Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ
 |1lurer.am|

Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ եթե Ուկրաինան ընդունվի ՆԱՏՕ, Ռուսաստանին սպառնացող վտանգները կբազմապատկվեն: Նա խնդրել է Լավրովին և Կոզակին զեկուցել Դոնբասում իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականների մասին։ Պուտինը համոզված է, որ Կիևի իշխանությունները չեն պատրաստվում կատարել Մինսկյան պայմանագրերը, և այդ մասին նրանք բազմիցս հայտարարել են: Ուկրաինական կողմը երկու անգամ պատժիչ գործողություններ է իրականացրել Դոնբասում, այժմ լարվածությունը սրվում է երրորդ անգամ: Մինչդեռ Ռուսաստանն ի սկզբանե ամեն ինչ արել է Դոնբասում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ նշել է ՌԴ նախագահը: Ինչ վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցին, ապա ըստ Պուտինի՝ խնդիրը սերտորեն կապված է աշխարհի և մասնավորապես՝ Եվրոպայի գլոբալ անվտանգության խնդիրների հետ: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ անկախության ճանաչման վերաբերյալ այսօր որոշում կկայացվի։ 
19:23 - 21 փետրվարի, 2022
Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Մոսկվա է ժամանել
 |factor.am|

Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Մոսկվա է ժամանել |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ «Վնուկովո 2» միջազգային օդանավակայանում ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, կանգնած է եղել պատվո պահակախումբը, իսկ Ալիևին ու կնոջը օդանավակայանում դիմավորել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Վաղը տեղի են ունենալու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները։Հիշեցնենք՝ ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ բանակցությունների արդյունքներով դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրվի, որը «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի»։
19:10 - 21 փետրվարի, 2022
Պուտինն ու Ալիևը դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրեն |civilnet.am|

Պուտինն ու Ալիևը դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրեն |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ փետրվարի 22-ին, Մոսկվայում կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությանը։ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, որը երկու երկրների հարաբերությունները կբարձրացնի դաշնակցային մակարդակի։ Ըստ հաղորդագրության՝ Պուտինն ու Ալիևը քննարկելու են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը։ «Անդրադարձ կարվի քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի։ Բացի այդ, կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները»,- ասված է հաղորդագրությունում։
16:49 - 21 փետրվարի, 2022
Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները |azatutyun.am|

Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները, որոնք պետք է ավարտվեին փետրվարի 20-ին, ասել է Բելառուսի պաշտպանության նախարարը:  Վիկտար Խրենինը նշել է, որ որոշումն ընդունվել է «կապված Ռուսաստանի և Բելառուսի արտաքին սահմանների մոտ ռազմական ակտիվության աճի և Արևելյան Ուկրաինայում լարվածության աճի հետ»: ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ռուսաստանն ունի մինչև 30,000 զինծառայող Բելառուսում և կարող է նրանց օգտագործել Ուկրաինայի վրա հարձակվելու համար, սակայն Մոսկվան հերքում է նման մտադրությունը: Փետրվարի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլի օպերատիվ շտաբից հետևել են Ռուսաստանի միջուկային ուժերի վարժանքներին, որոնք ներգրավել են վերջինիս հիպերձայնայիպն և թեւավոր հրթիռները:
20:02 - 20 փետրվարի, 2022
Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել |civilnet.am|

Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել |civilnet.am|

civilnet.am:  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու առաջարկ է հղել։ «Ես չգիտեմ, թե ինչ է ուզում Ռուսաստանի Դաշնության նախագահը, ուստի առաջարկում եմ հանդիպել»,- ասել է Զելենսկին, հաղորդում է ուկրաինական korrespondent.net կայքը։ Նա ասել է, որ Ուկրաինան պատրաստ է բոլոր հնարավոր ձևաչափերով և բոլոր հարթակներում պատերազմը դադարեցնելու համար բանակցել։ «Փարիզ, Բեռլին, Մինսկ, Ստամբուլ, Ժնև, Բրյուսել, Նյու Յորք, թե Պեկին․․․ ինձ համար կարևոր չէ, թե աշխարհի որ ծայրում բանակցություններ կվարեմ Ուկրաինայում խաղաղության համար։ Կարևոր չէ՝ չորս երկրի, յոթ երկրի, թե հարյուր երկրի մասնակցությամբ։ Գլխավորն այն է, որ նրանց մեջ լինի Ուկրաինան և լինի Ռուսաստանը»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ խաղաղություն անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինայում, այլև աշխարհում, և անհրաժեշտ է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններում նրա տարածքային ամբողջականության վերականգնումը։ «Հուսով եմ, որ ոչ ոք Ուկրաինան չի դիտարկում որպես հարմար և հավերժական բուֆեր Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Դա տեղի չի ունենա, ոչ ոք դա թույլ չի տա: Հակառակ դեպքում, հարց կառաջանա՝ ո՞վ է հաջորդը։ ՆԱՏՕ-ի երկրները ստիպված կլինեն պաշտպանել իրար։ Կցանկանայի հավատալ, որ Հյուսիսատլանտյան դաշինքը և նրա 5-րդ հոդվածը ավելի արդյունավետ կլինեն, քան Բուդապեշտի հուշագիրը»,- ասել է Զելենսկին։  
22:40 - 19 փետրվարի, 2022
«Պուտինն արդեն որոշել է ներխուժել Ուկրաինա». Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ |hetq.am|

«Պուտինն արդեն որոշել է ներխուժել Ուկրաինա». Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ իր տվյալներով, Վլադիմիր Պուտինն արդեն որոշում է ընդունել Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման վերաբերյալ։ Ուղիղ հեռարձակումն իրականացրել է Սպիտակ տունը։ Ամերիկյան առաջնորդը կարծում է, որ Կիևին փորձում են սադրել Դոնբասում։ Նա վստահ է, որ ռուսական զորքերը մնում են Ռուսաստանի սահմանի մոտ։ Բայդենի խոսքով՝ ռուսները մի քանի օրվա ընթացքում նախատեսում են ներխուժել, իսկ Միացյալ Նահանգները չի պատրաստվում իր զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այդուհանդերձ, Բայդենը վստահեցրել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Կիևին։ «Ուկրաինան հարձակման որևէ իմաստ չունի։ Ռուսաստանը շարունակում է կեղծել իր վրա Ուկրաինայի նախապատրաստվող հարձակման մասին հայտարարությունները։ Դա դասական մոտեցում է, որը Ռուսաստանն արդեն կիրառել է»,- նշել է Բայդենը։
11:32 - 19 փետրվարի, 2022
Վլադիմիր Պուտինը Կիևին կոչ է արել նստել Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ

 |armenpress.am|

Վլադիմիր Պուտինը Կիևին կոչ է արել նստել Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով` Ուկրաինան պետք է նստի Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ, և, որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ կլինի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Պուտինն այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո: «Բելառուսի նախագահի հետ արձանագրել են, որ Ուկրաինայում քաղաքացիական խաղաղության վերականգնման և այդ երկրի շուրջ լարվածության թուլացման գրավականը ԵԱՀԿ Մինսկի խմբի պայմանավորվածությունների կատարումն է: Այն ամենը, ինչ պետք է անել Կիևին, Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելն է և քաղաքական, ռազմական, տնտեսական և հումանիտար միջոցառումները համաձայնեցնելն է ՝ այս հակամարտությունն ավարտելու համար: Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահը ցավով նշում է, որ ներկայումս հակառակ գործընթացն է գնում Դոնբասում և իրավիճակը սրվում է:
18:42 - 18 փետրվարի, 2022