Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1 700 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից |armenpress.am|

Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1 700 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Գործողության ընթացքում Արցախում ռուսաստանյան խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից 2020 թվականի նոյեմբերի 23-ից ականազերծվել է ավելի քան 1 739 հա տարածք, ավելի քան 541 կմ ճանապարհ, 1 614 շենք-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 349 պայթուցիկ նյութ։ Արցախում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուսաստանցի խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի պայմաններում:
10:12 - 23 մարտի, 2021
Արցախի ԶՈւ-ն քանակական և որակական առումներով պահպանվելու է․ Վիտալի Բալասանյան
 |armeniasputnik.am|

Արցախի ԶՈւ-ն քանակական և որակական առումներով պահպանվելու է․ Վիտալի Բալասանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անդրադարձել է այն տեղեկությանը, թե Հայաստանն Արցախից հանում է իր ռազմական ստորաբաժանումները և այլևս զորակոչիկներ չի ուղարկելու Արցախ։  Վիտալի Բալասանյանը հավաստեց, որ Հայաստանից դեպի Արցախ ներկայումս զորակոչ չկա, սակայն նշեց, որ Արցախի բանակը համալրվում է պայմանագրային զինծառայողներով, հետևաբար Արցախի ԶՈւ–ն քանակական և որակական առումներով պահպանվելու է։ Ըստ նրա` իրականությունից շատ հեռու է այն տեղեկությունը, որ Հայաստանն իր ստորաբաժանումները հանում է Արցախից։  «Ցանկացողները կարող են գալ Արցախ, գրանցվել որպես ԱՀ քաղաքացի և ծառայել Պաշտպանության բանակում։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը գտնվում են այստեղ և խնդիր ունեն թույլ չտալ, որ լինի երկկողմանի ոտնձգություն, բայց դրան զուգահեռ Արցախի բանակի կառուցվածքային փոփոխությունների գործընթացը մեկնարկել է, համալրումը սկսված է։ Արցախի բանակն ի զորու կլինի վարել պաշտպանական մարտեր»,– նշեց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Բալասանյանի գնահատմամբ` քանի որ արդեն աշխարհաքաղաքական նոր իրողություններ են ի հայտ եկել, ուստի Արցախին անհրաժեշտ է պրոֆեսինալ հիմունքներով բանակ, թեև ժամկետային զինծառայության տարբերակն էլ, ըստ նրա, ուժի մեջ է։ Բալասանյանի հավաստմամբ` Արցախի ԶՈւ պահեստազորում կան անհրաժեշտ թվաքանակով մարդիկ, ովքեր կհամալրեն բանակը, որն էլ կկատարի իր առջև դրված մարտական խնդիրները։
20:40 - 22 մարտի, 2021
ԱՀ Դատախազությունը հորդորում է Կարմիր Շուկայում քաղաքացու հրկիզման դեպքի առթիվ չտարածել չհիմնավորված խուճապ առաջացնող տեղեկություններ

ԱՀ Դատախազությունը հորդորում է Կարմիր Շուկայում քաղաքացու հրկիզման դեպքի առթիվ չտարածել չհիմնավորված խուճապ առաջացնող տեղեկություններ

Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Կարմիր Շուկա համայնքում քաղաքացու հրկիզման դեպքի առթիվ, որում, մասնավորապես, ասված է․«Սույն թվականի մարտի 21-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ․Պ․ն նախորդ օրը տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Վ․Պ-ի հրկիզված դին հայտնաբերվել է նույն համայնքի վարչական տարածք հանդիսացող կոչվող տեղամասում, որը գյուղի՝ առաջնագծից ամենամեծ հեռավորության վրա գտնվող վայրերից է: Նկարագրված դեպքի կապակցությամբ 21․03․2021թ․ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Ըստ նախնական տվյալների` հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վ.Պ.-ն գտնվում էր հոգեճնշող վիճակում, ուշ-ուշ էր դուրս գալիս տնից, ծանր էր տանում 2020թ. սեպտեմբեր ամսից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում եղբոր որդու զոհվելու փաստը և հատկապես դյուրագրգիռ էր դարձել զոհված հարազատի վերաբերյալ հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութը դիտելուց հետո:Հաշվի առնելով սույն դեպքի կապակցությամբ զանգվածային լրատվության միջոցներով ներկայացվող տարբեր մեկնաբանությունները, հավաստիացնում ենք, որ նախաքննության ընթացքում առաջ են քաշվելու և քննության են առնվելու դեպքի հնարավոր բոլոր վարկածները, որոնց արդյունքների մասին կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։ Սակայն նախքան քրեական գործի մինչդատական վարույթի ավարտը խնդրում և հորդորում ենք` չտարածել այնպիսի տեղեկություններ կամ դեպքի վերաբերյալ անձնական այնպիսի մեկնաբանություններ, որոնք հաստատված չեն նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքներով ու կարող են հանրության մոտ չհիմնավորված խուճապի և մտահոգության պատճառ հանդիսանալ»:
19:36 - 22 մարտի, 2021
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 192 զինծառայողի անուն

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 192 զինծառայողի անուն

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 192 զինծառայողի անուն.Ասատրյան Գևորգ Հրաչի, ծնվ. 2000թ. Սարգսյան Սոս Արմենի, ծնվ. 2001թ. Խաչատրյան Սամվել Սեյրանի, ծնվ. 2002թ. Տոնոյան Տոնական Լևոնի, ծնվ. 2000թ. Վարդանյան Արթուր Մխիթարի, ծնվ. 2001թ. Բուդոյան Վահան Անդրանիկի, ծնվ. 2000թ. Մուրադյան Հովհաննես Արմենի, ծնվ. 2001թ. Ենոքյան Էդիկ Յուրիի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Մուրադյան Գարիկ Սերոբի, ծնվ. 1964թ. Պռազյան Ռուբեն Աշոտի, ծնվ. 1993թ. Պահեստազորային Մադաթյան Վարդան Հովհաննեսի, ծնվ. 1979թ. Ավագյան Սլավիկ Էլդարի, ծնվ. 1984թ. Պահեստազորային Զարգարյան Արշակ Կոմիտասի, ծնվ. 1988թ. Պահեստազորային Բադալյան Խաչիկ Հրաչիկի, ծնվ. 1972թ. Պահեստազորային Հակոբյան Գեորգի Ալեքսանդրի, ծնվ. 1994թ. Պահեստազորային Սողոմոնյան Պետրոս Աշոտի, ծնվ. 1987թ. Աբազյան Տիգրան Վանիկի, ծնվ. 2001թ. Հարությունյան Արմեն Մուրադի, ծնվ. 1987թ. Ղարայան Դավիթ Գարեգինի, ծնվ. 2000թ. Սարգսյան Արթուր Բորիսի, ծնվ. 1988թ. Պահեստազորային Իսրայելյան Սիմոն Սպարտակի, ծնվ. 1986թ. Հակոբյան Աշոտ Կամոյի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Պետրոսյան Հրանտ Գրիշայի, ծնվ. 1974թ. Պահեստազորային Սահակյան Սամվել Էդուարդի, ծնվ. 1973թ. Պահեստազորային Հարությունյան Լևոն Հովհաննեսի, ծնվ. 1992թ. Պահեստազորային Սարգսյան Վաչագան Արամի, ծնվ. 1990թ. Պահեստազորային Արշակյան Ֆրունզե Ռուբենի, ծնվ. 1996թ. Պահեստազորային Ռոստոմյան Սուրեն Վիլյամի, ծնվ. 1986թ. Պահեստազորային Բարսեղյան Արթուր Ռուսլանի, ծնվ. 1987թ. Պահեստազորային Իսրայելյան Լևոն Դանեկի, ծնվ. 1979թ. Պահեստազորային Մանասարյան Արթուր Սամվելի, ծնվ. 1977թ. Պահեստազորային Իրադյան Էդգար Համլետի, ծնվ. 1985թ. Գասպարյան Էդգար Վահագնի, ծնվ. 1986թ. Վարդանյան Արմեն Մամիկոնի, ծնվ. 1974թ. Միրզոյան Վիգեն Ժորայի, ծնվ. 1982թ. Մելքոնյան Կարապետ Իգիթի, ծնվ. 1997թ. Մկրտչյան Վարդան Աշոտի, ծնվ. 1985թ. Պահեստազորային Արսենյան Ահարոն Վարդանի, ծնվ. 1994թ. Կամավորական Քարտաշյան Նարեկ Տիգրանի, ծնվ. 1999թ. Կամավորական Հովհաննիսյան Վաղինակ Վարդանի, ծնվ. 1981թ. Պահեստազորային Թութոյան Հովհաննես Մանվելի, ծնվ. 1991թ. Պահեստազորային Կարճիկյան Ավետիք Զավենի, ծնվ. 1995թ. Պահեստազորային Բագրատունյան Վասպուրակ Ռոբերտի, ծնվ. 1975թ. Պահեստազորային Ղազարյան Անդրանիկ Լևոնի, ծնվ. 1981թ. Պահեստազորային Մանուկյան Միհրան Հակոբի, ծնվ. 1987թ. Հակոբյան Հակոբ Նորիկի, ծնվ. 1990թ. Պահեստազորային Կոստանյան Աշոտ Արայի, ծնվ. 1998թ. Ղուլյան Գևորգ Ռազմիկի, ծնվ. 2002թ. Բաբայան Արեն Արարատի, ծնվ. 2001թ. Ղազարյան Դավիթ Վոլոդյայի, ծնվ. 2002թ. Խաչատրյան Դավիթ Կարենի, ծնվ. 2001թ. Վարդանյան Հարութ Սարգիսի, ծնվ. 1999թ. Խաչատրյան Հովսեփ Գարեգինի, ծնվ. 2001թ. Ոսկանյան Տիգրան Ժիրայրի, ծնվ. 2000թ. Սարգսյան Մնացական Փոնիկի, ծնվ. 2000թ. Ենգոյան Գագիկ Մկրտչի, ծնվ. 2001թ. Հովսեփյան Մայիս Աղվանի, ծնվ. 2001թ. Կիրակոսյան Արսեն Մասիսի, ծնվ. 2001թ. Նիկողոսյան Արսեն Գերասիմի, ծնվ. 2000թ. Հակոբյան Ռաֆիկ Արսենի, ծնվ. 2000թ. Բալասանյան Արթուր Սերյոժայի, ծնվ. 2001թ. Նազարյան Ջանիկ Արմենի, ծնվ. 2001թ. Գևորգյան Յուրի Սանասարի, ծնվ. 2001թ. Կամավորական Նագդալյան Լավրիկ Վալոդի, ծնվ. 1963թ. Մուրադյան Մովսես Ռուդիկի, ծնվ. 1990թ. Պահեստազորային Փարսադանյան Նարեկ Արտյուշի, ծնվ. 1993թ. Մկրտիչյան Սեյրան Սերյոժայի, ծնվ. 1987թ. Կամավորական Գրիգորյան Արթուր Ջիվանի, ծնվ. 1966թ. Ղազարյան Էդուարդ Ալեքսանդրի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Սարգսյան Կարեն Տիգրանի, ծնվ. 1998թ. Կամավորական Միկոյան Կառլեն Հովհաննեսի, ծնվ. 1985թ. Մովսիսյան Հովհաննես Մարտինի, ծնվ. 2001թ. Դանիելյան Սպարտակ Միհրանի, ծնվ. 1999թ. Պողոսյան Բարսեղ Արմենի, ծնվ. 2001թ. Պապյան Հայկ Գարիկի, ծնվ. 2001թ. Բաբայան Դավիթ Մուրադի, ծնվ. 1996թ. Եղիազարյան Հակոբ Վարդանի, ծնվ. 2000թ. Միրզոյան Համլետ Գրիշայի, ծնվ. 1978թ. Պահեստազորային Գաբոյան Պետրոս Ժորայի, ծնվ. 1969թ. Ղարիբյան Արտավազդ Արշակի, ծնվ. 1982թ. Թամամյան Գարիկ Կարենի, ծնվ. 1994թ. Շահնազարյան Յուրա Սամվելի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Ստեփանյան Զաքար Զատիկի, ծնվ. 1979թ. Հունանյան Ջոն Ջանիբեկի, ծնվ. 2000թ. Բաղինյան Լևոն Սամվելի, ծնվ. 1993թ. Մարաբյան Էդուարդ Հակոբի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Սարգսյան Արամ Շիրաստանի, ծնվ. 1986թ. Պահեստազորային Հայրապետյան Նորայր Լեռնիկի, ծնվ. 1998թ. Պահեստազորային Թորոսյան Տիգրան Ռազմիկի, ծնվ. 1984թ. Պահեստազորային Պողոսյան Ռոբերտ Լյովայի, ծնվ. 1996թ. Պահեստազորային Գալստյան Հովսեփ Սամվելի, ծնվ. 1999թ. Պահեստազորային Իսախանյան Արմեն Արամի, ծնվ. 1972թ. Պահեստազորային Աբրահամյան Լեռնիկ Սերգեյի, ծնվ. 1982թ. Հովսեփյան Լևոն Սամվելի, ծնվ. 2002թ. Գյոկչակյան Էրիկ Արտակի, ծնվ. 2001թ. Սաֆարյան Վասիլ Իվանի, ծնվ. 2001թ. Գալստյան Վազգեն Յուրիի, ծնվ. 2002թ. Ագանեսյան Տիգրան Արմենի, ծնվ. 2002թ. Գրիգորյան Գրիգոր Արայիկի, ծնվ. 1993թ. Գրիգորյան Գագիկ Հայկազի, ծնվ. 1990թ. Թևոսյան Վահե Արթուրի, ծնվ. 1999թ. Ներսեսյան Գևորգ Սեյրանի, ծնվ. 2000թ. Մովսիսյան Արեն Արթուրի, ծնվ. 2001թ. Իշխանյան Սլավիկ Սամվելի, ծնվ. 2000թ. Խաչատրյան Սերյոժա Ռազմիկի, ծնվ. 2001թ. Գասպարյան Դավիթ Անդրանիկի, ծնվ. 2001թ. Հովհաննիսյան Կառլեն Արթուրի, ծնվ. 2000թ. Մամոյան Օմար Շարոյի, ծնվ. 2000թ. Հովսեփյան Դավիթ Վիկտորի, ծնվ. 1983թ. Թաթոյան Մխիթար Աշոտի, ծնվ. 1998թ. Խաչատրյան Միսակ Վարուժանի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Աղասյան Ադորիկ Գուրգենի, ծնվ. 1976թ. Հարությունյան Հունան Պարգևի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Խաչատրյան Աշոտ Լևոնի, ծնվ. 1993թ. Գազարյան Արմենակ Գենադիի, ծնվ. 1996թ. Կամավորական Գասպարյան Տիգրան Տարիելի, ծնվ. 1998թ. Կամավորական Գրիգորյան Համլետ Մայիսի, ծնվ. 1975թ. Պահեստազորային Կարապետյան Աշոտ Մամիկոնի, ծնվ. 1979թ. Մարգարյան Եղիշե Շավարշի, ծնվ. 1989թ. Ալոյան Արտյոմ Կարենի, ծնվ. 1996թ. Աղաջանյան Արթուր Միշայի, ծնվ. 1982թ. Աղաջանյան Խաչատուր Վրեժի, ծնվ. 1997թ. Ասրյան Հարություն Արմենի, ծնվ. 1998թ. Բալայան Արտյոմ Սերգեյի, ծնվ. 1989թ. Գաբրիելյան Սուրեն Ռոբերտի, ծնվ. 1997թ. Գևորգյան Գևորգ Ռազմիկի, ծնվ. 1994թ. Գևորգյան Կարեն Ռազմիկի, ծնվ. 1998թ. Գևորգյան Հայկ Ռուբենի, ծնվ. 1990թ. Թորոսյան Գևորգ Մկրտիչի, ծնվ. 1996թ. Իսախանյան Մանուկ Սամվելի, ծնվ. 1994թ. Հակոբյան Արման Գագիկի, ծնվ. 1989թ. Հակոբյան Էդվարդ Ռուբիկի, ծնվ. 1993թ. Հաջաթյան Վահագն Գագիկի, ծնվ. 1991թ. Ղազարյան Սամսոն Հովհաննեսի, ծնվ. 1994թ. Մելքոնյան Տիգրան Եղիշեի, ծնվ. 1997թ. Միրզախանյան Վարդան Սարգիսի, ծնվ. 1993թ. Մնացականյան Վարդան Նորիկի, ծնվ. 1991թ. Սահակյան Արթուր Արսենի, ծնվ. 1989թ. Սարգսյան Էդգար Վալտերի, ծնվ. 1987թ. Վարդանյան Իշխան Արշալույսի, ծնվ. 1996թ. Աջամյան Գոռ Վարուժանի, ծնվ. 1988թ. Բադոյան Կարեն Համլետի, ծնվ. 1990թ. Գյոզալյան Լենտուշ Գրիշայի, ծնվ. 1993թ. Աղաբեկյան Հակոբ Գեղամի, ծնվ. 1981թ. Ավագյան Սիմոն Միշայի, ծնվ. 1972թ. Գրիգորյան Արմեն Սամվելի, ծնվ. 1976թ. Թովմասյան Հակոբ Ցոլակի, ծնվ. 1980թ. Կարապետյան Խաչիկ Վահանի, ծնվ. 1978թ. Մադաթյան Ծովակ Հայկարամի, ծնվ. 1979թ. Մանուկյան Կարեն Ջիվանի, ծնվ. 1977թ. Մովսիսյան Սևակ Երվանդի, ծնվ. 1990թ. Մուրադյան Մկրտիչ Ռաֆիկի, ծնվ. 1972թ. Մքոյան Համլետ Պետրոսի, ծնվ. 1978թ. Նահապետյան Ռաֆայել Հովսեփի, ծնվ. 1991թ. Շահինյան Սրապ Ֆաենբերգի, ծնվ. 1991թ. Քոչինյան Սամվել Հենրիկի, ծնվ. 1980թ. Աթաբեկյան Վահե Յուրիի, ծնվ. 1964թ. Արզանյան Արթուր Սամվելի, ծնվ. 1987թ. Հայրապետյան Մհեր Ռադիկի, ծնվ. 1985թ. Բաղդասարյան Հենզել Սաշիկի, ծնվ. 1981թ. Մելիքյան Մելիք Մուշեղի, ծնվ. 1991թ. Արոյան Սանասար Ժանի, ծնվ. 2001թ. Պետրոսյան Պավլիկ Արայիկի, ծնվ. 2001թ. Բեգանյան Արմեն Արայիկի, ծնվ. 2002թ. Քալաշյան Ռուդոլֆ Վահրամի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Մկրտչյան Տիգրան Ասատուրի, ծնվ. 1993թ. Գևորգյան Հարություն Սամվելի, ծնվ. 2000թ. Բաղդասարյան Արմեն Լյովայի, ծնվ. 1980թ. Պահեստազորային Խալաթյան Արտաշես Գագիկի, ծնվ. 1979թ. Փափազյան Կարեն Վահրամի, ծնվ. 2000թ. Սահակյան Արթուր Արսենի, ծնվ. 2000թ. Մկրտչյան Արտյոմ Տիգրանի, ծնվ. 2001թ. Սոլկարյան Արսեն Արտակի, ծնվ. 2000թ. Կամավորական Թումանյան Վահրամ Մաղաքելի, ծնվ. 1980թ. Վարդանյան Նորիկ Գեղամի, ծնվ. 2002թ. Էլբակյան Վոլոդյա Լեռնիկի, ծնվ. 1997թ. Համբարձումյան Սևակ Գագիկի, ծնվ. 2002թ. Խաչատրյան Արա Ադոլիկի, ծնվ. 1985թ. Ղուկասյան Նաիրի Կամոյի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Պորտուգալյան Հովհաննես Վիլիկի, ծնվ. 1981թ. Խաչատրյան Գագիկ Սուրենի, ծնվ. 1997թ. Մկրտչյան Դանիել Հովիկի, ծնվ. 2000թ. Գոքորյան Նարեկ Արթուրի, ծնվ. 2001թ. Կամավորական Ստեփանյան Կարեն Վրույրի, ծնվ. 1971թ. Կամավորական Բերակչյան Գևորգ Բաբկենի, ծնվ. 1982թ. Խաչատրյան Սերոբ Սամվելի, ծնվ. 1976թ. Հակոբյան Ռուբեն Արեգի, ծնվ. 2000թ. Գևորգյան Վիգեն Տիգրանի, ծնվ. 2001թ. Ֆահրադյան Հարություն Անդրանիկի, ծնվ. 2000թ. Քեշիշյան Արտյոմ Վազգենի, ծնվ. 1991թ. Սարգսյան Ռոբերտ Ռոմիկի, ծնվ. 2001թ. Մկրտչյան Հայկ Արամի, ծնվ. 1996թ.
15:10 - 22 մարտի, 2021
Կմշակվի պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին բնակարանով ապահովելու ծրագիր

Կմշակվի պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին բնակարանով ապահովելու ծրագիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կազմակերպվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված և փաստացի բնակված քաղաքացիներին բնակարանով կամ բնակելի տնով ապահովելու նպատակով գործողությունների ծրագիր։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված և (կամ) փաստացի բնակված քաղաքացիներին (այսուհետ՝ շահառուներ) բնակարանով կամ բնակելի տնով ապահովելու նպատակով կազմակերպել գործողությունների ծրագիր։ 2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի հետ համատեղ կազմել և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված շահառուների ցուցակը։ 3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ՝ մինչև 2021 թվականի մայիսի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Արցախի Հանրապետության տարածքում բնակարանների (բնակելի տների) կառուցման և այդ նպատակով հողերի հատկացման համար հնարավոր համայնքների ցանկը՝ ըստ բնակարանների (բնակելի տների) հնարավոր առավելագույն քանակի և մակերեսի։ 4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի հետ համատեղ մինչև 2021 թվականի հունիսի 1-ը իրականացնել շահառուների և (կամ) նրանց ընտանիքների նույնականացում՝ ըստ սոցիալական խմբերի»,- ասված է որոշման մեջ:
11:01 - 22 մարտի, 2021
ԱՀ նախագահը ծանոթացել է Մարտակերտի շրջանում պատերազմի հետևանքով ավերածությունների վերացմանն ուղղված աշխատանքներին

ԱՀ նախագահը ծանոթացել է Մարտակերտի շրջանում պատերազմի հետևանքով ավերածությունների վերացմանն ուղղված աշխատանքներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային օրերին այցելել է Մարտակերտի շրջան: «Հարգելի ՛ հայրենակիցներ, հանգստյան օրերին աշխատանքային այցով Մարտակերտի շրջանում էի: Այցելել եմ Մաղավուզ, Վարնկաթաղ, Մեծ շեն և Մոխրաթաղ համայնքներ, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել պետական քաղաքականության շրջանակում սպասվող ծրագրերը, հետաքրքրվել նրանց խնդիրներով, տեղերում առաջարկներ ներկայացրել և հանձնարարականներ տվել համապատասխան պետական գերատեսչություններին՝ դրանց շուտափույթ լուծման ուղղությամբ:  Այցի շրջանակում ծանոթացել եմ նաև այդ համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքներին, որոնք ուղղված են վերջին պատերազմի հետևանքով ավերածությունների վերացմանը, զուգահեռ նաև ազատ բնակֆոնդի վերականգնմանն ու տեղահանված բնակիչներին տրամադրմանը»,- տեղեկացրել է Արցախի նախագահը ֆեյսբուքյան իր էջում:
17:52 - 21 մարտի, 2021
Հայտնաբերվել է Արցախի Կարմիր Շուկայի 48-ամյա կորած բնակչի դին՝ հրկիզված վիճակում

Հայտնաբերվել է Արցախի Կարմիր Շուկայի 48-ամյա կորած բնակչի դին՝ հրկիզված վիճակում

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և որոնումների շնորհիվ, քիչ առաջ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի դիակը՝ հրկիզված վիճակում: «Ինչպես նախապես հայտնել էինք, Վրեժ Պողոսյանը երեկ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:Դեպքի մանրամասները պարզելու առթիվ ԱՀ քննչական կոմիտեի կողմից կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-  նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում:
14:50 - 21 մարտի, 2021
Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները. ՌԴ ՊՆ |tert.am|

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուս խաղաղապահներ սկսել են ապահովել Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքների անցկացման անվտանգությունը նոր գյուղատնտեսական տարվա մեկնարկին ընդառաջ: Ֆերմերներն սկսել աշխատանքներ անել Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտակայքում գտնվող հողատարածքներում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:«Եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում կողմերի սահմանազատման գիծը հաճախ անցնում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքներով: Մենք այժմ գտնվում ենք նմանօրինակ խաղողի այգիներից մեկում, որտեղից մինչև սահմանազատման գիծ 20 մետր է: Այժմ այստեղ գարնանային աշխատանքներ են ընթանում: Ռուս խաղաղապահներն ապահովում են այդ աշխատանքների համաձայնեցումն ու անցկացումը: Իրավիճակն աշխատանքների անցկացման վայրում հանգիստ է»,- հայտնել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պերեպելկինը:
19:51 - 20 մարտի, 2021