Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Պատերազմի ընթացքում նվիրաբերված բոլոր գումարները ծառայել են նախատեսված նպատակներին. փոխվարչապետ |1lurer.am|

Պատերազմի ընթացքում նվիրաբերված բոլոր գումարները ծառայել են նախատեսված նպատակներին. փոխվարչապետ |1lurer.am|

1lurer.am: Պատերազմի ընթացքում նվիրաբերված բոլոր գումարները ծառայել են նախատեսված նպատակներին. հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին պատերազմի օրերին փոխանցված գումարների ճակատագրի մասին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան: «Ակնհայտ է, որ եթե խոսում ենք նպատակներից, ավելի ուղղակի, տրամաբանական նպատակ, որի շրջանակում իրականացվել է միջոցների փոխանցումը պետական բյուջե, ակնհայտ է»,- ասաց նա: Ըստ Մհեր Գրիգորյանի՝ միջոցների օգտագործման թե՛ նպատակի, թե՛ չափերի վերաբերյալ ամենաթափանցիկ, վերահսկելի համակարգը պետական բյուջեի ծախսային մասն է: «Մենք այդ միջոցների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու ենք օրենքով սահմանված կարգով՝ բյուջետային գործընթացում, բյուջեի հաշվետվության շրջանակներում»,- նշեց նա:
19:17 - 10 փետրվարի, 2021
Վիրավորանքի և զրպարտության համար նյութական վնասի հատուցման կարգում փոփոխություններ կլինեն. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |1lurer.am|

Վիրավորանքի և զրպարտության համար նյութական վնասի հատուցման կարգում փոփոխություններ կլինեն. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |1lurer.am|

1lurer.am:  Ազգային ժողովն քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Հեղինակը տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխությունը վիրավորանքի և զրպարտության դեպքում նյութական վնասի հատուցման համար նախատեսված նվազագույն աշխատավարձի՝ մինչև հազարապատիկի և մինչև երկուհազարապատիկի չափը բարձարցնելու մասով անձանց համար կապահովի լրացուցիչ երաշխիքներ արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլև ԶԼՄ-ների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար:  «Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը կեղծ զրպարտությունից կամ վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև մեր քաղաքացիներին հնարավորություն կընձեռնի ավելի ստույգ տեղեկություն ստանալու: Այսպիսով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում է՝  ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ  239 քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում 7-րդ մասի 3-րդ կետում 1000 թիվը փոխարինել 5000 թվով: Ասաց՝ դա վերաբերում է վիրավորանքին:  8-րդ մասի 2-րդ կետում 2000 թիվը փոխարինել 10.000 թվով. սա վերաբերում է զրպարտությանը:  Սույն օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնապես հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը»,- ասաց Սիմոնյանը:
16:34 - 10 փետրվարի, 2021
Ընդդիմադիրներն ունեն շատ ցածր վարկանիշ, դրա համար վիժեցրին արտահերթ ընտրությունների առաջարկը. Ալեն Սիմոնյան
 |1lurer.am|

Ընդդիմադիրներն ունեն շատ ցածր վարկանիշ, դրա համար վիժեցրին արտահերթ ընտրությունների առաջարկը. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Երբ մեր գործընկերները պատրաստ կլինեն քննարկել ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, մենք կքննարկենք այն վերսկսելու հարցը՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ քանի դեռ ընդդիմությունը պատրաստ չէ նման քննարկումների, իշխանությունն արտահերթ ընտրություններ չի անցկացնի: «Իմ քայլը» խմբակցությունն ունի իր վարչապետը, «Իմ քայլի» ընտրողները ունեն իրենց ընտրած վարչապետը»,- ասաց Սիմոնյանը: Ըստ  ԱԺ փոխնախագահի՝ իշխանությունը ներկայացրել է իր ճանապարհային քարտեզը, որն էլ իրականացնելու է վեց ամսում: «ՀՀ վարչապետը ունի ամենաբարձր վարկանիշը ՀՀ-ում առկա քաղաքական գործիչների մեջ: Չբացառելով, որ, այո՛, «Իմ քայլի» և մնացած բոլոր քաղաքական ուժերի վարկանիշն իջել է, բայց, այնուամենայնիվ, ես պնդում եմ՝ այսօր վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը»,- նշեց նա: Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր ուժերը ևս հարցումներ են անցկացրել, արդյունքում՝ պարզվել է, որ ունեն շատ ցածր վարկանիշ: «Դա է հիմնական պատճառը, որ իրենք վիժեցրեցին վարչապետի առաջարկը՝ գնալ արտահերթ ընտրությունների»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
14:16 - 09 փետրվարի, 2021
Արտահերթ ընտրությունների առաջարկը Հայաստանի ժողովրդի մոտ աջակցություն չգտավ. Ալեն Սիմոնյան

 |armenpress.am|

Արտահերթ ընտրությունների առաջարկը Հայաստանի ժողովրդի մոտ աջակցություն չգտավ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am:  «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է գնալ արտահերթ ընտրությունների, սակայն ընդդիմությունը չի արձագանքել: Այս մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝  անդրադառնալով նախօրեին «Իմ քայլը» խմբակցության տարածած հաղորդագրությանը, որում ասվում էր, որ արտահերթ ընտրությունների պահանջ հասարակության լայն շերտերի մոտ չկա:   «Մենք առաջարկն արել ենք, ընդդիմությունը չի արձագանքել: Ընդդիմությունը խոսում է իրարամերժ բաներից, հակասում ինքն իրեն: Հայաստանի քաղաքացիների հետ բազմաթիվ հանդիպումները ցույց են տալիս նույն բանը. մարդիկ ասում են՝ մենք ձեզ ընտրել ենք, գնացեք գործ արեք, աշխատեք, հետո պարզ կլինի»,- նշեց Ալեն Սիմոնյանը:   Նա հիշեցրեց իրենց ներկայացրած ճանապարհային քարտեզի մասին, որը կամփոփեն հունիսին և կորոշեն հետագա անելիքները:   «Իշխանությունը պատերազմից հետո առաջարկ արեց, մի քանի անգամ ամբիոնից ասացինք՝ եկեք որոշենք, որ թեկնածու չի առաջադրվում, գնում ենք նոր ընտրությունների, ժամկետներ որոշենք: Մենք մարդկանց հրավիրեցինք քննարկելու: Իրենք իրենց փողոցային պայքարը չե՞ն շարունակել, դադարեցրե՞լ են: Ոչ:   Իշխանությունն ասաց՝ գնանք ընտրությունների: Իրենք չեն ուզում գնալ ընտրությունների, որովհետև գիտեն, որ լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու, իսկ վատագույն դեպքում, չեմ բացառում, որ այդ կուսակցություններից առնվազն մեկը կարող է հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո նաև խորհրդարանում չհայտնվել: Հիմա ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիր գործիչներին համոզենք, խնդրենք, որ իրենք ընտրությունների համաձայնվե՞ն»,- ասաց Ալեն Սիմոնյանը:   Նա ընդգծեց, որ այս ընթացքում ժողովրդի հետ շփումները ցույց են տվել, որ Հայաստանի քաղաքացիները չեն ցանկանում արտահերթ ընտրություններ անցկացնել: «Մարդիկ ուրիշ բան են ուզում, ասում են թավիշը վերացրեք: Մենք ամեն ինչ անում ենք, որ օրենքի հետ կապված թավիշ չլինի: Նորից եմ կրկնում՝ օրենքը խստագույնս է գործելու:   Մենք արտահերթ ընտրությունների հարցը օրակարգ բերեցինք, որովհետև ընդդիմությունը հարց բարձրացրեց վարչապետի հետ կապված: Լինելով Հայաստանի ժողովրդի առջև հաշվետու՝ տեսանք, որ առաջարկն ու հարցը Հայաստանի ժողովրդի մոտ աջակցություն չգտավ»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:   ԱԺ փոխխոսնակը չցանկացավ մեկնաբանել հայտարարություններն այն մասին, թե կուսակցությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից հրաժարվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից հետո:   Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ խորհրդարանից դուրս ստեղծել հանձնաժողով, որը կքննարկի պատերազմին առնչվող հարցեր, Սիմոնյանը նշեց. «Մենք այս փուլում՝ մոտակա մի քանի ամիսը չենք կարող դա մեզ թույլ տալ, քանի որ ունենք ռազմագերիների դեռ վերջնականապես չլուծված հարց և գործընթաց, որը դեռ ավարտված չէ: Ես մտավախություն ունեմ, որ դա հերթական անգամ շահարկումների առիթ կարող է հանդիսանալ և բացասական ազդել բանակցային գործընթացի վրա»:
20:45 - 08 փետրվարի, 2021
Ավարտին հասցրինք նախագծերը, որոնց ընդունվելու դեպքում կքրեականացվեն «ֆեյքերի ֆաբրիկաները»․ Ալեն Սիմոնյան

Ավարտին հասցրինք նախագծերը, որոնց ընդունվելու դեպքում կքրեականացվեն «ֆեյքերի ֆաբրիկաները»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.  «Գործընկերներիս հետ ավարտին հասցրեցինք ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում («Համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելը (բացառությամբ` անձին զրպարտելը կամ վիրավորելը), որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով» և «Համացանցում անձին վիրավորելը կամ զրպարտելը, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով») փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը: Դրանցով կքրեականացվեն «ֆեյքերի ֆաբրիկաները» և «ֆեյքերի միջոցով բուռն գործունեությունը». նախագծերը շուտով կներկայացնեմ: «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերների դրական եզրակացությունից հետո այն կմտնի ԱԺ լիագումար նիստ և կստանա օրենքի ուժ»:      
15:37 - 05 փետրվարի, 2021
Թե՛ պարոն Միրզոյանի, թե՛ ԱԱԾ-ի մեկնաբանությունը լիովին բավարար եմ համարում. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Թե՛ պարոն Միրզոյանի, թե՛ ԱԱԾ-ի մեկնաբանությունը լիովին բավարար եմ համարում. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: «Թե՛ պարոն Միրզոյանի մեկնաբանությունը, թե՛ ԱԱԾ-ի մեկնաբանությունը ես լիովին բավարար եմ համարում: Հիմա ով ինչ ասի պետք է վազելով գանք խորհրդարանում քննարկե՞նք, թե որ օգտատերը ի՞նչ ասաց, կամ ի՞նչ արեց: Ես ունեմ կյանքի փորձ՝ իր հետ աշխատելու, իմ գործընկերն է, իմ ընկերն է, իմ զինակից ընկերն է: Ինձ համար մինչև այդ թուղթը մեկնաբանելը նույնիսկ ամեն ինչ պարզ էր»,- հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան հայտնի գրառմանը, որում ԱԺ նախագահին ներկայացրել էր, իբր, Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ:  «Մարտավարական առումով այն մարդիկ, որոնք ուզում են դա շահարկել, իրենք վերջին ժամանակահատվածում շատ սխալ մարտավարություն ընտրեցին և մարդկանց սխալ, ճիշտ, կիսաճիշտ, կիսասխալ ինֆորմացիայով գժվեցրին և բերեցին մի իրավիճակի, երբ շատ դժվար է էսօր ինչ-որ մի բան հայտարարել և մարդկանց ստիպել, որ հավատան: Մարդիկ այսօր սկսել են որևիցե մեկի խոսքին չհավատալ, իրենք վերլուծել և որոշում կայացնել»,- նշեց Սիմոնյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ Արարատ Միրզոյանը ցնդաբանություն էր որակել Մինասյանի հայտարարությունները` շեշտելով, որ դրանք պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի: ՀՀ ԱԱԾ-ն էլ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի:
15:20 - 18 հունվարի, 2021
ՀԱԿ-ն արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահի հայտարարությանը

ՀԱԿ-ն արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահի հայտարարությանը

«Հայ ազգային կոնգրես»-ն (ՀԱԿ) ապատեղեկատվություն է համարում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն առ այն, որ, ի թիվս այլ քաղաքական ուժերի, ՀԱԿ-ը, պատրաստ է քաղաքական իրավիճակի քննարկումներին, որոնց վերաբերյալ առաջարկ է արել ՀՀ վարչապետ Փաշինյանը։ Այս մասին տեղեկացրին ՀԱԿ-ի մամուլի ծառայությունից։ «ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է հետեւյալը. «Դուք գիտեք վարչապետ Փաշինյանը առաջարկել է հանդիպումներ ունենալ եւ քննարկել քաղաքական իրավիճակը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ներկայացուցիչների հետ, եւ ես շատ ուրախ եմ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն, թե՛ այլ կուսակցություններ, որոնք որ արդեն հայտարարել են օրինակ՝ ՀԱԿ-ը, ինչպես նաև Արման Բաբաջանյանի կուսակացությունը՝ Հանուն Հանրապետության, հայտարարել են, որ իրենք պատրաստ են այդ քննարկումներին»։ Հայ  Ազգային Կոնգրեսը նման հայտարարություն չի արել, հետեւաբար մեզ համար անհասկանալի է այդ ապատեղեկատվության տարածման նպատակադրումը (մոտիվացիան)»,- նշված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։
18:47 - 29 դեկտեմբերի, 2020
Նման հայտարարություններ անելն ինքնին շատ բացասական երևույթ է. Սիմոնյանը՝ Մանուկյանին |1lurer.am|

Նման հայտարարություններ անելն ինքնին շատ բացասական երևույթ է. Սիմոնյանը՝ Մանուկյանին |1lurer.am|

1lurer.am: Իշխանությունն ի վիճակի է այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել. այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Ընտրություններն իրենցից ենթադրում են տարբեր քաղաքական ուժերի համաձայնություն, իքս օր ֆիքսել ու դա ներկայացնել»,- ասաց Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենք կարող են քարոզարշավ իրականացնել ցանկացած վայրում. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած սգո երթի ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ են իրենց մոտեցել, իրենց աջակցությունը հայտնել ու նշել, որ պատրաստ են քաղաքական փոփոխությունների: Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը՝ ԱԺ փոխխոսնակը նշեց. «Ես կարծում եմ՝ պարոն Մանուկյանը 1996 թվականի բարդույթից հետո չի կարողանում նոր իրողությունների հետ համակերպվել: Եվ իր գնահատականները մնացել են 1996 թվականին: Իսկ եթե պարոն Մանուկյանը տեղեկություն ունի կամ ինքն է նախապատրաստվում արյունահեղություն կազմակերպել, դա այլ խոսակցություն է: Համարում եմ, որ նման հայտարարություններ անելը ինքնին շատ բացասական երևույթ է: Եթե նույնիսկ ինքդ նման բան չես նախապատրաստում, դա դրդում, հրահրում է նման խոսակցություն ու տրամադրություններ»:
15:23 - 29 դեկտեմբերի, 2020
Արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ․ Ալեն Սիմոնյան |armtimes.com|

Արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ․ Ալեն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ։ «Այն տրամաբանության մեջ է պետք, որ մենք շունչ քաշենք այն հարվածից հետո, որը ստացել ենք ու հասկանանք՝ մեր ապագան ինչպես ենք կառուցում՝ մեր սխալները գնահատելով։ Հնարավորինս շուտ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր լինի, և կարծում եմ՝ այլ կարծիք չի կարող լինել»։ Սիմոնյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է իշխանություն ձևավորի։ «Չի լինելու, որ ինչ-որ խումբ մարդիկ, ամենալավ մարդիկ, ամենափորձառու, իրենք չպիտի որոշեն, պիտի ժողովուրդը որոշի։ Ժողովուրդը, այն բանվորը, այն ամենահեռու գյուղում, քաղաքում ապրող մարդիկ, իրենք պետք է քվեարկեն։ Մեկը ինձ չընտրի, մեկը հակառակին ընտրի, գնանք, շարունակենք մեր երկրի գոյությունը, հզորացումը ապահովել»։ Փոխխոսնակը նաև նշեց, որ ընտրությունների անցկացման համար պետք է համաձայնություն լինի, ինչպես եղավ 2018-ին, որպեսզի երկիրը զերծ մնա ավելորդ ցնցումներից։ «Նոր բան չեմ ասում, Հայաստանում և ընդհանրապես իշխանությունը ձևավորում են ժողովուրդները, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ինչպե՞ս է դա իրագործվում․ ազատ և արդար ընտրություններով։ Պետք է այնպես անենք, որ այդ ազատ, արդար ընտրությունները իրագործվեն, գնանք։ Ընտրությունները, որպես իշխանություն, կպարտվենք՝ կպարտվենք»։ Անդրադառնալով կարծիքին, թե իշխող թիմը չի կարող արդար ընտրություններ կազմակերպել՝ Սիմոնյանը նշեց․ «Այդ մարդիկ, ովքեր այդպիսի բան ասում են, իրենց չափանիշով են չափում, որ մենք այդպիսի բան կանենք։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եթե կզգա, որ ընտրությունները անօրինական են, ինքը ձևը գիտի իշխանությունը վերցնելու, մենք այդ ձևը ցույց ենք տվել»։ Հարցին՝ մեծամասնական ընտրակարգը հնարավո՞ր է՝ մնա, Ալեն Սիմոնյանը նշեց, որ երեք տարբերակ է քննարկվում։  Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:45 - 17 դեկտեմբերի, 2020
ՀՀ-ում ընտրություններ չեն կազմակերպելու մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ դրանք կեղծել են. Սիմոնյան |armtimes.com|

ՀՀ-ում ընտրություններ չեն կազմակերպելու մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ դրանք կեղծել են. Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ չեն կազմակերպելու մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ կեղծել են այդ ընտրությունները։ «Այն մարդիկ, որոնք մարդկանց ցուցակներով և գազելներով բերել են, ու դա էլ է եղել նաև պատճառ, որ մենք պատերազմը ձախողել ենք։ Թեպետ, ճիշտ է, հասկանալի է, որ Թուրքիայի դեմ պատերազմելը այդքան էլ հեշտ բան չէ, բայց, այնուամենայնիվ, մեր մեղքը 2.5 տարվա մեջ չէ, մեր մեղքը երեկվա մեջ չէ, մեր մեղքը վերջին 30 տարվա մեջ է»։ Անդրադառնալով արտահերթ խոհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հարցին՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատեց, որ չի բացառում դրանց անցկացումը։ Խոսելով ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարության մասին, ըստ որի՝ ժողովուրդը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների՝ Սիմոնյանը նշեց․ «Ո՞վ ասաց, որ Վազգեն Մանուկյանը պետք է որոշի՝ ժողովուրդը ընտրության պատրա՞ստ է, թե՞ ոչ։ Կարող է Էդմոն Մարուքյանը պետք է որոշի, կամ կարող է որևիցե մեկը պետք է որոշի, ո՞նց է ընդհանրապես մարդկությունը այդ հարցին պատասխան տալիս․ արտահերթ կամ հերթական ընտրություններով։ Ի վերջո, մարդ, որը ո՛չ կուսակցություն, ո՛չ վարկանիշ ունի, որի հետևում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, Դաշնակցությունը։ Բոլորը մշտապես մեղադրվել են առնվազն ընտրակեղծարարության մեջ, իրենք որոշել են, որ ժողովուրդը պիտի որևիցե բանի հիմա չխառնվի։ Մի տարի դուք ոչ մեկդ որևիցե բանի մեջ չպիտի խառնվեք (դիմելով լրագրողներին), իրենք պետք է որոշեն, համակարգը վերականգնեն ընտրակեղծարարների, հարյուրապետերի և այդ ժամանակ նո՞ր տանեն ընտրության։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է որոշելու, այն ժողովուրդը, որը ինձ չի ընտրելու, ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը գնա և ընտրության իրավունք ունենա, թեկուզ իրենց ընտրի: Դա է իմ առաքելությունը»։
17:09 - 10 դեկտեմբերի, 2020
Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է անվտանգությանը զենք կիրառել. Ալեն Սիմոնյանը՝ միջադեպի մասին |armenpress.am|

Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է անվտանգությանը զենք կիրառել. Ալեն Սիմոնյանը՝ միջադեպի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է իր անվտանգությանը՝ զենք կիրառել իր հետ կապված միջադեպի օրը: Սիմոնյանն այս մասին վստահեցրեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Լրագրողը նկատեց, որ երբ ներկայում գործող իշխանությունը գալիս էր իշխանության, օրինակ, բացվել էին ԱԺ-ի դարպասները, իսկ հիմա՝ փակ են: «Դուք տեղյա՞կ եք, որ ԱԺ նախագահին, որն ուշագնաց վիճակում է եղել, ասել են՝ եկեք, վառենք, ասել են՝ չէ, մեռած է, ասել են՝ ոչինչ, եկեք վառենք կամ կախենք: Տեղյա՞կ եք, որ խմբեր են գործել, որոնք գնացել են իմ տուն և փորձել են ինձ սպանել: Տեղյա՞կ եք, որ իմ նկատմամբ «որս» էր հայտարարված Մոսկվայում»,-ասաց Սիմոնյանը: Նա տեղեկացրեց, որ Արարատ Միրզոյանին ծեծելու գործով իրավապահ մարմիններին դիմել են: ԱԺ նախագահի նկատմամբ գործողության հետ կապված առնվազն երկու հոգու ներգրավվածությամբ տեղի է ունենում քննություն: «Արարատ Միրզոյանն անվտանգություն է ունեցել, որը զինված է եղել, որին Միրզոյանն անձամբ արգելել է զենք կիրառել»,-ասաց Սիմոնյանը:
15:26 - 10 դեկտեմբերի, 2020
Այս ամենը, ինչ տեղի է ունենում, ես անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ․ Ալեն Սիմոնյան |armtimes.com|

Այս ամենը, ինչ տեղի է ունենում, ես անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ․ Ալեն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ընդդիմության սկսած անհնազանդության գործողություններին։ «Մենք պետք է մի բան արձանագրենք, որ այս ամենը, ինչ տեղի է ունենում, ես անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ, որովհետև այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում, միտումնավոր շրջանցում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որը իշխանություն ձևավորողն է։ Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետ որոշեն և այդ մարդուն նշանակեն Հայաստանի Հանրապետության ղեկավար մեկ տարով և չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին»։ Սիմոնյանի խոսքով՝ այդ ուժերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից վերցնում են ընտրելու իրավունքը։ «Դա թերևս զարմանալի չէ՝ հաշվի առնելով, թե ում կողմից է կազմակերպված այս էլիտաների հեղաշրջման փորձը, որովհետև բնական է, որ հեղափոխությունից հետո շատ ու շատ տարբեր էլիտաներ (նախապես ասում եմ, որ, բնականաբար, դա չի վերաբերում այդ բնագավառի բոլոր ներկայացուցիչներին) կորցրել են իրենց հնարավորությունները, իրենց աշխատելու, գումար աշխատելու, ինչ-որ կոչումներ ստանալու հնարավորությունը և այսօր տեսնելով, որ իրավիճակը բարդ է՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից այդ էլիտաները բրդվում են առաջ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն լինի, բայց զավեշտը կրկին նրանում է, որ չեն ուզում ընտրություններ»։ Լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմությունը առաջարկում է ընտրություններ կազմակերպել 1 տարուց, Ալեն Սիմոնյանը նշեց․ «Ինչո՞ւ 1 տարուց, եկեք հիմա անենք»։ Ազգային ժողովի փոխխոսնակը նաև չբացառեց արտահերթ ընտրությունների անցկացումը՝ ընդգծելով, սակայն, որ դա իր անձնական տեսակետն է, նման որոշում չկա։ «Կարող են լինել արտահերթ ընտրություններ, երբ մենք հասկանանք, որ իրոք արդեն բոլոր պրոցեսները ավարտված են, որ ռազմագերիների հարցը, որը ամենակարևոր խնդիրն է, լուծված է ինչ-որ ձևով և վտանգի չի դնի, երբ մարդկանց մոտ այդ հուզմունքը կվերածվի սառը դատողության։ Ես խոսում եմ իմ անունից, սա որոշում չէ։ Ես չեմ բացառում, որ կլինի, որովհետև մեծ հավանականությամբ համարում եմ, որ հիմա էլ եթե ընտրություն լինի, իշխող խմբակցությունը նորից կհաղթի: Ես դրա մեջ համոզված եմ»։ Ալեն Սիմոնյանը նաև հիշեցրեց, որ ներկայիս իշխանությունը 2 անգամ արդար ընտրություններ է իրականացրել։ «Այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությանը կարելի է տարբեր բաների մեջ մեղադրել, բայց իշխանությունը եզակի իշխանություն է, որը այնպիսի երկու ընտրություն է իրականացրել, որը որևիցե մեկի մոտ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում, կասկած չի առաջացրել։ Իսկ ո՞վ որոշեց, որ պետք է, օրինակ, Վազգեն Մանուկյանը լինի։ Կարող է դուք ուզում եք, որ լինի Էդմոն Մարուքյանը կամ ինչ-որ մեկը»։
15:09 - 08 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ ռազմագերիների ու պատանդների փոխանակումը. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին |1lurer.am|

Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ ռազմագերիների ու պատանդների փոխանակումը. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին |1lurer.am|

1lurer.am: «Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ ռազմագերիների ու պատանդների փոխանակումը»,- ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին շեշտել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը։ Տեսակոնֆերանսի ժամանակ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, որով հնարավոր եղավ կանխել արյունահեղությունը, պետք է սկսվեր հումանիտար բնույթի կարևոր խնդիրների լուծումը, սակայն մինչև այսօր ադրբեջանական կողմն ընդառաջ չի գնում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությամբ ամրագրված 8-րդ կետի կատարմանը։ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ այս բարդ ժամանակահատվածում դաշնակիցներն այս հարցում աջակցություն կցուցաբերեն։ «Այդ հայտարարության 8-րդ կետը նախատեսում է՝ մեջբերում եմ «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց, նաև զոհվածների դիերի փոխանակում»։ Այդ պրոցեսը պետք է սկսվեր հայտարարության ստորագրումից անմիջապես հետո, մինչդեռ մենք խոր ցավով ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը։ Այսօր սա ամենացավոտ խնդիրն է, որը պահանջում է հրատապ լուծում՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և մյուս անձանց շուտափույթ վերադարձը տուն, ինչը համապատասխանում է Ժնևյան կոնվենցիայի պահանջներին։ Այս կապակցությամբ կոչ եմ անում օգտագործել ձեր բարձր դիրքը և ձեր հեղինակությունը, որպեսզի ազդեք ադրբեջանական կողմի վրա և հորդորեք այսօր ևեթ սկսել ռազմագերիների հանձնման գործընթացն ու երաշխավորել նրանց՝ կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները»,- ասել է Սիմոնյանը։
20:04 - 01 դեկտեմբերի, 2020