Լիանա Սիմոնյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից եւ նշանակվել խորհրդական
23:19 - 07 դեկտեմբերի, 2021

Լիանա Սիմոնյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից եւ նշանակվել խորհրդական

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Լիանա Սիմոնյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից եւ նշանակվել ԱԺ նախագահի խորհրդական։ Այդ մասին տեղեկացնում է ԱԺ-ն։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ  մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ. Սիմոնյանի 2021 թվականի դեկտեմբերի 1-ի  դիմումը՝ կարգադրում եմ.

  1. 2021 թվականի դեկտեմբերի 2-ից Լիանա Սիմոնյանին ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:
  2. 2021 թվականի դեկտեմբերի 2-ից Լիանա Սիմոնյանին նշանակել Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,- ասված է կարգադրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել