Պեսկովը կրկին հերքում է Արցախում թուրք խաղաղապահների ներգրավվածության մասին լուրերը
14:05 - 12 նոյեմբերի, 2020

Պեսկովը կրկին հերքում է Արցախում թուրք խաղաղապահների ներգրավվածության մասին լուրերը

Թուրք խաղաղապահների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը անհնար է առանց Երևանի և Բաքվի համաձայնության, բայց այդ հարցը չի քննարկվել: Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է tass.ru-ն։

«Մենք շարունակում ենք ելնել այն փաստից, որ խաղաղապահները ռուս զինվորականներն են, ովքեր արդեն տեղակայված են կողմերի շփման գոտում, - ասել է Պեսկովը։ Իսկ թուրքական զինուժի հետ փոխգործակցությունը կլինի մոնիտորինգի կենտրոնի շրջանակներում, որը տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է համաձայնվել Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների ներկայությանը, Կրեմլի խոսնակը ասել է, որ «այս թեման չի քննարկվել»։

«Սա չի կարող քննարկման թեմա լինել միայն Մոսկվայի և Անկարայի միջև։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնվեն դրան», - ասել է Պեսկովը, հավելելով, որ «այդպիսի պայմանավորվածություններ չկան»։

Մեկնաբանելով Անկարայի այն հայտարարությունները, թե թուրք խաղաղապահները Ղարաբաղում առաքելության մաս են կազմելու, ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը ասել է, որ «այստեղ կարելի է ենթադրել, որ հասկացության մեջ որոշակի տարաձայնություններ կան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել