Արայիկ Հարությունյան ՀՀ Սուրեն Պապիկյանի հետ այցելել է Արցախի մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ

15:07 - 11 հոկտեմբերի, 2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել և գրել, որ այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է Արցախի մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ:

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել եմ Հանրապետության մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ:

Պատերազմական այս ծանր օրերին նրանց կատարած մասնագիտական աշխատանքը, նվիրումը, իսկապես, հավասարազոր է հերոսության: Հատուկ երախտագիտություն եմ հայտնել նաև Մայր Հայրենիքից ու Սփյուռքից ժամանած բժիշկներին՝ արցախցի գործընկերների հետ կատարած համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնականության խորհրդանիշ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել