Վլադիմիր Պուտինը Կիևին կոչ է արել նստել Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ

 |armenpress.am|
18:42 - 18 փետրվարի, 2022

Վլադիմիր Պուտինը Կիևին կոչ է արել նստել Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով` Ուկրաինան պետք է նստի Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ, և, որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ կլինի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Պուտինն այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:

«Բելառուսի նախագահի հետ արձանագրել են, որ Ուկրաինայում քաղաքացիական խաղաղության վերականգնման և այդ երկրի շուրջ լարվածության թուլացման գրավականը ԵԱՀԿ Մինսկի խմբի պայմանավորվածությունների կատարումն է: Այն ամենը, ինչ պետք է անել Կիևին, Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելն է և քաղաքական, ռազմական, տնտեսական և հումանիտար միջոցառումները համաձայնեցնելն է ՝ այս հակամարտությունն ավարտելու համար: Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը ցավով նշում է, որ ներկայումս հակառակ գործընթացն է գնում Դոնբասում և իրավիճակը սրվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել