Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Մենք հանդես ենք  գալիս հօգուտ բոլոր գործընկերների, այդ թվում՝ կողմերի հարևանների հետ աշխատելու․ Լավրով |civilnet.am|

Մենք հանդես ենք գալիս հօգուտ բոլոր գործընկերների, այդ թվում՝ կողմերի հարևանների հետ աշխատելու․ Լավրով |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրոը հարցազրույց է տվել «Կոմերսանտ» թերթին, ի շարս տարբեր հարցերի՝ անդրադարձել է Լեռնային  Ղարաբաղի խնդրին։ Հարցազրույցից հատված թարգմանաբար ներկայացված է ստորև։ - Արդեն մեկ ամսից ավելի է՝ ղարաբաղյան հակամարտության գոտում մարդիկ են զոհվում։ Երկու կողմից զոհերի թիվը հազարների է հասնում։ Ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ռուսաստանը, սպասում է, թե երբ կողմերը կհանգեն խաղաղ բանակցությունների։ Մարդասիրական կողմից բացի՝ այս հակամարտությունը Ռուսաստանի համար բազմաթիվ այլ սպառնալիքներ է ստեղծում՝ սպառնալիք ազգամիջյան հարաբերություններին՝ հաշվի առնելով, որ մեզ մոտ բնակվում են և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ; ահաբեկչության սպառնալիք՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանում հայտնվել են գրոհայիններ Մերձավոր Արևելքից, և այլն։ Որքա՞ն կարելի է սպասել, և արդյոք չկա՞ կողմերին խաղաղություն պարտադրելու ճանապարհ։ Իրավունք ունի՞ արդյոք Ռուսաստանը տարածաշրջանում ցուցաբերել խնդիրների լուծման անկարողություն։ - Անդրկովկասին պատուհասած ողբերգությունը մեր ընդհանուր ցավն է։ Մենք բոլորովին էլ անտարբեր չենք, որ Ռուսաստանի ավանդական երկու բարեկամ ժողովուրդների միջև մարտական գործողություններ են ծավալվել մի խնդրի պատճառով, որը, մեր խորին համոզմամբ, վաղուց պետք էր լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանին կապում է ընդհանուր պատմությունը, մշակույթը, առաջադեմ հումանիտար և տնտեսական կապերը, դիկտատի, հարկադրանքի դրսևորումը, մեր կողմից շահեկան ճանապարհի օգտագործումը առավել քան անտեղի է։ Ռուսաստանի՝ որպես հիմնական միջնորդի խնդիրն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին դուրս գալ թեժ փուլից և գտնել սրված հակասությունների լուծման խաղաղ միջոց։ Աշխատում ենք այդ ուղղությամբ բոլոր մակարդակներում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրեթե ամենօրյա ռեժիմով միջնորդական ջանքեր է գործադրում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղությամբ: Նրա նախաձեռնությամբ հումանիտար զինադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել հոկտեմբերի առաջին տասնօրյակի վերջում։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընկեր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, որպեսզի այդ պայմանավորվածությունը լիարժեք աշխատի։ Զուգահեռաբար առաջարկում ենք քաղաքական կարգավորման հնարավոր տարբերակներ։ Հույս ունենք, որ ի վերջո Բաքվում և Երևանում կգերակշռի կառուցողական մոտեցումը, մարտական գործողությունները կդադարեն, և ղարաբաղյան գործընթացը կվերադառնա քաղաքական հուն։ Իհարկե, Ռուսաստանի իշխանությունները կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել ՌԴ  տարածքում ադրբեջանական և հայկական ծագմամբ մեր քաղաքացիների միջև բախումները թույլ չտալու համար։ - Ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի Ղարաբաղյան կարգավորման նոր ձևաչափ ստեղծելու առաջարկին, ըստ էության` «2x2», որտեղ առանցքային արտաքին խաղացողները կլինեն Ռուսաստանն ու Թուրքիան: Կարո՞ղ է դա այլընտրանք դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբին։ - Բանակցային ձևաչափի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ կան, այդ թվում՝ դրա ընդլայնման, փոփոխության և այլն: Այս թեման, մասնավորապես, վերջերս քննարկվել է Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը։ Չենք թաքցնում, որ չենք պաշտպանում այդ խնդրի ռազմական լուծման և դրա թույլատրելիության մասին դիրքորոշումը։ Դիտարկելով երկու՝ և՛ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդներին որպես բարեկամ և եղբայր ժողովուրդներ, մենք չենք կարող կիսել նման ձգտումները։ Այդ կապակցությամբ Մոսկվայում ադրբեջանցի և հայ գործընկերները հոկտեմբերի 10-ին կայացած հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ հաստատել են բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը: Խնդրի՝ բացառապես քաղաքական կարգավորման օգտին հստակ արտահայտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները։ Հենց համանախագահների եռյակն է միջնորդության համընդհանուր ճանաչված ձևաչափը՝ վաղեմի այդ հակամարտությունը հաղթահարելու նպատակով։ Այնուամենայնիվ, մենք հանդես ենք հօգուտ բոլոր գործընկերների, այդ թվում՝ կողմերի հարևանների հետ աշխատելու, որոնք հնարավորություն ունեն ազդելու պրոտագոնիստների վրա, որպեսզի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով պայմաններ ստեղծեն հանգուցալուծման հասնելու կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնք եռանախագահներն առաջ են քաշում Բաքվի և Երևանի հետ շփումներում:  
20:53 - 03 նոյեմբերի, 2020
Լավրովը պատմել է ԼՂ-ում հրադադարի հասնելու հարցում Թուրքիայի հետ փոխգործակցության մասին |armenpress.am|

Լավրովը պատմել է ԼՂ-ում հրադադարի հասնելու հարցում Թուրքիայի հետ փոխգործակցության մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը կշարունակի փոխգործակցել Թուրքիայի հետ և օգտագործել տարածաշրջանում իր ողջ ազդեցությունը ԼՂ հակամարտության ռազմական լուծումը կանխելու համար: Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում: ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ  Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են, որոնք ունակ են ճկուն, պրագմատիկ մոտեցում ցուցաբերել եւ միմյանց հետ համագործակցել ռազմավարական տեսլականով:   Լավրովի խոսքով ՝ ռուս եւ թուրք դիվանագետների, զինվորականների եւ հատուկ ծառայությունների գործնական եւ առարկայական փոխգործակցության  ակնառու օրինակներ են Սիրիան և Լիբիան: «Լեռնային Ղարաբաղի դեպքում իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է, ինչի մասին ես մասամբ ասել եմ նախորդ հարցերի պատասխաններում: Կրկնեմ ՝ երբեք չենք թաքցրել ու չենք թաքցնում, որ չենք պաշտպանում ճգնաժամի կարգավորման ուժային ուղին, ձգտում ենք մարտական գործողությունների շուտափույթ դադարեցմանը», - նշել է Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը ընդգծել է, որ ինչպես հակամարտության կողմերին, այնպես էլ նրանց արտաքին գործընկերներին կարեւոր է անշեղորեն հարգել հրադադարի, վերահսկողական մեխանիզմի ստեղծման եւ կոնկրետ ժամանակացույցով բովանդակալից բանակցային գործընթացի վերսկսման մասին պայմանավորվածություններ: «Ու թեեւ կայուն զինադադարի հասնել միանգամից չի հաջողվել, մենք կշարունակենք օգտագործել տարածաշրջանում մեր ունեցած բոլոր ազդեցությունը, կաշխատենք թուրք գործընկերների հետ, որպեսզի դադարեցնենք ռազմական սցենարի հետագա զարգացումը, երկխոսություն հաստատվի կողմերի միջև,  Բաքվին ու Երեւանին համոզենք նստել բանակցությունների սեղանի շուրջ», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
19:15 - 03 նոյեմբերի, 2020
Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը հասել է 2 հազարի. Լավրով |armenpress.am|

Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը հասել է 2 հազարի. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը կոչ է անում արտաքին դերակատարներին օգտագործել իրենց հնարավորությունները Մերձավոր Արեւելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվն արդեն մոտենում է 2 հազարի: Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է   Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մեզ, իհարկե, մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արեւելքից գրոհայինների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին դերակատարներին օգտագործել իրենց հնարավորությունները ՝ կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է երկու հազարի։ Այս թեման, մասնավորապես, շոշափվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հոկտեմբերի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումների ժամանակ: Համառորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ տանել մեր դիրքորոշումը», - ասել է Լավրովը:
18:38 - 03 նոյեմբերի, 2020
ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը |armenpress.am|

ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հեռախոսազրույցի ընթացքում նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել չդադարող լայնածավալ մարտական գործողությունների կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ արել շուտափույթ և լիակատար հրադադարի և լարվածության թուլացման: «Ընդգծվել է հակամարտության դիվանագիտական լուծմանն այլընտրանքի բացակայությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը: Դիտարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները»,- ասված է հաղորդագրությունում: ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորել են հակամարտող կողմերի կողմից ռազմական գործողությունների դադարեցման քաղաքական կամքի դրսևորումը:
22:17 - 28 հոկտեմբերի, 2020
Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը |armenpress.am|

Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են այն ջանքերը, որ միջազգային հանրությունը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղության հասնելու ուղղությամբ: Այս մասին Աթենքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը՝ ամփոփելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած քննարկման արդյունքները: «Մենք քննարկել ենք այն ջանքերը, որ գործադրում է միջազգային հանրությունը հակամարտության գոտում խաղաղության հասնելու ուղղությամբ: Այդ շրջանակներում ես պարոն նախարարին ներկայացրել եմ իմ՝ վերջերս Երևան կատարած այցի մասին: Ես ընդգծել եմ կրակի դադարեցման հասնելու կարևորությունը»,- ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ընդգծել է, որ քննարկումների ընթացքում խոսել է այն դերի մասին, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործադրում է ԼՂ հակամարտության կարգավորումը խթանելու համար՝ սկսած կրակի անհապաղ դադարեցումից: «Խոսել ենք նաև այն մասին, թե ինչ քայլեր ենք մենք ձեռնարկում այլ ուղղություններով հետխորհրդային աշխարհաքաղաքական տարածքում: Մենք շահագրգռված ենք, որ այնտեղ գոյություն ունեցող բոլոր խնդիրները հաղթահարվեն և կարգավորվեն»,- նշել է Սերգեյ Լավրովը:
17:17 - 26 հոկտեմբերի, 2020
Համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով․ Մնացականյանը՝ Լավրովի հետ հանդիպման ժամանակ

Համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով․ Մնացականյանը՝ Լավրովի հետ հանդիպման ժամանակ

Ի շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների և ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ տարվող աշխատանքների՝ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:     Հանդիպման օրակարգում էին ԼՂ համակարտության գոտում օպերատիվ իրադրության և կրակի դադարեցման համաձայնությունների կատարման հարցերը։  Բարձր գնահատելով Ռուսաստանի և նախագահ Պուտինի անմիջական ջանքերը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում` Նախարար Մնացականյանը փաստեց, որ ձեռքբերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով։ Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ նախարար Մնացականյանը որպես առաջնահերթ նպատակ ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:
17:53 - 21 հոկտեմբերի, 2020
Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |civilnet.am|

Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |civilnet.am|

civilnet.am: Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Լավրովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ս. թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության պահպանվող արդիականությունը: Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ս.թ. հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթներին խիստ հետևելու անհրաժեշտությունը, որը նախատեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցում: Վերահաստատվել է Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության կարևորությունը:
21:48 - 17 հոկտեմբերի, 2020
Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայությունը

 |armenpress.am|

Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 15-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Այս մասին ասված է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում: Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում առարկայական քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նախարարներն ընդգծել են հիմնախնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը։ Վերահաստատվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը: Գործնական առումով նշվել է կրակի դադարեցման ռեժիմի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը և դրա պահպանման վերահսկողության մեխանիզմների համաձայնեցումը: Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ քայլերի օպերատիվ համաձայնեցման կարևորությունը՝ իրական արդյունքների հասնելու նպատակով:
20:14 - 15 հոկտեմբերի, 2020
Լավրովը Բայրամովի հետ զրույցում շեշտել է՝ հրադադարի վերահսկման մեխանիզմի անհապաղ համաձայնեցմանը այլընտրանք չկա |azatutyun.am|

Լավրովը Բայրամովի հետ զրույցում շեշտել է՝ հրադադարի վերահսկման մեխանիզմի անհապաղ համաձայնեցմանը այլընտրանք չկա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված «բարդ իրավիճակը»: Այս մասին հայտնում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը: «Ռուսական կողմը շեշտել է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմի անհապաղ համաձայնեցմանը այլընտրանք չունենալու հանգամանքը, ինչը հիմք կստեղծի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հարցով հետագա քայլերի համար», - ասվում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում: Այսօր ավելի վաղ Լավրովը հայտարարել է, որ հրադադարի ապահովումը հնարավոր կարող է լինել, եթե շփման գծում լինեն ռազմական դիտորդներ։ Ռուսաստանի արտգործնախարարը չի բացառել, որ այդ դիտորդները լինեն ռուսաստանցի զինվորականներ, սակայն ընդգծել է, որ դրան պետք է համաձայն լինեն հակամարտող կողմերը։
15:20 - 14 հոկտեմբերի, 2020
Լրատվամիջոցները ՌԴ ԱԳ նախարարին են վերագրում Արա Պապյանի հոդվածից մի հատված

Լրատվամիջոցները ՌԴ ԱԳ նախարարին են վերագրում Արա Պապյանի հոդվածից մի հատված

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ տարածում են «Մենք պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի ՀՀ տարածքի մի մասի անօրինական բռնազավթմանը. Լավրով» վերտառությամբ մի հրապարակում, որտեղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին է վերագրված Արա Պապյանի՝ 2012 թվականին հրատարակված «Հայրենասիրություն հայոց պահանջատիրության իրավական հիմքերը եւ հարակից հարցեր»-ը խորագրով հոդվածների ժողովածուից մի հատված։ «Ինչ վերաբերում է Թուրքիայի նկատմամբ հողային պահանջներ ունենալուն, ապա եթե խնդրին տանք ճշգրիտ իրավական ձևակերպում (legal definition), ապա մենք ոչ թե Թուրքիայից հողեր ենք պահանջում, այլ պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի անօրինական բռնազավթմանը: Այդ տարածքը որոշվում է ոչ թե պատմությամբ, այլ տարածքի նկատմամբ առկա օրինական՝ հայկական տիտղոսով: Այսպես, նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների՝ համապատասխանաբար 63%, 66%, 100% և 75% տարածքը de jure պատկանում է Հայաստանի Հանրապետությանը ոչ թե այն պատճառով, որ դրանք եղել են «պատմական հայկական հողեր» կամ ցեղասպանություն է եղել, այլ որովհետև դրանք, չնայած Թուրքիայի կողմից դրանց 1920թ. բռնազավթմանը, առ այսօր կրում են Հայաստանի Հանրապետության իրավական տիտղոսը: Տիտղոս, որը նախ 1920թ. ապրիլի 26-ին ավելի քան 50 երկրների անունից ճանաչել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան, ապա ԱՄՆ մեծ կնիքով (The Great Seal of the United States) ու նախագահ Վիլսոնի ստորագրությամբ վերահաստատվել և ուժի մեջ է մտել 1920թ. նոյեմբերի 22-ին, իսկ հետո վերահաստատվել է Լոզանի՝ 1923թ. հուլիսի 24-ի պայմանագրի 16-րդ հոդվածով»,- Պապյանի հոդվածի այս հատվածն են հրապարակել լրատվամիջոցները՝ որպես հեղինակ նշելով Լավրովին: Այնինչ, տեքստի հեղինակը ոչ միայն Արա Պապյանն է, այլեւ «Տարածքի օրինական իրավատիրության և Սալմաստի ու Խոյի մասին» վերնագրով հոդվածում խոսք անգամ չկա Սերգեյ Լավրովի մասին։ Ավելին՝ 490 էջանի այս ժողովածուում միայն մեկ անգամ է հիշատակվում Սերգեյ Լավրովի անունը, այն էլ որպես բարձրակարգ դիվանագետի օրինակ։
13:11 - 14 հոկտեմբերի, 2020