Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն Թուրքիայի քաղաքացի է տեղափոխվել, ստացել բուժսպասարկում
19:40 - 19 մարտի, 2021

Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն Թուրքիայի քաղաքացի է տեղափոխվել, ստացել բուժսպասարկում

Մարտի 18-ին՝ ժամը 17:09-ին, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ օգնության բժշկական կայան» ահազանգ է ստացվել, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի զինվորական հոսպիտալում է գտնվում Թուրքիայի Ստամբուլ քաղաքի բնակիչ, 1965 թ. ծնված Մեհմադ էսսեն Հասանին՝ «Սուր կորոնար համախտանիշ, սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի թրթռում, կարդիոգեն շոկ, սրտամկանի տարած ինֆարկտ» ախտորոշումով:

Նախարարությունից հայտնում են, որ հիվանդն այնուհետև տեղափոխվել է ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր միջոցառումները: Հիվանդը դուրս է բերվել կարդիոգեն շոկից, բուժսպասարկում ստացել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ մնացել է մինչև մարտի 19-ը՝ ժամը 13:00-ը:

Վիճակը կայունանալուց հետո դուրս է գրվել և հանձնվել Ռուսական խաղաղապահ զորակազմին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել