Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ. Նիկոլ Փաշինյան |tert.am|

Մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի, և մենք ընկալում ենք որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, այնքան մեզ են ընկալում որպես թշնամի, շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է: Այս մասին Արագածոտնի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: «Մենք պետք է արձանագրենք, որ այս փակ շղթան պետք է ինչ-որ ձևով կառավարվի, պետք է հասկանանք՝ ի՞նչ անենք այս իրողության հետ, սա հեշտ հարց չէ: Եթե հեշտ հարց լիներ, մենք շատ վաղուց լուծած կլինեինք, բայց մենք պետք է այս հարցի հետ առերեսվենք»,-նշեց նա: Նա անդրադարձավ արցախյան հարցի լուծման ուղիներին՝ նշելով, որ ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, որ հարցը լուծված է, ԼՂ հարցը լուծված չէ: «Շատ կլինեն հարցեր՝ ի վերջո մեր տղերքը ինչի՞ համար զոհվեցին: Ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին, մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղի հարցը լուծեր, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնար, բայց այսօր Արցախը կա, արցահայությունը կա, դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների և մեր բանակի շնորհիվ է: Այո, դառը պատերազմ ենք անցել, բայց այն, ինչ ունենք, ունենք մեր տղաների շնորհիվ»: Շարունակությունը՝ tert.am-ում
15:19 - 20 մարտի, 2021
Հանգստյան օրերին զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտում և հարակից տարածքներում

Հանգստյան օրերին զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտում և հարակից տարածքներում

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից իրազեկում են, որ հանգստյան օրերին զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտում և հարակից տարածքներում, Կրկժան թաղամասում: Ծառայության սակրավորական ջոկատներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում: Հայտնաբերված ռազմամթերքը շատ դեպքում, որպես կանոն, ոչնչացվում է տեղում: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում են չանհանգստանալ:  Նշենք, որ ռազմագործողությունների օրերին Ադրբեջանը, խախտելով միջազգային կոնվենցիաները, Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառել է չթույլատրվող զենքեր՝ հրթիռային, հարվածային, կասետային, գնդիկաբեկորային և ավիացիոն ռումբեր, ականանետներ և այլ զինատեսակներ:
11:22 - 20 մարտի, 2021
Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն Թուրքիայի քաղաքացի է տեղափոխվել, ստացել բուժսպասարկում

Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն Թուրքիայի քաղաքացի է տեղափոխվել, ստացել բուժսպասարկում

Մարտի 18-ին՝ ժամը 17:09-ին, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ օգնության բժշկական կայան» ահազանգ է ստացվել, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի զինվորական հոսպիտալում է գտնվում Թուրքիայի Ստամբուլ քաղաքի բնակիչ, 1965 թ. ծնված Մեհմադ էսսեն Հասանին՝ «Սուր կորոնար համախտանիշ, սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի թրթռում, կարդիոգեն շոկ, սրտամկանի տարած ինֆարկտ» ախտորոշումով: Նախարարությունից հայտնում են, որ հիվանդն այնուհետև տեղափոխվել է ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր միջոցառումները: Հիվանդը դուրս է բերվել կարդիոգեն շոկից, բուժսպասարկում ստացել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ մնացել է մինչև մարտի 19-ը՝ ժամը 13:00-ը: Վիճակը կայունանալուց հետո դուրս է գրվել և հանձնվել Ռուսական խաղաղապահ զորակազմին:
19:40 - 19 մարտի, 2021
Արայիկ Հարությունյանը ստորագրել է վարկային պարտավորությունների համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշումը

Արայիկ Հարությունյանը ստորագրել է վարկային պարտավորությունների համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է կառավարության որոշում` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը հաստատելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը։ «Պետական աջակցության ծրագրով նախատեսվում է քաղաքացիների հիփոթեքային, սպառողական և բիզնես (այդ թվում` գյուղատնտեսական գործունեության նպատակով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված) վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցում՝ ըստ սահմանված շահառուների խմբերի, աջակցության չափերի և ժամկետների։ Համաձայն ծրագրի՝ պետական աջակցությունից կօգտվեն ֆիզիկական անձինք (կամ նրանց ամուսինները), որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և փաստացի բնակվում էին կամ ում աշխատանքի վայրը գտնվում էր Արցախի Հանրապետությունում (բացի զորահավաքային զորակոչով չներկայացած ԱՀ պահեստազորայիններից կամ նրանց ամուսիններից, համատեղությամբ բնակվող ծնողներից կամ զավակներից) և որոնք աջակցության ստացման ողջ ժամանակահատվածում փաստացի բնակվում են ԱՀ-ում՝ որոշ բացառություններով։ Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև ԱՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք (բացառությամբ ոչ առևտրային կազմակերպությունների­), որոնք շարունակում են իրենց գործունեությունը և որոնց միակ մասնակիցը (բաժնետերը) կամ կանոնադրական կապիտալի ավելի քան գումարային 60 տոկոս մասնակցություն ունեցող մասնակիցները բավարարում են ֆիզիկական անձանց համար սահմանված պահանջները։ Բացի աջակցության ընդհանուր միջոցառումներից, շահառուների որոշ խմբերի համար ծրագրով սահմանվում են այլ արտոնություններ, պայմաններ, ինչպես նաև լրացուցիչ աջակցություն, որն առաջնահերթության կարգով կուղղվի նրանց հիփոթեքային, գյուղատնտեսական, սպառողական և բիզնես վարկերի մարմանը։ Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ժամկետանց վարկեր ունեցող անձինք ևս կկարողանան օգտվել պետական աջակցության ծրագրից՝ շահառու ճանաչվելու և պարտատերերի կողմից նրանց վարկերի վերաֆինանսավորման կամ վերակառուցման դեպքում և վարկի տարեկան մայր գումարի չափը 1․8 մլն ՀՀ դրամը չգերազանցելու պայմանով։ Ինչ վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո վճարված գումարներին, ապա դրանք կվերադարձվեն քաղաքացիներին՝ նրանց կողմից նշված բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։ Այս փուլում քաղաքացիների կողմից դիմումներ կամ այցեր կոնկրետ մարմիններ անհրաժեշտ չեն, և լիազոր մարմինները համապատասխան բանկերից ու վարկային կազմակերպություններից վերցնելու են բոլոր տվյալները՝ արտոնությունների ընթացքավորման նպատակով: Եթե քաղաքացին կարծում է, որ ինքը պատկանում է տվյալ ծրագրի շահառուների խմբերից որևէ մեկին, սակայն մեկամսյա ժամանակահատվածում իր հետ ոչ ոք չի կապվել այդ հարցով, ապա մեկ ամսից հետո կարող է դիմել պարտատեր կազմակերպություն: Որոշմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով (http://bit.do/fPLys), իսկ հարցերի առկայության դեպքում՝ զանգահարել ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գիծ՝ 119 կամ 047-119-119 հեռախոսահամարներով», - նշված է Արցախի Հանրապետության նախագահի կայքում:
11:45 - 19 մարտի, 2021
Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտումներ․ ՄԻՊ-ը հրապարակել է փաստեր, որոնց մասին արձանագրումներն ուղարկելու է միջազգային մարմիններին

Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտումներ․ ՄԻՊ-ը հրապարակել է փաստեր, որոնց մասին արձանագրումներն ուղարկելու է միջազգային մարմիններին

Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական իշխանություններն իրականացրել են էթնիկ զտումներ ու ցեղասպանության քաղաքականություն և այս ամենը շարունակվում է նաև ներկայում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ գրասենյակը՝ անդրադառնալով Հադրութի շրջանում օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարություններին: «Հրապարակում ենք միայն փաստեր ու այդ փաստերից բխող հարցեր. սա ի՞նչ է, եթե ոչ ատելություն բարձրագույն իշխանության մակարդակով էթնիկ և կրոնական հիմքով, սա ի՞նչ է, եթե ոչ Արցախում էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության մասին ապացույց, սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիստական վերաբերմունք: Ադրբեջանի նախագահի խոսքերը բառացի թարգմանությամբ Արցախի Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի XII-րդ դարի «Սուրբ Աստվածածին» հայկական եկեղեցի այցի ընթացքում. «Սա ալբանական եկեղեցի է: Հայերը փորձել են այս եկեղեցին ևս հայկականացնել, այստեղ հայերենով գրություններ են գրել, բայց դա նրանց չի հաջողվել: Սա մեր հնագույն տաճարն է, մեր ուդի եղբայրների տաճարն է և նրանք այստեղ ևս գալու են: Ինչպես որ մեր մզկիթներն են պղծել, այնպես էլ հնագույն ալբանական տաճար են պղծել հայերը: Բայց մենք վերականգնելու ենք, այս բոլոր գրությունները կեղծ են: Դրանք հետո ավելացված գրություններ են: Նրանք իրենց համար կեղծ պատմություն են ստեղծել: Մինչդեռ, դա նրանց չի հաջողվել (…) թուրքական մզկիթ է: Ամբողջը կեղծել են, դարձրել են աղբանոց: Տե՛ս, այս վայրն ինչ օրն են գցել, հետո էլ ասում են հայկական է»: Ծակուռիի XII-րդ դարի «Սուրբ Աստվածածին» եկեղեցին գյուղի նախկին վանքային համալիր «Ծաղկավանքն» է, որից պահպանվել է «Սուրբ Աստվածածին» եկեղեցին։ Ըստ խաչքարերի՝ այն 1198 թվականից է և տարբերվում է իր կլոր դռնով։ Եկեղեցին Արցախի միջնադարյան ճարտարապետական ու մշակույթի գլուխգործոցն է: Մի քանի օր առաջ նաև հաստատվեց, որ ավերվել է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ հայտնի է «Կանաչ ժամ» ժողովրդական անվանումով։ Ընդ որում, եկեղեցին ավերվել է ոչ թե պատերազմի, ոչ թե զինված հարձակումների ժամանակ, այլ դրանց ավարտից հետո։ Այս փաստերը 2021թ. մարտի 18-ի  կարևոր հայտարարությամբ հաստատել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս փաստերի մասին արձանագրումները ևս կուղարկի միջազգային համապատասխան մարմիններին: Բայց հատուկ արձանագրում ենք, որ տարիներ ի վեր Ադրբեջանում հայաատյացությունն ու թշնամանքը պետական բարձրագույն մակարդակով սերմանվել է հենց այս կերպ ու դա ոչ միայն էթնիկ, այլ նաև կրոնական հիմքերով է: Սույն հայտարարությամբ հրապարակված փաստերն ակնհայտ վկայում են, որ Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական իշխանություններն իրականացրել են էթնիկ զտումներ ու ցեղասպանության քաղաքականություն և այս ամենը շարունակվում է նաև ներկայում: Ադրբեջանի նախագահի այս նույն ելույթներից ու բառերից ոգեշնչված էին ադրբեջանական զինվորները խոշտանգում, գլխատում, զվարճանքի համար կտրում մարմինների մասեր ու կատարում այլ վայրագություններ հայկական կողմից զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ 2016թ. ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:
11:09 - 19 մարտի, 2021
Ադրբեջանը ձեռնամուխ է եղել պատմական փաստերի կեղծման և հայ ժողովուրդից կրոնական ու մշակութային արժեքներն օտարելու դատապարտելի պրակտիկային. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը ձեռնամուխ է եղել պատմական փաստերի կեղծման և հայ ժողովուրդից կրոնական ու մշակութային արժեքներն օտարելու դատապարտելի պրակտիկային. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար և մարդու իրավունքի շարունակական խախտումների վերաբերյալ:«Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, մասնավորապես` Հադրութի շրջան և Շուշի քաղաք, որոնք ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել Ադրբեջանի` Թուրքիայի և վերջինիս հովանավորյալ զինված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ իրականացված ագրեսիայի արդյունքում: Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ:Հադրութի շրջանի ադրբեջանական օկուպացիայի ընթացքում լիովին հայաթափվել են տասնյակ հազարավոր բնակչություն ունեցող երբեմնի ծաղկուն բնակավայրերը, սպանվել բազմաթիվ քաղաքացիական անձինք: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ մարդու իրավունքներով բարձր հանձնակատարը և Human Rights Watch կազմակերպությունը, իրենց հստակ դիրքորոշումն են արտահայտել Հադրութի շրջանում Ժնևի կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ դեպքերի առնչությամբ, երբ հաշվեհարդար է իրականացվել գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ։Ադրբեջանի նախագահի կողմից Հադրութի շրջանում կատարված հայտարարությունները բացահայտում են հայկական բնակավայրերի ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրեր ստեղծելու մտադրությունը, ինչը խախտում է 2020թ․ նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության դրույթերը, որի համաձայն՝ տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հայրենի օջախներ։ Այն փաստում է նաև, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող գոյատևել:Ավելին, իր էթնիկ զտման քաղաքականության շրջանակներում Ադրբեջանն իրականացնում է հետևողական քայլեր՝ ուղղված Արցախի հայկական մշակութային ժառանգության վերացմանն ու յուրացմանը: Ներկայումս իր վերահսկողության տակ գտնվող Արցախի մշակութային հուշարձանների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով ձեռնամուխ է եղել պատմական փաստերի կեղծման և հայ ժողովուրդից կրոնական և մշակութային արժեքներն օտարելու դատապարտելի պրակտիկային:Այս նպատակին է ուղղված նաև Ադրբեջանի նախագահի կողմից արված հայտարարությունը Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 17-րդ դարի հայկական եկեղեցու՝ իբրև «աղվանական» լինելու և վերջինիս պատերին առկա հայատառ գրությունները «կեղծ» հռչակելու մասին՝ այսպիսով հող նախապատրաստելով հերթական վանդալիզմի իրականացման համար: Հատկանշական է, որ հրապարակված տեսանյութում վերոնշյալ եկեղեցին արդեն իսկ ենթարկված է վանդալիզմի, քանզի այնտեղից հեռացված են կրոնական խորհրդանիշները։Այս լույսի ներքո հատկապես մտահոգիչ է Շուշի քաղաքի` «Կանաչ ժամ» ժողովրդական անվանմամբ հայտնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ավերման փաստերի առկայությունը։ Հատկանշական է, որ եկեղեցին ավերվել է ռազմական գործողություններից ամիսներ անց։ Այն մտահոգությունները, որոնք հայկական կողմը հայտնում էր հայկական պատմամշակութային հուշարձանների արդբեջանական կողմի վերահսկողության ներքո հայտնվելու առաջին իսկ օրերից, փաստացիորեն իրականություն են դառնում:Այս փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի այն հավաստիացումները, որ այդ երկիրը պահպանելու է քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը և պատրաստ է համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, ամբողջովին կեղծ են։ Ստեղծված իրավիճակում հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտապ միջամտությունը՝ դեռևս չավերված հուշարձանների փրկության նպատակով։Արցախի խաղաղ բնակավայրերի, պատմամշակութային ժառանգության ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիմքով ձևավորվելիք «խաղաղությունը» չի կարող լինել հաստատուն և տևական։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ»,- ասված է հայտարարությունում։
22:37 - 18 մարտի, 2021
Արցախի ԱԳՆ հայտարարությունը Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ

Արցախի ԱԳՆ հայտարարություն է տարածել Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ․ «Բացարձակ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տևական կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի նկատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր տիկնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված Հադրութի շրջան: Օկուպացված տարածքներում գտնվելու ժամանակ նախագահ Ալիևն անձամբ հանձնարարել է իրեն ուղեկցող պաշտոնյաներին ջնջել միջնադարյան հայկական արձանագրություններն օկուպացված տարածքներում գտնվող եկեղեցիների և հուշարձանների պատերից։ Նման պաշտոնական այցերն Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ, քաղաքականության, ինչպես նաև հետագա ագրեսիվ պլանների մարմնավորումն են: Արցախի Հանրապետությունը բազմիցս տեղեկացրել է միջազգային հանրությանն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ահաբեկչության, նրա ռազմական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ցեղասպանական ծավալապաշտական քաղաքականության կոպտագույն առաջմղման մասին: Այդ ցեղասպան քաղաքականությունը հանցագործություն է մարդկության դեմ, միջազգային նորմերի, դաշնագրերի, բանաձևերի և համաձայնագրերի կոպիտ խախտում և սպառնալիք ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Կոչ ենք անում համապատասխան միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու դատապարտելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Անգործությունն ու անտարբերությունը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ»:
21:43 - 18 մարտի, 2021
Պատերազմում պարտվելը բանակցություններում պարտվել չի նշանակում. Արցախի ԱԺ նախագահ

Պատերազմում պարտվելը բանակցություններում պարտվել չի նշանակում. Արցախի ԱԺ նախագահ

Մարտի 18-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանին ու Թագուհի Թովմասյանին: Հանդիպմանը ներկա էր Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը: Հանդիպման ժամանակ Արցախի խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ շեշտելով, որ պատերազմում հաղթել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան: «150 հազարանոց Արցախը փաստացի կռվել է Թուրքիայի հետ, ավելի քան 5000 վարձկան ահաբեկիչներ էին ներգրավված, ու ամենավրդովվեցուցիչն այն է, որ միջազգային հանրության լուռ համաձայնության պայմաններում է տեղի ունեցել այս ամենը»,- ասել է Արթուր Թովմասյանը: Խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել առ այն, որ պատերազմում պարտվելը բանակցություններում պարտվել չի նշանակում: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի ակտիվացմամբ բանակցային գործընթացը կշարունակվի: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կիսել են Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարի տեսակետը՝ բանակցային գործընթացում միակ ընդունելի ձևաչափը համարելով ԵԱՀԿ Մինսկի խումբը:Նշելով, որ օրակարգում Արցախի դեօկուպացիայի հարցն է, խորհրդարանականները քննարկել են բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: «Արցախը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի: Այս պատերազմը ցույց տվեց, որ ոչ թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, այլ Արցախով է պայմանավորված Հայաստանի անվտանգությունը»,-ասել են անկախ կին պատգամավորները:
21:08 - 18 մարտի, 2021