ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Սերգեյ Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին |armenpress.am|

Սերգեյ Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է լուծվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Նոյեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը  կորոշվի այդ տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքների ճշգրտումից հետո: «Մենք ելել ենք նրանից, որ այդ կարգավիճակը կորոշվի կախված նրանից, թե ինչ քայլեր մենք բոլորս պետք է ձեռնարկենք, որպեսզի օգնենք վերականգնել էթնոկոնֆեսիոնալ համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես դա եղել է երկար տարիներ, քանի դեռ այնտեղ չէր սկսվել պատերազմ, որն ավարտվել է շատ ողբերգական հետևանքներով: Կարգավիճակը որոշել կարելի է միայն այն բանից հետո, երբ հասկանալի կլինի, ինչ իրավունքներ են ունենալու բոլոր նրանք, ովքեր ապրել են Լեռնային Ղարաբաղում և իրավունք ունեն այնտեղ վերադառնալ, և, իհարկե, նրանք, ովքեր շարունակել են ամբողջ ժամանակահատվածում լինել այդ տարածքում»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ հարկավոր է վերականգնել վստահությունը, վերականգնել միջէթնիկական և միջկոնֆենսիոնալ խաղաղությունը:  Դրա համար հարկավոր է վերականգնել տաճարները և մզկիթները և նորմալ կյանք կազմակերպել, այնպիսին, ինչպիսին այն եղել է, երբ կողք կողքի ապրել են բոլոր ազգությունների, բոլոր կրոնների ներկայացուցիչներ: Միևնույն ժամանակ, Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դա անելը շատ բարդ է:
16:58 - 12 նոյեմբերի, 2020
ԼՂ-ում ռուս խաղաղապահները տարեկան առնվազն երկու անգամ հերթափոխ կիրականացնեն |armenpress.am|

ԼՂ-ում ռուս խաղաղապահները տարեկան առնվազն երկու անգամ հերթափոխ կիրականացնեն |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում տարեկան առնվազն երկու անգամ կիրականացվի ռուս խաղաղապահների հերթափոխ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին նշված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագրում, որում հստակեցվում են խաղաղության ապահովման մի շարք դրույթներ: Հրամանագրով ՌԴ պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է տարեկան առնվազն երկու անգամ փոխարինել խաղաղապահ զորակազմի անձնակազմը, նաև ռազմական տեխնիկան՝ ըստ անհրաժեշտության: Հրամանագրով սահմանվում է նաև խաղաղապահ գործունեության ֆինանսավորումը՝ ապահովելու նյութական սահմանված ծախսերը, որոնք կապված են զինծառայողների ապահովման հետ՝  ներառյալ դրամական նպաստների, լրացուցիչ երաշխիքների, փոխհատուցումների տրամադրումը, այդ թվում՝  նրանց ընտանիքի անդամներին՝ ՌԴ օրենսդրությանը համապատասխան:
16:21 - 12 նոյեմբերի, 2020
ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայացուցիչներն առաջիկայում կժամանեն Մոսկվա՝ քննարկելու Ղարաբաղի հարցով համաձայնությունը |azatutyun.am|

ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայացուցիչներն առաջիկայում կժամանեն Մոսկվա՝ քննարկելու Ղարաբաղի հարցով համաձայնությունը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչներն առաջիկայում Մոսկվա կժամանեն՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված եռակողմ համաձայնությունը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Մոսկվան որևէ կերպ չի ցանկանում հեռանալ այդ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերներից՝ ամերիկացիներից և ֆրանսիացիներից: Ավելի վաղ Մոսկվան խոստովանել է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից երկուսը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան չեն մասնակցել փաստաթղթի շուրջ քննարկումներին: Նախօրեին պաշտոնական Փարիզը, ողջունելով հակամարտության գոտում կրակը դադարեցնելու մասին որոշումը, անդրադարձել էր Փաշինյան-Ալիև-Պուտին պայմանավորվածության տեքստում տեղ չգտած կետերին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին։ «Երկու կողմերի միջև քննարկումները պետք է անհապաղ վերսկսվեն։ Մասնավորապես, նրանք պետք է լուծեն վերջին շաբաթներին հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց վերադարձը և որոշեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը», - հայտարարել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը:
16:08 - 12 նոյեմբերի, 2020
Բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե ԼՂ-ում պատերազմը դադարեցնելու պայմանավորվածությունները իրականացվեն. Լավրով |armenpress.am|

Բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե ԼՂ-ում պատերազմը դադարեցնելու պայմանավորվածությունները իրականացվեն. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե իրականացվեն պայմանավորվածությունները, որոնք ներառված են Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարության մեջ: Սերգեյ Լավրովը նման կարծիք հայտնեց նոյեմբերի 12-ին կայացած ասուլիսի ընթացքում: ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաարգելափակումը պետք է հսկայական դրական դերակատարում ունենա տարածաշրջանի վերածննդի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար, որն ամենաշատն է տուժել Ադրբեջանի և Թուրքիայի ուղղություններով տրանսպորտային և առևտրական կապերից զրկվելու հետևանքով: «Հիմա, այս պայմանավորվածության համաձայն, որն ուժի մեջ է մտել, այդ բոլոր կապերը վերականգնվում են, տնտեսությունը պետք է ազատ շնչի: Եթե մենք կյանքի կոչենք այն ամենը, ինչի մասին պայմանավորվել ենք, իսկ առայժմ ես չեմ տեսնում նախանշաններ, որ ինչ-որ մեկը փորձում է խափանել այդ պայմանավորվածությունները, ես համոզված եմ, որ կշահեն բոլորը, բոլորը շահած դուրս կգան»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը: Նա հավելել է, որ նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփվել է ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքն  այսօր առավոտյան խոսել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ. «Ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է իր պատասխանատվությունը, հասկանում է, որ ստորագրել է այդ պայմանավորվածությունները՝ ելնելով իր ժողովրդի բարձր շահերից: Եվ ես համոզված եմ, որ այս համաձայնության լիարժեքությունը կպահպանվի և այն կիրականացվի»,- ասաց Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը հավելեց, որ տեսնում է բազմաթիվ քաղաքական ուժեր Հայաստանում, որոնք հասկանում են տեղի ունեցողը և դրանից ճիշտ եզրահանգումներ են անում:
15:49 - 12 նոյեմբերի, 2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կազմը չի ընդլայնվելու․ Լավրով |factor.am|

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կազմը չի ընդլայնվելու․ Լավրով |factor.am|

factor.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կազմը, որում ներառված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, չի ծրագրվում ընդլայնել։ Ռուսական և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Եռանախագահության կազմը՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա, ընդլայնելու որևէ ծրագիր չկա։ Մենք մշտական կապի մենք ենք, երեկ ես զրուցել եմ Ժան-Իվ Լը Դրիանի հետ (Ֆրանսիայի ԱԳ նախարար – խմբ․)։ Իմ աշխատակիցները կապի մեջ են ամերիկյան ներկայացուցիչների հետ, որոնք ապահովում են Լեռնային Ղարաբաղի հարցով համանախագահության աշխատանքը»,- հավելել է նա։ Լավրովը նշել է նաև, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում սպասում են Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներին, որոնք մանրամասն կտեղեկացնեն վերջին զարգացումների մասին։
15:33 - 12 նոյեմբերի, 2020
Ռուս-թուրքական կենտրոնը ԼՂ նախկին հակամարտության տարածքում չի լինի. Լավրով |24news.am|

Ռուս-թուրքական կենտրոնը ԼՂ նախկին հակամարտության տարածքում չի լինի. Լավրով |24news.am|

24news.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ԼՂ հարցով ստեղծվելիք ռուս-թուրքական վերահսկման կենտրոնին: Նա ընդգծեց՝ թուրք դիտորդների շարժունության սահմանները այն աշխարհագրական կոորդինատներով են սահմանափակվում, որոնք կորոշվեն ստեղծվելիք ռուս-թուրքական կենտրոնի տեղակայման համար: Լավրովը շեշտեց՝ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում՝ այն հատվածում, որը Լեռնային Ղարաբաղի մոտ չէ, որի շուրջ լրացուցիչ համաձայնեցում կլինի, սակայն այն նախկին հակամարտության տարածքում չի լինելու:  ՌԴ ԱԳ նախարարը նշեց՝ երեկ հուշագիր է ստորագրվել Պաշտպանության նախարարների մակարդակով, կենտրոնը կաշխատի բացառապես հեռավար ռեժիմով՝ օբյեկտիվ վերահսկման տեխնիկական միջոցների՝ ԱԹՍ-ների և այլ տեխնոլոգիաների կիրառմամբ, որ թույլ են տալիս որոշել ԼՂ-ում և առաջին հերթին՝ շփման գծում իրավիճակը: «Ես կարդացել եմ հայտարարությունները, թե պետք է ռուսներն ու թուրքերը նույն հիմքերով աշխատեն, նշեմ՝ խոսքը բացառապես այն կենտրոնի մասին է, որ տեղում, առանց արտագնա առաքելությունների, կաշխատի: Կենտրոնում, ինչ խոսք, միատեսակ աշխատանք է լինելու, սակայն որևէ թուրք խաղաղապահ չի մեկնելու ԼՂ, այդ մասին ասված է նույն հայտարարության մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ երեք առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունները երբեմն խեղաթյուրված են ներկայացնում նաև իրենց մոտ՝ ՌԴ-ում:
15:22 - 12 նոյեմբերի, 2020
Պեսկովը կրկին հերքում է Արցախում թուրք խաղաղապահների ներգրավվածության մասին լուրերը

Պեսկովը կրկին հերքում է Արցախում թուրք խաղաղապահների ներգրավվածության մասին լուրերը

Թուրք խաղաղապահների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը անհնար է առանց Երևանի և Բաքվի համաձայնության, բայց այդ հարցը չի քննարկվել: Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է tass.ru-ն։«Մենք շարունակում ենք ելնել այն փաստից, որ խաղաղապահները ռուս զինվորականներն են, ովքեր արդեն տեղակայված են կողմերի շփման գոտում, - ասել է Պեսկովը։ Իսկ թուրքական զինուժի հետ փոխգործակցությունը կլինի մոնիտորինգի կենտրոնի շրջանակներում, որը տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում»։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է համաձայնվել Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների ներկայությանը, Կրեմլի խոսնակը ասել է, որ «այս թեման չի քննարկվել»։ «Սա չի կարող քննարկման թեմա լինել միայն Մոսկվայի և Անկարայի միջև։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնվեն դրան», - ասել է Պեսկովը, հավելելով, որ «այդպիսի պայմանավորվածություններ չկան»։ Մեկնաբանելով Անկարայի այն հայտարարությունները, թե թուրք խաղաղապահները Ղարաբաղում առաքելության մաս են կազմելու, ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը ասել է, որ «այստեղ կարելի է ենթադրել, որ հասկացության մեջ որոշակի տարաձայնություններ կան»:
14:05 - 12 նոյեմբերի, 2020
Թուրքիան Ռուսաստանի հետ կքննարկի ԼՂ շուրջ ձեռքբերված համաձայնագիրը․ ՌԻԱ Նովոստի |factor.am|

Թուրքիան Ռուսաստանի հետ կքննարկի ԼՂ շուրջ ձեռքբերված համաձայնագիրը․ ՌԻԱ Նովոստի |factor.am|

factor.am: Ռուսաստանի պատվիրակությունը  Թուրքիա է ժամանելու ուրբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին, քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոնի վերաբերյալ համաձայնագրի մանրամասները: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Մենք վաղը սպասում ենք ռուսական պատվիրակությանը ՝ քննարկելու համաձայնագրի մանրամասները», – նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»: Բանակցությունների ավարտից հետո Թուրքիան Ադրբեջանին կտեղեկացնի հանդիպման մանրամասների մասին: «Վաղը մենք մեր ռուս գործընկերների հետ մանրամասն կքննարկենք դրույթները, և, իհարկե, դրանից հետո կտեղեկացնենք Բաքվին», – ասել է Չավուշօղլուն Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած ճեպազրույցի ժամանակ:
12:22 - 12 նոյեմբերի, 2020
Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի. Բրեդ Շերմանը պատերազմի դադարեցման պայմանների մասին |armenpress.am|

Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի. Բրեդ Շերմանը պատերազմի դադարեցման պայմանների մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին՝ աշխատելու գործընկերների հետ՝ հասնելու Արցախի հարցի արդար ու հավասարակշռված երկարաժամկետ կարգավորման: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կոնգրեսականը համոզմունք է հայտնել՝ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի: «Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի բռնությունների դադարեցմանն ուղղված պայմաններն անարդար են: Թրամփի վարչակազմի բացակայությունը հանգեցրել է աղետալի հետևանքների Հայաստանի ժողովրդի համար: Ո՞վ է կազմել այս զինադադարի մասին համաձայնագիրը: Ոչ այլ ոք, քան Պուտինն ու Էրդողանը: Սա արդյունք է ԱՄՆ-ի ղեկավարության բացակայության: Մենք չպետք է կանգնենք այս աղետալի գործարքի կողքին, որը պարտադրվել է Հայաստանին: Մենք չպետք է դա դիտարկենք որպես վերջնական կարգավորում»,- նշել է Բրեդ Շերմանը:
11:00 - 12 նոյեմբերի, 2020
ԼՂ-ում ռուսական խաղաղապահ գործողություններում կներգրավվեն ռուսական մարտական ուղղաթիռներ |armenpress.am|

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ գործողություններում կներգրավվեն ռուսական մարտական ուղղաթիռներ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի -24 ուղղաթիռները ներգրավված կլինեն խաղաղապահ գործունեության մեջ Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Ութ Մի-8 և Մի -24 ուղղաթիռներ ժամանել են Երևանի օդանավակայան `Ան -124 Ռուսլան ռազմական տրանսպորտային ինքնաթիռով: Ավելի վաղ ՌԴ Գլխավոր շտաբը հայտնել էր, որ մեկ օրվա ընթացքում 414 ռուս խաղաղապահ և մի քանի տասնյակ մեքենաներ և այլ փոխադրամիջոցներ, ինչպես նաև 8 ուղղաթիռներ ու անօդաչու սարքեր տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղ:  Ընդհանուր առմամբ, առաքելությունը պետք է բաղկացած լինի 1960 զինծառայողից՝ 90 զրահափոխադրիչով, 380 ավտոմեքենայով և այլ տեխնիկայով: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:
10:38 - 12 նոյեմբերի, 2020
Խաղաղապահները կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում
 |1lurer.am|

Խաղաղապահները կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցված են. շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածք և Լաչինի միջանցք ռուս խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը: Ռուսաստանի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավարը նոր մանրամասներ է ներկայացրել:ՌԴ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյ - Ընդհանուր 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա: Խաղաղապահ զորակազմը բաղկացած է միայն պայմանագրային զինծառայողներից: Գրեթե բոլոր զինվորականները փորձ ունեն Սիրիայի հումանիտար գործողություններին աջակցելու և պաշտպանելու առաջադրանքները կատարելու գործում:Գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը ներկայացրել է նաև, որ խաղաղապահ զորակազմը հագեցած է ամենաժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով՝ ներառյալ BTR-82A զրահամեքենաները, «Տիգր» և «Թայֆուն» զրահապատ մեքենաները, ինչպես նաև ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով:Համաձայնագրերի կատարումը վերահսկելու համար «Հյուսիս» և «Հարավ» պատասխանատվության շրջաններում նախատեսվում է ստեղծել տասնվեց դիտակետ: Դրանք կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ռուդսկոյն ասել է նաև, որ երեկ առավոտյան Ուլյանովսկի օդանավակայանից սկսվել է խաղաղապահ զորակազմի տեղափոխումը Հայաստանի «Էրեբունի» օդանավակայան:Սերգեյ Ռուդսկոյ - Օրվա ընթացքում 27 թռիչք է իրականացվել: Տեղափոխվել է 414 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 8 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի երկու համալիր: Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը կապող օղակ է ստեղծել գերատեսչությունների միջև, ինչը հնարավորություն է տվել արագ կազմակերպել խաղաղապահ զորակազմի տեղափոխումը հակամարտության գոտի:Ռուդսկոյը տեղեկացրել է նաև, որ նոյեմբերի 12-ից քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար նախատեսվում է դիտակետեր տեղակայել «Հարավ» պատասխանատվության այն տարածքում, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ էին ընթանում երկու օր առաջ:Ավելին՝ 1lurer.am-ում։
22:44 - 11 նոյեմբերի, 2020
Պուտինը և Տոկաևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը
 |tert.am|

Պուտինը և Տոկաևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ղազախական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով գրում է ՏԱՍՍ գործակալությունը։«Ղազախստանի նախագահը նշել է Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և մարտական գործողությունների դադարեցման ուղղությամբ գործադրվող ջանքերի արդյունավետությունը։ Երկու կողմերը վստահություն են հայտնել, որ նոյեմբերի 9-ին բարձր մակարդակով համաձայնեցված միջոցառումների համալիրը նախադրյալներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ և լիարժեք կարգավորման համար ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների»,- ասված է հաղորդագրության մեջ:
22:07 - 11 նոյեմբերի, 2020
Մոլդովան ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը

 |armenpress.am|

Մոլդովան ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը |armenpress.am|

armenpress.am: Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածության վերաբերյալ: Հայտարարությունը տարածել է Moldpres գործակալությունը: Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը: «Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությունը կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Նախարարությունը կրկին հայտարարում է Մոլդովայի հաստատուն աջակցությունը նույնականացման գործընթացին՝ հիմնված տարածաշրջանում տևական և խաղաղ կարգավորման միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:
20:59 - 11 նոյեմբերի, 2020
Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ պատվիրակություն կգա Ղարաբաղի հարցը քննարկելու |civilnet.am|

Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ պատվիրակություն կգա Ղարաբաղի հարցը քննարկելու |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության շուրջ բանակցությունների համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Էրդողանը, Թուրքիան և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին, նրանք կմասնակցեն համատեղ խաղաղապահ առաքելությանն այդ տարածաշրջանում: «Ինչպես ռուսաստանցիները մասնակցում են հրադադարի վերահսկողության աշխատանքներին, այնպես էլ դրանով զբաղվելու են նաև մեր խմբերը։ Ռուս զինվորականները այնտեղ սկսել են տեղակայվել որոշակի կետերում։ ՌԴ-ից այստեղ է գալիս պատվիրակությունը, մեր ԱԳՆ ղեկավարները նույնպես բանակցում են», - ասել է Էրդողանը լրագրողներին։
20:13 - 11 նոյեմբերի, 2020