Հանգստյան օրերին զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտում և հարակից տարածքներում
11:22 - 20 մարտի, 2021

Հանգստյան օրերին զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտում և հարակից տարածքներում

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից իրազեկում են, որ հանգստյան օրերին զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտում և հարակից տարածքներում, Կրկժան թաղամասում:

Ծառայության սակրավորական ջոկատներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում:

Հայտնաբերված ռազմամթերքը շատ դեպքում, որպես կանոն, ոչնչացվում է տեղում: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում են չանհանգստանալ: 

Նշենք, որ ռազմագործողությունների օրերին Ադրբեջանը, խախտելով միջազգային կոնվենցիաները, Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառել է չթույլատրվող զենքեր՝ հրթիռային, հարվածային, կասետային, գնդիկաբեկորային և ավիացիոն ռումբեր, ականանետներ և այլ զինատեսակներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել