Արցախի Կարմիր Շուկայի բնակչի հրկիզման դեպքով քննվելու են բոլոր հնարավոր վարկածները
16:35 - 22 մարտի, 2021

Արցախի Կարմիր Շուկայի բնակչի հրկիզման դեպքով քննվելու են բոլոր հնարավոր վարկածները

Արցախի Կարմիր Շուկա գյուղի բնակչի հրկիզման դեպքի առթիվ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել  Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից՝հավելելով,որ կատարվում է նախաքննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել