armtimes.com: Երեկ՝ մայիսի 24-ին, Կապանում ձերբակալված երեք քաղաքացիներից երկուսն ազատ են արձակվել. նրանց ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ:
Ձերբակալվածներից Մարատ Ստեփանյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր բավավարել է իր բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով Ստեփանյանի ձերբակալման որոշումը: Թե ինչ հիմքով է դատարանը նման որոշում կայացրել, պաշտպանը չգիտեր, ասաց՝ որոշումը դեռ չի ստացել:
Լուսինե Մարտիրոսյանի խոսքով՝ Մարատ Ստեփանյանը կասկածվում է ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու մեջ. «Կասկածանքը չի ընդունել, մնացած առումով ցուցմունք չի տվել, օգտվել է լռելու իր իրավունքից»: Պաշտպանը նշեց, որ Մարտիրոսյանը մինչ այս պահը ունի կասկածյալի կարգավիճակ:
Մյուս քաղաքացու՝ Լեւոն Համբարձումյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ մեր զրույցում նշեց, որ Համբարձումյանին որեւէ ծանուցում ուղարկած չեն եղել, բերման են ենթարկել կոպիտ ձեւով, ապա՝ ձերբակալել: Ձերբակալման որոշման դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել, որը բավարարվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Այդպիսով, Ստեփանյանի ձերբակալումը եւս ճանաչվել է ոչ իրավաչափ:
Ավելին՝ Armtimes.com-ում։
comment.count (0)