Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Վերահաստատում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ՀՀ պատրաստակամությունը․ Միրզոյան
 |1lurer.am|

Վերահաստատում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ՀՀ պատրաստակամությունը․ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն առանձնազրույցից հետո հայտարարությամբ են հանդես եկել։ Միրզոյանը մասնավորապես հայտնել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը։  «Մեր այսօրվա հանդիպումը պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն  այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը և ձգտումը»,- ասել է Արարատ Միրզոյանը։ Նախարարը հայտնել է, որ Չավուշօղլուի հետ քննարկել է այս հարցի վերաբերյալ որոշ դետալներ։ «Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»,- ասել է Միրզոյանը։
13:52 - 15 փետրվարի, 2023
Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Անկարա
 |armenpress.am|

Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Անկարա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ վայրէջք կատարեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարագվորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:  ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:  Այցի շրջանակում ակնկալվում է Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի երկկողմ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան հայտարարությամբ։ Ավելի ուշ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կմեկնի աղետի հետևանքով ամենաշատ տուժած շրջաններից մեկը՝ Ադըյաման, որտեղ երկրաշարժի հաջորդ իսկ օրվանից որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում մոտ երեք տասնյակ հայ փրկարարներ։ Փետրվարի 6-ի 7,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի և դրան հաջորդած ավելի քան 100 ուժեղ հետցնցումների հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 30 հազարը։ Հայաստանը փետրվարի 11-ին և 14-ին ցամաքային սահմանով հումանիտար բեռ է ուղարկել Թուրքիա: 
12:18 - 15 փետրվարի, 2023
Տոյվո Կլաարը պատմական է որակել Հայաստանի ԱԳ նախարարի այցը Թուրքիա և երկու երկրների հարաբերություններում նոր զարգացումների հույս հայտնել
 |armenpress.am|

Տոյվո Կլաարը պատմական է որակել Հայաստանի ԱԳ նախարարի այցը Թուրքիա և երկու երկրների հարաբերություններում նոր զարգացումների հույս հայտնել |armenpress.am|

armenpress.am: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պատմական է որակել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա: «Կարիքի մեջ գտնվող հարևանին աջակցելու՝ Հայաստանի որոշումից հետո սա պատմական այց է: Հուսով ենք, որ սա Թուրքիա-Հայաստան հարաբերություններում սպասվող զարգացումների լավ նախանշան է», -  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Տոյվո Կլաարը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը կից ներկայացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի գրառումը, որում հաղորդվում է, որ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին կմեկնի Թուրքիա, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, ինչից հետո Ադըյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարների հետ:
10:42 - 15 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը: Հիշեցնենք, որ այս ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Հայաստանում է։ Խովաևի հետ հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 
16:59 - 10 փետրվարի, 2023
ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը քննարկվում է

ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը քննարկվում է

Տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը քննարկվում է։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Մենք չենք հրաժարվում այս գաղափարից։ Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել մեր ռեսուրսները՝ գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում հարթակներ տրամադրելու և կայունացման ուղղությամբ հետագա շարժման ձևաչափ ապահովելու առումով»։ Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պետք է կայանար Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը, սակայն, հայկական կողմը խնդրել էր հետաձգել։ «Այս պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է»,- պարզաբանել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։    
15:18 - 09 փետրվարի, 2023
Զգալի է նոր էսկալացիայի հավանականությունը․ Արարատ Միրզոյանը՝ տարածաշրջանում իրավիճակի մասին
 |armenpress.am|

Զգալի է նոր էսկալացիայի հավանականությունը․ Արարատ Միրզոյանը՝ տարածաշրջանում իրավիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: Չնայած Հայաստանի բոլոր ջանքերին՝ տարածաշրջանում իրավիճակը մնում է փխրուն և լարված, զգալի է նոր էսկալացիայի հավանականությունը։ Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ  մամուլի ասուլիսի ժամանակ։ «2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմից հետո, 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգային մարտահրավերները ոչ միայն խաթարում են Հայաստանի կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը, այլև սպառնում են հայկական ժողովրդավարությանը»,- ասաց Միրզոյանը։ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ արդեն 2 ամիս է՝ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները և Միջազգային հումանիտար իրավունքի դրույթները, արգելափակել  է Լաչինի միջանցքը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը հայտնվել է պաշարման մեջ՝ զրկված լինելով արտաքին աշխարհի հետ բնականոն կապից։ «Օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել իրական հումանիտար աղետի։ Անհրաժեշտ է ընդգծել, որ բազմաթիվ մեծ ու փոքր պետությունների, միջազգային կազմակերպությունների, հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունների կոչերը և հորդորները դեռևս չեն ազդել Ադրբեջանի վարքագծի վրա։ Այս պարագայում ցանկանում եմ ընդգծել միջազգային հանրության կողմից հստակ գործողությունների և համապատասխան մեխանիզմների կյանքի կոչման անհրաժեշտությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն, արցախահայության էթնիկ զտումն ու Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելուն»,- ընդգծեց Միրզոյանը։ Այս առումով ԱԳ նախարարը կարևորում է նաև Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։ «Ուզում եմ ընդգծել այն կարևոր դերը, որ ունի Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ կայունությունը ապահովելու ուղղությամբ։ Ուժի պարբերական կիրառումը կամ ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները, չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանը բազմիցս հայտարարել է ատելության խոսքից, նախապայմաններից, ռազմատենչ հռետորաբանությունից զերծ միջավայրում կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության և զարգացման։ Առկա խնդիրների ու հակասությունների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի՝ սա է մեր հավատամքը»,- եզրափակեց Միրզոյանը։
17:04 - 08 փետրվարի, 2023
Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը կանգ չի առել, որոշ հարցերում կողմերին հնարավոր է եղել մոտեցնել․Արարատ Միրզոյան
 |armenpress.am|

Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը կանգ չի առել, որոշ հարցերում կողմերին հնարավոր է եղել մոտեցնել․Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ ցույց են տալիս, որ բանակցային գործընթացը կանգ չի առել և շարունակվում է։ Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ուզում եմ վերահաստատել այն, ինչ ասել եմ Բեռլինում՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակական գործընթաց են, և կողմերը մի քանի փուլով փոխանակվում են առաջարկություններով, մեկնաբանություններով, հիմնավորումներով, ապա նոր փուլերով նոր առաջարկություններ են լինում և այսպես գործընթացը ենթադրաբար պետք է առաջ տարվի։ Այս գործընթացին զուգահեռ տեղի են ունենում նախարարների հանդիպումներ, որտեղ քննարկվում են այս առաջարկները։ Իսկապես հնարավոր չգտանք մասնացել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին պլանավորված հերթական քննարկմանը՝ ակնհայտորեն Լաչինի միջանցքի ապօրինի բլոկադայի հանգամանքներից ելնելով, բայց ինչպես նշել եմ արդեն, չմասնակցելով, միևնույն է, մեր առաջարկները փոխանցել ենք հեռավար կարգով: Եվ ահա 10 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի առաջարկները։ Ըստ էության, քննարկման փուլում ենք։ Սա ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը մեծ հաշվով կանգ չի առել, մեկնաբանությունները և առաջարկները շարունակվել են փոխանակվել, և այժմ մենք հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով՝ ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա»,- ասաց Միրզոյանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը նպատակահարմար չի համարում առաջարկությունների բովանդակությունը հրապարակել, որովհետև խոսքը դետալների և բանակցային գործընթացնի մասին է։ «Եվ հետո կողմերի դիրքորոշումները զանազան հարցերի շուրջ տարբեր փուլերում որոշ դեպքերում մոտենում են միմյանց, որոշ դեպքերում շարունակում են մնալ իրարից բավականին հեռու։ Հետևաբար, քաղաքական առումով նպատակահարմար չի վերցնել առանձին որևէ դետալը և ասել, թե այս պահին ինչպիսին են կողմերի դիրքորոշումները այդ հարցի շուրջ, որովհետև վաղը կարող է բոլորովին այլ պատկեր լինել։ Կրկնում եմ՝ որոշ հարցերում մեզ մոտեցնել հնարավոր է եղել, բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերը այս գործընթացում, և այդ հարցերի մասին, կարծում եմ, հրապարակավ բազմիցս խոսել ենք»,- ավելացրեց նախարարը։ Ինչ վերաբերվում է  Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը չկայանալուն և հետագայում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև երկկողմ հնարավոր հանդիպումներին, Միրզոյանը նախ հիշեցրեց, որ հայկական կողմը չի չեղարկել Մոսկվայում հանդիպումը, այլ հետաձգել է։ «Ինչպես այս ձևակերպումը թույլ է տալիս եզրակացնել, մենք որոշակի հարմար պահի կգործարկենք այդ հետաձգված հանդիպումը։ Հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, հանդիպումները կարող են տեղի ունենալ այլուր։ Եթե հետևել եք հետագծին, մենք տարբեր մայրաքաղաքներում և տարբեր քաղաքներում ենք այսպիսի հանդիպումներ ունեցել։ Կուզեի ասել, որ արդարացի կլինի նկատել, որ քաղաքի վայրի ընտրությունը, իհարկե, կարևոր է, բայց նաև չափազանց էական ազդեցություն, մեծ հաշվով, գործընթացի վրա չունի։ Եվ այս առումով պատրաստ ենք հերթական հանդիպումը անցկացնել Մոսկվայում»,- եզրափակեց Միրզոյանը։
16:36 - 08 փետրվարի, 2023
ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում․ Խորվաթիայի ԱԳ նախարար
 |armenpress.am|

ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում․ Խորվաթիայի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միակարծիք են, որ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի մոտ կարող է լուրջ դեր ունենալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի մոտ և Եվրամիությունն ընդհանրապես կարող են որևէ ձև նպաստել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զսպելուն և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դրական պատասխան տվեց։ «Այո, կարծում եմ, որ Եվրամիությունը, ինչպես և ողջ միջազգային հանրությունը շատ լուրջ դեր ունի  Լեռնային Ղարաբաղի իրավունքների ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման հետագա քննարկման և Լեռնային Ղարաբաղի այժմյան  բլոկադայի վերացման հարցում։ Կրկնում եմ, որ բոլոր հարցերի լուծման ճանապարհը մեկն է՝ խաղաղ բանակցությունները, դիվանագիտական ճանապարհը, և այստեղ միջազգային հանրությունը ու մասնավորապես Եվրոպական Միությունը դեր ունեն խաղալու»,- ասաց Միրզոյանը։ Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանն ուրախ է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։ «Իսկապես շատ կարևոր է այս թեման, թե ինչպես Եվրամիությունը կարող է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանը ճանաչում է ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ԵՄ դիտորդական առաքելությանը մինչև հարյուր անձ է մասնակցում, և երկու տարի է նախատեսված այս առաքելությունը իրականացնելու համար։ Եվ այդ հանձնառությունը կրել ենք՝ որպես տարածաշրջանում կայունությանը շահագրգիռ կողմ։ Այս առաքելությունը ժամանակավոր գործիք է հետագա կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում։ Սա որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում»,- ընդգծեց Ռադմանը։
15:18 - 08 փետրվարի, 2023
Ճգնաժամ անվանելը չափազանց ուռճացված կլինի․ Միրզոյանը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին
 |armenpress.am|

Ճգնաժամ անվանելը չափազանց ուռճացված կլինի․ Միրզոյանը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ ունի լայն երկկողմ և բազմակողմ օրակարգ՝ չնայած որոշ հարցերում կան անհամաձայնություններ։ Միրզոյանը այս մասին ասաց Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կա ճգնաժամ։ «Դաշնակցային հարաբերություններ են մեր երկրների միջև։ Կա շատ լայն երկկողմ և բազմակողմ օրակարգ։ Կան բազմաթիվ համաձայնություններ, կան որոշակի հարցերում անհամաձայնություններ, ընդ որում հրապարակային, այդ թվում՝ կապված ՀԱՊԿ-ի քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ։ Դրանք ճգնաժամ անվանելը, երևի, չափազանց ուռճացված կլինի։ Մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ, քննարկում ենք բոլոր՝ շատ բազմաճյուղ օրակարգի հարցերը, բոլոր այն հարցերը, որոնց շուրջ համաձայնություն կա և բոլոր այն հարցերը, որոնց շուրջ համաձայնություն չկա»,- նշեց Միրզոյանը։
15:11 - 08 փետրվարի, 2023