Մեդվեդևը Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը համարում է Մոսկվայի համար միակ ելքը

 |armenpress.am|
20:13 - 21 փետրվարի, 2022

Մեդվեդևը Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը համարում է Մոսկվայի համար միակ ելքը |armenpress.am|

armenpress.am: Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը Մոսկվայի համար միակ ելքն է: Եթե իրավիճակը բացասական սցենարով զարգանա, կայունացման ոչ մի նշան չի լինի:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է  ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Ըստ իս՝ եթե իրավիճակը շարունակի զարգանալ այնպես, ինչպես արդեն ասացի, և իրավիճակի կայունացման ոչ մի նշան չլինի, ապա միակ ելքը կլինի համապատասխան տարածքների  իրավական ճանաչումը, իսկ դա երկրի նախագահի իրավասությունն է: Հաշվի առնելով այն, ինչ հիմա է տեղի ունենում՝ իրավիճակը դեպի լավը չի գնա»,- շեշտել է Մեդվեդևը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել