Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1 700 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից |armenpress.am|
10:12 - 23 մարտի, 2021

Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1 700 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները։

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Գործողության ընթացքում Արցախում ռուսաստանյան խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից 2020 թվականի նոյեմբերի 23-ից ականազերծվել է ավելի քան 1 739 հա տարածք, ավելի քան 541 կմ ճանապարհ, 1 614 շենք-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 349 պայթուցիկ նյութ։

Արցախում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուսաստանցի խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի պայմաններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել