Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Ստորագրել եմ «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը․ օրենքը նպատակ ունի ՊԲ հետ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը․ Արայիկ Հարությունյան

Ստորագրել եմ «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը․ օրենքը նպատակ ունի ՊԲ հետ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ քիչ առաջ ստորագրել է «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից այսօր ընդունված օրենքի նախագիծը:  «Հարգելի ՛ հայրենակիցներ Քիչ առաջ ստորագրել եմ «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից այսօր միաձայն ընդունված օրենքի նախագիծը: Այն Ազգային ժողովին է ներկայացվել իմ նախաձեռնությամբ և կկանոնակարգի մեր Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը: Թշնամու կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմում մասնակցում է ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վարձկան-ահաբեկիչներ: Հայրենական սուրբ պատերազմի այս վճռորոշ պահին ևս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Թշնամու ողնաշարը ջարդելու և մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է: Մենք հաղթելու ենք և գալիք սերունդների համար ապահովելու ենք սեփական հողում և հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան: Ի գործ…»,- գրել է նախագահը։
12:58 - 13 հոկտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյան ՀՀ Սուրեն Պապիկյանի հետ այցելել է Արցախի մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ

Արայիկ Հարությունյան ՀՀ Սուրեն Պապիկյանի հետ այցելել է Արցախի մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել և գրել, որ այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է Արցախի մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ: «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել եմ Հանրապետության մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ: Պատերազմական այս ծանր օրերին նրանց կատարած մասնագիտական աշխատանքը, նվիրումը, իսկապես, հավասարազոր է հերոսության: Հատուկ երախտագիտություն եմ հայտնել նաև Մայր Հայրենիքից ու Սփյուռքից ժամանած բժիշկներին՝ արցախցի գործընկերների հետ կատարած համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնականության խորհրդանիշ»:
15:07 - 11 հոկտեմբերի, 2020
Այս ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելը. Արցախի նախագահն Ադրբեջանին ԱԹՍ-ների վաճառքի մասին

Այս ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելը. Արցախի նախագահն Ադրբեջանին ԱԹՍ-ների վաճառքի մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համոզմամբ` Իսրայելի իշխանությունները տեղյակ են, որ Ադրբեջանին վաճառված իրենց անօդաչու թռչող սարքերը հարձակողական նպատակներով օգտագործվում են Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: «Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ Իսրայելի իշխանությունը ոչ միայն տեղյակ էր, որ Ադրբեջանն իսրայելական զենքերը ոչ թե պաշտպանության, այլ հարձակման նպատակով է օգտագործում, այլեւ Իսրայելից եկած մասնագետներն էին օգտագործում»-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ եթե Իսրայելի իշխանությունն ասի՝ տեղյակ չենք, դա հերթական ծաղրանքը կլինի մարդկության հանդեպ։ «Իհարկե տեղյակ են, եւ այսօր էլ շարունակում են զենք մատակարարել։ Եվ այս ցեղասպանության համար պատասխանատու է նաեւ Իսրայելի իշխանությունը, որն ապրել է ցեղասպանություն։ Աշխարհում փողն է տիրում, եւ Իսրայելի ղեկավարության այդ քայլերը հերթական ապացույցն են, որ փողի համար ոտնահարում են ոչ միայն մարդկային, այլեւ Աստծո պարտադրած արժեքները։»- նշեց նախագահը։
11:25 - 11 հոկտեմբերի, 2020
Եթե 1-2 օրվա ընթացքում չզգանք Ադրբեջանի՝ խնդրի խաղաղ լուծման պատրաստակամությունը՝ դիմելու եմ ՀՀ-ին Արցախի անկախության ճանաչման համար. Արայիկ Հարությունյան

Եթե 1-2 օրվա ընթացքում չզգանք Ադրբեջանի՝ խնդրի խաղաղ լուծման պատրաստակամությունը՝ դիմելու եմ ՀՀ-ին Արցախի անկախության ճանաչման համար. Արայիկ Հարությունյան

Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը՝ խաղաղ ճանապարհով հարցի լուծման, առաջին հերթին դիմելու եմ ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, ապա միջազգային կառույցներին եւ աշխարհի բոլոր երկրներին։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նախագահը իր խոսքը սկսեց՝ շնորհակալություն հայտնելով Վլադիմիր Պուտինին, խաղաղություն ու կայունություն հաստատելու առումով քայլեր ձեռնարկող միջազգային կառույցներին, լրագրողներին։ «Շնորհակալություն ենք հայտնում ՌԴ իշխանություններին և նախագահ Վlադիմիր Պուտինին այդ առաքելությունը ստանձնելու կապակցությամբ (հումանիտար հրադադար հայտատարելու կոչ անելու համար- խմբ.): Այս համատեքստում նաև կարևոր եմ համարում ՄԽ համանախագահության առումով, որը մնում է միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչաձը բանակցությունների և խաղաղ գործընթացի համար:  Ուզում եմ` շնորհակալություն հայտնենք բոլոր այն միջազգային կառույցներին, երկրներին, որոնք ևս տարբեր ձևաչափերով տարբեր շրջաններում խաղաղություն ու կայունություն հաստատելու առումով քայլեր են ձեռնարկել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև լրագրողներին, որոնց աշխատանքի շնորհիվ քաղաքակիրթ աշխարհը տեղյակ է  Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին, Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող, մարդասիրության կանոններից դուրս, կարելի է անվանել նաև ցեղասպանության մասին մի ժողովրդի նկատմամբ, որն իր երկրում ազատ ապրելու իրավունքի պայքար է սկսել 1988 թվականին»,- ասաց Արայիկ Հարությունյանը։  Նախագահն այնուհետև նշեց, որ Հայաստանի իշխանությունների հետ այս փուլում արդեն ոչ թե ներդաշնակ են աշխատում, այլ միասին են իրականացնում կառավարման ու մարտական ամբողջ գործընթացը։ Նա Կարեւորում է վարչապետի դերակատարումը, առնվազն ժամը մեկ կապի մեջ են միմյանց հետ։ ՀՀ իշխանությունները ողջ պրոցեսից տեղեկացված են։ «Այս համախմբվածությունը պետք է շարունակել, դա է լինելու մեր հաղթանակի գրավականը»- ավելացրեց նա։ Արցախի նախագահը նշեց, որ երբ դիմենք միջազգային կառույցներին՝ Արցախի ճանաչման հարցով, կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքները, եւ աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին։ «Այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին։ Նրանց պետք է ցուցակագրել, եւ այդ երկրների ժողովուրդներն էլ պետք է գիտակցնեն իրենց իշխանությունների վարքագիծը, եւ այդ բոլոր իշխանությունները պիտի պատասխան տան մարդկության ու Աստծո առաջ»։ -հայտնեց Հարությունյանը։ Նա ասաց, որ խոնարհվում է առաջնագծում գտնվող մեր հայրենակիցների առաջ․ «Ես հպարտ եմ, որ ձեզ նման հայրենակիցներ ունեմ, սիրելի զինվորներ, մարտական ընկերներ»։  
11:00 - 11 հոկտեմբերի, 2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով:Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տարածքային և պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար անհրաժեշտ է սերտացնել փոխգործակցված աշխատանքը: Նախագահի խոսքով՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակում տնտեսությունում ծառայությունների մատուցման սահմանափակ հնարավորությունները՝ պետական և բարեգործական ռեսուրսների միջոցով պետք է ըստ առաջնահերթության ապահովել խաղաղ բնակչության խնդիրների լուծումը: Անդրադառնալով հրետակոծությունից տուժած շենք-շինություններին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացության արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, դրանց վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում:
21:19 - 07 հոկտեմբերի, 2020
Մեր զինվորները հերոսական պայքար են մղում մեր հողի ամեն սանտիմետրի համար․ ԱՀ նախագահ

Մեր զինվորները հերոսական պայքար են մղում մեր հողի ամեն սանտիմետրի համար․ ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում ասովւմ է․ «Շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ և ծանր մարտերը: Արցախի Պաշտպանության բանակը նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում թշնամու զորքերին: Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարություն կոչվող ահաբեկչական հանցախումբն ու նրան անթաքույց աջակցող Թուրքիան ամեն կերպ փորձում են ներխուժել ԱՀ տարածք՝ այն ամբողջությամբ օկուպացնելու և հայ ժողովրդին ֆիզիկապես բնաջնջելու նպատակով: Աշխարհում չկա որևէ մեկը, որ վերջնականապես չի համոզվել այս ճշմարտության մեջ։ Այդ հակամարդկային ոճրագործությունը կանխող ուժն այսօր մեր բանակն է։Մեր զինվորները հերոսական պայքար են մղում մեր հողի ամեն սանտիմետրի համար: Իրենց նվիրումով են աչքի ընկնում մեր բոլոր հայրենակիցները՝ թե՛ Արցախում, թե՛ Մայր հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Անգամ այս հաղթական պահերին էլ չպետք է թուլացնել զգոնությունը, պետք է շարունակել գործել սթափ ու հստակ՝ որպես նպատակ մեր ազգային ձգտումների իրականացումն ունենալով»։ 
16:06 - 07 հոկտեմբերի, 2020
Կոչ եմ անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել․ Արցախի Հանրապետության նախագահ

Կոչ եմ անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել․ Արցախի Հանրապետության նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կոչ եմ անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել։ Այսօր Արցախն ու Հայաստանը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում՝ բառիս բուն իմաստով։ Սակայն մեր դեպքում առանձնահատկությունն այն է, որ համաշխարհային քաղաքակրթության գոյությանը սպառնացող այս թշնամին մեր հայրենիքի դեմ դուրս է եկել արդեն ՄԱԿ անդամ պետության դրոշի տակ քողարկված, այդ պետության կանոնավոր բանակի կազմում և շատ հաճախ այդ կանոնավոր բանակի փոխարեն։ Ժամանակակից աշխարհում, երբ տառացիորեն հնարավոր չէ ոչինչ թաքցնել ոչ մեկից, բոլորն իրենց աչքերով տեսել ու արձանագրել են համաշխարհային ջիհադիստական ահաբեկչական ցանցի ներթափանցումն Ադրբեջան։ Աշխարհում որևէ պետության համար արդեն գաղտնիք չէ, որ այդ հրեշավոր տեռորիստական ցանցի թիրախում Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչությունն է, մեր քաղաքներն ու գյուղերը, ազատ ապրելու ու մեր ճակատագիրը տնօրինելու իրավունքը։ Այդ ցանցի շարունակական սնուցումն ու կառավարումն իրականացնող Թուրքիան այսօր Բաքվի պատեհապաշտ իշխանությունների համաձայնությամբ ծառայեցնում է Ադրբեջանը՝ որպես գործիք՝ Հարավային Կովկասում համաշխարհային ահաբեկչության նոր օջախ ստեղծելու համար։ Համաշխարհային քաղաքական կյանքի յուրաքանչյուր պատասխանատու մասնակից, պետություն, թե միջազգային կազմակերպություն, համոզված եմ, հստակ գիտակցում է այդօրինակ զարգացումների վտանգավոր հետևանքները։ Բոլորիս հիշողության մեջ թարմ են ջիհադիստական ավազակախմբի կողմից Իրաքում ու Սիրիայում պետականակերպ միավոր ստեղծելու ձգտումների հետևանքների մասին հիշողությունները։ Աշխարհի բոլոր պետությունները անելիք ունեն Թուրքիայի՝ Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը ձախողելու գործում։ Հայաստանն ու Արցախն այսօր պայքարի առաջնագծում են, որովհետև արժանապատվորեն ընդունել են մեզ նետված մարտահրավերը։ Ու մենք պայքարելու ենք մինչև վերջնական հաղթանակ։ Սակայն սա միայն Արցախի և Հայաստանի խնդիրը չէ։ Որպես իր անկախության համար պայքար մղող պետության նախագահ՝ կոչ եմ անում քաղաքակիրթ աշխարհին ակտիվ մասնակցություն ունենալ այս պայքարում։ Համաշխարհային հակաահաբեկչական գործուն ու արդյունավետ կոալիցիայի ստեղծումը օրվա հրամայական է: Վստահ եմ՝ հաղթանակը մերն է լինելու»։
22:06 - 06 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ․ Արայիկ Հարությունյան

Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ: Պաշտպանության բանակն իր առջև դրված մարտական խնդիրը իրականացրել է փայլուն, և այս պահին ևս հաջողությամբ դիմագրավում է թշնամու բոլոր ոտնձգություններին թե՛ օդում, թե՛ ցամաքում՝ պատճառելով նրան զինտեխնիկայի և կենդանի ուժի զգալի կորուստներ: Թերևս դա է եղել պատճառը, որ Ադրբեջանի ահաբեկչական բանակը «Սմերչ» կայանքից ավելի քան հարյուր հրթիռ է արձակել մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, մեծ կորուստներ չեն եղել: Այսօր ինձ զեկուցեցին նաև, որ այս մի քանի օրվա մեջ սփյուռքահայության հանգանակությունը արդեն կազմել է 50 մլն եվրո: Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերվող աջակցության համար և հորդորս է շարունակել դրամահավաքը, քանի որ պատերազմից ու, ամենակարևորը, սպասվող առաջիկա հաղթանակից հետո պետք է արագ կերպով վերականգնենք ավերակները և շարունակենք ծաղկեցնել համայն հայության հպարտությունն իր մեջ մարմնավորած Արցախ աշխարհը: Ու դա պետք է լինի մեր բոլորի հավաքական պատասխանն աշխարհին: Մեր համազգային միասնությունը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանն արդեն պարտվել է այս պատերազմում: Հաղթանակը մերն է ու թող դրանում ոչ ոք չկասկածի»:
01:22 - 06 հոկտեմբերի, 2020
Այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ․ Արայիկ Հարությունյանի ուղերձը Ուսուցչի տոնի առթիվ

Այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ․ Արայիկ Հարությունյանի ուղերձը Ուսուցչի տոնի առթիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Թանկագի՛ն ուսուցիչներ, Այսօր ձեր մասնագիտական տոնն է: Ամեն տարի, ավանդույթի համաձայն, մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր: Սակայն այսօր ես ուզում եմ հղել ձեզ իմ երախտագիտության խոսքը, երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար, այն քաջ հայորդիների, ովքեր, փայլուն կերպով սերտելով ձեր տված հայրենասիրության դասը, այսօր իրենք են խիզախության ու սխրանքի դաս տալիս մարտի դաշտում, կերտում հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական էջերից մեկը: Այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ: Խաղաղություն ձեզ, մեր ժողովրդին ու Հայրենիքին»:
09:54 - 05 հոկտեմբերի, 2020
Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում․ Արայիկ Հարությունյան

Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարախել, որում ասվում է․ «Սիրելի ՛ թալիշ և լեզգի եղբայրներ և քույրերՄենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես` Ադրբեջանի թալիշաբնակ և լեզգիաբնակ քաղաքներում ու գյուղերում օրըստօրե աճող բողոքին, որոնցով բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմելու Ալիևի հրամանը: Բողոքի ցույցերի համար առիթ են դարձել թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի առկայությունը: Նրանց որպես կենդանի թիրախ օգտագործելու և այդ գործելակերպով նրանցից ազատվելու ադրբեջանական քաղաքական կլանի գործելակերպը տասնամյակների ընթացքում փոփոխություն չի կրել:Մենք կարևորում ենք Ադրբեջանի բնիկ ժողովուրդների՝ թալիշների և լեզգիների՝ մեր հիմնախնդրին խորապես տիրապետելու, ինչպես նաև համակրանք ունենալու մշտական դրսևորումները:Ուզում եմ հավաստիացնել, որ մենք թալիշ և լեզգի ժողովուրդների արդարացի պայքարի կողքին ենք և պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցներով նպաստել ձեր պայքարի վերջնանպատակին՝ անկախության ձեռքբերմանը:Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում»։
18:51 - 04 հոկտեմբերի, 2020