Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Պլանային ջրանջատում Կոտայքի և Սյունիքի մարզերում հունիսի 8/9-ին

Պլանային ջրանջատում Կոտայքի և Սյունիքի մարզերում հունիսի 8/9-ին

Պլանային ջրանջատում Կոտայքի և Սյունիքի մարզերում հունիսի 8/9-ին:«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.1. հունիսի 8-ին ժամը 9.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 21.00-ն՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի՝ Մաշտոցի, Երկաթուղայինների, Բաբաջանյան, Մաթևոսյան, Ազատամարտիկների, Համբարձումյան, Երկրապահների, Կոմիտասի, Թումանյան, Իսահակյան, Խաչատրյան 1-7, Ախպրակի 1, 2, 3 փողոցների, Ֆ. Թևոսյան փողոցի 1-45, 64, 82, 86, 105, 119, 144, 231 համարների, Ֆ. Թևոսյան փողոցի 8-րդ փակուղու 3 և 10-րդ փակուղու 1 համարների, «Արզնի 1» հանգստյան գոտու, Թիվ 1 դպրոցի։2. հունիսի 8-ին ժամը 10.00-22.00՝ Կոտայքի մարզի Արագյուղ, Սարալանջ գյուղերի, ինչպես նաև հարակից հանրային բաժանորդների։3. հունիսի 8-ին ժամը 12.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 22.00-ն՝ Սյունիքի մարզի՝ Կապան համայնքի՝ բացի Սյունիք թաղամասից և Գործարանային փողոցից, ինչպես նաև Քաջարան քաղաքի Բարիկավան, Դավիթ-Բեկ, Համլետավան և Անդոկավան թաղամասերի:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:35 - 08 հունիսի, 2020
Կապանում ձերբակալված երեք քաղաքացիներից երկուսն ազատ են արձակվել. ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ |armtimes.com|

Կապանում ձերբակալված երեք քաղաքացիներից երկուսն ազատ են արձակվել. ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ |armtimes.com|

armtimes.com: Երեկ՝ մայիսի 24-ին, Կապանում ձերբակալված երեք քաղաքացիներից երկուսն ազատ են արձակվել. նրանց ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ: Ձերբակալվածներից Մարատ Ստեփանյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր բավավարել է իր բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով Ստեփանյանի ձերբակալման որոշումը: Թե ինչ հիմքով է դատարանը նման որոշում կայացրել, պաշտպանը չգիտեր, ասաց՝ որոշումը դեռ չի ստացել: Լուսինե Մարտիրոսյանի խոսքով՝ Մարատ Ստեփանյանը կասկածվում է ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու մեջ. «Կասկածանքը չի ընդունել, մնացած առումով ցուցմունք չի տվել, օգտվել է լռելու իր իրավունքից»: Պաշտպանը նշեց, որ Մարտիրոսյանը մինչ այս պահը ունի կասկածյալի կարգավիճակ: Մյուս քաղաքացու՝ Լեւոն Համբարձումյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ մեր զրույցում նշեց, որ Համբարձումյանին որեւէ ծանուցում ուղարկած չեն եղել, բերման են ենթարկել կոպիտ ձեւով, ապա՝ ձերբակալել: Ձերբակալման որոշման դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել, որը բավարարվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Այդպիսով, Ստեփանյանի ձերբակալումը եւս ճանաչվել է ոչ իրավաչափ:Ավելին՝ Armtimes.com-ում։
19:11 - 25 մայիսի, 2020
ՔԿ-ի պարզաբանումը` Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալ

ՔԿ-ի պարզաբանումը` Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալ

ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալ: Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև: «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև  տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։  2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ն, նրա եղբայրը՝ Լ․ Հ․-ն, Խ․ Մ․-ն և Մ․ Ս․-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ․-ին և Խ.Մ․-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք,  Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան: Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ․-ին « Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա․Պ․-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ․-ի եղբայրը՝ Գ.Մ․-ն և Ա․Փ․-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա․Պ․-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։  2020թ․մայիսի 24-ին Խ․ Մ-ն, Մ․ Ս-ն և Լ․ Հ-ն ձերբակալվել են` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա․Պ-ն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։ Իրականացվում են մեծածավալ քննչական  գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ համայնքի ղեկավարի մասնակցությունը դեպքերին ստուգելու և նրա դերակատարումը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:Միաժամանակ ՀՀ քննչական կոմիտեն  հորդորում է չխոչընդոտել քրեական գործի քննությանն ու արդարադատության իրականացմանը, քանի որ դրա  համար  նախատեսված է քրեական պատասխանատվություն:  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
08:52 - 25 մայիսի, 2020
Կոչ ենք անում իրավական գնահատական տալ Քաջարանում կատարվող ապօրինություններին ու կամայականություններին․ Քաջարանի ավագանի

Կոչ ենք անում իրավական գնահատական տալ Քաջարանում կատարվող ապօրինություններին ու կամայականություններին․ Քաջարանի ավագանի

Քաջարան համայնքի ավագանին այսօր տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանության կամայականությունների թատերաբեմ։ Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները, աշխատավոր քաջարանցու հարկերից սնվող ոստիկանության բռնությունն ու խոշտանգումը քաղաքացու նկատմամբ: Իրազեկում ենք համապատասխան մարմիններին, որ պահանջատեր ենք մեր քաղաքացիների ոտնահարվող իրավունքներին և արժանապատվությանը: Կոչ ենք անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան կազմակերպություններին, փաստաբանական գրասենյակներին իրավական գնահատական տալ Քաջարանում կատարվող ապօրինություններին ու կամայականություններին»:
21:20 - 24 մայիսի, 2020
Քրեական գործեր՝ Սյունիքի մարզում 17 բնակավայրերի սեփականության անշարժ գույքը վարձակալության և ենթավարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների առթիվ. վնասները վերականգնվում են

Քրեական գործեր՝ Սյունիքի մարզում 17 բնակավայրերի սեփականության անշարժ գույքը վարձակալության և ենթավարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների առթիվ. վնասները վերականգնվում են

ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և մայիսի 12-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 20 քրեական գործ: Դրանք վերաբերում են, մասնավորապես, մարզի Կապան համայնքին, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրին, Մեղրի համայնքի Ագարակ և Ալվանք բնակավայրերին, Տաթև համայնքի Հարժիս բնակավայրին, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արևիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ.Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր և Դարբաս բնակավայրերին ու Գորայք համայնքի Գորայք բնակավայրի նախկին ու ներկայիս ղեկավարների (այդ թվում ներկայիս վարչական ղեկավարների) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին: Դրանցից երեք քրեական գործ  հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածի 1-ին մասի, երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի  38-308-րդ  հոդվածի 2-րդ մասի, իսկ տասնհինգը՝ ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2006թ.-ից՝ համայնքների ղեկավարների (վարչական ղեկավարների) կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով, փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին (վարչական ղեկավարների), մերձավորներին կամ ենթականերին, ապա այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագորշման նպատակով վարձակալության են հանձնվել կապի  օպերատոր ընկերություններին: Արդյունքում հողամասերի վարձակալները տարիներ շարունակ համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից: Նշված գործերով հիշատակված համայնքներին պատճառվել է ընդհանուր 82.561.042 ՀՀ դրամի վնաս, որից մայիսի 12-ի դրությամբ վերականգնվել է 31.742.916 ՀՀ դրամը: Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում նաև վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ: Չորս քրեական գործով չորս համայնքի ղեկավարի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Սակայն նկատի ունենալով, որ մեղադրյալները կամովին ամբողջությամբ հատուցել են համայնքին պատճառված վնասներն, տվել խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ  ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց: Քրեական գործերով  նախաքննությունը շարունակվում է։ Մայիսի 12-ի դրությամբ լուծվել Է վարձակալության, կապի օպերատոր հանդիսացող ընկերությունների հետ կնքված ենթավարձակալության 5 ապօրինի պայմանագիր: Սյունիքի մարզի դատախազության կողմից մարզպետարանի հետ գործակցությամբ, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ նաև նմանատիպ մյուս պայմանագրերը լուծելու ուղղությամբ:  
15:36 - 13 մայիսի, 2020
Ագարակում հանրային քննարկումներ են նախատեսվում պղնձամոլիբդենային կոմբինատի ընդլայնման համար |hetq.am|

Ագարակում հանրային քննարկումներ են նախատեսվում պղնձամոլիբդենային կոմբինատի ընդլայնման համար |hetq.am|

hetq.am: Մայիսի 20-ին` ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի երաժշտական դպրոցում տեղի կունենան «Ագարակի պղնձամոլրբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացրած ընդլայնման՝ օգտակար հանածոյի արդյունահանում նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումները: Այդ նախագծով Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը մտադիր է ավելացնել արտադրողականությունը` տարեկան 3,5 մլն տոննան հասցնելով 4,5 մլն տոննայի: Ընկերությունը հիմնավորել է, որ ռիսկերից խուսափելու և աշխատակիցների աշխատավարձը պահպանելու համար է որոշում կայացրել հասցնել ԼՀԿ-ի տարեկան արտադրողականությունը 4,5 մլն տոննայի: Ընդհանուր առմամբ` ֆաբրիկայում նախատեսվում է ներդնել 16,8 մլն դոլար: Իսկ լցակույտերի ընդլայնման արդյունքում օտարվելու է 22 հա նոր տարածք: Նախագիծը ներկայացվել էր դեռևս 2019թ., և հուլիսի 18-ին պետք է կայանային դրա հանրային քննարկումները: Սակայն կոմբինատը լսումներն անորոշ ժամկետով հետաձգել էր, քանի որ կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիաներ էին սկսել և պահանջում էին իրենց հավելավճարի տեսքով փոխհատուցում տալ արտաժամյա, առանձնապես ծանր և վտանգավոր աշխատանքների դիմաց, բարելավել աշխատանքային պայմանները, ապահովել աշխատանքային անվտանգ միջավայր:
15:38 - 07 մայիսի, 2020
8,5 տոննա գյուղմթերք, 5500 ք/մ տնտեսություն, 8 նոր աշխատատեղ․ Շրջակա միջավայրի նախարարության ծրագիրը Տաթեւում

8,5 տոննա գյուղմթերք, 5500 ք/մ տնտեսություն, 8 նոր աշխատատեղ․ Շրջակա միջավայրի նախարարության ծրագիրը Տաթեւում

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» դրամաշնորհային ծրագրի շնորհիվ Սյունիքի մարզի Տաթև համայնքում հիմնվել է նոր ընկերություն, որը զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ։ ՇՄ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ծրագրի իրականացման արդյունքում Տաթև բնակավայրում ձեռք է բերել 5,500 ք/մ անհատույց օգտագործման հողատարածք՝ 25 տարով, որում հիմնվել է երկու՝ յուրաքանչյուրը 200 ք/մ մակերեսով ջերմոց և բաց դաշտ։ Ջերմոցային տնտեսությունը գործում է կաթիլային ոռոգման միջոցով, որի համար անց է կացվել ավելի քան 350 գծամետր ջրային ենթակառուցվածք։ Տնտեսության բնականոն գործունեության ապահովման համար ձեռք են բերվել մշակաբույսերի սերմեր և սածիլներ։ 2019 թվականի տվյալներով՝ տնտեսությունում հավաքվել է ընդհանուր 8,699 կգ էկոլոգիապես մաքուր գյուղմթերք, և այն իրացվել է ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ շուկաներում։Տնտեսությունում ստեղծվել է 8 նոր աշխատատեղ, իսկ աշխատակիցներն ապահովված են ջերմոցային և բաց դաշտային տնտեսություններում աշխատելու անհրաժեշտ գործիքներով։  Ծրագրի արդյունքում գոյացած առաջին եկամուտները դրամաշնորհային ծրագիրն իրականացնող «ԳՈՒՄ» ՀԿ-ն ուղղել է Տաթև բնակավայրի հրապարակը վերակառուցելուն և կանաչապատելուն։Ծրագրի հիմնական ձեռքբերումը նորաստեղծ «ՄԱՇ» ապրանքանիշն է, որի համար մշակվել է մարկետինգային ռազմավարություն և պատրաստվել են բրենդինգային նյութեր, որոնք կիրառվում են նաև տպագրության ու փաթեթավորման համար։Մշակված եռամյա բիզնես պլանն արդեն գործում է։  Համագործակցության շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի գյուղատնտեսական ուսումնաարտադրական կենտրոնը սոցիալական ձեռնարկատիրության շրջանակներում պարբերաբար գյուղմթերքներ է տրամադրել Տաթև համայնքի դպրոցի «Տաք սնունդ» ծրագրին, որից օգտվում են 1-4-րդ դասարանների 20 աշակերտներ և նախակրթարանի 22 սաներ։  Տաթև համայնքի դպրոցի աշակերտներն ուսուցողական այց են ունեցել բաց դաշտում, ծանոթացել սածիլների տնկման աշխատանքների իրականացմանն ու ջերմոցային գյուղատնտեսության աշխատանքներին, իսկ ծրագրի շրջանակներում մշակված բերքի տեսականին ցուցադրվել է գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-փառատոնի ժամանակ։  Դրամաշնորհը ստացած «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ-ն իրականացրել է «Կայուն գյուղատնտեսությունը, որպես տնտեսական զարգացման հնարավորություն» ծրագրի նպատակն էր նպաստել Սյունիքի մարզի Տաթև բնակավայրի կայուն գյուղատնտեսության զարգացմանը և գյուղմթերքների արտադրությանը՝ բնակավայրի տնտեսական զարգացումը խթանելու միջոցով։
15:31 - 05 մայիսի, 2020
Քրեական գործեր՝ Սյունիքի մարզի Դարբաս և Լոռու մարզի Գուգարք համայնքներում հողամասերի ապօրինի ենթավարձակալության պայմանագրերի կնքման դեպքերով. վնասը վերականգնվում է

Քրեական գործեր՝ Սյունիքի մարզի Դարբաս և Լոռու մարզի Գուգարք համայնքներում հողամասերի ապօրինի ենթավարձակալության պայմանագրերի կնքման դեպքերով. վնասը վերականգնվում է

Ինչպես տեղեկացրել ենք, դատախազություն ներկայացված՝ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվում հանրապետության 8 մարզերի համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք ենթավարձակալությամբ տրամադրելու (այդ թվում նաև հեռահաղորդակցության կապի օպերատորներին) ոլորտում: Մարզերի դատախազությունների կողմից սկսված ակտիվ, ծավալուն ուսումնասիրությունների համատեքստում բազմաթիվ դեպքերով հետաքննության մարմիններին տրված՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությունների արդյունքում արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր, սկսվել են համայնքներին կամ պետությանը պատճառված վնասների վերականգնման, օրենսդրության պահանջների խախտմամբ կնքված ենթավարձակալության պայմանագրերի լուծման և անմիջապես համայնքների կողմից վարձակալության նոր պայմանագրերի կնքման գործընթացներ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սյունիքի մարզի Դարբաս համայնքի նախկին ղեկավար Ռ. Խ.-ն 2006թ. դեկտեմբերի 7-ին 25 տարի ժամկետով, տարեկան 6.000 դրամ վարձավճարով Դարբաս համայնքի հետ կնքել է գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 2հա մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր: Այնուհետև, առանց հողակտորի նպատակային նշանակությունը փոխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, 2006թ. դեկտեմբերի 20-ին նա հեռահաղորդակցության կապի օպերատորներից մեկի հետ կնքել է նշված հողամասից 300մ2 մակերեսով հողատարածքն ամսական 40.000 դրամ վարձավճարով 10 տարի ժամկետով հատկացնելու վերաբերյալ  ենթավարձակալության պայմանագիր: Վերջինիս կնքումից հետո ենթավարձակալի կողմից տեղադրվել է կապի ենթակառուցվածքի օբյեկտ հանդիսացող ալեհավաք կայան և մինչ օրս վճարվել շուրջ 6.360.000 ՀՀ դրամ։ Այդ ողջ ընթացքում համայնքի ղեկավարի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել ապօրինի հողօգտագործումը կասեցնելու և վերացնելու ուղղությամբ: Այսինքն համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված լիազորությունները չկատարելու պատճառով առաջացրել են ծանր հետևանքներ՝ համայնքին չի վճարվել ընդհանուր 6.282.000 ՀՀ դրամ։ Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Դարբաս համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է, վերջինիս կողմից  ամբողջությամբ հատուցվել է պատճառված վնասը։ Նկատի ունենալով վերջինս, ինչպես նաև այն, որ նա տվել է խոստովանական ցուցմունքներ, որոշում է կայացվել Ա. Ա.-ին ազատել ձերբակալումից, նախաքննությունը շարունակվում է: Մեկ այլ դեպքում ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ  նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Գուգարք համայնքի ղեկավար Ա.Ա.-ն, համայնքի ավագանու համաձայնությամբ, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, ստեղծել է մրցույթային հանձնաժողով, որը գլխավորելով, կազմակերպել և անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ: Արդյունքում հաղթող է ճանաչվել նրա կինը, ում հետ 2007թ. հունիսի 1-ին կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,12 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 50 տարի ժամկետով և տարեկան 2․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության  է տրամադրել վերջինիս։ Ապա համայնքի ղեկավարը կարճ ժամանակ անց՝ 2007թ. հուլիսի 20-ին, կնոջ միջոցով նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը տարեկան 1․020․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է ՓԲԸ-ին: Արդյունքում մինչև 2019թ. հիշյալ կազմակերպությունից փաստացի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ինքն ստացել է ընդհանուր 12․236․000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ: Արդյունքում համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 12․236․000 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։ Փաստի առթիվ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: 2020թ. ապրիլի 24-ին հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա համայնքի ղեկավարը ձերբակալվել է, նույն օրը նա կամովին վերականգնել է համայնքին պատճառված վնասից 6․120․000 ՀՀ դրամը և պատրաստակամություն հայտնվել նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցել վնասի մնացած մասը։ Նկատի ունենալով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ նա տվել է խոստովանական ցուցմունքներ, վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Ա.-ին ազատել արգելանքից։ Նրա կնոջ՝ Ն.Ք.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննությունը շարունակվում է: Լոռու մարզի դատախազի կողմից միջնորդագիր է հղվել մարզպետին՝ կնքված վերոնշյալ ապօրինի վարձակալության պայմանագրերը լուծելու, համայնքի ու տնտեսվարողի միջև օրենքով սահմանված կարգով նոր պայմանագրային հարաբերություններ ձևավորելու գործընթաց սկսելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու նպատակով:  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին
20:08 - 30 ապրիլի, 2020
ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանն ընդունեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ ապրիլի 17-ի նիստում այն ստացավ 105 «կողմ», 4 «ձեռնպահ» ձայներ: Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 10-ին: Համաձայնագրով բանկը Հայաստանին տրամադրում է 13 մլն 400 հազար եվրո գումար՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում»  ծրագրի իրականացման համար: Ծրագիրը հանդիսանում է այժմ գործող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի և կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շարունակությունը:Եվ դա վարկային համաձայնագրում նշված վերանորոգման ենթակա 450 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի մի հատվածն է, 3-րդ ծրագիրն է սա: Նոր ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 65 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերանորոգում, որոնք կընդգրկեն ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը:
15:58 - 17 ապրիլի, 2020
Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզի ավելի քան 100 բնակավայրերի խոցելի խմբերի կարիքավորներին տրամադրվում է առաջնային օգնություն

Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզի ավելի քան 100 բնակավայրերի խոցելի խմբերի կարիքավորներին տրամադրվում է առաջնային օգնություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակներում Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզի ավելի քան 100 բնակավայրերի խոցելի խմբերի կարիքավորներին տրամադրվում է առաջնային օգնություն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքաբնակ կամավորների հետ համագործակցությամբ 65 տարեկանից բարձր միայնակ ապրող շուրջ 1600 ծերերի ապահովում են պարենային և պաշտպանիչ նյութերի փաթեթով՝ սնունդ, դիմակ, ձեռնոց և ախտահանիչ միջոցներ։ Նախարարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը և ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամին, որոնք ՄԱԶԾ-ի, ինչպես նաև UNICEF-ի, UNIDO-ի, IOM-ի, FAO-ի և WFP-ի հետ համատեղ ծրագրերի միջոցով ֆինանսապես աջակցեցին այս նախաձեռնությանը։
15:50 - 14 ապրիլի, 2020