ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

ՀԱԿՊ-ում և ԵԱՏՄ-ում տեսնում են՝ ինչպես է ԱՄՆ-ն ձգտում կառավարելի քաոսի իրավիճակ ստեղծել. ՌԴ փոխարտգործնախարար
 |tert.am|

ՀԱԿՊ-ում և ԵԱՏՄ-ում տեսնում են՝ ինչպես է ԱՄՆ-ն ձգտում կառավարելի քաոսի իրավիճակ ստեղծել. ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|

<ditert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> Ռուսաստանի գործընկերները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում տեսնում են, որ ԱՄՆ-ն կառավարելի քաոսի ստեղծման քաղաքականություն է վարում մի շարք տարածաշրջաններում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Երկրի, բոլոր երկրների համար ընտրության ազատության պաշտպանություն. նոր գաղափարներ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար» խորագրով զեկույցի ներկայացման ժամանակ: «Ոչ միայն մենք, այլև ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցներից և ԵԱՏՄ կամզում մեր գործընկերներից շատերը երկար ժամանակ է, ինչ հետևում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում կառավարելի քաոսի իրավիճակ ստեղծելուն և ինքնիշխան երկրների և ամբողջ տարածաշրջանների փաստացի ենթարկեցմանն ուղղված ԱՄՆ ջանքերին»,- ասել է պաշտոնյան:      
19:47 - 22 ապրիլի, 2020
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հարցին ի պատասխան Ստանիսլավ Զասը նշել է՝ տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: -Նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Հայաստանում երկու զինծառայող և Ոսկեվան գյուղի 2004թ. ծնված բնակիչ են վիրավորվել։ Որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ ինչպե՞ս կմեկնաբանեք նման սադրիչ գործողությունները ՀԱՊԿ անդամ պետության դեմ:   - Ես հայկական կողմից տեղեկացա Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած այդ միջադեպի մասին: Այն փաստը, որ դրա հետևանքով վիրավորվել են երկու զինծառայող և Ոսկեվանի 2004թ. ծնված բնակիչը, առաջացնում է խիստ անհանգստություն: Միաժամանակ ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել նման դեպքի առնչությամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ՝ կազմակերպության անդամ երկրի սահմանին։   Տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: Այս կապակցությամբ կոչ եմ անում կոնֆլիկտի կողմերին ականջալուր լինել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերին ՝ ուղղված ամբողջ աշխարհով մեկ հրադադարի պահպանմանը: Ի դեպ, որքանով ես տեղյակ եմ Հայաստանը պաշտոնապես աջակցություն է հայտնել այդ կոչին:   Կցանկանայի նաև ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռքբերած համաձայնությունների իրականացման կարևորությունը՝ հակամարտության գոտում կրակի դադարեցման առումով, և մաղթում եմ շուտափույթ ապաքինում միջադեպի հետևանքով տուծաներին:
14:50 - 01 ապրիլի, 2020
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Վարչապետը ողջունել է նրա այցը Երևան ու ևս մեկ անգամ շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում և հավելել.  «Մենք պետք է մեր գործունեությամբ շարունակենք հետևողական քայլերը կազմակերպության արդյունավետության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ»:  Կառավարության ղեկավարն ընդգծել է գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ սերտ համագործակցությունը և հույս հայտնել, որ Ստանիսլավ Զասի պաշտոնավարման ընթացքում հնարավոր կլինի հասնել առկա տարբեր խնդիրների լուծմանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարչապետին է ներկայացրել կազմակերպության շրջանակում առաջիկայում նախանշված ծրագրերն ու առաջնահերթությունները, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման, միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցերի:
19:11 - 28 փետրվարի, 2020
Զոհրաբ Մնացականյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են համագործակցությունը

Զոհրաբ Մնացականյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են համագործակցությունը

