրական փորձից, համոզված է, որ դա կլուծի խնդիրը: «Սակայն Շվեդիան այս մասով ամենաազատականն է, բայց ամենալավ արդյունքն ունի: Մարդը ոչ թե չի պատվաստվում, որովհետև դուք իրեն չեք պատժել, այլ չի պատվաստվում, որովհետև այդ համոզման չի եկել: Այդ համոզման պետք է մենք իրեն մղենք, դա պետք է լինի բացատրական, կանխարգելիչ աշխատանքներով»,-հարցրեց պատգամավորը: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
14:18 - 30 նոյեմբերի, 2021
Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ |1lurer.am|

Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կրկին չընտրեց նախագահի տեղակալ։ «Հայաստան» խմբակցությունը 14-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Հարցի քննարկմանը չմասնակցեցին «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների անդամները։ «15-րդ անգամ, ով կներկայացնի տվյալ թեկնածուին, թող անպայման գա, որ պատասխանի մեր հարցերին։ Պարոն Ղազինյանն ասում է, որ սպառվել է իրեն հարցեր տալը, և գնում է ֆեյսբուքյան գրառումներ կատարելու։ Էլ ուրիշ թեկնածու չունե՞ք, ասում եք՝ իշխանության խնդիրն է, բա ձեր խնդիրը ո՞րն է։ Եթե մեր խնդիրն է, մենք էլ չենք ընտրում»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։  Արթուր Ղազինյանն արդեն 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
14:05 - 30 նոյեմբերի, 2021
Աղվան Վարդանյանն առաջարկում է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնել |armenpress.am|

Աղվան Վարդանյանն առաջարկում է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներից մեկը, որով անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն: «Հայաստան» խմբակցության հեղինակած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը Վարդանյանը ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում: «7-րդ գումարման ԱԺ-ն, ենթադրում եմ շատ հապճեպ, ընդունել է այս օրենքում փոփոխությունների նախագիծ, որով, փաստորեն, քրեականացրել է ծանր վիրավորանքը, զրպարտությունը: Արդեն իսկ ՍԴ-ում վիճարկվում է այդ օրենքների սահմանադրականությունը: Մեր խորին համոզմամբ՝ այս փոփոխությունները լուրջ հակասություն ունեն և´ Սահմանադրության, և´ մարդու իրավունքների, և´ ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ»,- ասաց Աղվան Վարդանյանը: Ըստ պատգամավորի՝ օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես հանրային և հանրային ծառայություն զբաղեցնող անձանց, քաղաքական գործիչների նկատմամբ: Պատգամավորի գնահատմամբ՝ հոդվածում օգտագործվում են անորոշ եզրույթներ, այսպիսով առաջարկում է այդ հոդվածը՝ 137.1 հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը շեշտեց, որ զրպարտությունը, սակայն, ՀՀ-ում ապաքրեականացված է, որևիցե նախագիծ չկա, որով սահմանվում է, թե զրպարտությունը քրեորեն պատժելի է: Աղվան Վարդանյանն արձագանքեց՝ գուցե «զրպարտություն» բառը պատահաբար արտասանել է, ինքը, իհարկե, դեմ է հայհոյանքին. հայհոյանքը քաղաքական վարքագծի նորմ չի կարող լինել: «Ես նույնիսկ մտածում էի մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որով ընդհանրապես հանրային վայրերում կանանց նկատմամբ սեռական բնույթի հայհոյանք տվողներին մենք «կոչումներ» տայինք, Հանրային հեռուստատեսությամբ էլ նրանց անունները «պարգևներով» հրապարակեինք»,- ասաց պատգամավորը: Վլադիմիր Վարդանյանը Աղվան Վարդանյանի խոսքերում հակասություն տեսավ: «Դուք կանանց ներկայությամբ հայհոյանք տվողին պատասխանատվության ենթարկելու մասին եք խոսում, միևնույն ժամանակ բերել եք նախագիծ, որով այդ երևույթի դեմ պայքարող օրենքը ուզում եք չեղարկել: Այս նախագիծը կոչված է պայքարելու ծանր հայհոյանքի և մարդու արժանապատվությունը նսեմացնելու ծայրահեղ դրսևորումների դեմ»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Աղվան Վարդանյանը, սակայն, կարծում է, որ ՀՀ-ում առկա են բավարար օրենսդրական կարգավորումներ, լուծումներ, ծայրահեղ վիրավորանքի դեպքում կարելի է սահմանել բարձր տուգանքներ, բայց քրեականացումն ակնհայտորեն հակասում է և´ միջազգային փորձին, և´ ՀՀ-ն այդ առումով «ետ է շպրտում» տարիներով: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը միևնույն ժամանակ հիշեցրեց, որ Հայաստանում 137.1 հոդվածի իրավակարգավորումները չեն նույնանում Քրեական օրենսգրքից ապաքրեականացված իշխանական ներկայացուցչին վիրավորելու ինստիտուտի հետ, քանի որ իրավական պաշտպանության ենթակա անձանց ավելի լայն շրջանակ է ներառված: «137.1 հոդվածով քրեաիրավական պաշտպանության տակ է դրված անձի արժանապատվությունը՝ քննադատության հետ չնույնացող հայհոյանքի կամ այլ տեսակ ծանր վիրավորանքից, իսկ ավելի խիստ պաշտպանության տակ է դրված հանրային գործունեությունը»,-ասաց նա:
13:15 - 30 նոյեմբերի, 2021
Սահմանային հատվածներում մայիսին տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրվում են |armenpress.am|

Սահմանային հատվածներում մայիսին տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրվում են |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի սահմանային հատվածներում մայիսին տեղի ունեցած իրադարձությունները կդառնան ծառայողական քննության առարկա և դրանց արդյունքների վերաբերյալ կիրազեկվեն Ազգային ժողովի պատգամավորները: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչպես կմեկնաբանի մայիսին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը, եթե չկրակելու հրաման չի եղել:  «Ինչ վերաբերում է ձեր նշած ժամանակահատվածում ծեծկռտուքներին, ապա դրանք իրավիճակից բխող այդ պահի թելադրանքով զինվորականների կողմից իրականացվող գործողություններ էին, որոնք կարող են և գնահատականի արժանանալ:  Նշեմ նաև, որ ուսումնասիրություններ այդ առումով իրականացվում են: Կարծում եմ, որ ուսումնասիրությունները ծառայողական քննության առարկա կդառնան նաև մայիսի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները և դրանց արդյունքների մասին կիրազեկվեք նաև դուք՝ որպես Ազգային ժողովի պատգամավորներ»,- ասաց Սարգսյանը:
12:43 - 30 նոյեմբերի, 2021
«Հայաստան» խմբակցությունը կողմ է տարածաշրջանի ապաշրջափակմանը, սակայն ոչ ՀՀ-ի ինքնիշխանության նվազեցման հաշվին |armenpress.am|

«Հայաստան» խմբակցությունը կողմ է տարածաշրջանի ապաշրջափակմանը, սակայն ոչ ՀՀ-ի ինքնիշխանության նվազեցման հաշվին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ չէ խաղաղությանը և Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտմանը, բայց ոչ առանց համապատասխան պայմանների և ոչ ի հաշիվ Հայաստանի և Արցախի շահերի կորստի: Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խմբակցության ներկայացրած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում: Օհանյանը նկատեց, որ սահմանագծման և սահմանազատման համար անհրաժեշտ պայման է, որ հակառակորդ պետությունները դառնան խաղաղ ապրելու պատրաստ հարևան պետություններ՝ մանավանդ ունենալով պատշաճ մակարդակի դիվանագիտական հարաբերություններ և փոխվստահություն: Եվ այդ ամբողջ գործընթացը պետք է իրականացնի հարևան պետությունների կառավարությունների կողմից ստեղծված խառը հանձնաժողովը, նպատակային է կիրառել միջազգային և ազգային նորմերով ամրագրած տեղեկություններ, որոնք հստակ բխում են ՀՀ շահերից: «Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում այդ գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ չկան»,-ասաց Օհանյանը: Նա հիշեցրեց 44-օրյա պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունների, Արցախի մեծ մասն օկուպացնելու և ՀՀ տարածք ներխուժելու մասին՝ շեշտելով, որ հիմա էլ չի փոխել իր հռետորաբանությունն ու հայատյացությունը, չի վերադարձնում հայ գերիներին: «Եվ սողացող պատերազմի սկզբունքներով, տարածքներ պոկելու մեթոդով իր համար իր իսկ GPS-ներով միակողմանի սահմանազատում և սահմանագծում է իրականացնում, հատկապես Սյունիքում ճանապարհների ապաշրջափակման անվան տակ՝ Զանգեզուրի միջանցքի ձևավորման համար»,- ասաց նա:   Խմբակցության ղեկավարը մեղադրեց գործող իշխանությանը այդ վիճակին հասնելու համար: Նա իշխանությանը մեղադրեց դիվանագիտական և բանակցային գործընթացի թերի գործադրման մեջ: «Հայաստան» դաշինքը դեմ չէ խաղաղությանը և սահմանների ճշգրտմանը, բայց ոչ առանց համապատասխան պայմանների, ժամանակավրեպ և ի հաշիվ Հայաստանի և Արցախի շահերի կորստի: Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները, հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, մեր բոլորի կարծիքով, պետք է բացառեն Արցախի ներառումն Ադրբեջանի կազմում: Ինչ վերաբերում է տարածաշրջանի ապաշրջափակման և տարածաշրջանային կոմունիկացիաների գործարկմանը՝ ապա մենք կողմ ենք դրան: Սակայն՝ ոչ ի հաշիվ մեր երկրի անվտանգության ապահովան և ինքնիշխանության մակարդակի նվազեցման: Թուրք-ադրբեջանական նախապայմաններն այս հարցում անընդունելի են»: «Մենք գտնում ենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով՝ առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման, միջազգային պրակտիկայի համաձայն ուժի սպառնալիքով տարածքային խնդիրների լուծումը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաներին: ՀՀ-ն չունի որևէ միջազգային իրավական պարտավորվածություն՝ հիմք ընդունելու որևէ քարտեզ՝ ընդ որում առանց կոորդինատների, բացատրագրերի»,- ասաց Օհանյանը: Նա շեշտեց՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթած տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Ըստ նրա՝ ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնող որևէ անձ չի կարող գրավոր և բանավոր համաձայնության գալ՝ խախտելով  Արցախի Հանրապետությանը և ՀՀ-ին վերաբերող հիմնարար իրավական նորմեր:
13:03 - 25 նոյեմբերի, 2021
«Հայաստան» հիմնադրամի կողմից Կառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով քննիչ հանձնաժողովը իրավազոր է պահանջել և ստանալ իր իրավասությանը վերաբերող տեղեկություններ. հայտարարություն

«Հայաստան» հիմնադրամի կողմից Կառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով քննիչ հանձնաժողովը իրավազոր է պահանջել և ստանալ իր իրավասությանը վերաբերող տեղեկություններ. հայտարարություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով քննիչ հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը, անդամներ Հայկ Մամիջանյանը, Էլինար Վարդանյանը և Թադևոս Ավետիսյանը հայտարարություն են տարածել հանձնաժողովի աշխատանքի մասին, որը ներկայացնում ենք ստորև. «Մեկ ամսից ավել է, ինչ պատգամավորների առնվազն 1/4-ի պահանջով՝ իրավունքի ուժով ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը: Թեև Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև քաղաքական մեծամասության մի շարք պատգամավորներ հայտարարում էին, որ իրենք թաքցնելու ոչինչ չունեն, սակայն Ազգային ժողովի նախագահի կողմից քննիչ հանձնաժողովի կազմն առ այսօր հաստատված չէ: Դատապարտելով օրվա քաղաքական իշխանության այս հանցավոր վարքագիծը, առաջնորդվելով Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, նկատի ունենալով, որ քննիչ հանձնաժողովի նախագահը իրավունքի ուժով նշանակված է, ինչպես նաև հայտնի են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների 3 անդամների անունները՝ արձանագրում ենք, որ քննիչ հանձնաժողովն իրավազոր է պատկան մարմիններից և անձանցից պահանջել ու ստանալ իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ: Հայտարարում ենք, որ այս փուլում պահաջել ենք կառավարությունից, ինչպես նաև դիմել ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար: Դիմում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին և քաղաքացիներին՝ հայտնելով մեր պատրաստակամությունը ձեր կողմից բացահայտված, ինչպես նաև հիմնավոր կասկած պարունակող տեղեկությունները քննիչ հանձնաժողովում քննարկելու համար»: 
14:55 - 24 նոյեմբերի, 2021
Արմեն Չարչյանի անձեռմխելիության հաղթահարման իրավական բացի հարցով դատարանը չի դիմի ՍԴ. միջնորդությունը դատարանը մերժեց |armtimes.com|

Արմեն Չարչյանի անձեռմխելիության հաղթահարման իրավական բացի հարցով դատարանը չի դիմի ՍԴ. միջնորդությունը դատարանը մերժեց |armtimes.com|

armtimes.com: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի փաստաբանի միջնորդությունը։ Երեկ Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով։ Միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Արմեն Չարչյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն, գործող կարգավորումների համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ։ Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը մի քանի օր առաջ էր հիվանդանոցից տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Հիվանդանոցում նա հայտնվել էր կրկին առողջական վիճակի կտրուկ վատթարման հետևանքով:
12:59 - 23 նոյեմբերի, 2021
ՊՆ-ն ասում է՝ կան զոհեր, բայց չի հրապարակվում ո՛չ թվեր, ո՛չ անուններ, սա աննախադեպ երևույթ է Հայաստանի պաշտպանական ոլորտում. Գեղամ Մանուկյան |tert.am|

ՊՆ-ն ասում է՝ կան զոհեր, բայց չի հրապարակվում ո՛չ թվեր, ո՛չ անուններ, սա աննախադեպ երևույթ է Հայաստանի պաշտպանական ոլորտում. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Արդեն տևական ժամանակ է, որ առաջնագծի տարբեր հատվածներում տեղի են ունենում ռազմական գործողություններ, և միաժամանակ աննախադեպ երևույթ է տեղի ունենում Հայաստանի պաշտպանական ոլորտում։ Այս մասին Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Հանրությունը զրկվում է ամբողջական լրատվություն ստանալու հնարավորությունից։ Վստահ եմ՝ բոլորը գիտակցում են` ինչ վտանգներով է հղի, երբ հանրությունը տեղեկություն չստանալու պարագայում հայացքն ուղղում է թշնամական պետությունների տեղեկատվական աղբյուրներին։ Բայց այս անգամ ևս մեկ աննախադեպ բան է արձանագրվել․ ՊՆ-ն իր գործունեության ողջ ընթացքում առաջին անգամ պաշտոնական մամլո հաղորդագրությամբ տեղեկացնում է հանրությանը, որ կան զոհեր, բայց  չի հրապարակվում զոհերի թիվ, չեն հրապարակվում անուններ։ Արդյունքում հանրության մեջ՝ հատկապես առաջնագծում ծառայող զինծառայողների ծնողների մեջ ստեղծվում է սարսափելի հուզական վիճակ»։
12:19 - 23 նոյեմբերի, 2021
Հանձնաժողովի արտահերթ նիստը վերածվեց վիճաբանության  ՔՊ և «Հայաստտան» խմբակցությունների պատգամավորների միջև |hetq.am|

Հանձնաժողովի արտահերթ նիստը վերածվեց վիճաբանության ՔՊ և «Հայաստտան» խմբակցությունների պատգամավորների միջև |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը վերածվեց վիճաբանության և ՔՊ և «Հայաստտան» խմբակցությունների պատգամավորների՝ միմյանց հասցեին վիրավորանքների ու մեղադրանքների: Օրակարգում կրկին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեղադրանք հնչեցրեց «Հայաստան» խմբակցության հասցեին՝ ասելով, թե դաշինքին սպասարկող ԶԼՄ-ներն են, որ ադրբեջանական աղբյուրներից զազրելի տեղեկություններ են տարածում: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ու Վահագն  Ալեքսանյանին մեղադրեց մանիպուլյացիաների ու սուտ տեղեկություններ տարածելու մեջ: «Ստախոսն ինքներդ եք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: «Դուք դեռ պետք է դատվեք։ Դուք ու Վահագն Ալեքսանյանը, որ հրապարակային հայտարարում եք, թե գուցե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին: Դուք պետք է պատասխան տաք»,- ասաց Մինասյանը: «Դատվողները շատ շուտով կդատվեն»,- արձագանքեց Վահագն Ալեքսանյանը: Ընդդիմադիր պատգամավորները լքեցին սենյակը, որից հետո հանձնաժողովականները կրկին մերժեցին Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
11:59 - 23 նոյեմբերի, 2021
Պաշտպանը Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու միջնորդություն ներկայացրեց |armenpress.am|

Պաշտպանը Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու միջնորդություն ներկայացրեց |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց Սահմանադրական դատարան դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով: Միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Արմեն Չարչյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն, գործող կարգավորումների համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ, ԱԺ պատգամավորն առանց ԱԺ համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, սակայն գործող կարգավորումները չի նախատեսում արդեն իսկ հարուցված քրեական հետապնդման շարունակության համաձայնություն ստանալու կառուցակարգ, ընթացակարգ: Միևնույն ժամանակ, սահմանադրական նորմը նախատեսում է բոլոր իրավիճակների վրա տարածվող անձնական անձեռնմխելիություն։ Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 23-ին ժամը 12:00-ին:
15:53 - 22 նոյեմբերի, 2021
ՀՀ-ի ու Ադրբեջանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը չի կարող կտրված լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումից․ Արծվիկ Մինասյան |tert.am|

ՀՀ-ի ու Ադրբեջանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը չի կարող կտրված լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումից․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Քաղաքական մեծամասնությունն այդպես էլ չի գիտակցում իր դերակատարությունը, ստացած մանդատի արժեքը, ստորադասում է առաջնային հարցերը երկրորդայիններին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Անդրադառնալով ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի օրը Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին այն մասին, թե թշնամին օկուպացրել է ՀՀ 41 քառակուսի կմ տարածքը, բայց, միևնույն ժամանակ, միջազգային հանրությունը շեշտում է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո Խորհրդային Ադրբեջանի տարածքներն են հայկական վերահսկողության տակ, և նա ընդունում է այս խոսքերը դեմարկացիայի և դլիմիտացիայի համատեքստում, Մինասյանն ասաց, թե այդ հայտարարությունները համապատասխանում են ՔՕ 299 հոդվածի հատկանիշներին՝ առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստերով։ «Սկսած Հայաստանին ոչ ավել, ոչ պակաս օկուպանտ համարելուց՝ ավարտած նրանով, որ ինքը փաստացի հայտարարում է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը ինչպես ուզում, պտտեցնում է և պատրաստ չէ ՀՀ շահերը պաշտպանել։ Վտանգավոր երկրորդ բանն էլ, որ արեց՝ Խորհրդային Ադրբեջանին համարելով իրավատեր, երբ նույնիսկ Ադրբեջանն իր անկախության հռչակագրով չի համարել այդպիսի բան, սպասարկեց ադրբեջանաթուրքական ցանկությունը։ Երրորդ՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող գերիներին թողեց անպաշտպան, նույնիսկ սպառնաց»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Փաշինյանն ու իր թիմն իրավունք չունեն ՀՀ Սահմանադրությանը հակառակ որևէ բան պայմանավորվել։ Նրա խոսքով՝ եթե դիտարկվեն Փաշինյանի կառավարման շրջանում իր ու ԱԳՆ-ի հայտարարությունները, հստակ կլինի, թե տրամագծորեն որքան հակառակ վարքագիծ է դրսևորում նա։ «Երբ ԱԳՆ-ն ամիսներ առաջ խոսեց դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին, հայտարարեց, որ չի կարող Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հարց քննարկվել՝ կտրված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումից։ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում օրերս տրամագծորեն հակառակ բանն էր ասում, որ սրանք երեք տարբեր հարցեր են։ Սա ոչ այլինչ է, քան ուղղակի սպանել Արցախի ինքնորոշման իրավունքը, ոչ այլինչ է, քան ուղղակի պետական դավաճանություն։ Հայաստանի ու Ադրբեջանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը չի կարող կտրված լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման երաշխավորված իրավունքի իրացումից։ Իր առաջարկած բանաձևի ներքո մենք Արցախը վերջնականապես կորցնում ենք։ Նա իր հայտարարություններով օրինականացնում է նաև ադրբեջանական օկուպացիան»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
12:31 - 19 նոյեմբերի, 2021
Կա մեկ սկզբունք՝ սեփական իշխանությունը փրկելու համար զոհաբերել ամեն ինչ․ Տիգրոն Աբրահամյանը՝ «չկրակելու հրամանի» վերաբերյալ

Կա մեկ սկզբունք՝ սեփական իշխանությունը փրկելու համար զոհաբերել ամեն ինչ․ Տիգրոն Աբրահամյանը՝ «չկրակելու հրամանի» վերաբերյալ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Չկրակելու հրամանի մասին. Առաջին անգամ դրա հետ առևերեսվել ենք 2018 թվականի Դուշանբեում՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, երբ Ալիևը հայտարարվեց կիրթ ու կառուցողական, իսկ կողմերին հրաման իջեցվեց չկրակել։ Դրան հետևեց չհիմնավորված լավատեսական ուղերձները, սահմանին աննախադեպ հանգիստ է քարոզչական արշավներ, իսկ Ադրբեջան օգտագործելով այս աննախադեպ հնարավորությունը, ահռելի ծավալի աշխատանքներ սկսեց շփման գծի այն հատվածներում, որտեղ մեկ այլ պայմաններում ուղղակի աշխատել հնարավոր չէր։ Արդյունքում էականորեն բարելավեց հարձակվողական գործողություններ ծավալելու իր հնարավորությունները, ինչն ի դեպ, կիրառեց 2020-ի 44-օրյա պատերազմում։ 2-րդ խոշոր հանգրվանը չկրակել հրամանի ներքո 2021 թվականի մայիսի 12, մինչ ադրբեջանական զորքերն անարգել մուտք էին գործում Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի տարբեր տեղամասեր, իշխող ուժն ու ՊՆ, ԳՇ որոշ պաշտոնյաներ հրատապ կարգով տեղեկացնում էին, որ կրակահերթեր, փոխհրաձգություն չի եղել։ Այսինքն՝ նույնիսկ այն հատվածներում, որտեղ դիրքեր էին տեղակայվել մոտեցող թշնամու վրա կրակ չէր արձակվել։ Դրան հետևած մի քանի շաբաթների ընթացքում, տարբեր տեսանյութերից պարզ դարձավ, որ չկրակելու հրամանի պայմաններում սահմանագծին ձեռնամարտեր էին ընթանում։ Տարբեր խողովակներից շփման գծից եկող տեղեկությունները հաստատում էին, որ կա հրաման՝ չկրակել։ Եթե չկար նման հրաման, ապա պատկերացրեք, թե ինչ ծավալի քրեական գործեր կհարուցվեր։ Դրանից հետո պաշտպանության նախարար է նշանակվում Արշակ Կարապետյանը, ում առաջին հայտարարություններից էր՝ անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։ Հարց էր առաջանում՝ իսկ մինչև այդ այլ հրաման է՞ր գործել, ստացվում է, որ այո։ ՀԳ. Ոչ միայն մարտական հերթապահության, այլ նույնիսկ խաղաղ պայմաններում Երևանի կենտրոնում ՊՆ պահպանության տակ գտնվող տարածքներում ծառայություն իրականացվող անձինք գիտեն, թե որ իրավիճակում ինչպես պետք է գործել՝ դրանք բխում են համապատասխան կանոնագրքերից, այլ բան է, որ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո, թուրքերի հետ բարեկամություն սկսած իշխանության համար օրենքներ, կանոնագրքեր, սահմանադրություն գոյություն չունի։ Կա մեկ սկզբունք՝ սեփական իշխանությունը փրկելու համար զոհաբերել ամեն ինչ»։
12:28 - 18 նոյեմբերի, 2021
Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից․ «Հայաստան» դաշինք

Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․ ««Հայաստան» դաշինքը իրավիճակի վերաբերյալ երեկ հանդես է եկել հստակ հայտարարությամբ: Այսօր դաշինքը նախաձեռնել է քաղաքական խորհրդակցություններ: Խմբակցության պատգամավորների մի խումբ գործուղվել է Սյունիք, մյուսը միջազգային գործընկերներին է ներակայացնում իրավիճակը: Ծայրահեղ անհանգստացնող է Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջանի հանցագործության նոր ալիքը, միջազգային պատշաճ արձագանքի բացակայությունը, այս ձախողված իշխանության դիմադրելու անկարողությունը: Արձանագրում ենք՝ Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից: Նրանց միակ օրակարգն ու նպատակը ցանկացած գնով, այդ թվում շարունակական զիջումներով իշխանության մնալն է: Մեր նպատակն է նրանց հեռանալը, ինքնիշխանության երաշխավորումը: Մեր որոշումն այս շաբաթվա նիստերին չմասնակցելու մասով, անփոփոխ է»:
17:53 - 17 նոյեմբերի, 2021
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ ստեղծելու մասին նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ ստեղծելու մասին նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ նախագիծը։ Նախագծին 56 պատգամավոր «կողմ» է քվեարկել, «դեմ»՝ 0, «ձեռնպահ»՝ 0։ Նախագծով՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները կընդլայնվեն սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման միջոցով: Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման նպատակն է զարգացնել Հայաստան-սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջեւ կայուն հարաբերությունները եւ համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաեւ աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը: Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի եւ աշխատաժամանակի ռեժիմ: Նրանք Հայաստան-սփյուռք գործակցության վերոհիշյալ ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն և աջակցելու են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին։
11:17 - 17 նոյեմբերի, 2021