hetq.am: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը վերածվեց վիճաբանության և ՔՊ և «Հայաստտան» խմբակցությունների պատգամավորների՝ միմյանց հասցեին վիրավորանքների ու մեղադրանքների: Օրակարգում կրկին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր:
Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեղադրանք հնչեցրեց «Հայաստան» խմբակցության հասցեին՝ ասելով, թե դաշինքին սպասարկող ԶԼՄ-ներն են, որ ադրբեջանական աղբյուրներից զազրելի տեղեկություններ են տարածում:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ու Վահագն Ալեքսանյանին մեղադրեց մանիպուլյացիաների ու սուտ տեղեկություններ տարածելու մեջ:
«Ստախոսն ինքներդ եք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
«Դուք դեռ պետք է դատվեք։ Դուք ու Վահագն Ալեքսանյանը, որ հրապարակային հայտարարում եք, թե գուցե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին: Դուք պետք է պատասխան տաք»,- ասաց Մինասյանը:
«Դատվողները շատ շուտով կդատվեն»,- արձագանքեց Վահագն Ալեքսանյանը:
Ընդդիմադիր պատգամավորները լքեցին սենյակը, որից հետո հանձնաժողովականները կրկին մերժեցին Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
comment.count (0)