Փետրվարի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։  Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորեց Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի Կազմակերպության սահմանած համընդհանուր նպատակների կյանքի կոչմանը։ Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին Կազմակերպության շրջանակներում համագործակցության շուրջ։ Ընդգծելով ՀԱՊԿ կարևոր դերակատարությունը Հայաստանի անվտանգության համակարգում՝ Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման հարցում կենսական նշանակություն ունի անդամ-պետությունների միջև սերտ փոխգործակցությունը՝ ՀԱՊԿ առջև ծառացած խնդիրները միասնաբար հասցեագրելու և մարտահրավերները լուծելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին։
18:09 - 28 փետրվարի, 2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ու ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը: ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ ՀԱՊԿ-ը  մեր երկրի անվտանգության համակարգի կարեւորագույն տարրերից է, եւ Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: Ըստ նրա` ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության եւ խաղաղության պահպանմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է նախորդ տարի Երեւանում ՀԱՊԿ Խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստերի անցկացումը: Նա նշել է, որ Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն աշխատում  է ՀԱՊԿ ԽՎ-ում՝ իր ջանքերն ուղղելով փոխհարաբերությունների կատարելագործմանը: Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովում հյուրընկալվելու եւ շնորհավորանքների համար եւ փոխգործակցության պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի:
17:32 - 27 փետրվարի, 2020
Հանդիպում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Հանդիպում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Հանդիպման ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքները, մտքեր փոխանակվեցին դրանց արդյունքների շուրջ։ Քննարկվեցին ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը, թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր։ Քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և ընգծեց Արցախյան հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հրամայականը՝ կարևորելով դրանում ՀԱՊԿ դիրքորոշումը ու Հայաստանի հասարակության սպասելիքներն այդ կառույցից։ Քարտուղար Զասը մեկ անգամ ևս հաստատեց ՀԱՊԿ դիրքորոշումը առ այն, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա։ Քարտուղար Զասը ներկայացրեց ՀԱՊԿ շրջանակներում պլանավորվող և արդեն իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ հակաահաբեկչական և զորավարժությունների նախապատրաստման։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը առաջարկեց նաև դիտարկել ՀԱՊԿ պաշտոնական կայքի բարելավման հնարավորությունները՝ կայքի կառուցվածքում և հրապարակումներում ներառելով բոլոր անդամ պետությունների պաշտոնական լեզուները։ Հանդիպման ավարտից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի անունից տրվեց պաշտոնական ճաշ։
16:47 - 27 փետրվարի, 2020
ՀԱՊԿ-ը կարևոր և ծանրակշիռ անվտանգության բարձիկ է. ՌԴ դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին |aysor.am|

ՀԱՊԿ-ը կարևոր և ծանրակշիռ անվտանգության բարձիկ է. ՌԴ դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին |aysor.am|

aysor.am: ՀԱՊԿ-ն ու հայ-ռուսական համագործակցությունը անվտանգության ոլորտում կարող են ապահովել կայունություն հայ-ադրբեջանական սահմանին, նման կարծիք լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին առաջացած էսկալացիայի մասին հարցին, մասնավորապես, դիտարկմանը, որ ադրրբեջանական կողմից կրակոցներ են հնչում, դեսպանն ասաց. «ՀԱՊԿ-ը խաղում է կարևոր դեր այն հարցում, որ իրադրությունը բացասական ուղղությամբ և սցենարով չզարգանա և էսկալացիա տեղի չունենա: Սա շատ կարևոր և ծանրակշիռ անվտանգության բարձիկ է: ՀԱՊԿ շրջանակում նաև կա հայ-ռուսական երկկողմանի համագործակցություն անվատնգության ոլորտում: Կարծում եմ, այս ֆակտորները բավականին ծանրակշիռ են խաղաղություն և կայունությունուն հաստատելու համար»:
14:20 - 27 փետրվարի, 2020
Կարևոր է, որ հասարակությունը հասկանա անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ի ներուժը. Սերգեյ Կոպիրկին |aysor.am|

Կարևոր է, որ հասարակությունը հասկանա անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ի ներուժը. Սերգեյ Կոպիրկին |aysor.am|

aysor.am: Կարևոր է ՀԱՊԿ անդամ պետությունների հասարակություններին ճշգրիտ տեղեկատվություն հասցնել այն մասին, թե ինչ նպատակ է հետապնդում կազմակերպությունը, երբեմն նման տեղեկատվության պակաս կա, «ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Բոլորս լավ հիշում ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխոխման իրավիճակը 2018 թվականին, որն այստեղ մեծ հանրային հետաքրքրություն առաջացրեց: Այդ ժամանակ կարևոր էր սկանդալային մեկնաբանություններից, ֆորմատին ուղղված մանիպուլյացիներից զերծ մնալ, դրանից, իհարկե, խուսափելը դժվար է, բայց կարևոր է, որ հասարակությունն ունենա կազմակերպության մասին ճիշտ և օբյեկտիվ տեղեկատվություն, հասկանա ՀԱՊԿ-ի ներուժը անվտանգության ապահովման մեխանիզմների համար: Եթե այս տեղեկատվությունը հասնի հասարակությանը, ապա կարծում եմ, որ ՀԱՊԿ հանդեպ վերաբերմունքն ավելի լուրջ կլինի հանրության շրջանում, իսկ կազմակերպության դրական իմիջը կբարձրանա», - ասաց նա:  
12:06 - 27 փետրվարի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին տեղեկացանք ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորհել է Ս. Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացը: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ներուժի բարձրացմանը, կազմակերպության զինված ուժերի ներկայացուցիչների համակարգի կատարելագործմանը, համատեղ իրականացվող մարտական պատրաստության միջոցառումներին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների  իրականացմանն  առնչվող հարցերին:
11:48 - 27 փետրվարի, 2020
ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները նոյեմբերի 28-ին Բիշքեկում կքննարկեն անվտանգության հարցերը |armenpress.am|

ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները նոյեմբերի 28-ին Բիշքեկում կքննարկեն անվտանգության հարցերը |armenpress.am|

armenpress.am։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները նոյեմբերի 28-ին Բիշքեկում կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերը:  Նշվում Է, որ նոյեմբերի 28-ին Բիշքեկում Ղրղզստանի ղեկավարի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: «Մի շարք հարցեր, մասնավորապես, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրները եւ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու իրադրությունը, Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն նեղ կազմով: Խորհրդի լիագումար նիստը կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
13:07 - 22 նոյեմբերի, 2019
ՀԱՊԿ երկրները միացել են պաշտպանական ոլորտում ՌԴ միջգերատեսչական փոխգործակցության համակարգին |news.am|

ՀԱՊԿ երկրները միացել են պաշտպանական ոլորտում ՌԴ միջգերատեսչական փոխգործակցության համակարգին |news.am|

news.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ճգնաժամային արձագանքման կենտրոնը մտել է ՌԴ պաշտպանության նախարարությանը կից միջգերատեսչական փոխգործակցության համակարգ։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Կարեւոր է նշել, որ հաստատվել է տեղեկատվության փոխանակում ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի, ինչպես նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի կենտրոնական հրամանատարական կետերի հետ»,- ասել է Շոյգուն՝ բացելով V գիտագործնական համաժողովը՝ նվիրված միջգերատեսչական եւ տեղեկատվական փոխգործակցությանը պաշտպանության ոլորտի խնդիրների լուծման ժամանակ։ Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ բարեկամները եւ դաշնակիցներն առաջին անգամ են միացել նման աշխատանքի։ «Դա վկայում է այն մասին, որ մեր աշխատանքի ուղղություններն անընդհատ ընդլայնվում են»,- նշել է ՊՆ նախարարը։ Նրա խոսքով՝ անցած հինգ տարիներին կատարելագործվել է միջգերատեսչական փոխգործակցության համակարգի իրավական բազան։ Համաժողովի հանդիսավոր բացման արարողության ժամանակ Շոյգուն ողջունել է նախարարությունների եւ գերատեսչությունների, գործադիր իշխանության մարմինների եւ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք հավաքվել են, որպեսզի քննարկեն պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքի համակարգման հրատապ ուղղությունները։ «Ստեղծվել է տեխնոլոգիական ենթակառուցվածք, որը միավորում է 55 նախարարություն եւ գերատեսչություն։ Գործում է Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հետ փոխհարաբերությունների արդյունավետ համակարգ։ Դա ամեն տարի հաստատվում է ռազմավարական հրամանատարա-շտաբային զորավարժությունների ժամանակ, որոնց մասնակցում են երկրի բոլոր տարածաշրջանները»,- ընդգծել է նախարարը։ Սպառազինությունների պետական ծրագիրը Շոյգուն տեղեկացրել է նաեւ, որ մեծ ուշադրություն է հատկացվում սպառազինությունների պետական ծրագրի իրականացմանը։ «Կոնցեռնների եւ միավորված կորպորացիաների հետ համատեղ իրականացվում է պետպատվերի կատարման ամենօրյա մոնիթորինգ»,- ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը։ Նրա խոսքով՝ շնորհիվ շրջանային իշխանությունների հետ աշխատանքի ընդհանուր համակարգի՝ հաջողությամբ լուծվում են սոցիալական հարցերը։ «Զգալիորեն նվազել է զինծառայողների ընտանիքների անդամների աշխատավայրերի պահանջարկը, եւ գրեթե բոլոր կարիքավորներին տրամադրվել են տեղեր նախադպրոցական կրթական հաստատություններում»,- ասել է նախարարը։ Նա նշել է, որ ընդհանուր առմամբ բազմաթիվ խնդիրների լուծումը միջգերատեսչական փոխգործակցության համակարգի զարգացման ոլորտում պահանջում է համաձայնեցված մոտեցումներ եւ նախաձեռնողական գործողություններ։
09:37 - 22 նոյեմբերի, 2019
Երևանում կայացավ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը

Երևանում կայացավ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը

Պաշտպանության նախարարությունում այսօր կայացավ ՀԱՊԿ Խոհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը։ Այն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում։ Նիստը վարում էր ԽՎ նախագահ, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նիստին միաձայն որոշմամբ Վյաչելավ Վոլոդինը վերընտրվեց ԽՎ նախագահ։ Դիտորդի կարգավիճակով մասնակցում էին Սերբիան, Իրանը և Կուբան։ Նիստի ընթացքում ներկայացված բոլոր նախագծերը քննարելուց հետո ելույթ ունեցան նաև դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների ներկայացուցիչները։  Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Ազգային ժողովին։ Նա նշեց, որ յուրաքանչյուր նիստ նոր երկրում անցնակցելու որոշումն էֆեկտիվ է, քանի որ ՀԱՊԿ անդամ երկրներն ավելի լավ են ճանաչում և հասկանում խնդիրները։  Նա ասաց, որ Հայաստանը բոլոր պայմանները ստեղծել է, որ անդամ մյուս երկրների պատվիրակությունները ոչ միայն իրենց զգան ինչպես տանը, այլ նաև էֆեկտիվ աշխատեն։ «Մենք ապրում ենք միջազգային շատ բարդ հարաբերությունների դարաշրջանում։ Ինձ թվում է մենք չպետք է բարդացնել այդ հարաբերությունները, վատացնել իրավիճակը։ Ամեն անգամ, երբ մենք հիշում ենք տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, պետք է ավելի բալանսավոված մոտեցման համար հիշել ազգերի ինքնորոշման իրավունքը»,- վերջում նշեց Արարատ Միրզոյանը։  
11:51 - 05 նոյեմբերի, 2019