Ռուսաստանը դեմ է Լեռնային Ղարաբաղում ռազմական լուծմանը. Լավրով
 |civilnet.am|
11:47 - 26 հոկտեմբերի, 2020

Ռուսաստանը դեմ է Լեռնային Ղարաբաղում ռազմական լուծմանը. Լավրով |civilnet.am|

civilnet.am: «Չենք թաքցնում, որ չենք պաշտպանում այդ խնդրի ռազմական լուծման հնարավորության և թույլատրելիության մասին դիրքորոշումը։ Դիտարկելով երկու ժողովուրդներին, և՛ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդներին որպես բարեկամական և եղբայրական, մենք չենք կարող կիսել նման ձգտումները»,- հայտարարել Է Լավրովը «Աթենքի և մակեդոնական նորությունների գործակալությանը» տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա հիշեցրել է, որ «բացառապես քաղաքական» կարգավորման օգտին «հստակ արտահայտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-ղեկավարներ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել