Լավրովը կոչ է արել դադարեցնել ԼՂ հակամարտության շուրջ հռետորաբանության սրումը
15:46 - 19 հոկտեմբերի, 2020

Լավրովը կոչ է արել դադարեցնել ԼՂ հակամարտության շուրջ հռետորաբանության սրումը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին և միջազգային այլ խաղացողներին կոչ է արել դադարեցնել առճակատման հռետորաբանության սրումը: Այս մասին հայտնում է tass.ru-ն։

«Համոզված ենք, որ այժմ ամենակարևորը առճակատման հռետորաբանությունը սրելը անհապաղ դադարեցնելն է, ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ միջազգային պատասխանատու խաղացողների միջոցով, որը, հավանաբար, շատ ջանքեր չի պահանջում»,- ասել է  նա երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախարարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ առաջիկայում կհամաձայնեցվի Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի մեխանիզմը:

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել