ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մայիսի 26-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 10:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար  նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
14:10 - 25 մայիսի, 2020
ՏԿԵ նախարարը և ՉԺՀ դեսպանը կարևորել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի իրականացումը

ՏԿԵ նախարարը և ՉԺՀ դեսպանը կարևորել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի իրականացումը

Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 12-ին տեղի է ունեցել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3  ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների դադարեցման պատճառով ի հայտ եկող բարդություններին և դրանց ազդեցությանը ՀՀ կառավարության՝ կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացման քաղաքականության վրա: Կարևորվել է ծրագրի բնականոն իրականացումը և այդ նպատակով սահմանված ժամկետների պահպանումն ու փոխադարձ պահանջների կարգավորումը:«Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների վերսկսումը և էական առաջընթացը կխթանի կայուն վստահության մթնոլորտի և փոխըմբռնման ամրապնդմանը»,-ընդգծել է նախարար Պապիկյանը։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Պապիկյանը և դեսպան Էրլունը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-չինական համագործակցության հետագա ամրապնդման և համատեղ ծրագրերում նոր տիպի կորոնավիրոսով պայմանավորված խոչընդոտների հաղթահարման շուրջ:
19:50 - 12 մայիսի, 2020
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։ քարաթափումը մաքրվել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ «ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը»  հայտնել էր, որ մայիսի 11-ին` ժամը 10:00-ի սահմաններում Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի) տեղի էր ունեցել քարաթափում մոտ 350 խորանարդ մետր ծավալով, որի պատճառով ճանապարհահատվածը միակողմանի փակվել էր: «Լոռու ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից իրականացվել են քարաթափման գոյացությունների մաքրման աշխատանքներ և ժամը 18:30-ի դրությամբ ճանապարհահտվածը երկկողմանի երթևեկելի է: Հարգելի’ վարորդներ, տվյալ հատվածում անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
20:48 - 11 մայիսի, 2020
Նոր օրինագիծը հարված է հասցնելու օնլայն համակարգի տաքսու վարորդներին․ նրանց մեծամասնությունը ի վիճակի չի լինի կատարել պարտադիր վճարները. Ավետիս Գասպարյան |shantnews.am|

Նոր օրինագիծը հարված է հասցնելու օնլայն համակարգի տաքսու վարորդներին․ նրանց մեծամասնությունը ի վիճակի չի լինի կատարել պարտադիր վճարները. Ավետիս Գասպարյան |shantnews.am|

shantnews.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես է եկել նոր օրինագծով, որը տաքսու վարորդների համար սահմանում է լիցենզիայի 2 նոր տեսակ։ Ըստ այդմ՝ եթե վարորդը ուզում է համագործակցել օնլայն որևէ պլատֆորմի հետ, պետք է ստանա համապատասխան լիցենզիա, գրանցվի որպես ԱՁ, վճարի տարեկան միանվագ 100 հազար դրամ, ինչպես նաև ամսական պարտադիր վճարներ, որոնք կհասնեն մինչև 11000 դրամի՝ կախված հարկային ռեժիմից, ու նաև ամսական 9500 դրամ պետական տուրք Երևան քաղաքում տաքսի վարելու արտոնագրի համար։ Վարորդը կստանա անվճար լիցենզիա, եթե դադարեցնի համագործակցությունն օնլայն տաքսի ծառայությունների հետ և սպասարկի բացառապես փողոցից ստացած պատվերները։ Նոր օրինագծի, դրա հետևանքների, նպատակների և այլնի մասին է զրույցը Հայաստանում «Yandex.Taxi»-ի տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանի հետ։ – Պարոն Գասպարյան, ըստ Ձեզ՝ ուղևորափոխադրումների ոլորտը կարգավորող նոր օրենսդրական  փոփոխությունները որքանո՞վ են նպատակային և արդյո՞ք կլինեն արդյունավետ ոլորտի վերահսկողության տեսանկյունից։ – Նախ՝ նշեմ, որ օրենսդրական այս նախագծի վերաբերյալ մենք ու մեր գործընկերները պատասխանատու մարմիններին նախապես ներկայացրել էինք մեր առաջարկները, ոլորտի զարգացման վերաբերյալ մեր պատկերացումները, որոնք, սակայն, այս օրինագծում մեծամասամբ հաշվի չեն առնվել։ Վերջին տարիների ընթացքում Հայաստանում մեր առաջնային ձեռքբերումներից մեկն այն է, որ ուղևորափոխադրումներն այժմ 90 և ավել տոկոսով իրականացվում են օնլայն պատվերների միջոցով։ Այսինքն՝ մեր հասարակական վարքագիծը փոխվել է, մարդիկ վստահում և օգտվում են օնլայն տաքսի ծառայություններից, որովհետև իրենք էլ տեսնում են, որ այստեղ կա թափանցիկություն՝ սպասարկման, մեքենայի վերահսկողության, վարորդի վարվելակերպի, գնային քաղաքականության, հարմարության, արագության, տարբեր սակագներից օգտվելու հնարավորության, վճարման եղանակների ճկունության և այլն, սակայն նոր օրինագծով վարորդներից շատերը ստիպված են լինելու հրաժարվել օնլայն հարթակների հետ համագործակցությունից։ Այս օրինագիծը հարված է հասցնելու վարորդներին սոցիալական տեսնակյունից․ նորություն չէ, որ մարդիկ աշխատում են օնլայն հարթակների հետ, որպեսզի կարողանան երկրորդ կամ երրորդ եկամտի աղբյուրից օգտվել ընտանեկան կարիքները հոգալու համար։ Նոր օրինագիծը կծանրացնի նրանց բեռը՝ անուղղակիորեն պարտադրելով, որ օնլայն հարթակների հետ համագործակցելու դեպքում տարվա կտրվածքով վճարեն մինչև 350 հազար դրամ, որը փաստացի մեր օգտատերերի մեծամասնությունը ի վիճակի չի լինելու վճարել։ Չէ՞ որ պետք է տարբերակված մոտեցում լինի հարկերի ու տուրքերի դեպքում․ մարդիկ այս օրինագծով ոչ թե հարկվելու են, այլ նախապես տուրքի ձևով վճարելու են մի բանի համար, որից դեռ եկամուտ էլ չեն ունեցել։ Ու սա, բնականաբար, վերաբերում է ոչ միայն մայրաքաղաքին, այլև մարզերին։ Վարչապետը մեկ տարի առաջ հայտարարեց, որ ֆիզիկական անձ տաքսու վարորդները ազատվում են հարկերից ու տուրքերից, հիմա օրենքն արդեն ասում է, որ վարչապետի նշած չափորոշիչի մեջ չի մտնում այն մարդը, որն օնլայն տաքսի ծառայությունների հետ է աշխատում․ սա բացահայտ խտրականություն է։ Ստացվում է, որ վարչապետի հայտարարությունը վերաբերում էր ոլորտի միայն 5-10 տոկոսին։ – Այդ դեպքում ոլորտի վերահսկողության ի՞նչ տարբերակ եք առաջարկում Դուք։ – Արդարացի է ինքնազբաղվածների օրինակը։ Այս ձևաչափը Ռուսաստանում և մի շարք այլ ԱՊՀ երկրներում լայն տարածում ունի։ Վարորդը ներբեռնում է պետական համապատասխան գերատեսչության կողմից ստեղծված հավելվածը, հաշված րոպեների ընթացքում գրանցվում է հարկվճարողների համակարգում, որից հետո համակարգից հղում է ստանում, և հետևելով այդ հղմանը, կարող է ամենապարզ եղանակով վճարել իրականացված ուղևորափոխադրումների արդյունքում գոյացած շրջանառության մասով հարկերը։ Պատկան մարմինների համար այս մոտեցումը ավելի քան վերահսկելի է: Ռուսաստանում, օրինակ, ինքնազբաղվածների հարկը 4-6 տոկոս է` կախված այն սակագներից, որոնցով նա իրականացրել է ուղևորափոխադրումները։ Երկրորդ տարբերակն այն է, որ վարորդը հարկ վճարի այնքան, որքան ուղևորափոխադրման պատվեր է իրականացնում։ Եթե վարորդն աներ օրինակ՝ ամսական 1, 10 կամ 100 ուղևորություն, և ինչպես օրինակ՝ Yandex.Taxi-ի դեպքում յուրաքանչյուր պատվերից միջնորդավճար է տալիս ընկերությանը, նույնկերպ էլ որոշակի գումար կամ տոկոս ամեն պատվերից վճարեր պետությանը, օրինակ՝ 20-30 դրամ։ Սրան բոլորն էլ, կարծում եմ, համաձայն կլինեին։ Այս 2 տարբերակներն էլ բացարձակ թափանցիկ գործընթացներ են, քանի որ վարորդները օնլայն հարթակներից օգտվելու համար վճարում են բացարձակապես անկանխիկ եղանակով։ Օրենքի տրամաբանությունը կլիներ արդար, եթե հաշվի առներ այն հանգամանքը, որ մարդիկ, ինչպես իրավաբանական այլ անձինք, հարկվեն այնքան, ինչքան աշխատեն։ Մենք պատրաստակամություն էինք հայտնել անգամ ինքներս ստեղծել տեխնիկապես անհրաժեշտը, որ այս գործընթացը տեղի ունենա։ Չմոռանանք, որ նույն այս օնլայն հարթակների օգնությամբ է նաև, որ երկրում սոցիալական խնդիր է լուծվում։ Լավ օրից չէ, որ մարդիկ, ունենալով հիմնական աշխատանք, մտածում են եկամտի երկրորդ ու երրորդ աղբյուր ունենալու մասին։ Օնլայն հարթակների հետ համագործակցությունն իրենց համար ամենաքաղաքակիրթ, թափանցիկ ոլորտներից է, որ որևէ պահի կարողանում են գումար վաստակել, ու լուծել կենսական նշանակության խնդիրներ։ Շարունակությունը՝ shantnews.am կայքում։
15:48 - 09 մայիսի, 2020
Աշխատանքի հնարավորություն կա մարզերի այն բնակիչների համար, որոնք ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի

Աշխատանքի հնարավորություն կա մարզերի այն բնակիչների համար, որոնք ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի

Մարզպետարանները նախաձեռնել են աջակցել համաճարակային իրավիճակով պայմանավորված արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցած անձանց՝ մարզերում աշխատանք գտնելու հարցում: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Մարզերի այն բնակիչներն, ովքեր ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի և ցանկություն ունեն աշխատել Արագածոտնի մարզում, կարող են լրացնել նշված հարցաթերթիկները: Հավաքագրված տվյալները Մարզպետարանները կփոխանցեն համայնքների ղեկավարներին և շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին՝ 2020 թվականի ընթացքում կատարվող աշխատանքներում մարզի բնակիչներին ներգրավելու նպատակով: Հարցաթերթիկները ըստ մարզերի.  Արագածոտնի մարզ Արարատի մարզ Արմավիրի մարզ Շիրակի մարզ Վայոց ձորի մարզ
22:32 - 07 մայիսի, 2020
Նախկինում համայնքների խոշորացումներն արվել են քաղաքական նպատակահարմարությամբ. Պապիկյան |armenpress.am|

Նախկինում համայնքների խոշորացումներն արվել են քաղաքական նպատակահարմարությամբ. Պապիկյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում  համայնքների խոշորացման գործընթացը շարունակական է լինելու, արդեն խոշորացված մի շարք համայնքներ կարող են վերանայվել և միավորվել այլ ֆորմատով՝ աշխարհագրական, տնտեսական  և քաղաքացիների համար ընդունելի տարբերակով:  Այս մասին ասաց ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք պատրաստվո՞ւմ են վերանայել նախկին իշխանությունների կողմից ըստ իրենց նպատակահարմարության իրականացրած խոշորացումները և խոշորացում անել մեկ այլ ֆորմատով: Նա նշեց՝ Կողբը և Զորականը նույնիսկ ընդհանուր ճանապարհային սահման չունեն: Պապիկյանն արձագանքեց՝ ինքը դեռ ավելի վաղ խոսել է այդպիսի նախադեպերի մասին: «Նախկինում տեղի են ունեցել խոշորացումներ, որոնք քաղաքական նպատակահարմարություն են հետապնդել»,-ասաց նախարարն ու  դիմեց պատգամավորին՝ նրա կողմից բարձրաձայնած համայնքների մասին ինքն անձամբ է նշել, այդպիսի համայնքներ կան: Նա վստահեցրեց՝ համայնքների միավորման գործընթացը շարունակական է լինելու: «Այն համայնքները, որոնք չեն արդարացրել տվյալ ձևաչափով միավորումը, բնականաբար, կարող են վերանայվել և այլ ձևաչափով միավորվել: Դա կենթադրի աշխարհագրական, տնտեսական  և քաղաքացիների համար ընդունելի տարբերակ»,-ասաց նախարարը:
12:16 - 07 մայիսի, 2020
Հայաստանը հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկությունից որպես բաժնետեր օգուտներ է ուզում ստանալ․ Սուրեն Պապիկյան |hetq.am|

Հայաստանը հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկությունից որպես բաժնետեր օգուտներ է ուզում ստանալ․ Սուրեն Պապիկյան |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում շարունակվում է Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման հաշվետվության քննարկումը: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, հետաքրքրվեց, թե Հայաստանը որպես համասեփականատեր պատկերացում ունի՞, թե ինչ է ուզում Չինաստանում գործող «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկությունից: Այս ձեռնարկությունը Չինաստանի Շանսի նահանգի Դաթուն քաղաքում է գործում, հայ-չինական համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի միջև 2003թ. կնքված պայմանագրի հիման վրա: «Շանսի-Նաիրիտ»-ում հայկական կողմի բաժնեմասը 40 % է: «Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանը որպես համասեփականատեր, որպես բաժնետեր ունենա օգուտներ, մեր բաժնետեր լինելը չկրի սիմվոլիկ բնույթ»,-արձագանքեց նախարար Պապիկյանը: Նախարարի խոսքով` Հայաստանն ավելի առարկայական բանակցություններ է սկսել չինական կողմի հետ` արտադրանքն ինքնարժեքով ձեռք բերելու և այլ շուկաներ արտահանելու համար: «Մինչև համավարակը նման պրոցես էինք սկսել, այն հիմա կանգ է առել, համավարակից հետո կվերսկսենք պրոցեսը»,-ասաց Սուրեն Պապիկյանը: Պատգամավորը նաև հետաքրքրվեց Մեծամորի ատոմակայանի աշխատանքներով` հիշեցնելով, որ այն վերազինման նպատակով 130 օրով դադարեցնելու է աշխատանքը։ «Որքա՞ն ներդրում է անհրաժեշտ վերազինման համար»,- հարցրեց Բաբաջանյանը: «Ատոմակայանի կանգը պլանավորած խնդիր է, որտեղ արտառոց բան չկա, վերազինման համար է, և դեռ նախորդ տարվանից պարզ է եղել, որ ատոմակայանը կանգ է առնելու է: Էնեգետիկ բալանսում հաշվարկները կատարված են, և որևէ խնդիր չենք ունենա կանգի պարագայում»,-ասաց Սուրեն Պապիկյանը: Խոսելով ատոմակայանի ֆինանսավորման մասին՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ Հայաստանը ճիշտ է համարում ֆինանսական նոր միջոցների ներգրավումը և բանակցում է գործընկերների հետ` նախկինում ունեցած համաձայնագիրը, որն ավարտվել էր, չերկարացնելու շուրջ:
11:30 - 07 մայիսի, 2020
ԱԺ-ն հավանություն տվեց մետաղական հանքարդյունահանող ընկերությունների հարկին առնչվող նախագծին |armenpress.am|

ԱԺ-ն հավանություն տվեց մետաղական հանքարդյունահանող ընկերությունների հարկին առնչվող նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության  ներկայացրած օրենքի նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է, որ մետաղական հանքարդյունահանող ընկերությունների բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացվեն նպատակային ծրագրերի իրականացման համար այն համայնքներում, որտեղ այդ ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն:  «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նածագիծը ԱԺ նիստում ստացավ 109 «կողմ» ձայն: Սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաեւ Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանվող այլ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում եւ առանձին տողով արտացոլվում են այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմինը սույն պարբերության մեջ նշված այլ ընկերությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչների հիման վրա: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը նշել էր, որ իրենց համար, սակայն, անընդունելի է օրենքի մակարդակով ֆիքսել ընկերությունների անուններ, որոնցից պետք է մասհանումներ կատարվեն: Գումարները չեն տրամադրվելու ինքնանպատակ, դրանք տրամադրվում են սուբվենցիոն նպատակային ծրագրերի համար: Առաջարկվում է, որ համայնքները նախապես ծրագրերը հրապարակեն մարզպետարանի, համայնքի կայքում: Մյուս փոփոխությամբ, ըստ համայնքների կամ բնակավայրերի բաշխվածության, կարգ սահմանելու իրավասությունը վերապահվում է կառավարությանը: Այսինքն՝ կսահմանվի այն կարգը, որով, ենթադրենք, մի քանի ազդակիր համայնք ունենալու դեպքում համապատասխան բաշխման կանոններն էլ կգործեն:
10:33 - 06 մայիսի, 2020
ԱԺ-ն քննարկում է նախագիծ, որով առաջարկվում է ընկերությունների կողմից կատարված բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացնել համայնքներին

ԱԺ-ն քննարկում է նախագիծ, որով առաջարկվում է ընկերությունների կողմից կատարված բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացնել համայնքներին

Կառավարությունը Ազգային ժողովին է ներկայացրել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նածագիծը», որի հիմնական զեկուցողնէր՝ ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը։ Նախագծով առաջարկվում է, որ մետաղական հանքարդյունահանող ընկերությունների կողմից կատարված բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացվեն համայնքներում նպատակային ծրագրերի իրականացման համար:  «Մեզ համար անընդունելի է, որպեսզի օրենքի մակարդակով ընկերությունների անուններ նշվեն, որոնցից պետք է մասհանումներ կատարվեն: Եթե կան մի քանի մեռաղական հանքարդյունահանողներ, ապա մենք հանում ենք այդ անունները օրենքի տեքստից  և սահմանում ենք կարգավիճակ՝  մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների բոլոր բնապահպանական հարկերից մասհանումները պետք է հատկացվեն։  Բացի դա, մենք առաջարկում ենք, որ կառավարությունը սահմանի այն չափորոշիչները, որոնց հիման վրա արդեն համապատասխան լիազոր մարմինը կսահմանի ընկերությունների ցանկը»,- իր խոսքում նշեց Շուշանյանը:  Վերջինս ընդգծեց, որ առաջարկների ընդունման արդյունքում կունենանք ավելի ընդլայնված ընկերությունների ցանկ և ավելի ընդլայնված համայնքներ՝ որպես այդ գումարների շահառուներ: Հաջորդ փոփոխությունը, որ առաջարկվում է կառավարության կողմից վերբերում է մասհանումների փոխանցման խնդրին։ Առաջարկ է արվում այդ վճարներն իրականացնել ոչ թե փաստացի կատարված վճարներից, այլև հաշվարկված գումարներից, ընդհանուր հանրագումարից։ Նախարարի տեղակալի խոսքով վերջին երկու տարում համայնքների կողմից չստացված գումարները նույնպես համայնքները կարող են ստանալ։ «Գումարները չեն տրամադրվելու ինքնանպատակ, դրանք տրամադրվում են սուբվենցիոն նպատակային ծրագրերի համար: Առաջարկվում է, որ համայնքները նախապես ծրագրերը հրապարակեն  համայնքային  կամ մարզպետարանների կայքերում: Ինչպես նաև, հետագայում համայնքները հաշվետվություն ներկայացնեն սահմանված ձևոչափով»,- հավելեց Լիլիա Շուշանյանը։ Մյուս փոփոխությամբ առաջարկվում է,  որ ըստ համայնքների կամ բնակավայրերի բաշխվածության, կարգ սահմանելու իրավասությունը վերապահվումէ  կառավարությանը: Կսահմանվի այն կարգը, որով, ենթադրենք, մի քանի ազդակիր համայնք ունենալու դեպքում համապատասխան բաշխման կանոններն էլ կգործեն և ամեն ինչ կլինի ավելի հստակ։   
12:45 - 05 մայիսի, 2020
Տաքսի ծառայություններում սպասարկման որակը բարձրացնելու նպատակով նոր փոփոխություններ են նախատեսվում |armenpress.am|

Տաքսի ծառայություններում սպասարկման որակը բարձրացնելու նպատակով նոր փոփոխություններ են նախատեսվում |armenpress.am|

armenpress.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը օրենսդրական փաթեթով նախատեսում է կանոնակարգել մարդատար տաքսի ծառայությունների բնագավառի օրենսդրական բացերը, բարձրացնել ոլորտի վերահսկողության մակարդակը և սպասարկման որակը: Ինչպես տեղեկանում ենք e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական կայքից, տաքսի ծառայության ոլորտում լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար նախատեսվում է սահմանել տարեկան 1️00 հազար դրամ: Ըստ նախագծի՝ ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող (ներառյալ էլեկտրոնային հարթակներով և այլ տեխնիկական միջոցներով) կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր պայման է սահմանվել պատվերները փոխանցել միայն լիցենզավորված տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ լիազոր մարմնին տրամադրելով տվյալների բազան: Նրանց գործունեությունը կկարգավորվի «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով: «Սակաչափիչ սարք է ընդունվում ինչպես տվյալ ավտոմոբիլի համար ստուգաչափված ավտոմոբիլային սակաչափիչը, այնպես էլ արբանյակային տեղորոշման համակարգով (GPS, ГЛОНАСС և այլն) վազքի միավորի հիման վրա փոխադրավարձը հաշվարկող ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքը: Կանոնակարգվում է 6-8 տեղանոց թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեությունը: Ֆիզիկական անձանց լիցենզավորման պահանջ է սահմանվում թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում չլինելու հանգամանքը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված առողջական վիճակի պարտադիր նախնական բժշկական զննություն անցնելը: Կանոնակարգվում են օդանավակայանների, ավտոկայարանների, ավտոկայանների և միջմարզային երթուղիները սպասարկող երթակարգավարական կետերի տարածքներում մարդատար-տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը: Պարտադիր պայման է սահմանվել, որ 30 և ավելի տրանսպորտային միջոց ունեցող կազմակերպությունները ունենան հաշմանդամների համար նախատեսված մեկ հատ տրանսպորտային միջոց: Անհատ տաքսի ծառայություններ մատուցողների համար լիցենզավորումն անցնելու որևէ պարտադիր վճար նախատեսված չի»,- նշված է նախագծում։
13:35 - 04 մայիսի, 2020
Նախարար Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին

Նախարար Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և մարզպետների ուղեկցությամբ հետևել է մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ընթացքին։ Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող ճանապարհահատվածում նախարարը իր դժգոհությունն է հայտնել շինարարության տեմպից, անդադարձել նախորդ տարի այս հատվածում կատարված աշխատանքերի բացթողումներին։«Պահանջներն ու մոտեցումները փոխվել են, հիմա մենք այլ իրականությունում ենք ապրում: Ձեզ ընձեռնված են բոլոր հնարավորությունները՝ աշխատելու և գործը հաջողելու։ Բայց որակն ու պատասխանատվությունն այս հարցում անչափ կարևոր է: Չեք կարող հին մոտեցումներով, հնացած տեխնիկայով շարունակել և ակնկալել որակյալ արդյունք»,-ընդգծել է նախարարը և խստիվ հանձնարարել ոլորտի պատասխանատուներին ամենօրյա ռեժիմով հետևել շինարարության տեմպին և որակի պահպանմանը և զեկուցել ընթացքի մասին։ Նախարար Պապիկյանը հաջորդիվ այցելել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհ:Լոտ 1-ի Քոբայր-Ալավերդի հատվածում կապալառու կազմակերպության՝ «Հորիզոն-95» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ծանոթացրել են կատարվող շինաշխատանքների ընթացքին։ Հատկապես կարևորվել են ժայռի պայթեցման և ճանապարհի լայնեցման աշխատանքները, ինչը շինարարարի փոխանցմամբ նախատեսվում է մայիսի 5-ին։ Լոտ 2-ի Ալավերդի քաղաքի շինհրապարակում նախարարը հետևել է արդեն իսկ մեկնարկած ասֆալտապատման աշխատանքներին: Կապալառու կազմակերպության՝ «ԱԱԲ պրոյեկտ» ընկերության ներկայացուցիչներից նախարարը հետաքրքվել է ասֆալտի բազմաշերտ հարթեցմանն առնչվող հարցերով, ճանապարհահատվածում տեղադրված ջրահեռացման համակարգով: Սուրեն Պապիկյանը ծանոթացել է շինարարական կազմակերպության կողմից շահագործվող տեխնիկայի հնարավորություններին, ինչը թույլ է տալիս ապահովել աշխատանքների որակյալ Նախարարն իր գոհունակությունն է հայտնել նշված ճանապարհահատվածում շինարարության տեմպից՝ միաժամանակ հորդորելով սեղմ ժամկետում կարգավորել ի հայտ եկած տեխնիկական խնդիրները՝ խուսափելու հետագա բարդություններից ։ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածի վերաբերյալ նշյալ 3 լոտերի շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսի հետ զրույցի ընթացքում նախարարը հետաքրքվել է այն խնդիրներից, որոնք առաջացել են աշխատանքների նախագծման և բուն շինարարության ընթացքում: Հնչած հարցերին ի պատասխան ճանապարհաշինության ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ առաջիկայում շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումից հետո խնդիրների լուծման ուղղությամբ հստակ ժամկետներ ու հանձնարարականներ կտրվեն: Շրջայցի ընթացքում նախարարը եղել է նաև Տավուշի մարզում, մասնավորապես հետևել սահմանապահ Բերքաբեր համայնքի 4կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Մակարավանք վանական համալիր տանող հանրապետական նշանակության ճանապարհի վերանորոգման և հողահարթեցման աշխատանքների ընթացքին։ Այս ճանապարհները ասֆալտապատվելու են առաջին անգամ և շահագործման կհանձնվեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
09:47 - 04 մայիսի, 2020